Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-139-Ն
ՏիպՕրենսգիրք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2025-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.1
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ05.12.2013
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ07.01.2014
Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գ Լ ՈՒ Խ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԲԱԺԻՆ I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Սույն օրենսգրքի գործողության ոլորտը
Հոդված 1.Սույն օրենսգրքի գործողության ոլորտը
1. Սույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական
դատարանում (այսուհետ` վարչական դատարան), Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) եւ Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ` վճռաբեկ
դատարան, իսկ բոլորը միասին այսուհետ` դատարան) պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական
եւ վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական եւ
իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը,
Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած
պարտավորությունների հիման վրա հարկային մարմնի կողմից օրենքով պահպանվող
գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ դիմումների, ինչպես նաեւ հարկային
հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու
վերաբերյալ եւ հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում
պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու
վերաբերյալ դիմումների քննության կարգը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական
անձանց դեմ վարչական մարմինների եւ պաշտոնատար անձանց հայցադիմումների
քննության կարգը։
(1-ին հոդվածը փոփ. 09.02.22 ՀՕ-25-Ն, լրաց. 12.04.22 ՀՕ-97-Ն, 23.12.22 ՀՕ-599-Ն,
լրաց. 28.02.24 ՀՕ-96-Ն)
(09.02.22 ՀՕ-25-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 2.Վարչական դատավարության մասին օրենսդրությունը
1. Վարչական դատավարության կարգը սահմանվում է սույն օրենսգրքով եւ «Հայաստանի
Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության
սահմանադրական օրենքով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաեւ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
2. Վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող
օրենքով։
(2-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
⚖Հոդված 3.Վարչական դատարան դիմելու իրավունքը
1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված
կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ
տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով,
գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային
պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները եւ
ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների եւ ազատությունների իրականացման
համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար,
սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի,
օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որեւէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական
պատասխանատվության։
1.1. Հասարակական կազմակերպությունները վարչական դատարան կարող են դիմել նաեւ
սույն օրենսգրքի 29.3-րդ գլխով նախատեսված դեպքերում:
1.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության
վարչական ակտերը, բացառությամբ «Ընտանեկան եւ կենցաղային բռնության
կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց
պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
անհետաձգելի միջամտության որոշումների, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ
մասերով, 137.9-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ
գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական
կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո:
2. Վարչական դատարան կարող են դիմել նաեւ վարչական մարմինները կամ
պաշտոնատար անձինք`
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության
ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական
պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ
նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա
վերապահված է դատարանին.
2.1) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-260-Ն)
3) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը
ենթակա չէ լուծման վերադասության կարգով.
4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի՝ սույն օրենսգրքի 29.2-րդ գլխով նախատեսված
դեպքերում:
2.1. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարող են դիմել նաեւ
ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, համայնքի
ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ այդ ընտրությունների ժամանակ
դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները,
ինչպես նաեւ հանրաքվեի ժամանակ՝ քարոզչության կողմը՝ սույն օրենսգրքի 29-րդ գլխով
սահմանված կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին
գործերով:
3. Վարչական դատարան կարող են դիմել նաեւ պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի,
եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ
խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն
իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը
ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
4. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով
վարչական դատարան կարող է դիմել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաեւ
Երեւանի ավագանու խմբակցությունը` սույն օրենսգրքի 26-րդ գլխին համապատասխան։
5. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-212-Ն)
6. Վարչական դատարան կարող է դիմել նաեւ հարկային մարմինը Հայաստանի
Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած
պարտավորությունների հիման վրա բանկերում եւ այլ ֆինանսական
կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն (այսուհետ՝ գաղտնի
տեղեկություն) հարկման նպատակով ստանալու վերաբերյալ գործերով՝ սույն օրենսգրքի 31.7-
րդ գլխին համապատասխան:
7. Հարկային մարմինը վարչական դատարան կարող է դիմել նաեւ հարկային հսկողության
շրջանակում օրենքով պահպանվող բանկային գաղտնիք համարվող տեղեկություն ստանալու
վերաբերյալ գործերով` սույն օրենսգրքի 31.8-րդ գլխին համապատասխան:
8. Հարկային մարմինը վարչական դատարան կարող է դիմել նաեւ հարկային հսկողության
շրջանակում հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում
պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու
վերաբերյալ գործերով` սույն օրենսգրքի 31.9-րդ գլխին համապատասխան:
(3-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-89-Ն, 17.12.14 ՀՕ-250-Ն, 18.05.15 ՀՕ-66-Ն,
16.12.16 ՀՕ-38-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-260-Ն, 23.03.18 ՀՕ-212-Ն, լրաց. 07.09.18 ՀՕ-377-Ն,
23.10.19 ՀՕ-207-Ն, 12.04.22 ՀՕ-97-Ն, 23.12.22 ՀՕ-599-Ն, 28.02.24 ՀՕ-96-Ն, խմբ.
28.02.24 ՀՕ-98-Ն, լրաց. 04.12.24 ՀՕ-489-Ն, 03.07.25 ՀՕ-204-Ն)
(28.02.24 ՀՕ-98-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 4.Դատավարական իրավունակությունը եւ դատավարական գործունակությունը
Հոդված 4.Դատավարական իրավունակությունը եւ դատավարական
գործունակությունը
1. Դատավարական իրավունքներ ունենալու եւ դատավարական պարտականություններ
կրելու ունակությունը (դատավարական իրավունակություն) ճանաչվում է բոլոր ֆիզիկական եւ
իրավաբանական անձանց համար` հավասար չափով։ Սույն օրենսգրքի դրույթները
տարածվում են նաեւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ հիմնարկների
վրա:
2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք օժտված են դատարանում իրենց
գործողություններով իրավունքներ իրականացնելու եւ պարտականություններ ստանձնելու
ունակությամբ (դատավարական գործունակություն)։ Դատավարական գործունակությունը
ֆիզիկական անձանց համար լրիվ ծավալով ծագում է`
1) տասնութ տարեկան դառնալու պահից.
2) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու պահից (էմանսիպացիա):
3) (կետն ուժը կորցրել է 10.09.24 ՀՕ-329-Ն)
3. Դատավարական գործունակությունը իրավաբանական անձանց համար ծագում է
պետական գրանցման, իսկ հիմնարկների համար` ստեղծման պահից։
4. Տասնչորսից տասնութ տարեկան անչափահասներին, ինչպես նաեւ սահմանափակ
գործունակ ճանաչված անձանց դատարանում ներկայացնում են նրանց օրինական
ներկայացուցիչները։
5. Օրենքով նախատեսված դեպքերում տասնչորսից տասնութ տարեկան
անչափահասները կարող են ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը։ Նման դեպքերում
դատարանը կարող է դատավարությանը մասնակից դարձնել նրանց օրինական
ներկայացուցիչներին։
6. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների, ինչպես նաեւ անգործունակ
ճանաչված անձանց իրավունքները եւ ազատությունները դատավարությունում ներկայացնում
են նրանց օրինական ներկայացուցիչները` ծնողը, խնամակալը կամ օրենքով նման իրավունք
ունեցող այլ անձինք։
7. Գործի քննության ընթացքում տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները,
ինչպես նաեւ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք լսվելու իրավունք ունեն։
Դատարանը կարող է տասնչորս տարեկան չդարձած անչափահասին կամ անգործունակ
ճանաչված անձին ընձեռել գործի քննության ընթացքում լսվելու իրավունք։
(4-րդ հոդվածը փոփ. 10.09.24 ՀՕ-329-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2 ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ⚖
Հոդված 6.Վարչական դատավարության իրականացումը կողմերի իրավահավասարության հիման վրա
Հոդված 6.Վարչական դատավարության իրականացումը կողմերի
իրավահավասարության հիման վրա
1. Դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար
հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին
ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք
հնարավորություն։
Հոդված 7.Գործերի քննության բանավորությունը
Հոդված 7.Գործերի քննության բանավորությունը
1. Դատարանում գործերի քննությունն իրականացվում է բանավոր:
2. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գործի քննությունը կարող է իրականացվել
կամ իրականացվում է գրավոր ընթացակարգով:
⚖Հոդված 8.Դատական վարույթի հրապարակայնությունը
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
1. Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում:
2. Վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առեւտրային գաղտնիքի,
անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական
անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության
նպատակով դատարանը վարչական դատավարության մասնակցի միջնորդությամբ կամ իր
նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:
3. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ:
4. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու մասին դատարանը կայացնում է
որոշում:
5. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով
սահմանված կանոնների պահպանմամբ: Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու
դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի
քարտուղարը, վարչական դատավարության մասնակիցները, նրանց ներկայացուցիչները,
դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ վկան, փորձագետը եւ
թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով
նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները հրապարակելու եւ
սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
6. Գործը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական իշխանության
պաշտոնական կայքում հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը,
բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք:
Դատական ակտի` օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը
հրապարակվում է դռնփակ նիստում:
7. Գործը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում
տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ,
բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի
միջնորդությամբ որոշում է կայացնում գործի քննությունը դռնբաց իրականացնելու
վերաբերյալ:
(8-րդ հոդվածը խմբ. 16.01.18 ՀՕ-70-Ն, 23.03.18 ՀՕ-212-Ն, լրաց. 04.12.24 ՀՕ-489-
Ն)
(04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 9.Վարչական դատավարության լեզուն
Հոդված 9.Վարչական դատավարության լեզուն
1. Հայաստանի Հանրապետությունում վարչական դատավարության լեզուն հայերենն է։
2. Դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացվում են հայերեն կամ այլ լեզվով՝
հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում
դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն
օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
3. Կողմը, նրա ներկայացուցիչը, կողմի նախաձեռնությամբ նշանակված փորձագետը կամ
կողմի միջնորդությամբ հրավիրված վկան իրավունք ունեն դատարանում հանդես գալու
իրենց նախընտրած լեզվով, եթե կողմն ապահովում է հայերեն թարգմանությունը։ Դատավորը,
կողմերը, վկաները, փորձագետները, ներկայացուցիչներն իրավունք չունեն ստանձնելու
թարգմանչի պարտականություններ, անգամ եթե նրանք տիրապետում են թարգմանության
համար անհրաժեշտ լեզվին։
4. Վարչական դատավարության մասնակցին, նրա նախաձեռնությամբ նշանակված
փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված վկային դատարանը պետական միջոցների
հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չունի
հայերեն հաղորդակցվելու հնարավորություն, եւ նա ապացուցում է, որ բավարար միջոցներ
չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
5. Թարգմանիչն իրավունք ունի հարցեր տալու թարգմանության ճշգրտման համար,
ծանոթանալու դատական նիստերի կամ առանձին դատավարական գործողությունների
արձանագրությանը եւ դիտողություններ անելու թարգմանության ճիշտ արձանագրման
կապակցությամբ։
6. Թարգմանիչը նախազգուշացվում է ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար
նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ դատարանը
թարգմանչից ստորագրություն է վերցնում։
7. Լսողական կամ խոսակցական սահմանափակումներ ունեցող անձինք, սույն հոդվածի
դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, սույն
օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու եւ պարտականություններ կրելու
հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:
8. Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող վարչական
դատավարության մասնակիցն ունի պետական միջոցների հաշվին օգնականի իրավունք, եթե
ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի օգնական ունենալու համար:
9. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու
անհրաժեշտություն առաջանալիս սույն հոդվածի 4-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված
դեպքերում դատարանի որոշման հիման վրա թարգմանիչ, սուրդոթարգմանիչ կամ օգնական
նշանակելու կարգը, թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ օգնականի վարձատրության չափը
եւ կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։
(9-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4 ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ
Հոդված 12.Գործերի միանձնյա եւ կոլեգիալ քննությունը
Հոդված 12.Գործերի միանձնյա եւ կոլեգիալ քննությունը
1. Վարչական դատարանում գործերը քննում է դատավորը` միանձնյա, բացառությամբ
սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։
2. Վարչական վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող վարչական դատարանի
դատական ակտի դեմ բերված բողոքները քննվում են կոլեգիալ, իսկ գործն ըստ էության
չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ բերված բողոքները` միանձնյա, եթե այլ բան
նախատեսված չէ սույն օրենսգրքով։
3. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննվում է վճռաբեկ
դատարանի վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:
Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել վճռաբեկ
դատարանի վարչական պալատի դատավորների մեծամասնությունը:
4. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ`
վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների մեծամասնությամբ:
5. Գործի կոլեգիալ քննության ժամանակ դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու
քվեարկելուց:
6. Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու
մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն
ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։
7. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական,
այնպես էլ եզրափակիչ մասին:
8. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ միաժամանակ։
(12-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-212-Ն, փոփ. 09.02.22 ՀՕ-25-Ն, 23.12.22 ՀՕ-
583-Ն)
(09.02.22 ՀՕ-25-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
⚖Հոդված
13.
Դատավորի ինքնաբացարկը
1. Դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում
են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության
սահմանադրական օրենքի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։
(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5 ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ⚖
Հոդված 15.Հայցվորը
Հոդված 15.Հայցվորը
1. Հայցվորն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, վարչական մարմինը կամ
պաշտոնատար անձը, որը դիմել է վարչական դատարան։
Հոդված 16.Պատասխանողը
Հոդված 16.Պատասխանողը
1. Պատասխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ
իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան։
Հոդված 17.Դատավարությանը համահայցվորների կամ համապատասխանողների մասնակցությունը
Հոդված 17.Դատավարությանը համահայցվորների կամ համապատասխանողների
մասնակցությունը
1. Հայց կարող են ներկայացնել մի քանի հայցվորներ (համահայցվորներ), եթե նրանց
պահանջները փոխկապակցված են:
2. Հայց կարող է ներկայացվել ընդդեմ մի քանի պատասխանողների
(համապատասխանողների)։
3. Ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող համահայցվորները կամ
համապատասխանողները կարող են համաձայնության գալ, որ դատարանում բոլորի անունից
հանդես գա իրենցից մեկը կամ մի քանիսը կամ իրենց ներկայացուցիչներից մեկը կամ մի
քանիսը։ Համաձայնությունը ձեւակերպվում է սույն օրենսգրքի 24-րդ հոդվածով
նախատեսված ներկայացուցչի լիազորագրի համար սահմանված կարգով։
⚖Հոդված
18.
Կողմերի իրավունքները եւ պարտականությունները
1. Կողմերը, սույն օրենսգրքի եւ այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք
ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից
անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ.
2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ.
3) ներկայացնելու ապացույցներ եւ մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին,
փորձագետներին եւ թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու
դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց
դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները.
6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման
կամ փաստարկների դեմ.
7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը.
8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։
2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական
պարտականություններ։
3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից եւ
բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։
(18-րդ հոդվածը փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
⚖Հոդված
19.
Երրորդ անձինք
1. Երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները,
որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի
քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաեւ այն մարմինները կամ
պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել
ընդունվելիք դատական ակտը։
2. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։
3. Եթե դատական ակտը անխուսափելիորեն եւ ուղղակիորեն տարածվելու է նաեւ որոշակի
անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց
(մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
4. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել մինչեւ դատաքննության
ավարտը։
5. Երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու
մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին
դատական ակտի տեսքով։
6. Երրորդ անձի` դատավարության մեջ ներգրավելու դեպքում գործի վարույթը
շարունակվում է, եթե երրորդ անձը միջնորդություն չի ներկայացնում դատաքննության
նախապատրաստելու փուլից գործի վարույթը վերսկսելու մասին։
7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից եւ կրում են նրա բոլոր
պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու,
հայցի հիմքը եւ (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու եւ (կամ)
նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու եւ դատական ակտի հարկադիր
կատարում պահանջելու իրավունքներից։
8. Վարչական դատարանը գործի քննության ընթացքում կարող է երրորդ անձին հանել
դատավարության մասնակիցների կազմից, եթե նրան ներգրավելու հիմքերը վերացել են, կամ
եթե դատարանը հանգում է այն համոզման, որ ընդհանրապես բացակայում էին սույն
հոդվածի 1-ին մասով նրան որպես երրորդ անձ ներգրավելու հիմքերը (ոչ պատշաճ երրորդ
անձ):
9. Ոչ պատշաճ երրորդ անձին դատավարության մասնակիցների կազմից հանելու դեպքում
գործի վարույթը շարունակվում է:
10. Դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին վարչական
դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով:
Հոդված 20.Դատավարական իրավահաջորդությունը
Հոդված 20.Դատավարական իրավահաջորդությունը
1. Դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ
վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ
պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ
կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին
դատական ակտի տեսքով։
2. Դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է
ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում դատավարությունից հայցվորի
դուրս գալու հետեւանքով գործի վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,
իրավահաջորդից հայցվորի փոխարինման վերաբերյալ միջնորդություն չստացվելու դեպքում
դատարանը վերսկսում է գործի վարույթը եւ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ
կետով սահմանված կարգով կարճում այն։
4. Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության յուրաքանչյուր փուլում։
5. Այն գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչեւ
իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք
պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
Հոդված 21.Ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումը պատշաճ պատասխանողով
1. Գործի քննության նախապատրաստման կամ դատաքննության ընթացքում հայցվորի
միջնորդությամբ կամ նրա համաձայնությամբ դատարանը փոխարինում է պատասխանողին։
2. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն
պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, ապա դատարանը կարող է
հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ
պատասխանողով։ Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին փոխարինելուն, ապա
դատարանը կարող է այդ անձին ներգրավել որպես երկրորդ պատասխանող։
3. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց կամ գործում որպես երկրորդ
պատասխանող ներգրավելուց հետո գործի վարույթը սկսվում է գործը դատաքննության
նախապատրաստելու փուլից։
4. Պատասխանողին փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ
պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում։
Գ Լ ՈՒ Խ 6 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ⚖
Հոդված 23.Ներկայացուցչին վարույթից հեռացնելը
Հոդված 23.Ներկայացուցչին վարույթից հեռացնելը
1. Դատարանը կարող է հեռացնել վարույթից կողմի այն ներկայացուցչին, որը փաստաբան
կամ օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցիչ չէ, եթե գործը քննության
նախապատրաստելու փուլում կամ դատաքննության ընթացքում պարզ է դառնում, որ տվյալ
անձն ունակ չէ դատարանում ներկայացնելու կողմին։
⚖Հոդված
24.
Ներկայացուցչի լիազորությունների ձեւակերպումը
1. Ֆիզիկական անձին տրված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաստատում է
օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը
տրվում է հասարակ գրավոր ձեւով եւ այն վավերացման կամ հաստատման ենթակա չէ։
2. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տալիս է նրա գործադիր մարմնի
ղեկավարը կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի
ներկայացնելու իրավասություն ունեցող անձը` նրա ստորագրությամբ:
3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տալիս է
նրա ի պաշտոնե ներկայացուցիչը` վերջինիս ստորագրությամբ եւ այդ մարմնի կնիքի
դրոշմմամբ։
4. Պաշտոնատար անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ստորագրությամբ եւ
համապատասխան մարմնի կնիքով։
5. Սույն հոդվածի 1-4-րդ մասերում նշված անձանց կողմից այդ մասերով սահմանված
կարգով տրված լիազորագրով ներկայացուցիչները ստանձնում են լիազորագիրը տված անձի`
որպես դատավարության մասնակցի բոլոր իրավունքները՝ անկախ դրանց վերաբերյալ
լիազորագրում հատուկ նշում կատարված լինելու հանգամանքից, բացառությամբ այն դեպքի,
երբ առկա է լիազորագիրը տվող անձի անհամաձայնությունը սույն օրենսգրքով
դատավարության մասնակիցներին վերապահված իրավունքներից որեւէ մեկով կամ մի
քանիսով ներկայացուցչին օժտելու վերաբերյալ: Այդ մասին հատուկ նշվում է ներկայացուցչի
լիազորագրում:
6. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր
ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջեւ` բանավոր սահմանելով
վերջինիս լիազորությունների ծավալը։
7. Օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա
կարգավիճակը հավաստող փաստաթղթով։
(24-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-399-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7 ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ⚖
Հոդված 31.Ապացույցների ապահովումը
Հոդված 31.Ապացույցների ապահովումը
1. Անձինք, որոնք հիմքեր ունեն կարծելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը
կարող է դժվար կամ անհնարին դառնալ, իրավունք ունեն դատարանին միջնորդություն
ներկայացնելու այդ ապացույցների ապահովման վերաբերյալ։
2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ նշվում են ապահովման կարիք
ունեցող ապացույցները եւ այն փաստերը, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ
են, ինչպես նաեւ պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ
դիմելու համար։
3. Միջնորդությունը քննվում է դատավարության մասնակիցների մասնակցությամբ:
Բացառիկ դեպքերում դատարանը կարող է միջնորդությունը քննել առանց դատավարության
այն մասնակիցների, որոնց մասնակցությունը կխոչընդոտի ապացույցի ապահովմանը։
4. Միջնորդության քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում` առանձին
դատական ակտի տեսքով, որում նշում է, թե ինչ ձեւով պետք է իրականացվի ապացույցի
ապահովումը։ Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել վկաներին
հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով,
գրավոր կամ իրեղեն ապացույցներ առգրավելով։
5. Ապացույցների ապահովումը վկաներին հարցաքննելու, գրավոր կամ իրեղեն
ապացույցներ զննելու, փորձաքննություն նշանակելու միջոցով իրականացվում է սույն
օրենսգրքի պահանջների պահպանմամբ։ Սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված
կարգով պատշաճ ծանուցված (այսուհետ՝ պատշաճ ծանուցում) դատավարության
մասնակիցների չներկայանալն արգելք չէ ապացույցների ապահովման համար։
6. Ապացույցների ապահովումը գրավոր կամ իրեղեն ապացույցների առգրավմամբ
կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության
միջոցով, եւ համապատասխան ապացույցն անհապաղ ներկայացվում է դատարան։
⚖Հոդված
32.
Վկայի հրավիրումը
1. Դատարանը վկա հրավիրում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ։ Վկա
հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նշվում է այն փաստը, որի
վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաեւ նշվում են վկայի անունը, ազգանունը,
իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաեւ հայրանունը (այսուհետ՝
անուն) եւ հասցեն։
(32-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
⚖ՀոդվածՎկայի ցուցմունքը
33.
1. Վկա կարող է լինել յուրաքանչյուր անձ, որին հայտնի է կամ կարող է հայտնի լինել տվյալ
գործին վերաբերող որեւէ փաստական հանգամանք։
2. Որպես վկա չեն կարող հարցաքննվել`
1) ներկայացուցիչը կամ փաստաբանը` այն փաստերի առնչությամբ, որոնք նրանց հայտնի
են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան
հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
3) դատավորը` որեւէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների եւ քվեարկությունների
առնչությամբ.
4) ձեռնադրված հոգեւորական-խոստովանահայրը` գործի այն փաստերի մասին, որոնք
նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ.
5) Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամը՝ իր
լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո՝
պաշտոնավարման ընթացքում Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության
հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ։
3. Դատարանում որպես վկա հանդես գալիս առանձին հարցի վերաբերյալ ցուցմունք
տալուց հրաժարվելու իրավունք ունեն`
1) անձինք` իրենց կամ իրենց ամուսնու կամ իրենց հետ արյունակցական մինչեւ 2-րդ
աստիճանի կապի մեջ գտնվող անձանց կամ որդեգրողների կամ իրենց որդեգրածների կամ
որդեգրողների կամ իրենց որդեգրածների հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ
գտնվող անձանց վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է
օգտագործվել իր կամ նրանց դեմ.
2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` գործի փաստերին
վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ
տեղեկությունների աղբյուրը։
4. Սույն օրենսգրքի իմաստով` անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են
անձի զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները։ Անձի հետ արյունակցական կապի
մինչեւ 2-րդ աստիճանի մեջ են արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք,
ինչպես նաեւ վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք։
5. Անձինք, որոնք որեւէ ֆիզիկական կամ հոգեկան արատի պատճառով ունակ չեն ճիշտ
ընկալելու եւ վերարտադրելու գործով ապացուցման ենթակա հանգամանքները, չեն կարող
հարցաքննվել որպես վկա։
6. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի վերաբերյալ ծագում է վեճ,
ապա դատարանը դրա վերաբերյալ որոշում է կայացնում։
7. Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է
քրեական պատասխանատվություն։
(33-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-70-Ն, 03.03.21 ՀՕ-107-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-221-Ն)
Հոդված 34.Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը
1. Վկան դատարան է կանչվում դատական ծանուցման համար սույն օրենսգրքով
սահմանված կարգին համապատասխան։ Ծանուցագրում նշվում են դատարան
չներկայանալու իրավական հետեւանքները։
2. Վկան պարտավոր է ներկայանալ դատարան դատարանի կանչով։ Եթե սահմանված
կարգով ծանուցված վկան չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը կարող է
վկային բերման ենթարկելու որոշում կայացնել` նրա վրա դնելով չներկայանալու հետեւանքով
առաջացած ծախսերը։ Միեւնույն ժամանակ նրա նկատմամբ կարող է նշանակվել դատական
տուգանք` սույն օրենսգրքով սահմանված կարգով։
3. Դատական տուգանքի նշանակումը եւ ծախսերի հատուցման պարտականություն դնելը,
ինչպես նաեւ բերման ենթարկելու մասին որոշումը վերացվում են, եթե վկան ապացուցում է,
որ նա ժամանակին չի ստացել ծանուցումը, կամ նրա բացակայության պատճառը հարգելի է
եղել։
(34-րդ հոդվածը փոփ. 09.02.18 ՀՕ-120-Ն)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-194-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-194-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված
35.
Վկայի ցուցմունքի հետազոտությունը
1. Մինչեւ վկային հարցաքննելը դատարանը պարտավոր է պարզել այդ անձին տվյալ գործի
որեւէ փաստի վերաբերյալ որպես վկա հարցաքննելու` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ
մասով սահմանված արգելքների բացակայությունը։
2. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին` իրենից հետո հարցաքննության
ենթակա մյուս վկաների բացակայությամբ։ Դատարանը պետք է ձգտի վկաների
հարցաքննությունը կազմակերպել այնպես, որ վկաները հնարավորինս արագ արձակվեն
նիստերի դահլիճից։ Դատաքննությունը հետաձգելու դեպքում դատարանն իրավունք ունի
հարցաքննելու ներկայացած վկաներին, եթե դատական նիստին ներկա են դատավարության
մասնակիցները։
3. Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են հարցաքննվել
միաժամանակ։
4. Դատարանը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց
հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը
վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական
նիստի արձանագրությանը։
5. Դատարանը վկային հայտնում է առանձին հարցերի չպատասխանելու կամ ցուցմունք
տալուց հրաժարվելու` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նրա
իրավունքի մասին:
6. Բացառիկ դեպքերում որպես վկա կարող է կանչվել տասնվեց տարեկան չդարձած
երեխան, որին բացատրվում է դատարանին ցուցմունք տալու եւ միայն ճշմարտությունը
հայտնելու կարեւորությունը։ Նա չի նախազգուշացվում սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք
տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին։
Տասնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննության ընթացքում դատարանը հետեւում է,
որ հարցաքննության մեթոդը կամ հարցերը չշփոթեցնեն երեխային կամ չենթարկեն նրան
անհարկի հոգեբանական ճնշման, եւ այդ նպատակով կարող է ցանկացած հարց հանել,
ընդմիջել կամ դադարեցնել երեխայի հարցաքննությունը։ Տասնվեց տարեկան չդարձած
երեխայի հարցաքննությանը դատարանի նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկական
հոգեբանը կամ երեխայի մանկավարժը։
7. Վկայի հարցաքննությունը սկսվում է նրա անվան, ծննդյան վայրի, զբաղմունքի եւ
բնակության վայրի մասին հարցերով։
8. Վկան ցուցմունք է տալիս դատավարության մասնակիցների եւ դատարանի հարցերին
պատասխանելու ձեւով։
9. Վկային առաջինը հարցեր է տալիս այն կողմը, որի միջնորդությամբ հրավիրվել է վկան
(ուղիղ հարցաքննություն), ապա մյուս կողմը (խաչաձեւ հարցաքննություն), իսկ վերջում՝
դատարանը։ Եթե վկան հրավիրվել է դատարանի նախաձեռնությամբ, ապա առաջինը
հարցեր է տալիս դատարանը, այնուհետեւ կողմերը` ըստ դատարանի սահմանած
հերթականության:
10. Վկային կարող են տրվել միայն այնպիսի հարցեր, որոնք ծառայում են գործի փաստերի
բացահայտմանը կամ վերաբերում են կոնկրետ գործով նրա ցուցմունքների
արժանահավատությանը, ներառյալ` մյուս կողմի հետ նրա հարաբերություններին։ Այս
շրջանակից դուրս տրված հարցերը դատարանը հանում է իր նախաձեռնությամբ կամ կողմի
առարկությամբ։
11. Ուղղակի հարցաքննության ընթացքում հուշող կամ պատասխանն այլ կերպ ուղղորդող
հարցեր չեն թույլատրվում, բացառությամբ եթե դա անհրաժեշտ է վկայի ցուցմունքը
հստակեցնելու համար։ Դատարանը կարող է հանել ուղղորդող հարցն իր նախաձեռնությամբ
կամ կողմի առարկությամբ։
12. Վկայի խաչաձեւ հարցաքննության ընթացքում ուղղորդող հարցերը թույլատրվում են։
13. Դատարանը վկայի ուղղակի կամ խաչաձեւ հարցաքննության ժամանակ յուրաքանչյուր
պահի կարող է նրան հարցեր տալ, որոնք անհրաժեշտ է համարում վկայի ցուցմունքը
պարզաբանելու կամ այն հստակեցնելու համար։
14. Վկայի ցուցմունքները ճշգրտելու, հաստատելու կամ դրանց արժանահավատությունը
կասկածի տակ դնելու նպատակով վկային կարող են հարցեր տալ նաեւ նիստերի դահլիճում
ներկա, դատարանում արդեն իսկ ցուցմունք տված մյուս վկաները` նրանց կամ
դատավարության մասնակիցներից որեւէ մեկի միջնորդությամբ։ Այդ հարցերի առնչությամբ
դատարանում արդեն ցուցմունք տված վկաներից դատարանն իրավունք ունի պահանջելու
լրացուցիչ ցուցմունքներ։
15. Վկան ցուցմունք տալու ընթացքում դատարանի թույլտվությամբ կարող է օգտվել
գրավոր նշումներից, եթե նրա ցուցմունքները կապված են որեւէ թվային կամ այլ տվյալների
հետ, որոնք դժվար է մտապահել։ Գրավոր նշումները ներկայացվում են դատարանին եւ
դատավարության մասնակիցներին ու կցվում են գործին։
16. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է վերսկսել վկայի հարցաքննությունը:
Այդ դեպքում կողմերը հարցերը տալիս են այն հերթականությամբ, որով առաջին անգամ
հարցաքննվել է վկան։
17. Կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը կարող է
հարցաքննված վկայից պահանջել չլքել դատական նիստերի դահլիճը մինչեւ դատական
նիստի ավարտը` չհարցաքննված վկաների հետ հաղորդակցվելը բացառելու, ինչպես նաեւ
նրան հետագայում հարցեր տալու հնարավորությունն ապահովելու նպատակով:
18. Վկայից ցուցմունք վերցնելը կարող է կատարվել նաեւ վկայի գտնվելու վայրում
դատական հանձնարարության միջոցով, եթե`
1) վկայից տեղում ցուցմունք վերցնելը կնպաստի ճշմարտության բացահայտմանը.
2) վկայի ներկայանալը դատաքննությանը, իր հաղորդելիք տեղեկատվության
համատեքստում, նպատակահարմար չէ մեծ հեռավորության պատճառով.
3) վկան հիվանդության, տկարության կամ այլ պատճառով ի վիճակի չէ կամ իրավունք
չունի լքելու իր գտնվելու վայրը։
Հոդված 36.Դատավարության մասնակցի` որպես վկայի ցուցմունքը
Հոդված 36.Դատավարության մասնակցի` որպես վկայի ցուցմունքը
1. Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված
ապացույցները բավարար չեն համապատասխան դատական ակտը կայացնելու համար, եւ
դատավարության մասնակցին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ
փաստ, ապա իր նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ դատարանը կարող է
կարգադրել նրան հանդես գալ որպես վկա:
2. Եթե դատավարության մասնակիցը, հղում կատարելով սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի
3-րդ մասի վրա, հրաժարվում է ցուցմունք տալ, ապա դատարանը կարող է դա մեկնաբանել ի
վնաս նրա, եթե ապացուցման ենթակա փաստը, որի վերաբերյալ անհրաժեշտ էր նրա
ցուցմունքը, մնում է չապացուցված։
3. Որպես վկա հանդես եկող դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկա լինելու
նիստին, որի ընթացքում հարցաքննվում են մյուս վկաները։
Հոդված 37.Փորձաքննություն նշանակելը
Հոդված 37.Փորձաքննություն նշանակելը
1. Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի
պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր
նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա ́մ
մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա ́մ փորձագետին։
2. Դատարանի նշանակած փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են
դատական ծախսերի հաշվին։
3. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանին առաջադրելու հարցեր,
որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաեւ նշելու այն
մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որին
դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։
4. Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով
սահմանվում են հարցերի ցանկը եւ բովանդակությունը։
5. Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշում է
դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը,
փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը կամ մասնագիտացված
փորձագիտական հաստատության անվանումը, որին հանձնարարվում է փորձաքննության
կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության
դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները։
6. Դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն
տալու համար քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը փորձագետից
ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի
արձանագրությանը։
7. Դատավարության մասնակիցը կարող է միջնորդել դատարանին նշանակելու
փորձաքննություն եւ այն հանձնարարելու իր կողմից ընտրված փորձագիտական
հաստատությանը կամ փորձագետին՝ իր միջոցների հաշվին:
(37-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
Հոդված 38.Դատավարության մասնակիցների մասնակցությունը փորձաքննությանը
1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ներկա լինելու փորձաքննությանը,
բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի
բնականոն աշխատանքին: Այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում նրանց
մասնակցությունը փորձաքննությանը կամ դրա առանձին փուլերին արգելելու վերաբերյալ:
Հոդված 39.Փորձաքննության անցկացման կարգը
Հոդված 39.Փորձաքննության անցկացման կարգը
1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական
հաստատությունների աշխատակիցները կամ դատարանի որոշմամբ որպես փորձագետ
նշանակված այլ մասնագետներ։
2. Դատարանը կարող է նշանակել միեւնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող
մեկից ավելի փորձագետների։ Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ
եւ ընդհանուր հետեւությունների գալու դեպքում` տալու միասնական եզրակացություն։ Այն
փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են
առանձին եզրակացություն։
3. Դատարանը, ելնելով գործի քննության շահերից, իր նախաձեռնությամբ, ինչպես նաեւ
դատավարության մասնակիցների միջնորդությամբ կարող է արգելել փորձագետների շփումը
միմյանց հետ եւ նրանց կողմից միասնական եզրակացություն ներկայացնելը։
4. Փորձաքննությունն անցկացվում է դատարանում կամ դատարանից դուրս` կախված
փորձաքննության բնույթից եւ հետազոտվող նյութերի (փաստաթղթերի)` դատարան բերելու
հնարավորությունից։
5. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի
փորձաքննություններ կատարելու համար նշանակված անձը, ապա նա պարտավոր է
կատարել պահանջվող փորձաքննությունը։ Փորձագետը պարտավոր է առաջնահերթ պարզել
հանձնարարված փորձաքննության` իր մասնագիտական ոլորտին պատկանելու հարցը եւ այն
առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը։
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հիմքերով փորձաքննություն կատարելու
անհնարինության դեպքում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել
դատարանին։ Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունը չի կարող
վերահանձնարարել այլ անձի։ Եթե փորձագետին փորձաքննություն իրականացնելիս
օգնություն է ցուցաբերում այլ անձ, բացառությամբ երկրորդական բնույթի օժանդակ
գործառույթներ իրականացնող անձանց, փորձագետը պարտավոր է դատարանին հայտնել
նրա անունը եւ նրա իրականացրած աշխատանքի ծավալը։
7. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական
հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական
եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է
կատարել փորձաքննություն:
Հոդված 40.Փորձագետի եզրակացությունը
Հոդված 40.Փորձագետի եզրակացությունը
1. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն բովանդակում է`
1) նշում՝ հետազոտության կատարման վայրի եւ ժամանակի մասին.
2) նշում՝ կիրառված մեթոդների մասին.
3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.
4) հետազոտություններից արված հետեւությունները.
5) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները։
2. Եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար
նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն
առաջադրվել, ապա նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետեւություններն
արտացոլելու իր եզրակացությունում։
3. Փորձագետի եզրակացությունը հրապարակվում է, հետազոտվում դատական նիստում եւ
գնահատվում մյուս ապացույցների հետ։
4. Դատարանը կարող է որոշում կայացնել գրավոր եզրակացություն ներկայացրած
փորձագետին դրա վերաբերյալ ցուցմունք տալու նպատակով դատարան հրավիրելու
վերաբերյալ, եթե դա անհրաժեշտ է գործի առանձին հանգամանքներ պարզելու համար։
Փորձագետի ցուցմունք տալու նկատմամբ կիրառվում են վկայի ցուցմունք տալուն վերաբերող
կանոնները։
5. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն փորձագետներին հարցեր տալու
նրանց վարկարժանությունը պարզելու համար։
6. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում
դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը
հանձնարարելով միեւնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական
հաստատության)։
7. Եթե դատարանը կասկածներ ունի փորձագիտական եզրակացության
արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են
հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը
միեւնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի
կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված
փորձագիտական հաստատության)։
8. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ,
որում շարադրվում են նաեւ դատարանի պատճառաբանությունները` նախկինում
ներկայացված փորձագիտական եզրակացությունների հետ նրա անհամաձայնության
վերաբերյալ։
Հոդված 41.Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը
Հոդված 41.Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը
1. Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունն արվում է ապացույցի
ներկայացմամբ եւ այն փաստի մատնանշումով, որը կողմը ցանկանում է ապացուցել։
Հոդված 42.Գրավոր ապացույցը
Հոդված 42.Գրավոր ապացույցը
1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի
մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար եւ
մասնավոր թղթակցությունը եւ այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր)։
2. Գրավոր ապացույցներ են նաեւ էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված
նյութերը, եթե առկա է հաղորդակցության իսկությունն ապացուցելու հնարավորություն։
3. Գրավոր ապացույցները ներկայացվում են բնօրինակով կամ պատճենի ձեւով։
4. Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ,
կարող է պատճենի ձեւով գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից
պահանջել պատշաճ վավերացված պատճենը ներկայացնել։ Պատշաճ վավերացված
պատճենը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել
հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
5. Էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացվում է թղթային
կրիչով։
6. Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ապա կարող է
ներկայացվել դրա քաղվածքը։ Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության
մասնակցի միջնորդությամբ, կարող է քաղվածքը որպես գրավոր ապացույց ներկայացրած
դատավարության մասնակցից պահանջել ամբողջական փաստաթուղթը ներկայացնել։
Ամբողջական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող
է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
7. Փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացվում են այն դեպքում, երբ
համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին
համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը չներկայացվելու
դեպքում դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի
միջնորդությամբ, տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների
շարքից։
8. Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ,
կարող է օտարալեզու գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից
պահանջել գրավոր ապացույցը ներկայացնել օրենքով սահմանված կարգով վավերացված
հայերեն թարգմանությամբ։ Նման թարգմանություն չներկայացնելու դեպքում դատարանը
տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
9. Դատարանը վերադարձնում է գործում առկա փաստաթղթերի բնօրինակները` դրանք
ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե համարում է, որ դրանք դատաքննության
համար այլեւս անհրաժեշտ չեն։ Այդ դեպքում գործին կցվում է փաստաթղթի բնօրինակի`
դատարանի կնիքով վավերացված պատճենը կամ քաղվածքը։
Հոդված 43.Հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո գտնվող գրավոր ապացույց ներկայացնելը
Հոդված 43.Հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ
անձի տիրապետության ներքո գտնվող գրավոր ապացույց ներկայացնելը
1. Եթե կողմի պնդմամբ գրավոր ապացույցը հակառակ կողմի կամ դատավարության
մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո է, ապա կողմը միջնորդում է
դատարանին` կարգադրելու ապացույց տիրապետող անձին ներկայացնելու գրավոր
ապացույցը։ Միջնորդության մեջ մատնանշվում է այն փաստը, որի ապացուցման համար
պահանջվում է գրավոր ապացույցը։
2. Միջնորդող կողմը պարտավոր է իր միջնորդությանը կցել այն փաստաթղթի պատճենը,
որը պետք է ներկայացնի ապացույցը տիրապետող անձը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա
հնարավորինս ճշգրիտ եւ լրիվ հաղորդել այդ փաստաթղթի բովանդակությունը։ Միաժամանակ
միջնորդող կողմը պետք է մատնանշի այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են
ապացույցը ենթադրաբար տիրապետող անձի կողմից այն տիրապետելու հավանականության
մասին։
3. Գրավոր ապացույց չի կարող պահանջվել`
1) ներկայացուցիչներից կամ փաստաբաններից, եթե գրավոր ապացույցները ստեղծվել
կամ ձեռք են բերվել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
2) եթե միջնորդությունը բովանդակում է անվանական վիճակագրական տեղեկատվություն.
3) եթե միջնորդությունը վերաբերում է կտակի գաղտնիությանը։
4. Միջնորդությունը քննվում է ապացույցը ենթադրաբար տիրապետող անձի
ներկայությամբ։ Վերջինս, եթե դատավարության մասնակից չէ, հրավիրվում է որպես վկա։
Նրա չներկայանալը արգելք չէ միջնորդությունը քննելու համար։ Եթե ապացույցը տիրապետող
անձը հերքում է ապացույցն իր տիրապետության ներքո լինելու փաստը, ապա դատարանը
կարող է կարգադրել այդ անձին ցուցմունք տալ` վկայի ցուցմունքի համար սահմանված
կարգով։
5. Եթե ապացույցը տիրապետող հակառակ կողմը չի կատարում ապացույցը
ներկայացնելու վերաբերյալ դատարանի կարգադրությունը, ապա միջնորդող կողմի
ներկայացրած փաստաթղթի չվավերացված պատճենը կարող է համարվել հավաստի։ Այն
դեպքերում, երբ միջնորդող կողմը պատճենը չի ներկայացրել, նրա ցուցմունքում արված
պնդումները փաստաթղթի բովանդակության մասին կարող են համարվել հավաստի։
Հոդված
43.1.
Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ
ձեռք բերելը
1. Դատարանը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող
է գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այլ մարմիններից եւ
անձանցից:
2. Դատարանին անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային տեղեկատվական
համակարգում ինքնաշխատ գեներացվում է հարցմամբ ներկայացված տեղեկությունների
հիման վրա: Հարցման պատասխանն ինքնաշխատ պատրաստվում է էլեկտրոնային
փաստաթղթի ձեւով, որը հավաստվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կողմից:
Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից հարցման պատասխանի արտատպված
օրինակը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից դիմումի
կամ որոշման հիման վրա ստացված պատասխանին:
(43.1-ին հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Հոդված 44.Գրավոր ապացույցի իսկությունը
Հոդված 44.Գրավոր ապացույցի իսկությունը
1. Գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում ապացույց
ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ
մասով նախատեսված դեպքերի։ Գրավոր փաստաթղթի իսկությունն ապացուցելու
պարտականությունը կրող կողմն իրավունք ունի միջնորդելու հանել այդ ապացույցն
ապացույցների շարքից, եթե դրա իսկությունը վիճարկող կողմը չի առարկում։
2. Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետական կամ տեղական
ինքնակառավարման մարմինների կողմից տրված կամ վավերացված փաստաթղթի, ինչպես
նաեւ կողմերի միջեւ ստորագրված երկկողմ փաստաթղթերի իսկության վերաբերյալ հիմնավոր
կասկածի դեպքում փաստաթղթի ոչ իսկական լինելը պետք է ապացուցի դրա իսկությունը
վիճարկող կողմը։
3. Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել նաեւ դատարանի նախաձեռնությամբ։
4. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ փաստաթուղթը իսկական չէ, ապա այն
հանում է ապացույցների շարքից։
Հոդված 45.Գրավոր ապացույցի հետազոտումը
Հոդված 45.Գրավոր ապացույցի հետազոտումը
1. Գրավոր ապացույցի բովանդակությունը հետազոտվում է դատական նիստում։ Դրանից
հետո կողմերը կարող են բացատրություններ տալ այդ ապացույցի վերաբերյալ։
2. Գրավոր ապացույցներն անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել նաեւ
վկաներին եւ փորձագետներին։
Հոդված 46.Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը
Հոդված 46.Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը
1. Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը արվում է այն փաստի
մատնանշմամբ, որը կողմը ցանկանում է ապացուցել, եւ իրեղեն ապացույցի նույնացման
տվյալներով։ Միջնորդությանը կարող են կցվել իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը
կամ տեսագրությունը։
Հոդված 47.Իրեղեն ապացույցը եւ դրա հետազոտումը
Հոդված 47.Իրեղեն ապացույցը եւ դրա հետազոտումը
1. Իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց
առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով
կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի
հաստատման միջոց դառնալ։
2. Իրեղեն ապացույցներ են նաեւ լուսանկարները (լուսաժապավենները),
ձայնագրություններն ու տեսագրությունները։ Եթե անձի լուսանկարումը կամ նրա
ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել են առանց այդ անձի համաձայնության կամ
գիտության, ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ օրենքը թույլատրում է տվյալ
լուսանկարումը, ձայնագրումը կամ տեսագրումը առանց անձի համաձայնության։
3. Ապացույց ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունն արած դատավարության
մասնակիցը իրեղեն ապացույցները ներկայացնում է դատաքննության ժամանակ
հետազոտման համար, եթե դատարանն այլ բան չի որոշել։
4. Եթե իրեղեն ապացույցը հակառակ կողմի կամ դատավարության մասնակից
չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո է, ապա այն կարող է պահանջվել սույն
օրենսգրքի 28-րդ եւ 43-րդ հոդվածներով սահմանված կարգով։
5. Դատարանը վերադարձնում է գործում առկա իրեղեն ապացույցները՝ դրանք
ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե առկա է, որ դրանք դատաքննության համար
այլեւս անհրաժեշտ չեն։ Իրեղեն ապացույցներն ամեն դեպքում վերադարձվում են դրանք
ներկայացրած անձանց գործի քննության ավարտից հետո՝ անհապաղ, իսկ գործում
դատարանի որոշմամբ թողնվում են իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ
տեսագրությունը, եթե դա անհրաժեշտ է վերադաս ատյանում տվյալ ապացույցի գնահատումը
ստուգելու համար։
6. Իրեղեն ապացույցները հետազոտվում են զննման միջոցով:
Հոդված 48.Զննումը
Հոդված 48.Զննումը
1. Զննումը կատարվում է անձանց, առարկաների կամ տեղանքի` տվյալ գործի քննության
եւ լուծման համար նշանակություն ունեցող արտաքին (զգայարանների վրա ներգործելու
ունակ) հատկանիշները հետազոտելու եւ բացահայտելու նպատակով` զննման օբյեկտը
դատավորի նկարագրելու միջոցով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող են
ներգրավվել նաեւ փորձագետներ եւ վկաներ։
2. Զննումը, որպես կանոն, կատարվում է դատարանում։ Եթե զննման օբյեկտը հնարավոր
չէ տեղաշարժել, կամ դրա տեղափոխումը դատարան կապված է անհամաչափ
դժվարությունների կամ ծախսերի հետ, ապա զննումը դատարանը կատարում է տեղում։
3. Զննումը տեղում կատարելիս պահպանվում է դատական նիստի համար սույն
օրենսգրքով սահմանված կարգը։ Զննումը տեղում կատարելիս զննման ժամանակի եւ վայրի
մասին դատավարության մասնակիցները ծանուցվում են, սակայն նրանց չներկայանալն
արգելք չէ զննումը կատարելու համար։
4. Զննման արդյունքները դատավորի խոսքից բառացի արձանագրվում են։
Արձանագրությանը կարող են կցվել զննման ժամանակ կազմված կամ ստուգված պլաններ,
գծագրեր, լուսանկարներ, փաստաթղթերի պատճեններ, զննման ժամանակ կատարված
լուսանկարներ կամ տեսագրություններ, ինչպես նաեւ փորձագետի գրավոր եզրակացություն։
Զննման ժամանակ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն պահանջելու զննման
արձանագրության մեջ ներառել իրենց դիտողությունները: Զննման արձանագրությունը
գրավոր ապացույց է:
5. Եթե զննումը կատարել է նոտարը՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ապա դատավարության մասնակիցներն
իրավունք ունեն հարցաքննելու նոտարին դատական նիստում։ Նոտարը հարցաքննվում է
վկայի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով։
Գ Լ ՈՒ Խ 8 ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 49.Վարչական դատարանի հանձնարարությունը
Հոդված 49.Վարչական դատարանի հանձնարարությունը
1. Գործը քննող վարչական դատարանը Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի
տարածքում ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի
հանձնարարելու համապատասխան նստավայրի վարչական դատարանին` կատարելու
որոշակի դատավարական գործողություններ, եթե դա առավել արդյունավետ կդարձնի գործի
քննությունը:
2. Հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի
էությունը, նշվում են ապացուցման ենթակա փաստերը եւ այն ապացույցները, որոնք պետք է
ձեռք բերի հանձնարարություն կատարող դատարանը:
3. Հանձնարարությունը պարտադիր է հանձնարարությունը ստացած դատարանի համար
եւ պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
4. Հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված
կանոններով:
5. Հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ
անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:
Հոդված 50.Սահմանադրական դատարանի հանձնարարությունը
1. Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 76-րդ եւ 77-րդ հոդվածներով նախատեսված գործերով կարող է
անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելը հանձնարարել վարչական դատարանին:
2. Սահմանադրական դատարանի հանձնարարության մեջ շարադրվում է քննվող գործի
էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները եւ այն ապացույցները, որոնք
պետք է ձեռք բերի վարչական դատարանը:
3. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարվում է դրանով
սահմանված ժամկետում:
4. Սահմանադրական դատարանի հանձնարարության կատարումը դրանով սահմանված
ժամկետում կատարելու անհնարինության դեպքում վարչական դատարանը պարտավոր է ոչ
ուշ, քան հանձնարարության կատարման ժամկետը լրանալուց երեք օր առաջ
Սահմանադրական դատարանին գրավոր իրազեկել այդ մասին: Սահմանադրական
դատարանի կողմից հանձնարարության կատարման ժամկետը չերկարաձգելու կամ
հանձնարարությունը մեկ այլ մարմնին չվերահասցեագրելու դեպքում ուժի մեջ է մնում
Սահմանադրական դատարանի արդեն իսկ սահմանած ժամկետը:
5. Սահմանադրական դատարանի հանձնարարության հիման վրա ապացույցները ձեռք են
բերվում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով
ապացույցներ ձեռք բերելու համար սահմանված կանոններին համապատասխան:
6. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարելու մասին վարչական
դատարանը կայացնում է որոշում, որը ձեռք բերված ապացույցների հետ անհապաղ
ուղարկում է Սահմանադրական դատարան:
(50-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-57-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9 ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ⚖
Հոդված 52.Դատավարական ժամկետների ավարտը
Հոդված 52.Դատավարական ժամկետների ավարտը
1. Տարիներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի
վերջին տարվա համապատասխան ամսին եւ ամսաթվին։
2. Ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի
վերջին ամսվա համապատասխան օրը։ Եթե ժամկետի վերջը համընկնում է
համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է
այդ ամսվա վերջին օրը։
3. Շաբաթներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի
վերջին շաբաթվա համապատասխան օրը։
4. Օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը։
5. Այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ
աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային
օրն է, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների։
6. Եթե հայցադիմումը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները հանձնվել
են փոստին, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմնին կամ դրանք
ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչեւ դատավարական ժամկետի վերջին օրվա
ժամը քսանչորսը, ապա ժամկետը չի համարվում բաց թողնված, բացառությամբ օրացուցային
օրերով հաշվարկվող ժամկետների։ Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների դեպքում
հայցադիմումը պետք է ներկայացվի դատարան մինչեւ ժամկետի ավարտի օրվա ժամը 24.00-
ն:
7. Եթե դատավարական գործողությունը պետք է կատարվի դատարանում կամ
կազմակերպությունում, ապա դատավարական ժամկետը լրանում է այն ժամին, երբ
դատարանում կամ կազմակերպությունում սահմանված կանոններով ավարտվում է
աշխատանքային օրը։
(52-րդ հոդվածը լրաց. 25.05.16 ՀՕ-56-Ն)
Հոդված 53.Դատավարական ժամկետների կասեցումը
Հոդված 53.Դատավարական ժամկետների կասեցումը
1. Չլրացած բոլոր դատավարական ժամկետների ընթացքը կասեցվում է գործի վարույթը
կասեցնելու հետ միաժամանակ։
2. Գործի վարույթը վերսկսելու օրվանից դատավարական ժամկետների ընթացքը
շարունակվում է։
⚖Հոդված
54.
Դատավարական ժամկետները բաց թողնելը եւ վերականգնելը
1. Դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները
կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
2. Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների
ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե
բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն
վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ
փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած
անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված
գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման
միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը
ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
3. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը
ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը։
Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են
անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի
ներկայացում եւ այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնվել։
4. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը
քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց
դատավարության մասնակիցների ծանուցման, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված
չէ։
5. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը
կայացնում է որոշում եւ հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական
ակտում։ Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հետ միաժամանակ կարող է
սահմանել իրավունքի իրականացման համար նոր դատավարական ժամկետ, որը չի կարող
գերազանցել օրենքով սահմանված ժամկետը։ Որոշման պատճենը ուղարկվում է կողմերին ոչ
ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը։
6. Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը
կայացնում է որոշում։
7. Որոշման պատճենն ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ
օրը։
Հոդված 55.Դատավարական ժամկետները երկարաձգելը
Հոդված 55.Դատավարական ժամկետները երկարաձգելը
1. Դատարանի նշանակած՝ չավարտված դատավարական ժամկետները կարող է
երկարաձգել նույն դատարանը` դատավարության մասնակցի միջնորդությամբ` սույն
օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով։
Գ Լ ՈՒ Խ 11 ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ: ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ (ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ) ԿԱՐԳԸ (վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-8-Ն) ⚖
Հոդված 62.Ծանուցագրի բովանդակությունը
Հոդված 62.Ծանուցագրի բովանդակությունը
1. Ծանուցագիրը բովանդակում է`
1) դատարանի (նստավայրի) անվանումը եւ հասցեն.
2) դատարան կանչվող անձի անունը (անվանումը).
3) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.
4) նշում` ներկայանալու ժամանակի մասին.
5) նշում այն գործի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է։
2. Եթե դատավարական գործողությունն իրականացվելու է դատարանից դուրս, ապա
ծանուցագրում պետք է նշվի նաեւ դատավարական գործողության անցկացման վայրը։
3. Ծանուցագրում նշվում է նաեւ դատարան չներկայանալու կամ չներկայանալու
պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետեւանքների
մասին։
4. Ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը։
(62-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
Հոդված 63.Պատշաճ ծանուցումը
Հոդված 63.Պատշաճ ծանուցումը
1. Ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Դատավարության
մասնակիցները կարող են համաձայնվել ծանուցման այլ եղանակի մասին, մասնավորապես
ֆաքսով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով, հեռագրով։
2. Այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա պատշաճ
ծանուցում է համարվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների
պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը։
3. Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ
անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով
սահմանված կարգով։
4. Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական
փաստաթղթերի պատճենները։
5. Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական
նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը
մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական
գործողությունների կատարման ժամանակի եւ վայրի վերաբերյալ։
6. Ծանուցագրերը ուղարկվում են անձի նշած հասցեով, իսկ նման հասցե նշած չլինելու
դեպքում` սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված հասցեով, ընդ որում, սույն
օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերում ծանուցագիրը
միեւնույն ժամանակ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային
ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
7. Դատավարության մասնակիցները եւ նրանց ներկայացուցիչները, ինչպես նաեւ այլ
անձինք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի
փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն
ուղարկվում է նրանց վերջին հայտնի հասցեով եւ համարվում է հանձնված, թեկուզեւ
հասցեատերն այդ հասցեում այլեւս չի բնակվում կամ չի գտնվում։
8. Դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները համարվում են
պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ նրանք ծանուցվել են «Ինտերնետով
հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով՝ ինտերնետի միջոցով անհատական ծանուցման համար նախատեսված կարգով:
9. Դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցները հաջորդ դատական
նիստի ժամանակի եւ վայրի մասին դատարանի կողմից ծանուցվում են բանավոր կարգով,
բացառությամբ այն դեպքերի, երբ դատական նիստը համակարգչային ձայնագրման
եղանակով չի արձանագրվում, որի դեպքում դատարանը դատական նիստին ներկայացած
դատավարության մասնակցին հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին
ծանուցում է դատական նիստի ավարտից հետո՝ դատական ծանուցագիրը առձեռն
հանձնելով:
⚖Հոդված
64.
Ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելու հետեւանքները
1. Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն եւ
խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է
արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
2. Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու
դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։
(հոդվածը 11.04.24 ՀՕ-194-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-194-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
64.1.
Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու կարգը
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.23 ՀՕ-12-Ն)
Գ Լ ՈՒ Խ 12 ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԸ ԵՎ ՀԱՅՑԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ⚖
ԲԱԺԻՆ II ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 71.Հետեւանքների վերացման ածանցյալ պահանջը
Հոդված 71.Հետեւանքների վերացման ածանցյալ պահանջը
1. Վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ
կարող է ներկայացվել պահանջ այն հետեւանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են
վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ
վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետեւանքով։
⚖Հոդված
72.
Հայց ներկայացնելու ժամկետները
1. Հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել`
1) վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու
պահից.
2) պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի
ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից.
3) գործողության կատարման հայցի դեպքում`
ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու
մասին իրազեկվելու պահից,
բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման
համար սահմանված ժամկետը,
գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը
կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված
դեպքերը.
4) ճանաչման հայցի դեպքում`
ա. անկախ ժամկետից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործերով,
բ. 5 տարվա ընթացքում` վարչական ակտն ուժը կորցնելու, գործողության կամ
անգործության սպառվելու պահից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված
գործերով,
գ. 5 տարվա ընթացքում՝ իրավահարաբերության ծագման կամ դադարման պահից՝ սույն
օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործերով:
2. Այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ
գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, սույն
հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ
մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։
⚖Հոդված
73.
Հայցադիմումին ներկայացվող պահանջները
1. Հայցադիմումը ձեւակերպվում է գրավոր։
2. Հայցադիմումը բովանդակում է`
1) նշում այն մասին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման
հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), ներառյալ` հայցվոր
ֆիզիկական անձի անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի
հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի
համարը, նրա ներկայացուցչի անունը, հասցեն, եթե հայցը ներկայացրել է օրենքով դրա
իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաեւ պաշտոնը.
3) պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ սույն
օրենսգրքով սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ
իրավաբանական անձը, ապա վերջինիս անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի
հասցեն.
4) հայցի էության հակիրճ նկարագրությունը.
5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը.
6) հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները.
7) հայցվորի պահանջը.
8) տեղեկություններ՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ
անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ.
9) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են հայցին.
10) հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը։
2.1. Սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձի ներկայացրած հայցադիմումը
պետք է պարունակի նշում այն մասին, թե վարչական մարմնի վարչական ակտով,
գործողությամբ կամ անգործությամբ պետության կամ համայնքի որ իրավունքներն են
խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել, որոնց պաշտպանության
լիազորությունը դրված է իրենց վրա, եւ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:
3. Եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա
կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով
բացթողնման պատճառները։
4. Հայցադիմումում կարող են ներառվել`
1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության եւ լուծման համար,
ինչպես նաեւ հայցվորի միջնորդությունները.
2) հայցվորի եւ դատավարության մյուս մասնակիցների ֆաքսի, հեռախոսի համարը,
էլեկտրոնային հասցեն։
5. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը։
(73-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն, փոփ., լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
⚖Հոդված
74.
Հայցադիմումին կցվող փաստաթղթերը
1. Հայցադիմումին կցվում են`
1) օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող
փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական
տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված
վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական
տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու
հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն
այդ մասին.
2) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը
(եթե դատավարության մասնակիցները հանդես են գալիս ներկայացուցչի միջոցով).
3) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու
մասին.
4) իր տիրապետման ներքո առկա գրավոր ապացույցները, եթե դրանք հնարավոր է կցել
հայցադիմումին.
5) վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել.
6) հայցադիմումը եւ կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է
պատճենահանել) պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույցները:
7) (կետն ուժը կորցրել է 12.09.19 ՀՕ-153-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 12.09.19 ՀՕ-153-Ն)
3. Այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար
է պատճենահանել, հայցվորը պատասխանողին հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում,
որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական
դատարանում։
4. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն վարչական դատարանում ստանալու
հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները` վճարելով օրենքով սահմանված
պետական տուրքը։
(74-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-99-Ն, փոփ. 12.09.19 ՀՕ-153-Ն, լրաց. 09.07.20 ՀՕ-
356-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Հոդված 75.Հայցադիմումը վարչական դատարան ներկայացնելու եղանակը
Հոդված 75.Հայցադիմումը վարչական դատարան ներկայացնելու եղանակը
1. Հայցադիմումը հայցվորը ներկայացնում է վարչական դատարան առձեռն կամ
ուղարկում է փոստով։
Հոդված 76.Հայցադիմումը եւ կից փաստաթղթերը պատասխանողին եւ դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելը
Հոդված 76.Հայցադիմումը եւ կից փաստաթղթերը պատասխանողին եւ
դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելը
1. Ֆիզիկական անձ պատասխանողին հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ուղարկվում
են նրա` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով։
2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վայրի հասցեն նշված չլինելու,
ինչպես նաեւ պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության
վայր չունենալու դեպքում հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ուղարկվում են
պատասխանողի որեւէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պատասխանողի հասցեն որոշելու
անհնարինության դեպքում հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ուղարկվում են
պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի հասցեով, իսկ բնակչության պետական
ռեգիստրի տվյալների համաձայն՝ նույնականացման քարտ ունեցող պատասխանողի
դեպքում՝ նաեւ նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։
4. Բնակության վերջին հայտնի վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրի
տվյալներով։
5. Իրավաբանական անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը եւ կից
փաստաթղթերն ուղարկվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված
հասցեով։
6. Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողին
հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական հասցեով։
(76-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-179-Ն, փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 13 ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ, ՎԵՐԱՀԱՍՑԵԱԳՐԵԼԸ, ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
Հոդված 77.Հայցադիմումն ստանալուց հետո վարչական դատարանի կողմից կայացվող որոշումները
Հոդված 77.Հայցադիմումն ստանալուց հետո վարչական դատարանի կողմից
կայացվող որոշումները
1. Հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը
կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
4) հայցադիմումը վերահասցեագրելու մասին։
⚖Հոդված
78.
Հայցադիմումը վարույթ ընդունելը
1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա,
բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Հայցադիմումը վարույթ
ընդունելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում։
2. Վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո`
մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների
պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-81-րդ
հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ
այն վերահասցեագրելու հիմքերը։
3. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վարչական դատարանն
անդրադառնում է նաեւ փաստաթղթերին ծանոթանալու նպատակով դրանք վարչական
դատարանում դեպոնացնելու վերաբերյալ կողմի միջնորդությանը եւ այն անհիմն համարելու
դեպքում կարող է կայացնել սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով նախատեսված որոշումը։
4. Վարչական դատարանը հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա
ժամկետում, հայցադիմումի ընդունումը չմերժելու, հայցադիմումը չվերադարձնելու կամ
չվերահասցեագրելու դեպքում կայացնում է այն վարույթ ընդունելու մասին որոշում։
5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ եռօրյա
ժամկետում, վարչական դատարանն այդ որոշումը ուղարկում է դատավարության
մասնակիցներին։
6. Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը
պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ վերջինիս նախազգուշացնում է
հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության եւ չներկայացնելու
իրավական հետեւանքների մասին։
7. Վարչական դատարանն իրավունք չունի չընդունելու հայցադիմումը վարույթ սոսկ
ձեւական սխալների հիմքով։
(78-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-99-Ն, 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
⚖Հոդված
79.
Հայցադիմումը վերադարձնելը
1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի եւ 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ
եւ 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները, ինչպես նաեւ
սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը, եթե
համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հնարավոր է ներկայացնել.
2) հայցադիմումը ստորագրված չէ, կամ այն ստորագրել է ստորագրելու լիազորություն
չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
3) չեն ներկայացվել սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը
հավաստող փաստաթղթեր կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական
տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված
վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով
նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա
չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ
նման միջնորդությունը մերժվել է.
4) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված`
միմյանց հետ չկապված պահանջներ.
5) մինչեւ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է
այն վերադարձնելու մասին.
6) լրացել է հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը,
եւ չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին.
7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքում վարչական ակտը չի բողոքարկվել
(գանգատարկվել) վարչական կարգով:
2. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում,
որը հայցադիմումի եւ դրան կից փաստաթղթերի հետ եռօրյա ժամկետում ուղարկում է
հայցվորին։
3. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ`
նշելով բոլոր առերեւույթ սխալները։
4. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու եւ վերացվելու դեպքում
հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը։
5. Հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու եւ որոշումը ստանալու օրվանից
հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում
հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
(79-րդ հոդվածը լրաց. 23.10.19 ՀՕ-207-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-306-Ն, լրաց. 09.07.20
ՀՕ-356-Ն)
⚖Հոդված
80.
Հայցադիմումի ընդունումը մերժելը
1. Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
1) հայցը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջեւ, նույն առարկայի մասին եւ նույն հիմքերով առկա է դատարանի`
օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջեւ, նույն առարկայի մասին եւ
միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը.
5) սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի
վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության
համար.
6) լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված
ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական
դատարանը մերժել է.
7) առկա է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը:
2. Անձը գործի հարուցումը մերժելուց հետո չի կարող նույն առարկայի վերաբերյալ եւ
միեւնույն հիմքերով կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ սույն հոդվածի 1-ին
մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերի։
3. Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է
որոշում, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է հայցվորին, պատասխանողին, իսկ
հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերն ուղարկվում են հայցվորին։
4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում դատարանը
հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված
հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է դատարան
ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
(80-րդ հոդվածը փոփ., խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
⚖Հոդված
81.
Հայցադիմումի վերահասցեագրումը
1. Վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ
հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ
վերահասցեագրում է ըստ ընդդատության:
2. Պահանջն ըստ ընդդատության վերահասցեագրելու վերաբերյալ որոշումը դատարանը
կայացնում է պահանջն իրեն ընդդատյա չլինելու վերաբերյալ հանգամանքը պարզելուց հետո՝
եռօրյա ժամկետում` այն ուղարկելով դատավարության մասնակիցներին:
Հոդված 82.Մի քանի հայցերով գործերի միացումը եւ առանձնացումը
Հոդված 82.Մի քանի հայցերով գործերի միացումը եւ առանձնացումը
1. Վարչական դատարանն իրավունք ունի գործի քննության յուրաքանչյուր փուլում մեկ
վարույթում միացնելու միեւնույն առարկային վերաբերող մի քանի գործ։
2. Վարչական դատարանն իրավունք ունի մեկ կամ մի քանի միացված պահանջներ
առանձնացնելու առանձին վարույթներում։
⚖Հոդված
83.
Վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետեւանքները
1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի
կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի
մեջ մտնելը, բացառությամբ՝
1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը կամ դրա մասը ենթակա է
անհապաղ կատարման.
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի
վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձեւով հիմնավորել է, որ անհապաղ
կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.
3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր
կատարողի կողմից կայացված վարչական ակտ.
4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը
կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձեւով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ
վարչական ակտ.
4.1) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ
կասեցման վարչական ակտը.
5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից
վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ
(ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ
դրույթները).
6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների
խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.
7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող
հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն
հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին
կայացված վարչական ակտ:
8)
2. Հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ
սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված
դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։
3. Միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է 3 օրվա ընթացքում։
4. Միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի
կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա
իրավունքների պաշտպանությունը։
5. Վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը
պայմանավորելու որոշակի ժամկետով եւ կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել
իր որոշումը:
(83-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.12.17 ՀՕ-312-Ն, 09.12.19 ՀՕ-306-Ն, 08.07.20 ՀՕ-384-
Ն, 16.07.20 ՀՕ-399-Ն, 09.10.20 ՀՕ-458-Ն, 16.12.21 ՀՕ-404-Ն, լրաց. 05.12.24 ՀՕ-524-Ն)
(08.07.20 ՀՕ-384-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 28.02.24 ՀՕ-110-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
Հոդված 84.Գործի քննության ժամկետը
Հոդված 84.Գործի քննության ժամկետը
1. Գործը դատաքննության նախապատրաստելը եւ բուն դատաքննությունը պետք է
իրականացվեն ողջամիտ ժամկետներում, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին
գործերի քննության եւ լուծման համար սույն օրենսգրքով սահմանված են որոշակի
ժամկետներ։
2. Դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով՝ առանց
հետաձգումների։
Գ Լ ՈՒ Խ 14 ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 85.Գործը դատաքննության նախապատրաստելու կարգը
1. Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու
նպատակով վարչական դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության
նախապատրաստելուն։
Հոդված 86.Հայցադիմումի պատասխանը ներկայացնելու կարգը
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն
ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի
պատասխանը։
2. Ելնելով գործի առանձնահատկություններից` վարչական դատարանը կարող է սահմանել
պատասխանն ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ
երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։
3. Հայցադիմումի պատասխանը բովանդակում է`
1) նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը (անվանումը).
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն,
ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), նրա
ներկայացուցչի անունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի՝
նաեւ պաշտոնը.
4) պատասխանի էությունը (հակիրճ նկարագրությունը).
5) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ
ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։
4. Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ
կատարի հետեւյալ հարցերին՝
1) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
2) նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն
ունեն գործի լուծման համար.
3) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
4) պատասխանին կցվող ապացույցների ցանկը։
5. Պատասխանում կարող են ներառվել`
1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության եւ լուծման համար,
ինչպես նաեւ պատասխանողի միջնորդությունները.
2) պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։
6. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաեւ`
1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու
մասին.
2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները.
3) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի
լիազորությունը (եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով).
4) հայցադիմումի պատասխանը եւ կից փաստաթղթերը հայցվորին եւ երրորդ անձանց
ուղարկելը հավաստող ապացույցները։
7. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։
8. Պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես
պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
9. Հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան
ներկայացնելու պարտականությունից:
(86-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն, 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 87.Հակընդդեմ հայց ներկայացնելը
Հոդված 87.Հակընդդեմ հայց ներկայացնելը
1. Պատասխանողը մինչեւ գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել
հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։
2. Հայցը հակընդդեմ է, եթե`
1) հակընդդեմ հայցի պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, կամ
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի
բավարարումը, կամ
3) հակընդդեմ եւ սկզբնական հայցերի միջեւ առկա է փոխադարձ կապ, եւ դրանց համատեղ
քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ եւ ճիշտ լուծում։
3. Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով։
Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելը, վերադարձնելը կամ հակընդդեմ հայցի վարույթ
ընդունումը մերժելը կատարվում է սույն օրենսգրքի 78-80-րդ հոդվածներով սահմանված
կարգով։ Հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժվում է նաեւ, եթե այն չի
համապատասխանում սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պահանջներին։
4. Հակընդդեմ հայց չի կարող ներկայացվել վիճարկման եւ պարտավորեցման հայցերով,
ինչպես նաեւ սույն օրենսգրքի 26-րդ եւ 28-րդ գլուխներով նախատեսված գործերով։
(87-րդ հոդվածի 1-ին մասը` «մինչեւ գործով դատաքննություն նշանակելը» դրույթի
մասով 23.06.16 ՍԴՈ-1289 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ
հոդվածների առաջին մասերին հակասող:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ
«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ
հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ է
սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝
իրենց իրավասության շրջանակներում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ
հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը համապատասխանեցնելու սույն որոշման
պահանջներին։)
⚖ՀոդվածՀայցի հիմքը եւ (կամ) առարկան փոփոխելը
88.
1. Հայցվորը հայցի հիմքը եւ (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական
նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի
որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Հայցի հիմքը եւ (կամ) առարկան կարող են
փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում։
2. Վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է
հայցի էության փոփոխության։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում։
3. Պատասխանողը հայցադիմումի հիմքի եւ (կամ) առարկայի փոփոխությունը ստանալուց
հետո կարող է ներկայացնել նոր պատասխան դրա վերաբերյալ` սույն օրենսգրքի 86-րդ
հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Հոդված 89.Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները
Հոդված 89.Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող
գործողությունները
1. Գործը դատաքննության նախապատրաստելիս վարչական դատարանը
պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխանն ստանալուց հետո, իսկ այդպիսին
չստանալու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից
հետո, դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է հրավիրել
նախնական դատական նիստ։ Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են
նախնական դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին։
2. Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության
մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել
նրանց բացակայությամբ։
3. Վարչական դատարանը նախնական դատական նիստում`
1) պարզում է հայցի առարկան եւ հիմքերը.
2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները եւ
պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու
հետեւանքները.
3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը եւ կիրառման ենթակա իրավական
ակտերի շրջանակը.
4) պարզում է դատավարության մասնակիցների եւ դատավարությանը մասնակցող այլ
անձանց կազմը.
5) կողմերի հետ քննարկում եւ որոշում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը։
Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելը նախապատրաստական փուլում չի
սահմանափակում վարչական դատարանի իրավունքը դատաքննության փուլում պահանջելու
այլ ապացույցներ.
6) սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, ինչպես նաեւ իրեղեն
ապացույցների հետ հակառակ կողմին ծանոթացնելու կարգը.
7) կողմերի միջնորդությամբ, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ պահանջում է
անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին
փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն եւ գրավոր
ապացույցներ ուսումնասիրելու, ինքնաբացարկի հարցերը.
8) լուծում է ապացույցների ապահովման կամ հակընդդեմ հայցի հարցերը, ինչպես նաեւ
կողմերի այլ միջնորդություններ.
9) քննարկում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին
փոխարինելու, մի քանի պահանջների միացման եւ առանձնացման հարցերը.
10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ։
4. Նախնական դատական նիստն արձանագրվում է սույն օրենսգրքի 21-րդ գլխով
սահմանված կարգով։
5. Ըստ անհրաժեշտության` վարչական դատարանը կարող է հրավիրել մեկից ավելի
նախնական դատական նիստ։
Հոդված 90.Գործը դատաքննության նախապատրաստելու ավարտը եւ դատաքննություն նշանակելը
Հոդված 90.Գործը դատաքննության նախապատրաստելու ավարտը եւ
դատաքննություն նշանակելը
1. Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված,
որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
2. Գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է դատավարության
մասնակիցներին, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի եւ վայրի մասին։
3. Վարչական դատարանը, համարելով, որ հնարավոր է սկսել դատաքննությունը, կարող է,
նախնական դատական նիստը ավարտելով, որոշում կայացնել գործի դատաքննությունը
սկսելու մասին, եթե նախնական դատական նիստին ներկայացել են կողմերը (նրանց
ներկայացուցիչները), եւ նրանց հնարավոր է իրազեկել։ Նման դեպքերում վարչական
դատարանը կայացնում է որոշում։
Գ Լ ՈՒ Խ 15 ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ⚖
Հոդված 92.Հայցի ապահովման մասին որոշման կատարումը
Հոդված 92.Հայցի ապահովման մասին որոշման կատարումը
1. Հայցի ապահովման մասին վարչական դատարանի որոշումը կատարվում է անհապաղ`
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված կարգով։
(հոդվածը 11.04.24 ՀՕ-194-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-194-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված
93.
Հայցի ապահովման միջոցի փոխարինումը, փոփոխումը կամ վերացումը
1. Վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի
հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ
վերացնելու:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ
վերացնելու դեպքում միջնորդություն ներկայացրած դատավարության մասնակիցը չի կարող
ներկայացնել հայցի ապահովման նույն միջոցի վերաբերյալ միջնորդություն։
3. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ
վերացնելու հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում,
դատական նիստում։ Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի
ժամանակի եւ վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար։
4. Հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում։
5. Հայցը մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտ
կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչեւ դատական
ակտի օրինական ուժի մեջ մտնելը, եթե դրանք մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելը
օրենքով նախատեսված կարգով չեն վերացվել:
6. Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները
պահպանվում են մինչեւ վճռի կատարումը, եթե դրանք օրենքով նախատեսված կարգով չեն
վերացվել մինչեւ վճռի կատարումը:
Գ Լ ՈՒ Խ 16 ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԿԱՐՃԵԼԸ ⚖
Հոդված 95.Գործի վարույթը վերսկսելը
Հոդված 95.Գործի վարույթը վերսկսելը
1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների
վերանալուց հետո:
1.1. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է
գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը
կարճելու հիմք:
2. Սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով
կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`
1) Սահմանադրական դատարանի աշխատակազմը վերադարձրել է դատարանի դիմումը,
եւ դիմողը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով
սահմանված կարգով չի բողոքարկել Սահմանադրական դատարանին, կամ բողոքարկելուց
հետո Սահմանադրական դատարանը դատարանի դիմումը վերադարձնելու մասին
վերջնական որոշում է կայացրել.
2) Սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.
3) Սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը,
բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների)
հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.
4) ուժի մեջ է մտել Սահմանադրական դատարանի որոշումը՝ կիրառման ենթակա
նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության
հարցի վերաբերյալ:
3. Դատարանը գործի վարույթը վերսկսելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա
ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին:
4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը
վերսկսվում է:
(95-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-57-Ն, լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 96.Գործի վարույթը կարճելը
Հոդված 96.Գործի վարույթը կարճելը
1. Դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`
1) վեճը ենթակա չէ որեւէ դատարանում քննության.
2) լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը.
3) նույն անձանց միջեւ նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ
առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
4) դատավարության մասնակից հանդիսացող անձի մահից հետո վիճելի
իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
5) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը լուծարվել է.
6) հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով
սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից.
7) վեճն ըստ էության սպառվել է.
8) գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում,
կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել (բացառությամբ սույն
օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի), եւ գործի վարույթն
այդ պայմաններում վերսկսելն անհնարին է.
9) եթե բացահայտվել են սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի
ընդունումը մերժելու հիմքերը.
10) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
2. Եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա
դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ՝ այն քննելու
նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ
պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա
դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
⚖Հոդված
97.
Գործի վարույթը կարճելու կարգը եւ հետեւանքները
1. Գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են
նաեւ դատավարության մասնակիցների միջեւ դատական ծախսերի բաշխման հարցերը։
2. Գործի վարույթը կարճելու դեպքում նույն անձանց միջեւ նույն առարկայի մասին եւ
միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել վարչական դատարան,
բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության
նախապատրաստական փուլում, կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 96-րդ
հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով:
Գ Լ ՈՒ Խ 17 ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 98.Դատաքննությունը վարչական դատարանում
Հոդված 98.Դատաքննությունը վարչական դատարանում
1. Դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի
միջոցով` վարչական դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված տեղում
(այսուհետ` դատական նիստերի դահլիճ)։
Հոդված 99.Դատական նիստը նախագահելը
Հոդված 99.Դատական նիստը նախագահելը
1. Գործը միանձնյա քննող դատավորը նախագահում է դատական նիստը։
2. Գործի կոլեգիալ քննության դեպքում դատական նիստը նախագահում է դատավորներից
մեկը։
3. Դատական նիստը նախագահողը կազմակերպում եւ ղեկավարում է դատական նիստը`
ապահովելով կարգը դատական նիստում, ստեղծում է պայմաններ ապացույցների լրիվ,
օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտման համար, կատարում է գործի պատշաճ քննությունն
ու լուծումն ապահովելուն ուղղված այլ գործողություններ։
4. Դատական նիստը նախագահողը պարզաբանում է վարչական դատարանի
գործողությունները։
Հոդված
100.
Կարգը դատական նիստում
1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի
են կանգնում, այնուհետեւ նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը։
2. Դատավարության մասնակիցները եւ այլ անձինք դատարանին դիմում են «պատվարժան
դատարան» արտահայտությամբ, դատական նիստում դատարանի եւ մյուս կողմի հետ
հաղորդակցվում են հոտնկայս, բացառությամբ այն դեպքերի, երբ նախագահողը թույլատրում
է հաղորդակցվել նստած։
3. Դատական նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են
դահլիճում ներկաների անվտանգությունը, ինչպես նաեւ պատշաճ կարգուկանոնը։
4. Դատավարության մասնակիցները եւ դռնբաց դատական նիստին ներկաներն իրավունք
ունեն կատարելու գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն։
5. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահից դահլիճում արգելվում է
լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, հեռարձակումը։
6. Դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաեւ
հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են նիստին
ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ:
Այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի
տալիս լուսանկարահանմանը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր
անհամաձայնությունը: Այս դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի
լուսանկարահանումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:
(100-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.18 ՀՕ-182-Ն)
Հոդված
101.
Դատական սանկցիաները եւ դրանց կիրառման ընդհանուր կարգը
(վերնագիրը խմբ. 09.02.18 ՀՕ-120-Ն)
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով
նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը
մասնակցող անձանց, ներկայացուցիչների եւ դատական նիստին ներկա այլ անձանց
նկատմամբ կիրառելու հետեւյալ սանկցիաները.
1) նկատողություն.
2) դատական նիստերի դահլիճից հեռացում.
3) դատական տուգանք.
4) իրավունքի իրականացման սահմանափակում:
2. Դատավորն անհրաժեշտության դեպքում հասկանալի ձեւով նախազգուշացնում է
դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում
դատական սանկցիա կիրառելու հիմքերը եւ հետեւանքները:
3. Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձի նկատմամբ սանկցիա կիրառելիս
դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն:
Տուգանք կիրառելիս կամ վարչական դատավարությանը մասնակցող անձին դատական
նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը պետք է
հիմնավորվի դատարանի կողմից:
4. Եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը եւ հայցում դատարանի
ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել:
5. Եթե դատական սանկցիայի ենթակա անձը չարաշահում է սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ
մասերով նախատեսված իրավունքը եւ արտահայտվելու իրավունքն օգտագործում է
դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք
կատարելու համար, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու առավել
խիստ դատական սանկցիա:
6. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը կամ դատական նիստին
ներկա այլ անձը դատարանի նկատմամբ դրսեւորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է
այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նրա
նկատմամբ դատարանը կիրառում է դատական սանկցիա եւ դիմում է դատախազին քրեական
գործ հարուցելու միջնորդությամբ:
7. Որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ մեկ դատական
վարույթի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում դատական տուգանք կարող է
կիրառվել, եթե մինչեւ դատական տուգանքի կիրառման հանգեցնող արարքը կատարելը
փաստաբանի նկատմամբ կիրառվել է առնվազն երկու այլ սանկցիա:
(101-րդ հոդվածը խմբ. 09.02.18 ՀՕ-120-Ն, լրաց. 04.12.24 ՀՕ-489-Ն)
(04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված
101.1.
Նկատողություն եւ դատական նիստերի դահլիճից հեռացում կիրառելու
առանձնահատկությունները
1. Վարչական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ դատական նիստերի
դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան մինչեւ տվյալ դատական նիստի
ավարտը, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի
ժամանակահատվածով կամ որոշակի դատավարական գործողությունն ավարտելու
ժամկետով կամ մինչեւ դատաքննության ավարտը:
2. Դատական նիստերի դահլիճից հեռացումը չի կիրառվում դատավարության մասնակից
դատախազի, որպես ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի, տվյալ պահին ցուցմունք
տվող վկայի, փորձագետի եւ թարգմանչի նկատմամբ:
3. Դատական նիստերի դահլիճից հեռացված վարչական դատավարությանը մասնակցող
անձի, նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչեւ սանկցիայի
կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական
նիստին:
4. Նկատողությունը եւ դատական նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն
դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է
մտնում հրապարակման պահից:
5. Դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին
չկատարվելու դեպքում այն կատարվում է հարկադիր կարգով՝ դատական կարգադրիչների
միջոցով:
(101.1-ին հոդվածը լրաց. 09.02.18 ՀՕ-120-Ն)
Հոդված
101.2.
Դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները
1. Դատական տուգանքը կիրառվում է առավելագույնը 100.000 Հայաստանի
Հանրապետության դրամի չափով:
2. Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում
կայացման պահից, եւ դրա հիման վրա կազմված կատարողական թերթը ուղարկվում է
հարկադիր կատարման, եթե ուժի մեջ մտնելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում,
կամովին չի կատարվում: Որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր
կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ
դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ
Վճռաբեկ դատարան այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում:
4. Եթե վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը վերացնում է դատական տուգանք կիրառելու
մասին որոշումը, ապա դատական ակտով լուծում է նաեւ նախապես վճարված տուգանքի
վերադարձի հարցը:
5. Մեկ դատական վարույթի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում որպես
ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ դատական տուգանք կարող է
կիրառվել ոչ ավելի, քան մեկ անգամ:
(101.2-րդ հոդվածը լրաց. 09.02.18 ՀՕ-120-Ն, փոփ., լրաց. 04.12.24 ՀՕ-489-Ն)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-194-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-194-Ն օրենքի 3-րդ հոդվածի «կատարողական թերթ» բառերը
«հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված
Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման
համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող
ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի եւ
դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց
աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում
ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ
մասի)
(11.04.24 ՀՕ-194-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված
101.3.
Դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու
առանձնահատկությունները
1. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ
դատավարությանը մասնակցող այլ անձը դրսեւորել են այնպիսի վարքագիծ կամ կատարել են
այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել դատական տուգանքի կիրառման, ապա այդ անձից
պահանջում է գրավոր պարզաբանում վերոնշյալ վարքագծի կամ արարքի վերաբերյալ:
Պարզաբանում պահանջելու մասին ծանուցագրում նշվում են այն հանգամանքները, որոնք
դատարանի գնահատմամբ կարող են հանգեցնել դատական տուգանքի կիրառման:
2. Գրավոր պարզաբանումը կարող է ներկայացվել պարզաբանում պահանջելու մասին
դատարանի ծանուցագիրն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
3. Գրավոր պարզաբանում ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝
20-օրյա ժամկետում, դատարանն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է դատական
տուգանք կիրառելու հարցը: Դատական տուգանք կիրառելու հիմքերի բացակայության
դեպքում նույն ժամկետում դատարանը դատավարության մասնակցին, նրա ներկայացուցչին
կամ դատավարությանը մասնակցող այլ անձին ծանուցում է այդ մասին:
(101.3-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-489-Ն)
(04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված
101.4.
Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու
առանձնահատկությունները
1. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատավարության մասնակցի, նրա
ներկայացուցչի կամ դատավարությանը մասնակցող այլ անձի` սույն օրենսգրքով սահմանված
որոշակի իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ
դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն
է:
2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն
հետեւյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում.
1) գործի նյութերին ծանոթանալը, դրանց պատճեններ ստանալը, քաղվածքներ,
լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ անելը.
2) ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ անելը.
3) ապացույցներ ներկայացնելը եւ դրանց հետազոտմանը մասնակցելը.
4) հարցեր տալը.
5) միջնորդություններ ներկայացնելը.
6) դիրքորոշում ներկայացնելը:
3. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի
համապատասխան իրավունքի բուն իրացումը:
4. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ
դատավարությանը մասնակցող այլ անձը դրսեւորել են այնպիսի վարքագիծ կամ կատարել են
այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել իրավունքի իրականացման սահմանափակում
սանկցիայի կիրառման, ապա այդ անձը հասկանալի ձեւով նախազգուշացվում է դատարանի՝
սանկցիա կիրառելու իրավասության մասին, պարզաբանվում են սանկցիա կիրառելու
հիմքերը եւ հետեւանքները: Եթե դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ
դատավարությանը մասնակցող այլ անձը նախազգուշացումից հետո կատարում են սույն
հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններից որեւէ մեկը, ապա դատավորն
իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու իրավունքի իրականացման սահմանափակում
սանկցիան:
5. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատական նիստում կիրառվելու
դեպքում կայացվում է նույն դատական նիստում դատարանի արձանագրային որոշմամբ, որն
ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դատական նիստից դուրս կայացվելու
դեպքում՝ առանձին դատական ակտով:
6. Իրավունքի իրականացման սահմանափակման ենթարկված անձի կամ նրա
ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի վերականգնելու իրավունքի
իրականացումը՝ վերացնելով կիրառված ժամանակային կամ քանակական պայմանները:
(101.4-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-489-Ն)
(04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված
102.
Դատական նիստի բացումը
1. Դատական նիստ սկսելու համար սահմանված ժամին դատական նիստը նախագահողը
բացում է դատական նիստը, հրապարակում է դատարանի կազմը եւ քննության ենթակա
գործը։
2. Դատական նիստի քարտուղարը դատարանին զեկուցում է դատավարության
մասնակիցների եւ դատավարությունում այլ անձանց` նիստին ներկա լինելու մասին,
չներկայացած անձանց պատշաճ ծանուցված լինելու, ինչպես նաեւ նրանց բացակայության
պատճառների մասին։
3. Դատական նիստը նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած
դատավարության մասնակիցների եւ այլ անձանց ինքնությունը, ստուգում է
ներկայացուցիչների լիազորությունները։
4. Դատական նիստը նախագահողը վկաներին մինչեւ նրանց հարցաքննությունը
հեռացնում է դատարանի դահլիճից:
Հոդված
103.
Դատաքննությունը դատավարության մասնակիցների բացակայությամբ
1. Հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին
միջնորդելու գործն իրենց բացակայությամբ եւ ներկայացված նյութերի հիման վրա քննելու
մասին։
2. Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության
մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հոդված
104.
Դատավարության մասնակիցներին եւ դատավարությանը մասնակցող այլ
անձանց իրենց իրավունքները եւ պարտականությունները պարզաբանելը
1. Դատական նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին եւ
դատավարությանը մասնակցող այլ անձանց պարզաբանում է նրանց իրավունքները եւ
պարտականությունները, եթե նրանք չեն հայտնում դրա անհրաժեշտության բացակայության
մասին, եւ անցնում է գործն ըստ էության քննելուն։
2. Դատական նիստը նախագահողը պարզում է` արդյոք հայցվորը պնդում է իր
պահանջները, ընդունում է արդյոք պատասխանողը հայցվորի պահանջները։
3. Այնուհետեւ դատական նիստը նախագահողը պարզում է` ունեն արդյոք կողմերը
միջնորդություններ մինչեւ դատաքննության սկիզբը։
Հոդված
105.
Վկաների, փորձագետների եւ թարգմանիչների` դատական նիստին
չներկայանալու հետեւանքները
1. Վկաների, փորձագետների եւ թարգմանիչների` դատական նիստին չներկայանալու
դեպքում վարչական դատարանը լսում է դատավարության մասնակիցների կարծիքները`
նրանց բացակայությամբ գործը քննելու հնարավորության մասին, եւ կայացնում է որոշում`
գործի դատաքննությունը շարունակելու կամ գործի դատաքննությունը հետաձգելու մասին։
ՀոդվածԳործի դատաքննությունը հետաձգելը
106.
1. Վարչական դատարանն իրավասու է հետաձգելու գործի դատաքննությունը, եթե`
1) համարում է, որ այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես դատավարության
մասնակիցներից որեւէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության
պատճառով.
2) այն թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.
3) ավարտվել է աշխատանքային օրը, եթե սույն օրենսգրքով գործի քննության հատուկ
ժամկետներ սահմանված չեն.
4) կողմերից մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճն
արտադատարանական կարգով լուծելու համար.
5) հայցվորը ներկայացրել է հայցի հիմքը եւ (կամ) առարկան փոփոխելու վերաբերյալ
միջնորդություն.
6) կողմերը փոխադարձ համաձայնությամբ միջնորդում են հետաձգել գործի
դատաքննությունը:
2. Գործի դատաքննությունը հետաձգելու մասին կայացվում է որոշում։
3. Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են հաջորդ դատական նիստի
ժամանակի եւ վայրի մասին։
4. Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո այն շարունակվում է ընդհատված պահից։
Հոդված
107.
Դիմումների եւ միջնորդությունների քննարկումը
1. Դատավարության մասնակիցների դիմումները եւ միջնորդությունները գործի քննության
հետ կապված բոլոր հարցերով վարչական դատարանը լուծում է դատավարության մյուս
մասնակիցների կարծիքները լսելուց հետո։
2. Դիմումների եւ միջնորդությունների քննարկումից հետո դատարանը կայացնում է
որոշում։
3. Քննարկման ենթակա չէ այն դիմումը կամ միջնորդությունը, որը միայն կրկնում է
նախկինում մերժված նույնաբովանդակ դիմումի կամ միջնորդության հիմնավորումները։
Հոդված
108.
Պահանջներից հրաժարվելը
1. Մինչեւ դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի առանց որեւէ
պատճառաբանության լրիվ կամ մասնակի հրաժարվելու իր պահանջներից։ Այդ դեպքում
վարչական դատարանը կայացնում է որոշում գործի վարույթը կարճելու մասին այն պահանջի
մասով, որից հրաժարվել է հայցվորը, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով
նախատեսված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության
շահերից։
Հոդված
109.
Պահանջներն ընդունելը
1. Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու
հայցվորի պահանջը։ Այդ դեպքում վարչական դատարանը բավարարում է հայցն այն
պահանջի մասով, որն ընդունել է պատասխանողը, բացառությամբ հետեւյալ դեպքերի
(պահանջի ոչ իրավաչափ ընդունում), երբ`
1) պահանջի ընդունումն առերեւույթ հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) պահանջի ընդունումն առերեւույթ խախտում է որեւէ մեկի իրավունքները եւ
ազատությունները.
3) քննվում է սույն օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված որեւէ գործ։
2. Պահանջի ընդունման ոչ իրավաչափ լինելու մասին վարչական դատարանը կայացնում է
պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
3. Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջը, եւ վարչական
դատարանը համարում է, որ այն իրավաչափ է, ապա դատարանը կարող է այդ պահանջի
մասով առանձնացնել առանձին վարույթ։ Այդ վարույթով դատարանը դատաքննությունը
հայտարարում է ավարտված եւ կայացնում վճիռ։
Հոդված
110.
Հաշտության համաձայնությունը
1. Մինչեւ դատաքննության ավարտը դատավարության մասնակիցները դատավարության
յուրաքանչյուր փուլում կարող են կնքել հաշտության համաձայնություն, որը ձեւակերպվում է
գրավոր եւ ներկայացվում դատարանի հաստատմանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում դատարանը կայացնում է վճիռ՝
գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, բացառությամբ այն
դեպքերի, երբ`
1) հաշտության համաձայնությունն առերեւույթ հակասում է օրենքին կամ այլ իրավական
ակտերի.
2) հաշտության համաձայնությունն առերեւույթ խախտում է որեւէ մեկի իրավունքները եւ
ազատությունները.
3) քննվում է սույն օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված որեւէ գործ։
3. Դատարանը նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատավարության
մասնակիցներին պարզաբանում է դրա դատավարական հետեւանքները:
Հոդված
111.
Դատավարության մասնակիցների բացման խոսքերը
1. Վարչական դատարանի կողմից գործը ներկայացվելուց հետո վարչական դատարանը
լսում է հայցվորի, պատասխանողի եւ երրորդ անձանց բացման խոսքերը, որոնցում նրանք
համառոտ ներկայացնում են իրենց պահանջները, առարկությունները, դրանք հիմնավորող
փաստերը եւ իրավական դիրքորոշումները։
2. Դատարանը կարող է ի սկզբանե սահմանել բացման խոսքի առավելագույն տեւողություն։
Հոդված
112.
Ապացույցների հետազոտումը: Լրացուցիչ ապացույցների ընդունումը
1. Ապացույցները հետազոտվում են դատաքննության ընթացքում։ Դատավարության
մասնակիցն ապացույցը հրապարակում է` նշելով այն փաստը կամ փաստերը, որոնք
ապացուցելու համար պետք է ընդունվի եւ հետազոտվի համապատասխան ապացույցը։
Դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակում է դատարանը։
2. Ապացույցն ընդունելու եւ հետազոտելու դեմ առարկություններ կարող են բերվել տվյալ
փաստի ապացուցման համար այդ ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության
հիմքով։
3. Առարկության դեպքում վարչական դատարանն ապացույցն ընդունելու հարցը որոշում է
անհապաղ` անհրաժեշտության դեպքում լսելով դատավարության մասնակիցների կարծիքն
առարկության վերաբերյալ։ Անհնարինության դեպքում դատարանը կարող է ավելի ուշ
անդրադառնալ այդ հարցի լուծմանը։
4. Վարչական դատարանը կարող է իր նախաձեռնությամբ մերժել ապացույցի ընդունումը
եւ հետազոտումը` ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով` լսելով
կողմերի կարծիքը։
Հոդված
113.
Դատական վիճաբանությունները
1. Ապացույցների հետազոտման ավարտից հետո դատավարության մասնակիցներն
իրավունք ունեն հանդես գալու ամփոփիչ ճառերով (դատական վիճաբանություններ)։
2. Սկզբում հանդես է գալիս հայցվորը, ապա՝ պատասխանողը, այնուհետեւ՝ երրորդ անձը:
3. Վարչական դատարանը կարող է ի սկզբանե սահմանել դատական վիճաբանությունների
առավելագույն` դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հավասար տեւողություն։
⚖Հոդված
114.
Դատաքննության ավարտը
1. Դատական վիճաբանություններից հետո դատական նիստը նախագահողը
դատավարության մասնակիցներին հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում
միջնորդություններ հարուցել։ Նման միջնորդությունների բացակայության դեպքում
դատական նիստը նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը եւ հայտարարում է
գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը։
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը կազմում եւ ստորագրում է (են) գործը
քննած դատավորը (կոլեգիալ կազմի դատավորները)։ Գործն ըստ էության լուծող դատական
ակտը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե
սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Վեճն ըստ էության լուծելու դեպքում վարչական դատարանը կայացնում է վճիռ, իսկ սույն
օրենսգրքով սահմանված դեպքերում` որոշում։
4. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է
հանուն Հայաստանի Հանրապետության։
5. Գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է լինի օրինական եւ հիմնավորված։
Գործն ըստ էության լուծող դատական ակտը հիմնավորվում է միայն դատական նիստում
հետազոտված ապացույցներով։
6. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվում են
դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
7. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը ոչ ուշ, քան դրա
հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է դատավարության մասնակիցներին, եթե մինչ այդ
առձեռն նրանց չի հանձնվել։
8. Եթե հայցադիմումը ներկայացրել են միաժամանակ 20-ից ավելի հայցվորներ, ապա
դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, ինչպես նաեւ այդ գործի վերաբերյալ
ընդունված բոլոր դատական ակտերը սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանք
կայացվելու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է հայցադիմումում նշված
հաջորդականությամբ առաջին հինգ հայցվորներին։ Այս դեպքում դատական ակտը փակցվում
է դատարանի շենքում՝ դատական ակտի կայացման օրվանից հետո՝ մեկ ամիս ժամկետով,
ինչպես նաեւ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության
ինտերնետային կայքում։ Հայցադիմում ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին
տրամադրվում է դատական ակտը` համապատասխան գրավոր դիմումը դատարան
ներկայացնելու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում:
(114-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-187-Ն, խմբ. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
(05.05.21 ՀՕ-187-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
115.
Գործի դատաքննությունը վերսկսելը
1. Վարչական դատարանը, դատաքննության ավարտից հետո անհրաժեշտ համարելով
լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն
ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը, որի մասին կայացնում
է որոշում։
2. Եթե դատական վիճաբանությունների ժամանակ վարչական դատարանն անհրաժեշտ է
համարում գործի համար նշանակություն ունեցող նոր հանգամանքներ պարզել կամ նոր
ապացույցներ ձեռք բերել կամ հետազոտել, ապա նա որոշում է կայացնում գործի
դատաքննությունն այդ մասով վերսկսելու մասին: Այդ դեպքում վերսկսված դատաքննությունն
ավարտվելուց հետո նոր դատական վիճաբանությունները տեղի են ունենում գործի
դատաքննությունը վերսկսելու համար հիմք հանդիսացած հանգամանքների վերաբերյալ։
Գ Լ ՈՒ Խ 23 ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 154.Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը
Հոդված 154.Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը
1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ
դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը` պետական շահերի պաշտպանության
հարցերով.
3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների եւ
պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վճռաբեկ դատարանում օգտվում
են երրորդ անձի իրավունքներից եւ կրում նրանց համար սահմանված
պարտականությունները։
3. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը եւ վերաքննիչ դատարանում
բողոքարկված՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ
վերաքննիչ դատարանի որոշումները բողոքարկելու իրավունք ունեն դատավարության
մասնակիցները կամ այն անձինք, որոնց իրավունքներին առնչվում է վերաքննիչ դատարանի
միջանկյալ դատական ակտը։
4. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն
փաստաբանի միջոցով։
(154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին
մասին հակասող եւ անվավեր` 03.03.15 ՍԴՈ-1192 որոշմամբ` նկատի ունենալով, որ տվյալ
դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական
անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց
ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաեւ անձի արդար դատաքննության,
դատական պաշտպանության արդյունավետ միջոցի եւ դատարանի մատչելիության
իրավունքների լիարժեք իրացումը:)
Հոդված
155.
Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները
1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը չի կարող
բողոքարկվել վճռաբեկ դատարան, եթե այն նույն հիմքերով չի բողոքարկվել վերաքննիչ
դատարանում, բացառությամբ սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված
դեպքի։
2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ
մասի դեմ։
Հոդված
156.
Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչեւ
այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ սույն
հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով
նախատեսված դեպքերում` մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար
սահմանված ժամկետը։
3. Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ
պարտականությունների վերաբերյալ կայացվել է վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության
լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու` սկսած այն օրվանից` երեք
ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի
կայացման մասին։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վճռաբեկ բողոք չի կարող բերվել,
եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։
5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո բերված
վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է
համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն,
եւ դատարանն այն բավարարել է։
(156-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 եւ 63-րդ հոդվածների 1-ին
մասերի պահանջներին հակասող եւ անվավեր 09.02.16 ՍԴՈ-1254 որոշմամբ` այն մասով,
որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի
ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի
հայեցողությանը եւ համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության
պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:)
Հոդված
157.
Վճռաբեկ բողոք բերելու կարգը
1. Վճռաբեկ բողոքն ուղարկվում է վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` վերաքննիչ
դատարան ու դատավարության մասնակիցներին։
2. Վճռաբեկ դատարան չի կարող ներկայացվել հայցի ապահովում կիրառելու, այն
փոփոխելու կամ վերացնելու մասին միջնորդություն։
3. Վճռաբեկ բողոքը բերելուց հետո բողոքում արծարծվող պահանջը փոփոխվել կամ
լրացվել չի կարող:
4. Վերաքննիչ դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը,
իսկ դրա անհնարինության դեպքում` սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոք բերելու
ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, պարտավոր է գործը ուղարկել վճռաբեկ
դատարան։
Հոդված
158.
Վճռաբեկ բողոքի բովանդակությունը
1. Վճռաբեկ բողոքում նշվում են`
1) վճռաբեկ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը (անվանումը), դատավարական կարգավիճակը.
3) դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի
կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավարության մասնակիցների անունները
(անվանումները), վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, եւ
նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել
կամ սխալ կիրառվել.
5) սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին
հիմնավորումները, որը, ըստ բողոք բերող անձի, հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու
համար.
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով
ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ
վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ
նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մասնավորապես վճռաբեկ
բողոքում հիմնավորելով, որ`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած
դատական ակտում միեւնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող
մեկնաբանությամբ` կցելով այդ գործով դատական ակտը եւ մեջբերելով դրա հակասող
մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ
նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի
դատական ակտի միեւնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ
դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով վճռաբեկ
դատարանի դատական ակտը եւ մեջբերելով դրա հակասող մասերը, կատարելով
համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ նույնանման փաստական
հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի
դատական ակտի միջեւ առկա հակասության վերաբերյալ.
3) բողոքարկվող դատական ակտում դատարանի կիրառած նյութական կամ
դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով
ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն
նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ
խախտմամբ խաթարվել են արդարադատության բուն էությունը:
4. Վճռաբեկ բողոքն ստորագրում են բողոք բերողը, գլխավոր դատախազը կամ նրա
տեղակալը։ Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով
ձեւակերպված լիազորագիրը։
5. Վճռաբեկ բողոքին կցվում են նաեւ օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական
տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական
հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը`
տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից եւ բողոքի պատճենը գործը
քննող դատարան եւ դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները,
վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):
(158-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն, լրաց.
09.07.20 ՀՕ-356-Ն, փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված
159.
Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը
1. Վճռաբեկ դատարան բողոք բերելուց հետո՝ մինչեւ գործի դատաքննության ավարտը կամ
վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում մինչեւ բողոքի քննության
արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը, վճռաբեկ բողոք բերած անձն
իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին։
2. Սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերով, որոնց քննությունը բխում է
հանրության կամ պետության շահերից, վճռաբեկ բողոք բերելուց հետո բողոք բերող անձն
իրավունք չունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին։
3. Եթե բողոք բերած անձը բողոքը հետ վերցնելու դիմումը ներկայացրել է վճռաբեկ
դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելուց հետո, ապա վճռաբեկ դատարանը
կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի
26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ
պետության շահերից։ Եթե վճռաբեկ բողոք բերել են նաեւ այլ անձինք, ապա վարույթը
կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
(159-րդ հոդվածը լրաց. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
160.
Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը եւ վերադարձնելը
1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողած
ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, որը վճռաբեկ բողոք բերելու իրավունք չուներ.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության
կարգով.
4) վճռաբեկ բողոք բերած անձը մինչեւ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում
կայացնելը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է
կայացրել.
6) չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված
թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր
խախտումներ:
2. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն
օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը
լրանալուց հետո, եւ բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին
միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն
սահմանելու վերաբերյալ միջնորդությունը։
3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ
դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո՝ մեկ
ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված
հիմքի, նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին բերվելու դեպքում ժամկետները
հաշվարկվում են վերստին։ Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով
վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացվում է վճռաբեկ բողոքը
հետ վերցնելու մասին դիմումը բողոք բերող անձի կողմից ներկայացվելուց հետո՝
երկշաբաթյա ժամկետում:
4. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը սահմանում է
մինչեւ մեկամսյա ժամկետ` սխալները շտկելու եւ վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար:
(160-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
⚖Հոդված
161.
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է
էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ
կիրառության համար.
2) առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ
դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ
իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած
դատական ակտում միեւնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող
մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ
դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի
կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով` առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ
ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ,
որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երեւան եկած հանգամանք:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն
օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում`
գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։
6. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է
մտնում կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքը
վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին եւ գործին մասնակցող
անձանց այն կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:
7. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ
ընդունելու դեպքում վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ
մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով
նախատեսված դեպքերի:
(161-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
Հոդված
162.
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը
1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե`
1) բացակայում են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված
հիմքերը, եւ
2) բացակայում են սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի
պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ
վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը
վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով
նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է
որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն
Հայաստանի Հանրապետության:
(162-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
Հոդված
163.
Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ
սխալ կիրառումը
1. Նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ
սխալ կիրառված սույն օրենսգրքի 151-րդ եւ 152-րդ հոդվածներով սահմանված դեպքերում։
Հոդված
164.
Վճռաբեկ բողոքի պատասխանը
1. Դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի
պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչեւ վճռաբեկ բողոքը
վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
2. Պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության
մասնակիցներին ուղարկելու ապացույցները։
3. Պատասխանը ստորագրում է դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը։
(164-րդ հոդվածը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
165.
Վճռաբեկ դատարանում գործի դատաքննության ժամկետը
1. Վճռաբեկ դատարանը գործը քննում եւ որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում։
2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի եւ վերաքննիչ դատարանում
բողոքարկված՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ
բողոքները քննվում են դրանք վարույթ ընդունելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
(165-րդ հոդվածը լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված
166.
Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը
(վերնագիրը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
1. Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ
վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները
կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ
դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն
իրականացնել դատական նիստում:
2. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու մասին կայացվում է որոշում:
(166-րդ հոդվածը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
166.1.
Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում
1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում
բողոք բերած անձը եւ գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի
ժամանակի եւ վայրի մասին:
2. Դատական նիստը նախագահողը նշանակված ժամին բացում է դատական նիստը եւ
հայտարարում դատարանի կազմը, քննության ենթակա գործը։
3. Նախագահողը պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը, ստուգում
վերջիններիս ներկայացուցիչների լիազորությունները, նիստին ներկա դատավարության
մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես
նաեւ դատական նիստի կարգը։ Պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի
չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
4. Բողոքի քննությունը սկսվում է զեկուցող դատավորի զեկուցումով: Զեկուցողը
ներկայացնում է վճռաբեկ բողոքը եւ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
5. Բողոքի քննությանը մասնակցող դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու
զեկուցողին եւ նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո նիստը
նախագահողը բողոքի քննությունը հայտարարում է ավարտված:
(166.1-ին հոդվածը լրաց. 24.06.20 ՀՕ-343-Ն, խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված
166.2.
Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով
1. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց
դատական նիստ հրավիրելու:
2. Վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում գործին մասնակցող անձինք
տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի
հրապարակման օրվա մասին:
3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը
կազմում է վճռաբեկ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ
տրամադրվում է վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին:
4. Վճռաբեկ դատարանի դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ
ներկայացնել դիտողություններ եւ առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող
դատավորը կարող է լրամշակել որոշման նախագիծը:
5. Վճռաբեկ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ վճռաբեկ դատարանի
դատավորների կողմից դիտողություններ եւ առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց
հիման վրա նախագիծը լրամշակվելուց հետո կամ ներկայացված դիտողությունները եւ
առաջարկությունները չընդունվելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
6. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում,
ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների
կազմից եւ նրանց կողմից որոշված դատավորը:
(166.2-րդ հոդվածը լրաց. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
166.3.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական
կարծիքն ստանալը
1. Վճռաբեկ բողոքի քննության ընթացքում վճռաբեկ դատարանը կարող է դիմել Մարդու
իրավունքների եվրոպական դատարան (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ «Մարդու
իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական
կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԿ)
սահմանված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանման կամ կիրառման
առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու
նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:
2. Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել
յուրաքանչյուր դատավոր, որի վերաբերյալ վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում:
3. Խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը ներառում է՝
1) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն
ունեցող փաստակազմն ու իրավական հիմքերը.
2) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար վերաբերելի ներպետական
օրենսդրությունը.
3) ՄԻԵԿ-ի վերաբերելի դրույթները, մասնավորապես վերաբերելի կոնվենցիոնալ
իրավունքները եւ ազատությունները.
4) հնարավորության դեպքում եւ, եթե անհրաժեշտ է, բարձրացված հարցի (հարցերի)
վերաբերյալ վճռաբեկ դատարանի վերլուծություններն ու մեկնաբանությունները.
5) անհրաժեշտության դեպքում՝ դիմումն անհապաղ քննելու վերաբերյալ հիմնավորումներ.
6) անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություն՝ ապահովելու վարույթում ներգրավված
ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անանունությունը.
7) վերաբերելի լինելու դեպքում՝ բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ կողմերի
փաստարկների ամփոփ շարադրանքը:
4. Դիմումին կարող են կցվել այն հիմնավորող անհրաժեշտ նյութեր:
5. Դիմումը պետք է համապատասխանի ՄԻԵԴ-ի սահմանած տեխնիկական
պահանջներին:
6. ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցությունն ապահովում է գործով զեկուցող դատավորը, որը
պատրաստում եւ ՄԻԵԴ է ներկայացնում դիմումով բարձրացված հարցի (հարցերի)
վերաբերյալ ՄԻԵԴ-ի քարտուղարության կողմից հայցվող տեղեկությունը:
(166.3-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-234-Ն)
Հոդված
167.
Վճռաբեկ դատարանում գործի քննության հետաձգումը, գործի վարույթը
կասեցնելը
1. Վճռաբեկ դատարանում գործի քննության հետաձգումը կատարվում է սույն օրենսգրքի
106-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով։
2. Վճռաբեկ դատարանում գործի վարույթի կասեցման վրա տարածվում են սույն
օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածների կանոնները։
⚖Հոդված
168.
Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները
1. Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում
ներկայացված պահանջների սահմաններում։
⚖Հոդված
169.
Վճռաբեկ դատարանի լիազորությունները
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ
դատարանը`
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում,
երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն
ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա
վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը`
համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը՝
բեկանված մասով գործն ուղարկում է համապատասխան դատարան՝ նոր քննության, եւ
սահմանում նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնում է
անփոփոխ.
3) մասնակիորեն բեկանում եւ փոփոխում է դատական ակտը, եթե ստորադաս դատարանի
հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման
ակտ, եւ եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ
բողոքարկված եւ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի
վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված եւ չբեկանված մասով դատական
ակտը թողնում է անփոփոխ.
5) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում
ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը`
օրինական ուժ տալով վարչական դատարանի դատական ակտին, իսկ եթե այն թերի կամ
սխալ է պատճառաբանված, ապա լրացուցիչ պատճառաբանում է վարչական դատարանի
դատական ակտը։
2. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում
է վճռաբեկ բողոքը՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով
(բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական
ակտերի) եւ 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերը թողնելով
անփոփոխ, իսկ 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու
մասին միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով
վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը թողնում է օրինական ուժի մեջ կամ
անհրաժեշտության դեպքում կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է
մտնում կայացման պահից։
(169-րդ հոդվածը խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված
170.
Վճռաբեկ դատարանի՝ որոշում կայացնելու կարգը
1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում։
2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության։
3. Որոշումը կայացվում է առանց բողոք բերած անձի եւ վճռաբեկ դատարանի նիստին
բացատրություններ տալու համար կանչված անձանց ներկայության։
4. Վճռաբեկ դատարանի որոշումն ընդունվում է վճռաբեկ դատարանի վարչական պալատի
դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ։
6. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները։
7. (մասն ուժը կորցրել է 24.06.20 ՀՕ-343-Ն)
(170-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն, 24.06.20 ՀՕ-343-Ն, 09.02.22 ՀՕ-25-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(09.02.22 ՀՕ-25-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
171.
Վճռաբեկ դատարանի որոշումը
1. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են`
1) գործի համարը եւ որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած
վճռաբեկ դատարանի կազմը.
2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).
3) գործը քննած վերաքննիչ վարչական դատարանի անվանումը, գործի համարը, որոշում
կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշում կայացրած դատավորի (դատավորների)
անունը, ազգանունը.
4) բողոքարկվող դատական ակտի էության համառոտ շարադրանքը, դատավարության
մասնակիցների անունները (անվանումները).
5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի իրավաչափությունը որոշելու հարցը.
6) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով
նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության հիմնավորումը.
7) օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը եւ այլ
իրավական ակտեր, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.
8) դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի
համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին.
9) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով վճռաբեկ դատարանի եզրահանգումները։
2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ վերաքննիչ դատարանի թույլ տված իրավունքի
նորմերի խախտումները չեն հանգեցնում դատական ակտի բեկանմանը, պետք է այդ մասին
նշի իր որոշման մեջ։
3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի
միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը եւ նպաստի իրավունքի զարգացմանը։
(171-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն)
Հոդված
171.1.
Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների եւ
թվաբանական սխալների ուղղումը
1. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական
սխալների ուղղման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան
նախատեսված չէ։
(171.1-ին հոդվածը լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված
172.
Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը եւ որոշման
հրապարակումը
(վերնագիրը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
1. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից,
վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ:
2. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումը
հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
(172-րդ հոդվածը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
173.
Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում
կայացրած որոշումը վճռաբեկ բողոք բերած անձին, դատավարության այլ
մասնակիցներին եւ համապատասխան դատարան ուղարկելը
(վերնագիրը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
1. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումն
ուղարկվում է բողոք բերած անձին, դատավարության այլ մասնակիցներին եւ
համապատասխան դատարան այն կայացնելու օրվանից յոթնօրյա ժամկետում:
(173-րդ հոդվածը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)