Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-110-Ն
ՏիպՕրենսգիրք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2025-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2018.03.05/16(1374)
Հոդ.208
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ09.02.2018
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ27.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ09.04.2018
Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի փետրվարի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԳԼՈՒԽ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ⚖
ԲԱԺԻՆ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4.Քաղաքացիական գործերը քննելիս դատարանի կողմից կիրառվող իրավունքը
Հոդված 4.Քաղաքացիական գործերը քննելիս դատարանի կողմից կիրառվող
իրավունքը
1. Վիճելի հարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենքի կամ այլ իրավական
ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ
կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում
դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի ընդհանուր սկզբունքներից (իրավունքի
անալոգիա): Դատավարական նորմերն օրենքի անալոգիայով չեն կիրառվում։
2. Դատարանն օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է գործարար
շրջանառության սովորույթներ: Կիրառման ենթակա գործարար շրջանառության սովորույթի
առկայությունն ապացուցելու պարտականությունը կրում է այն վկայակոչող գործին
մասնակցող անձը:
3. Դատարանը, Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած
միջազգային պայմանագրին կամ օրենքին համապատասխան, կարող է կիրառել նաեւ այլ
պետությունների իրավունքի նորմեր:
4. Դատարանն օտարերկրյա իրավունք կիրառելու անհրաժեշտության դեպքում պարզում է
դրա նորմերի գոյությունը եւ բովանդակությունը` օտարերկրյա պետությունում դրանց
մեկնաբանման եւ կիրառման պրակտիկային համապատասխան:
5. Դատարանն իրավունք ունի կողմերից պահանջելու հիմնավորում՝ օտարերկրյա
իրավունքի նորմերի գոյությունը եւ բովանդակությունը պարզելու նպատակով:
6. Օտարերկրյա իրավունքի նորմերի բացակայության դեպքում դատարանը կիրառում է
Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմերը:
7. Դատարանն իր վարույթում գտնվող գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական
ակտի սահմանադրականության հարցով դիմում է Սահմանադրական դատարան, եթե առկա է
հիմնավոր կասկած դրա սահմանադրականության վերաբերյալ եւ գտնում է, որ տվյալ գործի
լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
⚖Հոդված 5.Քաղաքացիական գործերով դատական ակտերը եւ դրանց պարտադիր
լինելը
1. Քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ եւ միջանկյալ դատական
ակտեր:
2. Եզրափակիչ դատական ակտեր են՝
1) առաջին ատյանի դատարանի կայացրած`
ա. վճիռը եւ օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը,
բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի
վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի
վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար
կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման եւ հարկադիր
կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու եւ կատարման թույլատրելու,
կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու,
դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու
կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ
դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.
գ. (ենթակետն ուժը կորցրել է 26.06.23 ՀՕ-235-Ն)
2) վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի
դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաեւ վերաքննիչ բողոքի
ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները.
3) Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ
բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաեւ վճռաբեկ բողոքն առանց
քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը
կարճելու մասին որոշումները:
3. Միջանկյալ դատական ակտեր են սույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները,
որոնք կայացվում են առանձին ակտի ձեւով կամ արձանագրային որոշմամբ:
4. Արձանագրային որոշումը դատական նիստի ընթացքում դատարանի բանավոր
կայացրած որոշումն է:
5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաեւ դատարանի պահանջները
կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար եւ ենթակա են
կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
6. Դատարանը եզրափակիչ դատական ակտով իրավունքներ եւ պարտականություններ
կարող է սահմանել միայն գործին մասնակցող անձանց համար:
7. Դատական ակտի եւ դատարանի պահանջների չկատարումը հանգեցնում է օրենքով
նախատեսված պատասխանատվության:
8. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա դատարանների դատական
ակտերի եւ արբիտրաժների ակտերի ճանաչումն ու կատարումն իրականացվում են
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով եւ այլ
օրենքներով սահմանված կարգով:
(5-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-576-Ն, փոփ. 26.06.23 ՀՕ-235-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 6.Դատական ակտին ներկայացվող պահանջները
1. Դատական ակտը պետք է լինի օրինական:
2. Դատական ակտը պետք է լինի հիմնավորված եւ պատճառաբանված, եթե այլ բան
նախատեսված չէ սույն օրենսգրքով:
Հոդված 7.Դատական ակտի օրինականությունը
Հոդված 7.Դատական ակտի օրինականությունը
1. Դատական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության,
սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային
պայմանագրերի, այլ օրենքների եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի
պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս եւ լուծելիս։
⚖Հոդված 8.Դատական ակտի հիմնավորվածությունը
1. Դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու
համար անհրաժեշտ եւ բավարար փաստական եւ իրավական հիմքերը։
⚖Հոդված 9.Դատական ակտի պատճառաբանվածությունը
1. Դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների
գնահատման, փաստերի հաստատման եւ իրավունքի կիրառման գործընթացի
կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը եւ դրանից բխող
եզրահանգումները:
2. Եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է
դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական
փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում
ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին եւ
ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված
փաստարկները կամ իրավական հիմքերն առերեւույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա
հայցային վաղեմության կամ որեւէ դատավարական ժամկետ, եւ այդ փաստարկներին,
իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական
ակտի կայացման համար:
3. Դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով՝ բացառությամբ
այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված
կանխավարկածներով:
4. Դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով:
Դատարանը չի կարող փաստել, որ գործին մասնակցող որեւէ անձ չի կատարել որեւէ
փաստական հանգամանք ապացուցելու պարտականությունը՝ առանց ցույց տալու, թե տվյալ
փաստական հանգամանքն ինչ պատճառով չի կարող ապացուցված համարվել գործում առկա
ապացույցներով:
5. Այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում ծագել է վեճ կիրառման ենթակա նորմի
վերաբերյալ, ապա դատական ակտում պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու
պետք է կիրառվի հենց այդ նորմը։
⚖Հոդված
10.
Վերաքննության եւ վճռաբեկության կարգով դատական ակտերի
բողոքարկումը
1. Գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի
վերաքննության կարգով վերանայման իրավունք` սույն օրենսգրքով նախատեսված
դեպքերում եւ կարգով:
2. Գործին մասնակցող անձինք ունեն վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ
վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ
կարգով:
3. Նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են սույն
օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով։
4. Գործին մասնակից չդարձած, ինչպես նաեւ դատավարության մասնակից չհանդիսացող
անձը դատական ակտը կարող է բողոքարկել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ
կարգով:
ԳԼՈՒԽ 2 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ⚖
Հոդված 15.Գործերի քննության բանավորությունը
Հոդված 15.Գործերի քննության բանավորությունը
1. Դատարանում գործերի քննությունն իրականացվում է բանավոր, եթե գործի քննության
այլ կարգ նախատեսված չէ սույն օրենսգրքով:
⚖Հոդված
16.
Դատավարության լեզուն
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն
հայերենն է:
2. Գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են
հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը
չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի
թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք
ներկայացրած անձանց:
3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց
նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
4. Գործին մասնակցող անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա
միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների
հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի
տիրապետում հայերենին, եւ գործին մասնակցող անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ
չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
5. Լսողական կամ խոսակցական խանգարումներ ունեցող անձինք, սույն հոդվածի
դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, սույն
օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու եւ պարտականություններ կրելու
հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:
6. Տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար, սույն հոդվածի դրույթներին
համապատասխան, ապահովվում է դատական ակտերի հասանելիությունը` մատչելի
եղանակով:
7. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու
անհրաժեշտություն առաջանալիս սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում
դատարանի որոշման հիման վրա թարգմանիչ նշանակելու կարգը, թարգմանչի
վարձատրության չափը եւ կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։
⚖Հոդված
17.
Դատական վարույթի հրապարակայնությունը
1. Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում, բացառությամբ օրենքով
նախատեսված դեպքերի:
2. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ՝ առեւտրային
գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական
անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության
նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր
նախաձեռնությամբ դատական վարույթը կամ դրա մի մասը կարող է անցկացնել դռնփակ:
3. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու հարցը լուծվում է
դռնփակության պայմաններում:
4. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին դատարանը
կայացնում է որոշում:
5. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով
սահմանված կանոնների պահպանմամբ: Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ
նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական
նիստերի քարտուղարը, գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, դատական
կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վկան, փորձագետը, մասնագետը եւ
թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով
նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու եւ
սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
6. Դռնփակ դատական նիստում տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների
կիրառումն արգելվում է:
7. Դատարանի՝ եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի
որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը հրապարակվում են
դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
8. Դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացվելու դեպքում դատական
իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի
եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով
պահպանվող գաղտնիք: Եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով պահպանվող գաղտնիք
պարունակող եզրափակիչ մասը հրապարակվում է դռնփակ նիստում:
9. Դատական վարույթը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ անցկացվելու
դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է
դռնփակ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի
միջնորդությամբ որոշում է կայացնում գործի քննությունը դռնբաց իրականացնելու
վերաբերյալ:
(17-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն)
ԳԼՈՒԽ 3 ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ⚖
Հոդված 19.Վեճի լուծումը հաշտարարության միջոցով կամ դրա հանձնումն արբիտրաժ
Հոդված 19.Վեճի լուծումը հաշտարարության միջոցով կամ դրա հանձնումն
արբիտրաժ
1. Օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող անձինք մինչեւ առաջին
ատյանի դատարանում դատաքննության կամ վերաքննիչ դատարանում բողոքի քննության
ավարտը փոխադարձ համաձայնությամբ կարող են սկսել արտոնագրված հաշտարարի
մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:
2. Օրենքով արբիտրաժին ենթակա վեճը մինչեւ առաջին ատյանի դատարանի կողմից
դատաքննությունն ավարտվելը օրենքով սահմանված կարգով գործին մասնակցող անձանց
համաձայնությամբ կարող է հանձնվել արբիտրաժի լուծմանը:
3. Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է հաշտարարության
միջոցով: Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել նաեւ այն վեճը, որի վերաբերյալ առկա է
հաշտարարության վերաբերյալ համաձայնություն, եւ այդպիսի համաձայնության հիման վրա
հաշտարարության միջոցով վեճը լուծելու հնարավորությունը չի վերացել: Եթե կողմերը
հաշտարարության արդյունքով չեն հաշտվում, ապա սույն մասի սահմանափակումները չեն
կիրառվում:
⚖Հոդված
20.
Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործերի
ենթակայությունը
1. Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից
մեկը ենթակա է առաջին ատյանի դատարանին, իսկ մյուսը` վարչական դատարանին, քննում
է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը։
2. Հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից
ածանցվող պահանջների լուծումը:
Հոդված 21.Քաղաքացիական գործերի ընդհանուր տարածքային ընդդատությունը
Հոդված 21.Քաղաքացիական գործերի ընդհանուր տարածքային ընդդատությունը
1. Հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ
քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի
առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 22.Քաղաքացիական գործերի տարածքային ընդդատությունը հայցվորի ընտրությամբ
Հոդված 22.Քաղաքացիական գործերի տարածքային ընդդատությունը հայցվորի
ընտրությամբ
1. Մի քանի պատասխանողների դեմ հայցը հայցվորի ընտրությամբ կարող է ներկայացվել
պատասխանողներից որեւէ մեկի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ հաշվառման վայր
չունենալու դեպքում` բնակության վայրի առաջին ատյանի դատարան:
2. Պատասխանողի դեմ, որը չունի հաշվառման վայր, եւ որի վերջին բնակության վայրն
անհայտ է, հայց կարող է ներկայացվել նրա գույքի գտնվելու վայրի դատարան:
3. Կատարման վայրի վերաբերյալ ուղղակի նշում պարունակող պայմանագրից բխող հայցը
կարող է ներկայացվել պայմանագրի կատարման վայրի առաջին ատյանի դատարան:
4. Ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է
ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան:
5. Առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ
կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է
ներկայացվել հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի դատարան կամ
վնասը պատճառելու վայրի դատարան:
6. Անշարժ գույքին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է
ներկայացվել վնասը պատճառելու վայրի առաջին ատյանի դատարան:
7. Ամուսնալուծության վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ
բնակության վայրի առաջին ատյանի դատարան, եթե պատասխանողն օրենքով սահմանված
կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ
դատապարտված է ազատազրկման հետ կապված պատժի, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ
անչափահաս երեխան գտնվում է հայցվորի մոտ:
8. Իրավաբանական անձի դեմ հայցը, որը բխում է նրա ներկայացուցչության կամ
մասնաճյուղի գործունեությունից, կարող է ներկայացվել համապատասխան
ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
9. Շարժական գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը հայցվորի ընտրությամբ
կարող է ներկայացվել նրա հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրի կամ նրա գույքի
գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
Հոդված 23.Պայմանագրային ընդդատությունը
Հոդված 23.Պայմանագրային ընդդատությունը
1. Սույն օրենսգրքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներով սահմանված ընդդատությունը կարող է
փոխվել կողմերի գրավոր համաձայնությամբ մինչեւ առաջին ատյանի դատարան
հայցադիմում ներկայացնելը:
Հոդված 24.Բացառիկ տարածքային ընդդատությունը
Հոդված 24.Բացառիկ տարածքային ընդդատությունը
1. Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը
ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ
պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու
հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցը ներկայացվում է
հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
2. Անշարժ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է անշարժ գույքի
գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
3. Ժառանգատուի պարտատիրոջ հայցը ներկայացվում է ժառանգի կամ կտակակատարի
հաշվառման (գտնվելու) կամ բնակության, իսկ նշված անձանց բացակայության դեպքում՝
ժառանգության բացման վայրի առաջին ատյանի դատարան:
3.1. Սույն օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված գնումների հետ կապված վեճերով
գործերը քննվում են Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
քաղաքացիական դատարանում:
4. Միաժամանակ բացառիկ եւ այլ տարածքային ընդդատություն ունեցող պահանջներով
հայցը ներկայացվում է սույն հոդվածով սահմանված առաջին ատյանի դատարան:
(24-րդ հոդվածը լրաց. 21.01.22 ՀՕ-7-Ն, 23.12.22 ՀՕ-576-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 25.Գործի հանձնումը մեկ դատարանից մեկ այլ դատարան
Հոդված 25.Գործի հանձնումը մեկ դատարանից մեկ այլ դատարան
1. Դատարանը տարածքային ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ
ընդունած գործը պետք է քննի ըստ էության, թեկուզեւ այն հետագայում դարձել է ընդդատյա
այլ դատարանի:
2. Դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել
է, որ այն վարույթ է ընդունվել սույն օրենսգրքի 24-րդ կամ 138-րդ հոդվածով սահմանված
կանոնների խախտմամբ:
3. Դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը
քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության սնանկության դատարանում:
3.1. Դատարանը գործը հանձնում է հակակոռուպցիոն դատարանի քննությանը, եթե գործը
քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության հակակոռուպցիոն դատարանում:
4. Սույն օրենսգրքի 21-րդ կամ 22-րդ հոդվածով սահմանված ընդդատության կանոնների
խախտմամբ վարույթ ընդունված գործը հանձնվում է այլ դատարանի քննությանը, եթե
պատասխանողը մինչեւ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում
կայացնելն առարկում է գործը տվյալ դատարանում քննելու վերաբերյալ:
5. Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կայացվում է որոշում:
(25-րդ հոդվածը լրաց. 14.04.21 ՀՕ-335-Ն)
(14.04.21 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 26.Ընդդատության եւ ենթակայության մասին վեճերը
Հոդված 26.Ընդդատության եւ ենթակայության մասին վեճերը
1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ սնանկության դատարանից ըստ
ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն
վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ ուղարկելու
մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:
2. Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում վարչական դատարանից
վերահասցեագրված հայցադիմումը վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարան
ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:
3. Հակակոռուպցիոն դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում դատարանից
ըստ ենթակայության ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարան
ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Դատարանը յոթնօրյա
ժամկետում որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ըստ ենթակայության
ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե
համաձայն չէ գործի ենթակայությանը:
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում դատավորը ենթակայության
հարցի որոշման համար գործը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին կայացված որոշումը
ուղարկում է գործին մասնակցող անձանց, որոնք այն ստանալու պահից եռօրյա ժամկետում
կարող են գործի ենթակայության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Վճռաբեկ
դատարան:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի
քաղաքացիական պալատը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա
ժամկետում որոշում է գործի ընդդատությունը կամ ենթակայությունը:
6. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանի
նախագահը եւ Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների նախագահները գործը Վճռաբեկ
դատարանում ստանալու պահից տասնօրյա ժամկետում որոշում են գործի ենթակայությունը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշումն ընդունելու համար Վճռաբեկ
դատարանի նախագահը հրավիրում է նիստ՝ իր եւ Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների
նախագահների մասնակցությամբ, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին
մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշումն ընդունվում է նիստին ներկա
անձանց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի
թույլատրվում: Որոշմանը կողմ քվեարկած դատավորների կազմից եւ նրանց կողմից որոշված
դատավորը կազմում է որոշման նախագիծը:
9. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու
դատարան:
10. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով գործի ենթակայությունը սահմանելու
մասին որոշում կայացվելու դեպքում չի կարող վերաքննիչ բողոք բերվել սույն օրենսգրքի 365-
րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով այն պատճառաբանությամբ, որ գործը ենթակա չի
եղել քննության քաղաքացիական դատավարության կարգով:
(26-րդ հոդվածը լրաց., խմբ. 23.10.19 ՀՕ-189-Ն, փոփ. 14.04.21 ՀՕ-335-Ն, խմբ.
09.02.22 ՀՕ-26-Ն, 07.02.24 ՀՕ-82-Ն)
(09.02.22 ՀՕ-26-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(14.04.21 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ նախատեսված դրույթները
տարածվում են նաեւ մինչեւ նույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված
հայցադիմումներով գործերի քննության վրա` համաձայն 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքի 59-րդ
հոդվածի 2-րդ մասի)
ԳԼՈՒԽ 5 ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ ԵՎ ԲԱՑԱՐԿԸ ⚖
Հոդված 29.Ինքնաբացարկ եւ բացարկ ներկայացնելու եւ լուծելու կարգը
Հոդված 29.Ինքնաբացարկ եւ բացարկ ներկայացնելու եւ լուծելու կարգը
1. Առաջին ատյանի դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան
բացարկ կարող է հայտնվել մինչեւ նախնական դատական նիստի ավարտը, իսկ վերաքննիչ եւ
Վճռաբեկ դատարաններում՝ մինչեւ բողոքի քննությունն սկսվելը: Եթե գործը սույն օրենսգրքով
նախատեսված դեպքերում քննվում է առանց նախնական դատական նիստ հրավիրելու,
դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչեւ
գործի քննության ավարտը:
2. Նախնական դատական նիստի ավարտից հետո մինչեւ դատաքննության ավարտն
ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ
ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել նախնական
դատական նիստի ավարտից հետո եւ մինչեւ այդ չէր կարող հայտնի լինել:
3. Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում բողոքի քննությունն սկսվելուց հետո մինչեւ
բողոքի քննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն
հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն
հայտնի է դարձել բողոքի քննությունն սկսվելուց հետո եւ մինչեւ այդ չէր կարող հայտնի լինել:
4. Բացարկը հայտնվում է գրավոր, որին կարող են կցվել դատավորի ինքնաբացարկի
հիմքերը հաստատող ապացույցները:
5. Նույն հիմքով հայտնված բացարկը ենթակա չէ քննության, եթե չի ներկայացվել բացարկի
հիմքը հիմնավորող նոր ապացույց:
6. Ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է դատավորը: Եթե գործը քննվում է
դատավորների կոլեգիալ կազմով, եւ բացարկ է հայտնվել դատավորներից մեկին կամ մեկից
ավելի դատավորների կամ դատական ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր
լուծում է իրեն հայտնված բացարկի հարցը:
7. Ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է
մինչեւ այդ հարցի լուծումը: Գործի քննությունը կարող է ընդհատվել, իսկ դատական նիստի
ընթացքում ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում նիստը կարող է հետաձգվել ոչ
ավելի, քան երեք օրով:
8. Դատավորն ինքնաբացարկի կամ բացարկի հարցը քննելու արդյունքով կայացնում է
որոշում, որում շարադրվում են ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերը: Դատարանի
որոշումը հանձնվում կամ ուղարկվում է գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան այն
կայացնելու հաջորդ օրը:
9. Ինքնաբացարկ հայտնելու կամ բացարկը բավարարվելու դեպքում բացարկված
դատավորը փոխարինվում է, եւ գործի քննությունն սկսվում է սկզբից:
10. Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք
ենթակա են արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք
ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ
քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ
որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն
արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:
11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու
անհրաժեշտության դեպքում դատարանը դատական նիստի ծանուցագրում նշում է
կատարում այդ մասին: Եթե կողմը, ծանուցված լինելով ինքնաբացարկի հիմքերը
բացահայտելու նպատակով հրավիրված դատական նիստի մասին, չի ներկայանում
դատական նիստին կամ չի ներկայացնում դատական նիստը հետաձգելու վերաբերյալ
հիմնավորված միջնորդություն, ապա դատարանն ինքնաբացարկի հիմքերը կողմերին
բացահայտում է գրավոր: Նշված ծանուցագիրն ստանալու պահից եռօրյա ժամկետում
ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում չներկայացվելու դեպքում
ինքնաբացարկը համարվում է կողմի կողմից անտեսված:
(29-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն, լրաց. 04.12.24 ՀՕ-488-Ն)
(04.12.24 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
ԳԼՈՒԽ 6 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ⚖
Հոդված 36.Դատավարությանը համահայցվորների կամ համապատասխանողների մասնակցությունը
Հոդված 36.Դատավարությանը համահայցվորների կամ համապատասխանողների
մասնակցությունը
1. Հայցը կարող է ներկայացվել մի քանի հայցվորի (համահայցվորների) կողմից համատեղ,
ինչպես նաեւ ընդդեմ մի քանի պատասխանողի (համապատասխանողների):
2. Համահայցվորներից եւ համապատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում
հանդես է գալիս ինքնուրույն:
3. Համահայցվորները կամ համապատասխանողները կարող են համաձայնության գալ, որ
դատարանում բոլորի անունից հանդես գա իրենցից մեկը կամ մի քանիսը կամ իրենց
ներկայացուցիչներից մեկը կամ մի քանիսը։ Համաձայնությունը ձեւակերպվում է
ներկայացուցչի լիազորագրի համար սահմանված կարգով։
4. Խմբային հայցերով համահայցվորների մասնակցության առանձնահատկությունները
նախատեսված են սույն օրենսգրքի 26-րդ գլխով:
Հոդված 37.Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք
Հոդված 37.Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող
երրորդ անձինք
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք
կարող են հայցադիմում ներկայացնելու միջոցով գործի մեջ մտնել մինչեւ ապացուցման
պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, իսկ սույն օրենսգրքի 40-42-րդ
գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչեւ դատարանի կողմից եզրափակիչ
դատական ակտը հրապարակելը:
1.1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի
հայցադիմումը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, հայցադիմումի ընդունումը մերժվում,
կամ հայցադիմումը վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով
նախատեսված կարգով:
1.2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի
հայցադիմումն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե՝
1) պահանջը ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ.
2) հայցի եւ գործով քննվող պահանջների համատեղ քննությունը կարող է ապահովել գործի
առավել արագ եւ արդյունավետ լուծումը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք
օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից եւ կրում են նրա բոլոր պարտականությունները:
3. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի
հայցով որպես պատասխանող կարող է հանդես գալ սկզբնական հայցով հայցվորը եւ (կամ)
պատասխանողը:
(37-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)
Հոդված 38.Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք
Հոդված 38.Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձինք
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք
կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչեւ դատաքննության
ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ եւ 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող
գործերով՝ մինչեւ եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող
վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ
պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների եւ
պարտականությունների ծագմանը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք
կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
3. Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է
անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների եւ պարտականությունների վրա,
ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն
պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի եւ դրա
իրականացման կարգի վերաբերյալ: Եթե հասցեատիրոջն ուղարկված ծանուցումը
վերադարձվում է դատարան, կամ որեւէ այլ պատճառով հասցեատերը այն չի ստանում, ապա
ծանուցումն իրականացվում է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն
ազդելու է որոշակի անձանց իրավունքների եւ պարտականությունների վրա, ապա կարող է
առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի
նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:
5. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին
գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը
կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձեւով:
6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին
գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի
միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։
7. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք
օգտվում են կողմի իրավունքներից եւ կրում են նրա պարտականությունները, բացի
հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ
նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու,
հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային
համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի
հարկադիր կատարում պահանջելու եւ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ
հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
7.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ծանուցված անձինք իրավունք ունեն
ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու
քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ, բացառությամբ այն
դեպքերի, երբ գործի նյութերը պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք:
8. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական
նախաձեռնությամբ մինչեւ դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ
ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց
կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են: Գործին մասնակցող անձանց կազմից երրորդ
անձին հանելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին
դատական ակտի ձեւով:
(38-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)
⚖Հոդված
39.
Դիմողը
1. Դիմողն այն անձն է, որ ներկայացրել է սույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ
վարույթի կարգով քննվող դիմում:
⚖Հոդված
40.
Դատավարական իրավահաջորդությունը
1. Դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում
(քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի
փոխանցում եւ այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա
իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:
2. Դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած
փուլում:
3. Դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է
ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ:
4. Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչեւ
իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք
պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
Հոդված 41.Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը գործին
Հոդված 41.Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների
մասնակցությունը գործին
1. Պետական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում իրավասու են
դատարան դիմելու պետության շահերի պաշտպանության հայցով:
2. Տեղական ինքնակառավարման մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում
վարչական շրջանի ղեկավարն իրավունք ունեն դիմելու դատարան համայնքի շահերի
պաշտպանության հայցով:
3. Դատախազը սույն օրենսգրքով նախատեսված կարգով պետական շահերի
պաշտպանության հայց է ներկայացնում օրենքով նախատեսված դեպքերում:
⚖Հոդված
42.
Գործին մասնակցող անձի ներկայացուցիչը
1. Գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին
մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:
Հոդված 43.Վկան
Հոդված 43.Վկան
1. Վկա կարող է լինել ցանկացած ֆիզիկական անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ
գործի լուծման համար նշանակություն ունեցող որեւէ փաստի մասին տեղեկություն։
2. Որպես վկա չեն կարող հարցաքննվել`
1) ներկայացուցիչը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել
վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս, եթե այլ բան նախատեսված չէ
ներկայացուցչի եւ ներկայացվող անձի փոխադարձ համաձայնությամբ.
2) փաստաբանները` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի
լինել` կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ,
եթե այլ բան նախատեսված չէ փաստաբանի եւ վստահորդի փոխադարձ համաձայնությամբ.
3) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան
հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
4) դատավորը, արբիտրը կամ հաշտարարը` իր կողմից կամ իր մասնակցությամբ քննված
որեւէ գործի վերաբերող քննարկումների առնչությամբ.
5) ձեռնադրված հոգեւորական-խոստովանահայրը` գործի այն փաստերի մասին, որոնք
նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ.
6) Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամը՝ իր
լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո՝
պաշտոնավարման ընթացքում Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության
հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ։
3. Դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու
իրավունք ունեն`
1) անձինք` իրենց, իրենց ամուսնու կամ մերձավոր ազգականների` ծնողի, զավակի,
որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր
կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ամուսնու ծնողի կամ զավակի ամուսնու վերաբերյալ, եթե
ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.
2) լրագրողները` գործի փաստերին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ,
որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը։
4. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների
հարցաքննությունը որպես վկա՝ Մարդու իրավունքների պաշտպանի մոտ գտնվող բողոքի
կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի որոշման, ինչպես նաեւ իրենց մոտ
գտնվող բողոքի կամ բողոքին առնչվող փաստաթղթի էության վերաբերյալ, հնարավոր է միայն
Մարդու իրավունքների պաշտպանի գրավոր համաձայնությամբ:
5. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի շուրջ ծագում է վեճ, ապա
առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում դրա վերաբերյալ, որը պարտադիր է
դատավարության մասնակիցների համար։
6. Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված
պատասխանատվություն:
(43-րդ հոդվածը լրաց. 03.03.21 ՀՕ-106-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-220-Ն)
Հոդված 44.Փորձագետը
Հոդված 44.Փորձագետը
1. Որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն,
հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաեւ որակավորում
(թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր եւ այլն) ունեցող գործունակ ֆիզիկական անձը:
2. Անձը, որին հանձնարարված է փորձաքննություն կատարել, պարտավոր է ներկայանալ
առաջին ատյանի դատարանի կանչով եւ օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված
հարցերի վերաբերյալ:
3. Փորձագետն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար՝
1) ծանոթանալու գործի նյութերին.
2) մասնակցելու դատական նիստերին.
3) դատարանի թույլտվությամբ հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
4) խնդրելու դատարանին իրեն տրամադրել լրացուցիչ նյութեր:
4. Փորձագետն իրավունք ունի նաեւ՝
1) հրաժարվելու փորձաքննություն կատարելուց, եթե չի տիրապետում անհրաժեշտ
գիտելիքների կամ հմտությունների.
2) մատուցված ծառայությունների համար ստանալու վճարում.
3) ստանալու իր կատարած ծախսերի փոխհատուցում:
5. Իրեն տրամադրված նյութերի անբավարարության դեպքում փորձագետը կարող է
հրաժարվել եզրակացություն տալուց:
6. Նյութերի անբավարարության հիմքով փորձագետի` եզրակացություն տալուց
հրաժարվելը պետք է պատճառաբանված լինի:
7. Դատարանն իրավունք ունի դատական տուգանք նշանակելու այն փորձագետի
նկատմամբ, որ անհիմն հրաժարվում կամ խուսափում է փորձաքննություն նշանակելու մասին
դատարանի որոշումը կատարելուց:
8. Փորձագետը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված
կարգով պատասխանատվություն է կրում ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար:
Հոդված 45.Մասնագետը
Հոդված 45.Մասնագետը
1. Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձն է, որը
գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրավիրվում է դատական նիստին՝ գործի
քննության համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առանց նախնական
հետազոտությունների իրականացման մասնագիտական բացատրություններ տալու համար:
2. Որպես մասնագետ կարող է հրավիրվել համապատասխան կրթություն, ունակություն,
հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ նաեւ որակավորում
(թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր եւ այլն) ունեցող լրիվ գործունակ անձը:
3. Անձը, որին դատարանը հրավիրել է որպես մասնագետ, պարտավոր է ներկայանալ
առաջին կանչով եւ դատական նիստում տալ բանավոր բացատրություններ:
4. Մասնագետն իրավունք ունի դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի
նյութերին, մասնակցելու դատական նիստերին, խնդրելու դատարանին տրամադրել
լրացուցիչ նյութեր:
5. Մասնագետը կարող է հրաժարվել բացատրություններ տալ այն հարցերի վերաբերյալ,
որոնք դուրս են իր հատուկ գիտելիքների շրջանակներից, պահանջում են փորձաքննության
անցկացում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ իրեն տրամադրված նյութերն անբավարար են
դատարանի եւ գործին մասնակցող անձանց հարցերին պատասխանելու համար:
6. Մասնագետը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված
կարգով պատասխանատվություն է կրում ակնհայտ կեղծ բացատրություններ տալու համար:
Հոդված 46.Թարգմանիչը
Հոդված 46.Թարգմանիչը
1. Թարգմանիչ կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որ տիրապետում է
թարգմանության համար անհրաժեշտ լեզուներին: Թարգմանիչն իրավունք ունի ճիշտ եւ
ամբողջական թարգմանությունն ապահովելու նպատակով հարցեր տալու դատավարության
մասնակիցներին եւ դատարանին: Դատարանը նախազգուշացնում է թարգմանչին ակնհայտ
սխալ թարգմանություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին:
2. Դատավորը, վկան, փորձագետը կամ դատական նիստերի քարտուղարն իրավունք
չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ: Գործին մասնակցող անձինք կամ
նրանց ներկայացուցիչները կարող են ստանձնել թարգմանչի պարտականություններ, եթե
նրանց միջեւ չկա շահերի հակասություն:
3. Պետության հաշվին տրամադրվող թարգմանիչը պետք է լինի որակավորված:
Թարգմանչի որակավորման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 47.Իրավասու անձինք եւ մարմինները
Հոդված 47.Իրավասու անձինք եւ մարմինները
1. Իրավասու են համարվում այն անձինք կամ մարմինները, որոնց մասնակցությունը
որոշակի բնույթի գործերով, օրենքի համաձայն, պարտադիր է:
ԳԼՈՒԽ 7 ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ⚖
Հոդված 50.Օրինական ներկայացուցիչները
Հոդված 50.Օրինական ներկայացուցիչները
1. Անչափահասի, սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձի անունից
դատարանում հանդես է գալիս նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը (որդեգրողը),
հոգաբարձուն կամ խնամակալը:
2. Օրենքով սահմանված դեպքերում դատարանում որպես օրինական ներկայացուցիչ
կարող են հանդես գալ նման լիազորություն ունեցող այլ անձինք:
⚖Հոդված
51.
Գործի վարումն ի պաշտոնե եւ օրինական ներկայացուցչի կողմից այլ
անձի հանձնարարելը
1. Ի պաշտոնե եւ օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում սույն
օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված
մեկ կամ մի քանի անձի:
⚖Հոդված
52.
Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող
անձինք
1. Դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում՝
օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:
2. Դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաեւ՝
1) սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված անձինք.
2) սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն
անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական
ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային
հարաբերությունների մեջ են.
3) անձինք, որոնք՝
ա. անվճար ներկայացնում են իրենց ծնողի, զավակի, պապի, տատի, թոռան, հորեղբոր,
հորաքրոջ, մորեղբոր, մորաքրոջ, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր)
եղբոր կամ քրոջ, վերջիններիս ամուսնու կամ զավակի, ինչպես նաեւ իր ամուսնու կամ նրա
ծնողի, զավակի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ
շահերը,
բ. վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի
կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան եւ ավելի տոկոսը
պատկանում է իրենց կամ սույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:
3. Միեւնույն անձը գործի քննության ընթացքում կարող է միաժամանակ լինել այդ գործին
մասնակցող երկու կամ ավելի անձանց ներկայացուցիչ, եթե նրանց շահերի միջեւ չկա
հակասություն:
(52-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-189-Ն)
⚖Հոդված
53.
Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու արգելքը
1. Դատարանում ներկայացուցիչներ չեն կարող լինել օրենքով սահմանված կարգով որպես
ներկայացուցիչ հանդես գալու իրավունք չունեցող անձինք, ինչպես նաեւ այն անձինք, որոնք
մասնակցում են տվյալ գործի քննությանը որպես դատական նիստերի քարտուղար,
թարգմանիչ, փորձագետ, մասնագետ, վկա կամ մասնակցել են տվյալ գործի քննությանը՝
որպես հակառակ կողմի ներկայացուցիչ:
Հոդված 54.Ներկայացուցչին գործի քննությունից հեռացնելը
Հոդված 54.Ներկայացուցչին գործի քննությունից հեռացնելը
1. Սույն օրենսգրքի 52-րդ եւ 53-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ
ներկայացուցչություն իրականացնող անձին դատարանը հեռացնում է գործի քննությունից:
2. Մինչեւ գործի քննությունից հեռացվելը ներկայացուցչի կատարած դատավարական
գործողությունները պարտադիր են գործին մասնակցող անձի համար, եթե նա հավանություն է
տալիս այդ գործողություններին:
⚖Հոդված
55.
Ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթերը
1. Գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են`
1) ֆիզիկական անձի` ոչ փաստաբանին տված լիազորագրով` վավերացված նոտարի կամ
օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից.
2) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ
իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի,
պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի կամ
նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի` սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի
2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձեւով տրված լիազորագրով.
3) փաստաբանին հասարակ գրավոր ձեւով տրված լիազորագրով:
2. Դատական նիստին ներկայացուցչի հետ գործին մասնակցող անձն իրավունք ունի իր
ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջեւ՝ բանավոր սահմանելով
ներկայացուցչի լիազորությունների ծավալը:
3. Օրինական եւ ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա
կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով:
4. Սույն հոդվածում նշված փաստաթղթերի բնօրինակները դատարանի ստուգելուց հետո
կարող են վերադարձվել այն ներկայացրած անձին՝ դատարանի հաստատած պատճենները
կցելով գործի նյութերին:
(55-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-189-Ն, 07.02.24 ՀՕ-82-Ն)
⚖Հոդված
56.
Ներկայացուցչի լիազորությունները
1. Դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս
ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն,
բացառությամբ`
1) հայցադիմումը ստորագրելու.
2) արբիտրաժային համաձայնություն կնքելու եւ վեճն արբիտրաժ հանձնելու վերաբերյալ
համաձայնություն տալու.
3) հայցապահանջներից ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելու.
4) հայցապահանջներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունելու.
5) հայցի առարկան եւ հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոխելու.
6) հաշտության համաձայնություն կնքելու.
7) հաշտարարության վերաբերյալ համաձայնություն կնքելու.
8) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացին
մասնակցելու.
9) լիազորություններն այլ անձի փոխանցելու (վերալիազորում կատարելու).
10) դատական ծանուցումները եւ դատավարական փաստաթղթերն ստանալու.
11) դատական ակտը բողոքարկելու.
12) կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու:
2. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման
համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի
ներկայացուցչի այդ լիազորությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում ի
պաշտոնե եւ օրինական ներկայացուցիչների վրա:
4. Լիազորագիր տված եւ այն հետագայում վերացրած գործին մասնակցող անձը
պարտավոր է լիազորագրի վերացման մասին անհապաղ տեղեկացնել դատարանին: Մինչեւ
լիազորագրի վերացման մասին դատարանին տեղեկացնելը ներկայացուցչի կատարած
դատավարական գործողությունները պարտադիր են գործին մասնակցող անձի համար:
ԳԼՈՒԽ 8 ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ ⚖
Հոդված 63.Ապացույցներ ներկայացնելը
Հոդված 63.Ապացույցներ ներկայացնելը
1. Ապացույցները, ինչպես նաեւ դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները
ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչեւ ապացուցման պարտականությունը
բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի եւ
գործին մասնակցող մյուս անձանց առջեւ բացահայտել ու հնարավորության դեպքում
տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է
կատարում որպես իր պահանջների եւ առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած
լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը
բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած
ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝
իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես
ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված
ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը
գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին
ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ
ներկայացնելու համար։
Հոդված 64.Ապացույցներ պահանջելը
Հոդված 64.Ապացույցներ պահանջելը
1. Գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց
պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան:
2. Գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել
համապատասխան ապացույցը, կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի
որոշման արգելված է օրենքով, կարող է գործին մասնակից չհանդիսացող անձից այդ
ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդության մեջ պետք է նշվեն
համապատասխան ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք
կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաեւ ապացույցի գտնվելու վայրը, եթե այն
հայտնի է, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաեւ այդ ապացույցն
ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստը հաստատող հիմնավորումը:
4. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դեպքում
առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացույցը պահանջելու մասին որոշում, որում
նշվում են`
1) քաղաքացիական գործի համարը եւ գործին մասնակցող անձանց
համապատասխանաբար անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների դեպքում՝ նաեւ հայրանունը (այսուհետ՝ անուն) կամ անվանումը,
2) այն ապացույցները, որոնք պետք է ներկայացվեն դատարան,
3) ապացույցները ներկայացնելու ժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ
ներկայացման կարգը,
4) դատարանի որոշումը չկատարելու համար սույն հոդվածով նախատեսված
հետեւանքների մասին պարզաբանում:
4.1. Դատարանը կարող է ապացույց պահանջելու մասին միջնորդությունը բավարարել
առանց ապացույց պահանջելու մասին առանձին ակտի ձեւով որոշման կայացման, եթե
դատարանը պահանջվող տեղեկատվությունը կարող է ստանալ սույն օրենսգրքի 64.1-ին
հոդվածով սահմանված կարգով:
5. Առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում ապացույց պահանջելու մասին
որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է
առաջին ատյանի դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ՝ նշելով առաջին ատյանի
դատարանի սահմանած ժամկետում որոշման կատարման անհնարինության պատճառները:
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող
է սահմանել որոշման կատարման նոր ժամկետ:
6. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում
պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայտնելով որոշման
կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Առաջին
ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է
հարգելի ճանաչել ապացույցը չներկայացնելու պատճառները:
7. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու համար նոր ժամկետ չսահմանելու
կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում առաջին
ատյանի դատարանը ապացույց պահանջելու մասին որոշման հիման վրա կազմված
կատարողական թերթն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման, իսկ այդ անձի
նկատմամբ նշանակում է տուգանք:
8. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի
հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
կարգով:
(64-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-129-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-576-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան
հոլովաձեւերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված
Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման
համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող
ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի եւ
դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց
աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում
ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-
րդ մասի)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
64.1.
Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ
ձեռք բերելը
1. Դատարանը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող
է գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այլ մարմիններից եւ
անձանցից:
2. Դատարանին անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային տեղեկատվական
համակարգում ինքնաշխատ գեներացվում է հարցմամբ ներկայացված տեղեկությունների
հիման վրա: Հարցման պատասխանն ինքնաշխատ պատրաստվում է էլեկտրոնային
փաստաթղթի ձեւով, որը հավաստվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կողմից:
Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից հարցման պատասխանի արտատպված
օրինակը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից դիմումի
կամ որոշման հիման վրա ստացված պատասխանին:
(64.1-ին հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-576-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 65.Ապացույցների ապահովումը
Հոդված 65.Ապացույցների ապահովումը
1. Գործին մասնակցող անձը, որը գտնում է, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը
կարող է դժվար կամ անհնարին դառնալ, դատավարության ընթացքում իրավունք ունի այդ
ապացույցների ապահովման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու առաջին ատյանի
դատարան։
2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման
կարիք ունեցող ապացույցները, այն փաստերը, որոնց հաստատման համար դրանք
անհրաժեշտ են, եւ պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու
միջնորդությամբ դիմելու համար։
3. Ապացույցների ապահովման մասին միջնորդությունը քննվում է անհապաղ՝ առանց
դատական նիստ հրավիրելու։ Նախնական դատական նիստում ներկայացված
միջնորդությունը քննվում է տվյալ նիստի ընթացքում:
4. Ապացույցների ապահովման մասին միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին
ատյանի դատարանը կայացնում է որոշում` նշելով, թե ինչ ձեւով պետք է իրականացվի
ապացույցի ապահովումը։
5. Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել վկաներին եւ գործին մասնակցող
անձանց, մասնագետին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով,
փորձաքննություն նշանակելով, փորձագետին հարցաքննելով։
6. Ապացույցների ապահովումն իրականացվում է դատական նիստում, որի ժամանակի եւ
վայրի մասին տեղեկացվում են գործին մասնակցող անձինք: Գործին մասնակցող անձի
չներկայանալը դատական նիստին արգելք չէ ապացույցների ապահովումն իրականացնելու
համար:
7. Ապացույցների ապահովումն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու եւ
գործին մասնակցող անձանց ծանուցելու սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում,
ինչպես նաեւ այն դեպքերում, երբ ապացույցների ապահովման միջնորդություն ներկայացնող
անձը հիմնավորում է, որ ապացույցների ապահովման մասին գործին մասնակցող անձանց
ծանուցելու հետեւանքով համապատասխան ապացույցն ապահովելը կարող է անհնարին
դառնալ:
⚖Հոդված
66.
Ապացույցների գնահատումը
1. Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի
հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ
հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
2. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության,
թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության
մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
3. Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա
հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով
հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում
իրականությանը:
4. Դատարանի համար որեւէ փաստ նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ
սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված դեպքերի:
⚖Հոդված
67.
Ապացույցի տեսակները
1. Ապացույցի տեսակներն են`
1) վկայի ցուցմունքը.
2) գրավոր ապացույցները.
3) իրեղեն ապացույցները.
4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
5) փորձագետի եզրակացությունը.
6) մասնագետի բացատրությունը։
Հոդված 68.Վկա կանչելը եւ նրա ցուցմունքը
Հոդված 68.Վկա կանչելը եւ նրա ցուցմունքը
1. Առաջին ատյանի դատարանը ցուցմունք տալու համար վկա կանչում է գործին
մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաեւ իր
նախաձեռնությամբ։
2. Վկա կանչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը,
որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, վկայի անունը եւ հասցեն։
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահանջը չկատարելը վկա կանչելու վերաբերյալ
միջնորդությունը մերժելու հիմք է:
Հոդված 69.Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2. Դատական ծանուցագիր ստացած եւ դատական նիստին ներկայանալու
հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչեւ դատական նիստն այդ մասին հայտնել
առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության
պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին եւ չի
ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի
պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման
ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետեւանքով առաջացած ծախսերը եւ
նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված
կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր
կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 70.Վկայի հարցաքննությունը դատական հանձնարարության կարգով
Հոդված 70.Վկայի հարցաքննությունը դատական հանձնարարության կարգով
1. Վկան կարող է իր բնակության վայրի առաջին ատյանի դատարանի կողմից
հարցաքննվել դատական հանձնարարության կարգով, եթե.
1) վկայի ներկայանալը դատաքննությանը նպատակահարմար չէ մեծ հեռավորության
պատճառով.
2) վկան հիվանդության կամ այլ պատճառով ի վիճակի չէ լքել իր գտնվելու վայրը։
2. Գործը քննող առաջին ատյանի դատարանը կայացնում է դատական հանձնարարության
մասին որոշում, որում համառոտ շարադրվում են քննվող գործի էությունը, պարզաբանման
ենթակա հարցերի շրջանակը, հարցաքննության ենթակա վկայի տվյալները։
3. Վկայից ցուցմունք վերցնելու վերաբերյալ դատական հանձնարարության մասին
որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած առաջին ատյանի դատարանի համար
եւ պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում։
4. Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով
սահմանված կանոններով։
5. Դատական հանձնարարության կատարման կամ դրա անհնարինության մասին
կայացվում է որոշում, որը դատական նիստի արձանագրության հետ անհապաղ ուղարկվում է
գործը քննող առաջին ատյանի դատարան։
Հոդված 71.Վկայի ցուցմունքի հետազոտումը
Հոդված 71.Վկայի ցուցմունքի հետազոտումը
1. Մինչեւ վկային հարցաքննելն առաջին ատյանի դատարանը պարզում է այդ անձին տվյալ
գործի լուծման համար նշանակություն ունեցող որեւէ փաստի վերաբերյալ որպես վկա
հարցաքննելու` սույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքների
բացակայությունը, ինչպես նաեւ պարզաբանում է սույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով
նախատեսված իրավունքը։
2. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին` իրենից հետո հարցաքննության
ենթակա մյուս վկաների բացակայությամբ։ Առաջին ատյանի դատարանը պետք է ձգտի
վկաների հարցաքննությունը կազմակերպել առավել սեղմ ժամկետում` առանց
արդարադատության շահերին վնասելու: Անհրաժեշտության դեպքում դատարանը միջոցներ է
ձեռնարկում դատարանում միմյանց հետ վկաների շփումը բացառելու համար:
3. Առաջին ատյանի դատարանը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու կամ
ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին։ Առաջին
ատյանի դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը
կցվում է դատական նիստի արձանագրությանը։
4. Տասնվեց տարեկան չդարձած վկային առաջին ատյանի դատարանը բացատրում է
ցուցմունք տալու եւ միայն ճշմարտությունը հայտնելու կարեւորությունը՝ առանց
նախազգուշացնելու սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար
քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին։
5. Տասնվեց տարեկան չդարձած վկայի հարցաքննության ընթացքում առաջին ատյանի
դատարանը հետեւում է, որ հարցաքննության մեթոդը կամ հարցերը չշփոթեցնեն վկային կամ
չենթարկեն նրան անհարկի հոգեբանական ճնշման, եւ այդ նպատակով կարող է հանել
ցանկացած հարց, ընդմիջել կամ դադարեցնել վկայի հարցաքննությունը։
6. Անչափահաս վկայի հարցաքննությանն առաջին ատյանի դատարանը ներգրավում է
անչափահասի օրինական ներկայացուցչին, իսկ տասնչորս տարեկան չդարձած
անչափահասների հարցաքննությանը` նաեւ մանկական հոգեբանի կամ մանկավարժի:
Տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության ժամանակ գործին մասնակցող
անձինք հեռացվում են դատական նիստերի դահլիճից, եթե ունեն ներկայացուցիչ, եւ եթե
նրանց մասնակցությունը կարող է ազդել վկայի ցուցմունքների վրա: Հեռացված գործին
մասնակցող անձի ներկայացուցիչը մասնակցում է նիստին:
7. Վկայի հարցաքննությունն սկսվում է նրա անվան, ծննդյան վայրի, զբաղմունքի,
բնակության վայրի եւ գործին մասնակցող անձանց հետ ունեցած հարաբերությունների
բնույթի մասին առաջին ատյանի դատարանի կողմից նրան ուղղված հարցերով։
8. Մինչեւ հարցաքննությունն սկսելն առաջին ատյանի դատարանը պարզում է վկայի
իրազեկվածությունն այն փաստերի վերաբերյալ, որոնց շուրջ նա պետք է հարցաքննվի:
9. Առաջին ատյանի դատարանը վկայի հարցաքննության ժամանակ հարցեր է տալիս
գործին մասնակցող անձանց կողմից հարցեր տրվելուց հետո, իսկ վկայի ցուցմունքի
վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կարող է նրան հարցեր տալ ցանկացած պահի:
10. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ առաջին ատյանի դատարան կանչված
վկային առաջին հերթին հարցաքննում է միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող
անձը, այնուհետեւ նրա կողմում հանդես եկող այլ անձինք, իսկ հետո` հակառակ կողմը:
11. Վկային կարող են տրվել միայն այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են վկա կանչելու
վերաբերյալ միջնորդության մեջ նշված փաստին կամ նրա ցուցմունքների
արժանահավատության հետ կապված հանգամանքներին, այդ թվում` մյուս կողմի հետ նրա
հարաբերություններին։ Այս շրջանակից դուրս տրված հարցերն առաջին ատյանի դատարանը
հանում է իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ։
12. Վկայի հարցաքննության ընթացքում հուշող կամ պատասխանն այլ կերպ ուղղորդող
հարցեր չեն թույլատրվում։ Առաջին ատյանի դատարանը կարող է հանել հուշող կամ
ուղղորդող հարցն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ։
13. Վկան ցուցմունք տալու ընթացքում առաջին ատյանի դատարանի թույլտվությամբ
կարող է օգտվել գրավոր նշումներից, եթե նրա ցուցմունքները կապված են որեւէ թվային կամ
այլ տվյալների հետ, որոնք դժվար է մտապահել։ Գրավոր նշումներն անհրաժեշտության
դեպքում կարող են կցվել գործին։
14. Անհրաժեշտության դեպքում գործին մասնակցող անձի միջնորդությամբ առաջին
ատյանի դատարանը կարող է վերսկսել վկայի հարցաքննությունը։
15. Հարցաքննված վկան կարող է հեռանալ դատարանից, եթե առաջին ատյանի
դատարանը նրան չի պարտավորեցրել չհեռանալ։
16. Վկայի հաղորդած տեղեկություններն ապացույց չեն, եթե նա չի կարողանում հստակ
նշել իր իրազեկության աղբյուրը:
⚖Հոդված
72.
Գործին մասնակցող անձի` որպես վկայի ցուցմունքը
1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է
թույլատրել տվյալ անձին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող եւ
ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` սույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար
սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված
առանձնահատկությունները:
2. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է
առաջարկել, որ գործին մասնակցող այլ անձը ցուցմունք տա գործի լուծման համար
նշանակություն ունեցող եւ ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` վկայի ցուցմունքի
համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
3. Եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է
ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին
ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր
նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը կամ
խուսափելը ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար
նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին
մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց,
համարել ապացուցված:
4. Առաջին ատյանի դատարանը նախազգուշացնում է գործին մասնակցող անձին սուտ
ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը գործին
մասնակցող անձից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է
դատական նիստի արձանագրությանը:
Հոդված 73.Առերես հարցաքննությունը
Հոդված 73.Առերես հարցաքննությունը
1. Եթե նախօրոք հարցաքննված երկու անձանց ցուցմունքները հակասում են միմյանց,
ապա գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ առաջին ատյանի դատարանի
նախաձեռնությամբ նրանք կարող են հարցաքննվել առերես։
2. Առերես հարցաքննությունը կատարվում է հարցաքննության համար սույն օրենսգրքով
սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված
առանձնահատկությունները:
3. Առերես հարցաքննության սկզբում առաջին ատյանի դատարանը ճշտում է, թե արդյոք
անձինք, որոնց միջեւ կատարվում է առերեսում, ճանաչում են իրար եւ ինչ
հարաբերությունների մեջ են միմյանց հետ:
4. Առերես հարցաքննության կանչված անձանց առաջարկվում է հերթով ցուցմունքներ տալ
այն փաստերի վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը:
5. Սկզբում հարցեր է տալիս առերես հարցաքննություն անցկացնելու վերաբերյալ
միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը: Դրանից հետո առերես
հարցաքննվող անձանց հարցեր են տալիս գործին մասնակցող այլ անձինք եւ դատարանը:
6. Առերես հարցաքննությունից հետո առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող
անձի միջնորդությամբ հրապարակում է առերես հարցաքննության կանչված անձանց`
նախորդ հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները:
⚖Հոդված
74.
Գրավոր ապացույցը
1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի
մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը,
գործարքները, տեղեկանքները, գործարար եւ մասնավոր թղթակցությունը եւ այլ գրավոր
նյութերը (փաստաթղթերը)։
2. Գրավոր ապացույցներ են համարվում նաեւ էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ
միջոցով ստացված տեղեկությունները։
3. Գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձեւով։ Բնօրինակը
պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում,
երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին
համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն
ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը
չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման
ենթակա ապացույցների շարքից:
4. Առաջին ատյանի դատարանն օտարալեզու գրավոր ապացույցը հանում է հետազոտման
ենթակա ապացույցների շարքից, եթե գործին մասնակցող անձը չի ներկայացնում գրավոր
ապացույցի հայերեն պատշաճ թարգմանությունը:
5. Էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացվում է թղթի վրա
տպված վիճակում։ Դատարանը կարող է սահմանել էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով
ստացված նյութը ներկայացնելու այլ կարգ։
6. Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մի մասը, ապա գործին
մասնակցող անձը կարող է ներկայացնել դրա քաղվածքը։ Առաջին ատյանի դատարանը
կարող է քաղվածք ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել ներկայացնել
ամբողջական փաստաթուղթը, եթե քաղվածքը վավերացված չէ օրենքով սահմանված կարգով
կամ պարունակում է փաստաթղթի մյուս մասերի վերաբերյալ տեղեկատվություն, եւ դրա
բովանդակությունը կարող է պարզվել փաստաթղթի մյուս մասի կամ ամբողջ փաստաթղթի
բովանդակությամբ։ Ամբողջական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ
ապացույցը մի մասով կամ ամբողջությամբ հանվում է հետազոտման ենթակա ապացույցների
շարքից։
7. Գործի քննության ընթացքում գրավոր ապացույցների բնօրինակները հետազոտելուց
հետո դատարանը դրանք կարող է վերադարձնել ներկայացրած անձին, եթե նա միջնորդում է
այդ մասին, եւ նման միջնորդության բավարարումը չի խոչընդոտում ապացույցների հետագա
հետազոտմանը: Այս դեպքում գործին կցվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով
հաստատված պատճենը կամ քաղվածքը։
8. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո փաստաթղթերի բնօրինակները
դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ դատարանը վերադարձնում է, եթե այդ
փաստաթղթերը վերադարձնելը չի հակասի վճռի բովանդակությանը եւ էությանը:
Փաստաթղթերի բնօրինակները վերադարձնելու դեպքում գործում թողնվում է փաստաթղթի
բնօրինակի` դատարանի կնիքով հաստատված պատճենը կամ քաղվածքը:
Հոդված 75.Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդությունը
Հոդված 75.Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդությունը
1. Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդությունն արվում է ապացույցի
ներկայացմամբ եւ այն փաստի վկայակոչմամբ, որը գործին մասնակցող անձը ցանկանում է
ապացուցել։
2. Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդություն անելիս գործին մասնակցող
անձը պարտավոր է համապատասխան գրավոր ապացույցը կամ գրավոր ապացույցի
պատճենը, իսկ այն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը գրավոր ներկայացնելու
դեպքում նաեւ միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց:
Հոդված 76.Գրավոր ապացույցի իսկությունը վիճարկելը
Հոդված 76.Գրավոր ապացույցի իսկությունը վիճարկելը
1. Գործին մասնակցող անձը կարող է հայտարարել գործին մասնակցող այլ անձի
ներկայացրած գրավոր ապացույցի ոչ իսկական լինելու մասին մինչեւ գործով ապացուցման
պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ
հիմնավորում է մինչ այդ դրա անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
2. Գրավոր փաստաթղթի իսկությունը վիճարկելու դեպքում ապացույց ներկայացնողը
պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով
նախատեսված դեպքերի։
3. Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման
մարմինների տված կամ վավերացրած փաստաթղթի, ինչպես նաեւ նոտարական կարգով
վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկող գործին մասնակցող անձը կրում է
փաստաթղթի ոչ իսկական լինելն ապացուցելու պարտականությունը։
Հոդված 77.Գրավոր ապացույցի հետազոտումը
Հոդված 77.Գրավոր ապացույցի հետազոտումը
1. Գրավոր ապացույցը հետազոտվում է դատական նիստում: Անհրաժեշտության դեպքում
գրավոր ապացույցը կարող է հետազոտվել տեխնիկական միջոցների կիրառմամբ:
2. Գործին մասնակցող անձինք կարող են դիրքորոշում հայտնել կամ միմյանց հարցեր
ուղղել այդ ապացույցի վերաբերյալ։
3. Անհրաժեշտության դեպքում գրավոր ապացույցները կարող են տրամադրվել նաեւ
վկաներին։
⚖Հոդված
78.
Իրեղեն ապացույցները
1. Իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց
առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով
կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի
հաստատման կամ ժխտման միջոց դառնալ։
Հոդված 79.Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը
Հոդված 79.Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը
1. Իրեղեն ապացույց թույլատրելու մասին միջնորդությունն արվում է այն փաստի
մատնանշմամբ, որը գործին մասնակցող անձը ցանկանում է ապացուցել, եւ իրեղեն
ապացույցի ներկայացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իրեղեն ապացույցի
նույնականացման տվյալների նշմամբ։
2. Միջնորդությանն իրեղեն ապացույցը կցելու անհնարինության դեպքում դրան
պարտադիր կցվում են ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը։
3. Իրեղեն ապացույց թույլատրելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելիս գործին
մասնակցող անձը պարտավոր է միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող
այլ անձանց՝ դրան կցելով իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը:
Հոդված 80.Իրեղեն ապացույցի հետազոտումը
Հոդված 80.Իրեղեն ապացույցի հետազոտումը
1. Իրեղեն ապացույցը հետազոտվում է զննման միջոցով` իրեղեն ապացույցի` տվյալ գործի
քննության եւ լուծման համար նշանակություն ունեցող հատկանիշները բացահայտելու
նպատակով` զննման օբյեկտն առաջին ատյանի դատարանի կողմից նկարագրվելու
եղանակով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող է ներգրավվել փորձագետ,
մասնագետ կամ վկա։
2. Զննումը կատարվում է դատական նիստում։ Եթե զննման օբյեկտը հնարավոր չէ
տեղաշարժել, կամ դրա տեղափոխումը դատարան կապված է անհամաչափ
դժվարությունների կամ ծախսերի հետ, ապա առաջին ատյանի դատարանը զննումը
կատարում է տեղում։
3. Զննումը տեղում կատարելիս պահպանվում է դատական նիստի համար սույն
օրենսգրքով սահմանված կարգը։ Գործին մասնակցող անձինք ծանուցվում են զննում
կատարելու ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ զննումը կատարելու
համար։
4. Զննման ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության դեպքում առաջին
ատյանի դատարանը որոշում է կայացնում զննում կատարելու ընթացքն ապահովելու մասին
եւ դրա հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկում է հարկադիր
կատարման: Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր
կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Զննման արդյունքներն առաջին ատյանի դատարանի խոսքից բառացի արձանագրվում
են։ Արձանագրությանը կարող են կցվել զննման ժամանակ օգտագործված կամ ստուգված
պլանները, գծագրերը, լուսանկարները, փաստաթղթերի պատճենները, զննման ժամանակ
կատարված լուսանկարները կամ տեսագրությունները, ինչպես նաեւ այլ փաստաթղթեր։
6. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ ապացույցների
ապահովման կարգով հետազոտում է շուտ փչացող իրեղեն ապացույցները:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան
հոլովաձեւերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված
Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման
համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող
ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի եւ
դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց
աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում
ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-
րդ մասի)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 81.Իրեղեն ապացույցների պահպանումը
Հոդված 81.Իրեղեն ապացույցների պահպանումը
1. Իրեղեն ապացույցները պահպանվում են դատարանում կամ հանձնվում են ի պահ:
2. Իրեղեն ապացույցները, որոնք չեն կարող բերվել դատարան, պահպանվում են դրանց
գտնվելու վայրում: Դրանք պետք է մանրամասն նկարագրվեն եւ (կամ) կնքվեն, իսկ
անհրաժեշտության դեպքում` լուսանկարվեն կամ տեսանկարահանվեն: Համապատասխան
լուսանկարը կամ տեսաձայնագրությունը կցվում է գործին:
3. Անձը, որին ի պահ է հանձնվել իրեղեն ապացույցը, կամ դատարանի աշխատակազմը
միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցներն անփոփոխ վիճակում պահպանելու համար:
Հոդված 82.Իրեղեն ապացույցի տնօրինումը
Հոդված 82.Իրեղեն ապացույցի տնօրինումը
1. Դատարանը եզրափակիչ դատական ակտով որոշում է իրեղեն ապացույցները
տնօրինելու հարցը: Դատարանը, որպես կանոն, իրեղեն ապացույցը վերադարձնում է այն
ներկայացրած անձին կամ հանձնում է այն անձին, որի իրավունքը դրա նկատմամբ ճանաչել է,
կամ այն իրացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Այն առարկաները, որոնք, օրենքի համաձայն, չեն կարող գտնվել ֆիզիկական կամ
իրավաբանական անձանց տիրապետման ներքո, հանձնվում են համապատասխան
պետական մարմնին:
3. Առանձին դեպքերում գործի քննության ընթացքում դատարանն իրեղեն ապացույցը
հետազոտելուց հետո կարող է այն վերադարձնել ներկայացրած անձին, եթե նա այդ մասին
միջնորդում է, եւ նման միջնորդության բավարարումը չի խոչընդոտում ապացույցների
հետագա հետազոտմանը:
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում գործում պահվում է իրեղեն
ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը:
Հոդված 83.Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները
Հոդված 83.Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու
տեսագրությունները
1. Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները, տեսագրությունները եւ
դրանց էլեկտրոնային կրիչները հետազոտվում են համապատասխան տեխնիկական
միջոցների օգտագործմամբ կամ դիտման միջոցով։
2. Լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ եւ դրանց
էլեկտրոնային կրիչները թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք
ներկայացնող անձը պարտավոր է նշել` երբ, որտեղ, ում կողմից, ինչպես եւ ինչ պայմաններում
են արվել այդ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու
տեսագրությունները: Այդ փաստերը չբացահայտելու կամ դրանց վերաբերյալ իրականությանը
չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու դեպքում լուսանկարները
(լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները չեն հետազոտվում եւ
հանվում են ապացույցների կազմից:
3. Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել է
առանց այդ անձի համաձայնության կամ իմացության, ապա ապացույցը թույլատրելի է միայն
այն դեպքում, եթե օրենքը դա չի արգելում։
4. Լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ եւ դրանց
էլեկտրոնային կրիչները թույլատրելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելիս գործին
մասնակցող անձը պարտավոր է միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող
այլ անձանց՝ դրան կցելով համապատասխան ապացույցի կրկնօրինակը՝ էլեկտրոնային կրիչի
վրա:
5. Սույն հոդվածով սահմանված ապացույցների պահպանության եւ տնօրինման
նկատմամբ կիրառելի են սույն օրենսգրքի 81-րդ եւ 82-րդ հոդվածները` այնքանով, որքանով
դրանք կիրառելի են լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների,
տեսագրությունների եւ դրանց էլեկտրոնային կրիչների նկատմամբ:
⚖Հոդված
84.
Փորձագետի եզրակացությունը
1. Փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի,
արվեստի, արհեստի կամ որեւէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում
պահանջող հարցերի բացահայտման եւ պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր
փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ
առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:
2. Առաջին ատյանի դատարանը, ստանալով փորձագետի եզրակացությունը, այն հնգօրյա
ժամկետում ուղարկում է գործին մասնակցող անձանց:
3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում եւ գնահատվում է
մյուս ապացույցների հետ։
4. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն պետք է պարունակի`
1) նշում փորձաքննություն կատարած անձի, նրա ունեցած որակավորման եւ
մասնագիտական ստաժի մասին,
2) նշում կիրառված մեթոդների մասին,
3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները։
Հոդված 85.Փորձագետի հարցաքննությունը
Հոդված 85.Փորձագետի հարցաքննությունը
1. Փորձագետն առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող
անձի միջնորդությամբ իր եզրակացությունը պարզաբանելու նպատակով կարող է հրավիրվել
հարցաքննության:
2. Փորձագետի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար սույն
օրենսգրքով սահմանված կարգով:
3. Փորձագետը հատուկ գիտելիքների կապակցությամբ հարցաքննվում է միայն նախապես
տված իր գրավոր եզրակացության շրջանակներում:
⚖Հոդված
86.
Փորձաքննություն նշանակելը
1. Առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող
անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։
2. Գործին մասնակցող անձը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն
ներկայացնելիս պարտավոր է դրանում նշել ապացուցման ենթակա այն փաստը, որը պետք է
հաստատվի փորձագետի եզրակացությամբ, եւ առաջադրել հարցեր, որոնք պետք է
պարզաբանվեն փորձաքննության ընթացքում:
3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն նշելու այն մասնագիտացված
փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց առաջին ատյանի
դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։ Եթե համապատասխան
փորձաքննություն կատարելու համար պահանջվում է լիցենզիա կամ որակավորում, գործին
մասնակցող անձը միջնորդությանը կից ներկայացնում է նրա կողմից առաջարկվող
մասնագիտացված փորձագիտական հաստատության կամ փորձագետի կողմից այդպիսի
փորձաքննություն կատարելու իրավասությունը հավաստող ապացույց:
4. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելիս առաջին
ատյանի դատարանը փորձագետին կարող է առաջադրել միայն այն հարցերը, որոնք
ներկայացրել են գործին մասնակցող անձինք: Առաջին ատյանի դատարանը, ելնելով
ապացուցման ենթակա փաստի էությունից եւ բովանդակությունից, իրավունք ունի շտկելու
առաջադրված հարցը: Առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է գործին մասնակցող
անձանց ներկայացրած այն հարցերի մերժումը, որոնք չեն առաջադրվում փորձագետին:
5. Օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ փորձաքննություն
նշանակելիս փորձագետին հարցեր առաջադրելու իրավունք ունի նաեւ առաջին ատյանի
դատարանը:
6. Փորձաքննություն նշանակելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է
որոշում, որում նշվում են՝
1) առաջին ատյանի դատարանի անվանումը,
2) փորձաքննություն նշանակելու ամսաթիվը,
3) գործի համարը,
4) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները),
5) ապացուցման ենթակա փաստը,
6) փորձագետին առաջադրվող հարցերը,
7) փորձագետի անունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության
անվանումը,
8) փորձագետին տրամադրվող նյութերի (փաստաթղթերի) ցանկը, իսկ անհրաժեշտության
դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները։
7. Առաջին ատյանի դատարանը, իսկ փորձաքննությունը մասնագիտացված
փորձագիտական հաստատության կատարմանը հանձնարարված լինելու դեպքում՝
դատարանի հանձնարարությամբ այդ հաստատության ղեկավարը նախազգուշացնում է
փորձագետին ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական
պատասխանատվության մասին։ Առաջին ատյանի դատարանը փորձագետից
ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի
արձանագրությանը։ Փորձաքննությունը մասնագիտացված փորձագիտական
հաստատությունում կատարելու դեպքում նախազգուշացման մասին փորձագետից վերցված
ստորագրությունը կցվում է եզրակացությանը:
Հոդված 87.Գործին մասնակցող անձի մասնակցությունը փորձաքննությանը: Նմուշներ վերցնելու կարգը
Հոդված 87.Գործին մասնակցող անձի մասնակցությունը փորձաքննությանը:
Նմուշներ վերցնելու կարգը
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկա լինելու փորձաքննությանը,
բացառությամբ այն դեպքերի, երբ նրա ներկայությունը կարող է խանգարել փորձագետի
բնականոն աշխատանքին կամ խախտել այլ անձանց իրավունքները:
2. Առաջին ատյանի դատարանը փորձագետի դիմումի հիման վրա որոշում է կայացնում
փորձաքննությանը կամ դրա առանձին փուլերին գործին մասնակցող անձանց
մասնակցությունն արգելելու վերաբերյալ:
3. Դատարանն իրավունք ունի որոշում կայացնել մարդու, նյութի եւ այլ օբյեկտների
հատկությունները բնութագրող նմուշներ ստանալու վերաբերյալ, եթե դրանց հետազոտումը
նշանակված փորձաքննության անցկացման համար նշանակություն ունի:
4. Նմուշներ ստանալու մասին դատարանը կայացնում է որոշում, որում պետք է նշվեն այն
անձը կամ օբյեկտը, որից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով եւ կոնկրետ ինչ նմուշներ պետք
է ստացվեն, երբ եւ ում պետք է ներկայանա անձը՝ իրենից նմուշներ ստանալու համար, որտեղ
եւ ում պետք է ներկայացվեն նմուշները դրանք ստանալուց հետո, ինչպես նաեւ այն անձի
իրավունքները եւ պարտականությունները, որից պետք է վերցվի նմուշը:
5. Արգելվում է նմուշներ ստանալ մարդուն հոգեկան եւ ֆիզիկական տառապանքներ
պատճառող կամ նրա առողջությանը եւ մարմնի ամբողջականությանը վտանգ սպառնացող
միջոցներով:
6. Փորձագետն անձին հրավիրում է իր մոտ կամ գնում է նրա գտնվելու վայր եւ
ստորագրությամբ նրան ծանոթացնում է նմուշ ստանալու մասին դատարանի որոշմանը:
7. Փորձագետն ընթերակաների ներկայությամբ կատարում է անհրաժեշտ
գործողությունները եւ ստանում է նմուշներ: Բացի փաստաթղթերից, մյուս նմուշները
փաթեթավորվում եւ կնքվում են: Նմուշներ հանձնող անձն իրավունք ունի հրաժարվելու
ընթերակայի մասնակցությունից՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով փորձագետին:
8. Փորձագետը, ստանալով նմուշներ, կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են այդ
գործողությանը մասնակցած անձինք, նկարագրվում են նմուշներ ստանալու համար
ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, որով դրանք կատարվել են,
կիրառված գիտատեխնիկական մեթոդները եւ միջոցները, ինչպես նաեւ ստացված նմուշները:
9. Ստացված նմուշները կամ հետազոտման արդյունքները կցվում են արձանագրությանը:
10. Նմուշ ստանալու մասին դատարանի որոշման պահանջը գործին մասնակցող անձի
կողմից առանց հարգելի պատճառի չկատարելու կամ դրա կատարումից խուսափելու
դեպքում փորձաքննությամբ պարզման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական
հետեւանքները կրում է այդ անձը, եթե առանց նմուշի տրամադրման հնարավոր չէ ավարտել
փորձաքննությունը:
Հոդված 88.Փորձաքննություն անցկացնելու կարգը
Հոդված 88.Փորձաքննություն անցկացնելու կարգը
1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական
հաստատությունների աշխատակիցները կամ առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես
փորձագետ նշանակված այլ մասնագետները։ Դատահոգեբուժական փորձաքննությունը
կարող է իրականացնել միայն փորձագետների հանձնաժողովը:
2. Առաջին ատյանի դատարանը կարող է նշանակել միեւնույն կամ տարբեր
մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետների։ Փորձագետներն իրավունք
ունեն խորհրդակցելու միմյանց հետ եւ ընդհանուր հետեւությունների հանգելու դեպքում տալու
միասնական եզրակացություն։ Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական
եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն։
3. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի
փորձաքննություններ կատարելու իրավասություն ունեցող անձը, ապա նա պարտավոր է
կատարել պահանջվող փորձաքննությունը։ Փորձագետը պարտավոր է անհապաղ պարզել
հանձնարարված փորձաքննության` իր մասնագիտական ոլորտին պատկանելու հարցը եւ այն
առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը։
4. Փորձաքննության ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության, ինչպես նաեւ
փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհնարինության այլ դեպքերում
փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել առաջին ատյանի
դատարանին: Առաջին ատյանի դատարանն առանց դատական նիստ հրավիրելու անհապաղ
որոշում է կայացնում փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին: Որոշման
մեջ նշվում են բոլոր այն միջոցառումները, որոնք պետք է կատարվեն նշված խոչընդոտները
վերացնելու, ինչպես նաեւ փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու համար, եւ
դրանց կատարման ժամկետը: Որոշումը կամովին չկատարելու դեպքում որոշման հիման վրա
կազմված կատարողական թերթը անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման: Որոշումը
կատարվում է անհապաղ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունն իրականացնում է անձամբ։
6. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական
հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական
եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է
կատարել փորձաքննություն:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 89.Փորձագետի եզրակացության դեմ առարկելը
Հոդված 89.Փորձագետի եզրակացության դեմ առարկելը
1. Գործին մասնակցող անձը փորձագետի եզրակացության վերաբերյալ գրավոր
առարկությունը պարտավոր է առաջին ատյանի դատարան ներկայացնել մինչեւ նախնական
դատական նիստի ավարտը, բացառությամբ այն դեպքերի, երբ առարկելու հիմքերն ի հայտ են
եկել դատաքննության ընթացքում, կամ առարկություն ներկայացնողը հիմնավորում է
սահմանված ժամկետում այն ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ
պատճառներով։
Հոդված 90.Լրացուցիչ եւ կրկնակի փորձաքննությունը
Հոդված 90.Լրացուցիչ եւ կրկնակի փորձաքննությունը
1. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում առաջին
ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ
կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միեւնույն
կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության)։
2. Եթե առաջին ատյանի դատարանի կամ գործին մասնակցող անձի մոտ կասկածներ են
առաջանում փորձագիտական եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա
են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացությունների կամ փորձագետի
եզրակացության եւ մասնագետի բացատրության միջեւ, կամ խախտված են փորձաքննության
կատարման դատավարական կանոնները, ապա առաջին ատյանի դատարանն իր
նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ միեւնույն հարցերի
վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը
հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված
փորձագիտական հաստատության)։
3. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է առաջին ատյանի
դատարանի որոշմամբ, որում շարադրվում են լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն
նշանակելու հիմքերը։
⚖Հոդված
91.
Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը
1. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունն իր
ապացուցողական նշանակությամբ հավասարազոր է առաջին ատյանի դատարանի որոշմամբ
նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը, եթե
այն տված փորձագետը մինչեւ նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջեւ
գրավոր հաստատում է եզրակացությունը` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ
եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։
2. Առաջին ատյանի դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում
նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։
3. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը պետք է
համապատասխանի սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:
4. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությանը կցվում է
եզրակացություն տված փորձագետի որակավորումը եւ մասնագիտական գիտելիքները
հավաստող փաստաթուղթ:
Հոդված 92.Մասնագետի հարցաքննությունը
Հոդված 92.Մասնագետի հարցաքննությունը
1. Մասնագետի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար սույն
օրենսգրքով սահմանված կարգով:
2. Առաջին ատյանի դատարանը նախազգուշացնում է մասնագետին ակնհայտ կեղծ
բացատրություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։
Առաջին ատյանի դատարանը մասնագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման
մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։
ԳԼՈՒԽ 9 ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ: ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ (ՀԱՆՁՆԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ⚖
Հոդված 96.Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելը
Հոդված 96.Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելը
1. Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին դատավարության մասնակիցը կարող է
ծանուցվել դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու միջոցով:
2. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնվում է դատավարության մասնակցին
դատարանի աշխատակազմի միջոցով:
3. Գործին մասնակցող անձի փաստաբան հանդիսացող ներկայացուցչի
կամահայտնության դեպքում դատական ծանուցագրի հանձնումը դատավարության
մասնակցին դատարանի համաձայնությամբ կարող է իրականացվել իր միջոցով՝
պահպանելով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջները: Եթե դատարանի կողմից այլ
ժամկետ չի սահմանվել, ապա մեկշաբաթյա ժամկետում հետադարձ ծանուցումը
դատարանում չստացվելու դեպքում ծանուցագրի հանձնումն իրականացվում է դատարանի
աշխատակազմի միջոցով:
4. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում գործին կցվում է այն հանձնելու
փաստը հաստատող փաստաթուղթ:
⚖Հոդված
97.
Դատական ծանուցագիրը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով
ուղարկելը
1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնին, իրավաբանական անձին,
անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաեւ գործին մասնակցող անձի՝ փաստաբանի
կարգավիճակ ունեցող ներկայացուցչին հասցեագրված դատական ծանուցագիրն ուղարկվում
է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման
եղանակով ծանուցում իրականացնելն անհնար է:
2. Դատավարության մասնակիցները դատարանին կարող են գրավոր ներկայացնել իրենց
հաղորդակցության միջոցները՝ միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված մարմինները եւ անձինք կրում են
իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստին կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային
հաղորդակցության միջոցներին ուղարկված դատական ծանուցագիրը չկարդալու
անբարենպաստ հետեւանքները:
4. Դատական ծանուցագիրն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում գործին կցվում է
այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը: Դատական ծանուցագիրը կապի այլ
միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում գործին կցվում են այն ուղարկելու (հաղորդելու)
փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն եւ
այլն):
4.1. Դատական ծանուցագիրը հեռախոսակապով (այդ թվում՝ տեքստային
հաղորդագրության) կամ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայքով, էլեկտրոնային
հավելվածով կամ համանման այլ միջոցներով) ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը
հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին այդ նպատակով տրամադրել իր
հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին
կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն
համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից: Հեռախոսակապի միջոցով
իրականացված ծանուցումը պատշաճ է համարվում, եթե առկա է դատական ծանուցագրի
հաղորդագրությունն ուղարկելու եւ այն հասցեատիրոջ կողմից ստացվելու փաստը
հաստատելու հնարավորություն, իսկ հեռախոսային խոսակցության դեպքում՝ դրա
բովանդակության մասին ձայնագրություն: Ծանուցման նման եղանակի կիրառման մասին
վկայող նյութերը կցվում են գործին:
5. Հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ
ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ
սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված
դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի եւ վայրի
վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում
համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը
պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի եւ
վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ
ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր
տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն
իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում
դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված
այլ եղանակներով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր
չհանդիսացող եւ փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաեւ
ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ
բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց
նկատմամբ:
(97-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն, լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքի 10-րդ հոդվածի փոփոխությամբ նախատեսված դրույթները
տարածվում են նաեւ մինչեւ նույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված
հայցադիմումներով գործերի քննության վրա` համաձայն 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքի 59-րդ
հոդվածի 2-րդ մասի)
Հոդված 98.Գործի քննության ընթացքում հասցեի (էլեկտրոնային հաղորդակցության միջոցի) փոփոխության մասին դատարանին հայտնելու պարտականությունը
Հոդված 98.Գործի քննության ընթացքում հասցեի (էլեկտրոնային հաղորդակցության
միջոցի) փոփոխության մասին դատարանին հայտնելու
պարտականությունը
1. Դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության
ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ
միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն
ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով
դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, եւ համարվում է հանձնված,
թեկուզեւ հասցեատերն այն փաստացի չի ստացել։
⚖Հոդված
99.
Դատավարական փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) կարգը:
Փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը:
Դատավարության մասնակիցների կողմից փաստաթղթերը դատարան
ներկայացնելու կարգը
1. Դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու)
մասին սույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը
դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:
2. Այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը սույն օրենսգրքով նախատեսված
դեպքերում կրում է դատավարական փաստաթուղթը, դրան կից փաստաթղթերը կամ
ապացույցները դատարանին եւ դատավարության այլ մասնակիցներին ուղարկելու
պարտականություն, ապա դատավարական փաստաթղթերը կարող են ուղարկվել նաեւ
պատվիրված նամակով՝ առանց հանձնման մասին ծանուցման:
3. Այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն
սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, եւ դատավարության
մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին
հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ
ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին
անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն
օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ
միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների
պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված
դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց
ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային
ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը,
դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
4. Դատավարության մասնակիցները եւ այլ անձինք սույն օրենսգրքով նախատեսված
գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան,
միջնորդություն եւ այլն) կարող են դատարան ներկայացնել առձեռն, էլեկտրոնային եղանակով
կամ փոստով:
(99-րդ հոդվածը փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված
100.
Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու կարգը
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.23 ՀՕ-11-Ն)
ԳԼՈՒԽ 21 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԲԱԺԻՆ 2 ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՆԹԱԲԱԺԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ (ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹ)
Հոդված 202.Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերը
Հոդված 202.Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերը
1. Դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է հետեւյալ գործերը.
1) ընտանեկան գործերը.
2) Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի
Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը.
3) առանձին աշխատանքային վեճերով գործերը.
4) կորպորատիվ վեճերով գործերը.
5) խմբային հայցի հիման վրա քննվող գործերը.
6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ անվճարունակ բանկի,
վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի
եւ ապահովագրական ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների
բողոքարկումը.
7) «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային
բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված
պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը.
8) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնումների
հետ կապված վեճերը.
9) նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:
(202-րդ հոդվածը լրաց. 12.07.18 ՀՕ-367-Ն, 21.01.22 ՀՕ-7-Ն, խմբ. 12.04.24 ՀՕ-171-Ն,
լրաց. 02.05.24 ՀՕ-222-Ն)
ԳԼՈՒԽ 27.2 (գլուխը լրաց. 21.01.22 ՀՕ-7-Ն) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 234.5.Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գնումների հետ կապված վեճերը եւ դրանց լուծման ժամկետը
Հոդված 234.5.Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գնումների հետ կապված
վեճերը եւ դրանց լուծման ժամկետը
1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում եւ լուծում է «Գնումների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝
պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ
որոշումների բողոքարկման հետ կապված վեճերը:
2. Գնումների հետ կապված վեճերը քննվում եւ լուծվում են հայցադիմումը վարույթ
ընդունելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում: Դատարանի պատճառաբանված որոշմամբ
սույն մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչեւ տասն
օրացուցային օրով:
Հոդված
234.6.
Հայցադիմումը վարույթ ընդունելը եւ դատարանի գործողությունները
հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո
1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց
հետո՝ եռօրյա ժամկետում:
2. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է
որոշում՝ պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի
տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին:
3. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից
որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Սույն մասով նախատեսված ժամկետում պատասխանողի կողմից ապացույցներ
պահանջելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարվելու դեպքում գործը քննվում է
դրանում առկա ապացույցների հիման վրա, իսկ հայցվորի վկայակոչած այն փաստերը, որոնք
ենթակա են հաստատման պատասխանողի տիրապետման տակ գտնվող ապացույցներով,
համարվում են հաստատված:
4. Դատարանը միեւնույն գնման գործընթացին վերաբերող՝ սույն գլխով նախատեսված
վեճերի վերաբերյալ իր վարույթում քննվող գործերը միացնում է մեկ վարույթում:
5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված
մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը սույն մասով
նախատեսված որոշումն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված
տեղեկագրում՝ նշելով կասեցման օրը:
Հոդված
234.7.
Պատասխանողի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելու
մասին որոշումն ստանալուց հետո
(վերնագիրը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն)
1. Հայցադիմումի պատասխանը կամ հայցային վաղեմություն կիրառելու մասին
միջնորդությունը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն
ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
(234.7-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն)
Հոդված
234.8.
Դատական ծանուցման կարգի առանձնահատկությունները
1. Գործին մասնակցող անձինք եւ նրանց ներկայացուցիչները դատական նիստի
ժամանակի եւ վայրի, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում առանձին
դատավարական գործողություններ կատարելու մասին ծանուցվում են էլեկտրոնային
հաղորդակցության միջոցով ծանուցագրերը եւ այլ փաստաթղթեր սույն օրենսգրքի 97-րդ
հոդվածով սահմանված կարգով հայցադիմումում նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու
եղանակով:
Հոդված
234.9.
Գործի քննության կարգը
1. Դատարանը սույն գլխով նախատեսված վեճերով գործերը քննում եւ դրանց վերաբերյալ
վճիռները եւ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն
դեպքերի, երբ՝
1) դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել
է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ
պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված
հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.
3) հայցվորը հրաժարվել է պահանջից:
2. Գործը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող
անձը կարող է ներկայացնել մինչեւ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար
սահմանված ժամկետի լրանալը:
3. Գործը դատական նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում
հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց կամ
հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո՝ եռօրյա
ժամկետում:
4. Գործը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաեւ հայցադիմումը վարույթ
ընդունելու մասին որոշմամբ:
(234.9-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն)
Հոդված
234.10.
Գնումների հետ կապված վեճով ապացուցման պարտականությունը
բաշխելու կանոնները
1. Վիճարկվող գործողությունների (անգործության) եւ որոշումների հիմքում ընկած
հանգամանքների, ինչպես նաեւ տվյալ գործողությունների (անգործության) կատարման եւ
որոշման ընդունման օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված
լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
2. Պատասխանողը վիճարկվող գործողությունների (անգործության) եւ որոշումների
իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները
պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ
հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը իրենից անկախ
պատճառներով:
Հոդված
234.11.
Գնման գործընթացի կասեցումը
1. Պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ
որոշումների (բացառությամբ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-
րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների) բողոքարկումն ինքնաբերաբար
կասեցնում է գնման գործընթացը` սույն օրենսգրքի 234.6-րդ հոդվածի 5-րդ մասով
նախատեսված որոշումը հրապարակվելու օրվանից մինչեւ վեճի քննության արդյունքներով
առաջին ատյանի դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու
օրը:
2. Այն դեպքերում, երբ, հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության
շահերից ելնելով, անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը, դատարանը «Գնումների
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված
մարմինների ղեկավարների, իսկ իրավաբանական անձանց դեպքում գործադիր մարմնի
ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա կայացնում է գնման գործընթացի կասեցումը
վերացնելու մասին որոշում: Դատարանը սույն մասով նախատեսված որոշումը դրա
կայացման օրն անհապաղ ուղարկում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին:
Լիազորված մարմինն այդ որոշումն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով
նախատեսված տեղեկագրում:
Հոդված
234.12.
Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների օրինական ուժի
մեջ մտնելը
1. Պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ
որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական
ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ
որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ
այլ եզրափակիչ դատական ակտը դրա հրապարակման օրն ուղարկվում է «Գնումների
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի
պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը դատարանի վճռի
եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտն անհապաղ հրապարակում է
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ
կետով նախատեսված տեղեկագրում:
ԳԼՈՒԽ 36.1 (գլուխը լրաց. 28.02.24 ՀՕ-117-Ն) ԱՌԱՆՑ ԱՆՁԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՕՋԱԽ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ, ԴԵՊՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՕՋԱԽԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ) ԵՎ (ԿԱՄ) ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՈՒ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 276.1.Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու հիմքերը
Հոդված 276.1.Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու
հիմքերը
1. Համաճարակաբանական դիտարկման, հիվանդությունների կանխարգելման եւ
հանրային առողջության ապահովման նպատակով հանրային առողջապահական
նորմատիվներով սահմանված՝ հաշվառման եւ հաղորդման ենթակա հիվանդությունների,
բռնկումների, համաճարակների, համավարակների կամ իրադարձությունների
արձանագրման ժամանակ, առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք
գործելու, դեպքի եւ (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն
(հետախուզություն) եւ (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ
իրականացնելու համար, եթե անձը չի տվել իր համաձայնությունը մուտք գործելու
հիվանդության օջախ, ապա սույն օրենսգրքի 276.2-րդ հոդվածով նախատեսված անձինք
իրավունք ունեն դիմելու դատարան՝ առանց անձի համաձայնության հիվանդության օջախ
մուտք գործելու պահանջով:
Հոդված
276.2.
Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու
համար դատարան դիմելու իրավունք ունեցող անձինք
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու համար դատարան
դիմում տալու իրավունք ունեն առողջապահության ոլորտում Կառավարության լիազորած
մարմինը կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող
իր ենթակայության պետական կազմակերպությունները:
Հոդված
276.3.
Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու
վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումը
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ
դիմումը ներկայացվում է հիվանդության օջախի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարան:
2. Դիմումում նշվում են այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ տվյալ
վայրը (տարածքը, շինությունը, բնակարանը եւ այլն), որտեղ պետք է իրականացվեն դեպքի եւ
(կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ (կամ)
կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ, համարվում է հիվանդության
օջախ:
3. Դիմումին կցվում են տվյալ տարածքի՝ հիվանդության օջախ լինելու փաստը հաստատող
ապացույցներ:
4. Սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն
օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:
Հոդված
276.4.
Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու
վերաբերյալ դիմումի քննությունը
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու դիմումը
դատարանը քննում է այն ստանալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան
դիմումը ներկայացնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում: Այնպիսի հիվանդությունների
արձանագրման դեպքում, որոնց տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է
անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցներ, դիմողի միջնորդությամբ դատարանը
քննում է այն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո՝
24 ժամվա ընթացքում:
2. Դատարանն առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու
վերաբերյալ դիմումը քննում է դիմողի կամ նրա ներկայացուցչի եւ այն անձի կամ նրա
ներկայացուցչի մասնակցությամբ, որին սեփականության իրավունքով կամ օրինական այլ
հիմքով պատկանում է հիվանդության օջախ հանդիսացող վայրը (տարածքը, շինությունը,
բնակարանը եւ այլն):
3. Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ տեղեկացված անձանց
չներկայանալն արգելք չէ գործի քննության եւ լուծման համար:
4. Սույն հոդվածով նախատեսված դիմումը քննելու, այդ թվում՝ վարակի հնարավոր
տարածումը կանխելու համար դատարանը դիմողի միջնորդությամբ իրավունք ունի
արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում կայացնելու։ Արտագնա դատական
նիստ անցկացնելու մասին որոշմամբ սահմանվում են արտագնա դատական նիստ
անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք
հանդիսացած հանգամանքները:
Հոդված
276.5.
Դատարանի վճիռը
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ
դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ
մերժելու մասին վճիռ:
2. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ
դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հիմք է հիվանդության օջախ մուտք գործելու
անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, որին սեփականության իրավունքով կամ
օրինական այլ հիմքով պատկանում է հիվանդության օջախ հանդիսացող վայրը (տարածքը,
շինությունը, բնակարանը եւ այլն), եւ սույն գլխով սահմանված գործողություններն
իրականացնելու համար:
3. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ
դիմումը բավարարելու մասին դատարանի վճռում նշվում է նաեւ վայրը, որտեղ պետք է
կատարվեն սույն գլխով սահմանված գործողությունները, դրանց կատարման ժամկետը:
4. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ
դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է
օրինական ուժի մեջ:
Հոդված
276.6.
Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու
վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ
դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ դեպքի եւ (կամ) օջախի
համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ (կամ) կանխարգելիչ ու
հակահամաճարակային միջոցառումներ իրականացվելու դեպքում գործին մասնակցող անձի
կամ նրա ներկայացուցչի դիմումով եւ առողջապահության ոլորտում Կառավարության
լիազորած մարմնի տրամադրած՝ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ դեպքի եւ
(կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ (կամ)
կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների իրականացված լինելու մասին
եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում առանց անձի համաձայնության
հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ նախկինում կայացված վճիռը վերացնելու
մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում են դեպքի եւ կանխարգելիչ ու
հակահամաճարակային միջոցառումներին ուղղված գործողությունները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի
վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը ներկայացվում է այն դատարան, որը
նախկինում վճիռ է կայացրել առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք
գործելու վերաբերյալ: