Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-401-Ն
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.07.2025-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2002.08.08/32(207)
Հոդ.734
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ03.07.2002
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ01.01.2003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է ոստիկանությունում ծառայության հիմնական
սկզբունքները, ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը եւ ծառայության
պայմանները, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները,
պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական
երաշխիքները, ոստիկանության պաշտոններն ու կոչումները, ծառայության հետ կապված այլ
հիմնական հարաբերություններ:
(1-ին հոդվածը խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 2.Ոստիկանությունում ծառայությունը
Հոդված 2.Ոստիկանությունում ծառայությունը
1. Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի
առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
Ոստիկանությունում առանձին ծառայությունների եւ պաշտոնների
առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքով սահմանված կարգով
ոստիկանությունում քաղաքացիական ծառայության կարող են անցնել Հայաստանի
Հանրապետության քաղաքացիները:
Քաղաքացիական ծառայությունը պետական ծառայության տեսակ է:
Քաղաքացիական ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության
փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է` ուղղված Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ ոստիկանությանը վերապահված առանձին
գործառույթների իրականացմանը:
2. Ոստիկանությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ
քաղաքացու իրավունքները ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը
հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ`
միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաեւ ոստիկանությունում
ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանությունում ծառայողների
տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ պարբերականությամբ:
Ռոտացիայի ենթակա ոստիկանությունում ծառայողների ցանկը եւ ռոտացիայի
իրականացման կարգը սահմանվում են ներքին գործերի բնագավառում պետական
կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի հրամանով:
3. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով,
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Ոստիկանությունում ծառայողական կարգապահության կանոնները, այսինքն` այն
ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը
կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սահմանվում են Լիազոր
մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:
4. Ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է
ոստիկանությունը` Կառավարության սահմանած կարգով:
(2-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ., լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, լրաց.
11.06.09 ՀՕ-150-Ն, 15.11.10 ՀՕ-169-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն,
31.05.19 ՀՕ-49-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 3.Ոստիկանության ծառայողը
Հոդված 3.Ոստիկանության ծառայողը
1. Ոստիկանության ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն
քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում,
զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որեւէ խմբի պաշտոն եւ ունի
ոստիկանության կամ զինվորական կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է
ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում:
Ոստիկանության ծառայող են համարվում նաեւ Լիազոր մարմնի ուսումնական
հաստատությունում ոստիկանական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, պետական
պատվերի շրջանակներում սովորող (այսուհետ` սովորող), ինչպես նաեւ Հայաստանի
Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն
Լիազոր մարմնի կողմից գործուղված առկա ուսուցման ձեւով սովորող Հայաստանի
Հանրապետության քաղաքացիները, որոնք սովորում են ոստիկանությունում պաշտոնի
նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով:
Ոստիկանության ծառայողը, բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն
զբաղեցնող ծառայողի, կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:
2. Ոստիկանության ծառայողը պետական ծառայող է:
(3-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-143-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-
333-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց.
24.10.24 ՀՕ-400-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025
թվականի նոյեմբերի 1-ից)
Գ Լ ՈՒ Խ 2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 4.
Ոստիկանության պաշտոնների խմբերը եւ ոստիկանության պաշտոնների
անվանացանկը
(վերնագիրը լրաց. 11.06.14 ՀՕ-63-Ն)
1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի`
1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`
- Ոստիկանության պետ,
- Ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ,
- Գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ.
2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`
- գլխավոր վարչության պետ,
- գլխավոր վարչության պետի տեղակալ,
- վարչության պետ,
- վարչության պետի տեղակալ,
- բաժնի պետ.
3) ոստիկանության ավագ պաշտոններ`
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ.
4) ոստիկանության միջին պաշտոններ`
- բաժանմունքի պետի տեղակալ,
- հատկապես կարեւոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարեւոր
գործերով ավագ քրեական ոստիկան, հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային
ոստիկան,
- ավագ տեսուչ, ավագ քրեական ոստիկան, ավագ համայնքային ոստիկան, ավագ պարեկ,
- տեսուչ, քրեական ոստիկան, համայնքային ոստիկան, պարեկ.
5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`
- կրտսեր տեսուչ, կրտսեր պարեկ,
- ավագ ոստիկան,
- ոստիկան:
2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական
պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի
ղեկավարը:
3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված
պետական մարմինների եւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնների
համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
(4-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն, փոփ. 22.05.08 ՀՕ-
45-Ն, 19.05.14 ՀՕ-35-Ն, լրաց., խմբ. 11.06.14 ՀՕ-63-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19
ՀՕ-49-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց., փոփ. 26.06.23
ՀՕ-246-Ն, լրաց., խմբ. 24.10.24 ՀՕ-434)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-434-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի փոփոխության
մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից)
Հոդված 5.Ոստիկանության կոչումները
Հոդված 5.Ոստիկանության կոչումները
1. Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետեւյալ խմբերի.
1) ոստիկանության բարձրագույն կոչումներ`
- ոստիկանության գեներալ-գնդապետ,
- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,
- ոստիկանության գեներալ-մայոր.
2) ոստիկանության գլխավոր կոչումներ`
- ոստիկանության գնդապետ.
3) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ.
3
1
) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության մայոր,
- ոստիկանության կապիտան,
- ոստիկանության ավագ լեյտենանտ,
- ոստիկանության լեյտենանտ.
4) ոստիկանության կրտսեր կոչումներ`
- ոստիկանության ավագ ենթասպա,
- ոստիկանության ենթասպա,
- ոստիկանության ավագ,
- ոստիկանության ավագ սերժանտ,
- ոստիկանության սերժանտ,
- ոստիկանության կրտսեր սերժանտ:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին
ոստիկանության համապատասխան պաշտոնին նշանակելու կամ որպես սովորող
հրամանագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
4. Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած
պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված
ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով
նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական
հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին,
դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք
նրանք զբաղեցրել են մինչեւ ուսումնառության անցնելը:
4
1
. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով
միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ
շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչեւ
գործուղվելը:
Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի
գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ
կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
5. Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ, բացառությամբ
սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի:
6. Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է
«պաշտոնաթող» բառը:
7. Ոստիկանության ծառայողը, ինչպես նաեւ սույն հոդվածի վեցերորդ մասով
նախատեսված անձինք կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար
դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` օրենքով սահմանված կարգով:
8. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11.3-րդ կետով նախատեսված հիմքով, ինչպես
նաեւ սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի ընթացքում
ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում անձանց ոստիկանության կոչում
շնորհելու մասին հրամանը ճանաչվում է ուժը կորցրած:
(5-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն,
17.12.14 ՀՕ-218-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ. 31.05.19
ՀՕ-49-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 5.1.Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելը
Հոդված 5.1.Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելը
1. Ոստիկանության բարձրագույն կոչումները, բացառությամբ ոստիկանության զորքերի
հրամանատարի, շնորհում է վարչապետը՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ:
Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում ոստիկանության բարձրագույն կոչում
շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Վարչապետը
առաջարկություն կարող է ներկայացնել սեփական նախաձեռնությամբ կամ Լիազոր մարմնի
ղեկավարի միջնորդության հիման վրա:
2. Վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր եւ ներառում է կոչման
շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ
աշխատանքային գործունեության մասին եւ կոչումը:
3. Վարչապետի առաջարկությանը կցվում է ոստիկանության բարձրագույն կոչում
շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ Լիազոր
մարմնի ղեկավարի միջնորդության դեպքում՝ նաեւ միջնորդությունը, որը ներառում է սույն
հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը:
3.1. Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդությունը ներկայացվում է սույն հոդվածի 2-րդ եւ 3-
րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխան։
4. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո`
եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ
այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
5. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի
առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝
եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական
դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից
Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը
համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա
ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
7. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից
Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը
հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ
մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
8. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով
սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ
անձին ոստիկանության բարձրագույն կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով՝ սույն
հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի
մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն
ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական
կայքէջում:
9. Վարչապետի կողմից ոստիկանության բարձրագույն կոչում շնորհվելու դեպքում Լիազոր
մարմնի ղեկավարի առաջարկությունը պետք է պարունակի սույն հոդվածի 2-րդ մասով
նախատեսված տվյալները:
(5.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025
թվականի նոյեմբերի 1-ից)
Հոդված 6.Ոստիկանության պաշտոնների խմբերին համապատասխանող
ոստիկանության կոչումները
1. Ոստիկանության բարձրագույն պաշտոններին համապատասխանող ոստիկանության
կոչումների վերին սահմանը ոստիկանության գեներալ-գնդապետի կոչումն է:
2. (մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)
3. Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության
կոչումների վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:
4. Ոստիկանության կրտսեր պաշտոններին համապատասխանող ոստիկանության
կոչումների վերին սահմանը ոստիկանության ավագ ենթասպայի կոչումն է:
5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է
Կառավարությունը:
6. Ոստիկանության կառուցվածքով սահմանված գլխավոր վարչությունների պետերի,
դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի, կենտրոնական ապարատի միջին
խմբի պաշտոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար
սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում:
(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
Հոդված 7.Ոստիկանության կոչումների շնորհման ժամկետները
1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով
ծառայության հետեւյալ ժամկետները.
1) ոստիկանության կրտսեր կոչումներ`
- ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,
- ոստիկանության սերժանտ` 2 տարի,
- ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,
- ոստիկանության ավագ` 3 տարի,
- ոստիկանության ենթասպա` 4 տարի:
Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.
2) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,
- ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,
- ոստիկանության կապիտան` 3 տարի,
- ոստիկանության մայոր` 4 տարի.
2
1
) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.
3) ոստիկանության գլխավոր կոչում`
- ոստիկանության գնդապետ:
Ոստիկանության գնդապետի եւ ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության
ժամկետ չի սահմանվում:
Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Ոստիկանությունում կամ սույն մասով նախատեսված մարմիններում ծառայություն
անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող
քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական
կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը
համապատասխան ոստիկանության կոչում: Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության
մարմիններում շնորհված զինվորական կոչումների, փրկարար ծառայության կոչումների,
քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական
կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում,
դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների եւ դասային աստիճանների,
պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության
կոչումներին սահմանում է Կառավարությունը:
2
1
. Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը
ոստիկանության կոչումներին, ինչպես նաեւ դրանք շնորհելու կարգը եւ պայմանները
սահմանում է Կառավարությունը:
2
2
. Ոստիկանության ծառայողին սույն օրենքի 60.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված
պաշտոնների նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի
համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան: Եթե
ոստիկանության ծառայողի կոչումն ավելի բարձր է քաղաքացիական հատուկ ծառայության
պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից, ապա շնորհվում է քաղաքացիական
հատուկ ծառայության տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային
աստիճան:
Քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի
նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանին
համապատասխան ոստիկանության կոչում, բայց ոչ ավելի, քան տվյալ պաշտոնի համար
նախատեսված առավելագույն կոչումը: Եթե քաղաքացիական ծառայողը նախկինում ունեցել
է ոստիկանության ավելի բարձր կոչում, ապա սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված
պաշտոնի նշանակվելիս այն պահպանվում է:
3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության
մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետով
նախատեսված որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի
շնորհումը հետաձգվում է մինչեւ նշված խոչընդոտների վերանալը:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն,
լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, խմբ. 22.05.08 ՀՕ-45-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., խմբ.
17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 3. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ (վերնագիրը լրաց. 21.04.23 ՀՕ-135-Ն) (21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 8.Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանի ստորագրման հաջորդ օրվանից: Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը հանվում է: Հոդված 9.Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը վերականգնելը Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական քննության դրական արդյունքներով եզրակացության հիման վրա ոչ ուշ, քան ծառայողական քննության արդյունքների ամփոփումից հետո` 15 օրվա ընթացքում: Հոդված 10.Ոստիկանության ծառայողի կոչում ստանալուն խոչընդոտելը Ոստիկանության ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն: Գ Լ ՈՒ Խ 3. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ (վերնագիրը լրաց. 21.04.23 ՀՕ-135-Ն) (21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ) Հոդված 11.Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները
Հոդված 8.Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը
Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման
շնորհման հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:
Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության
ժամանակահատվածը հանվում է:
Հոդված 9.Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը վերականգնելը
Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական
քննության դրական արդյունքներով եզրակացության հիման վրա ոչ ուշ, քան ծառայողական
քննության արդյունքների ամփոփումից հետո` 15 օրվա ընթացքում:
Հոդված 10.Ոստիկանության ծառայողի կոչում ստանալուն խոչընդոտելը
Ոստիկանության ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կոչումը
շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
Հոդված 12.Ոստիկանության ծառայողի երդումը
Հոդված 12.Ոստիկանության ծառայողի երդումը
1. Ոստիկանությունում ծառայության անցնող անձինք, Հայաստանի Հանրապետության
դրոշի առջեւ, Կառավարության սահմանած կարգով, տալիս են հետեւյալ բովանդակությամբ
երդում.
«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Ոստիկանությունում`
երդվում եմ.
հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին,
անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական
եւ ծառայողական գաղտնիքը:
Արդար եւ անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ եւ բարեխիղճ կատարել
ծառայողական պարտականություններս»:
2. Ոստիկանության ծառայողը ոստիկանությունում երդում տալիս է մեկ անգամ:
3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ ոստիկանությունում պաշտոնի
նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով սովորողները ոստիկանության
ծառայողի երդում են տալիս ուսումնական հաստատությունում որպես սովորող
հրամանագրվելու օրվանից մեկ ամիս հետո` 15-օրյա ժամկետում, իսկ պայմանագրային
հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության
ուղարկվող սովորողները` միջազգային պայմանագրով նախատեսված ժամկետում:
4. Ոստիկանության ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը
պահպանվում է նրա անձնական գործում:
(12-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 23.03.18 ՀՕ-220-Ն,
23.03.18 ՀՕ-273-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 13.Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելը
1. Ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ոստիկանության պետը:
2. Ոստիկանության պետին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ
ազատում է վարչապետը։
3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ
նշանակում եւ ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։ Ոստիկանության պարեկային
ծառայության, քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր
վարչությունների պետերն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալներ են:
4. Ոստիկանության զորքերի հրամանատարին Ոստիկանության պետի միջնորդության
հիման վրա վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Հանրապետության
նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե Ոստիկանության պետի
տեղակալն է:
5. Ոստիկանության գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում
(ծառայության է ընդունում) եւ պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը, իսկ ավագ
եւ միջին պաշտոնների խմբերի ծառայողներին՝ Ոստիկանության պետը:
5.1. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում
կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում, բացառությամբ
ոստիկանության, ոստիկանության ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է
ընդունում) եւ պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։
6. Ոստիկանության միջին պաշտոնների խմբում ծառայողներին այլ պաշտոնի
փոխադրումը կարող է իրականացնել Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի
պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:
7. Ոստիկանության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում եւ պաշտոնից
ազատում է Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր
պաշտոն զբաղեցնող ծառայողը:
8. Ոստիկանությունում գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոնների կարող են
նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան
համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ,
իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:
9. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն
օրենքի 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված պայմանների հաշվառմամբ՝ սույն
օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով:
10. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված
է, եւ նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության
լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (վերապատրաստման, այլ պաշտոնի
փոխադրելու) կարգը եւ պայմանները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
(13-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 13.11.07 ՀՕ-251-Ն, փոփ.
06.12.07 ՀՕ-288-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն, խմբ. 23.03.18
ՀՕ-273-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 21.04.23 ՀՕ-135-Ն, լրաց. 26.06.23
ՀՕ-246-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-434-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-434-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «բ» պարբերության եւ 2-
րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից)
Հոդված
13.1.
Ոստիկանության պետի, պետի տեղակալի ու Ոստիկանության զորքերի
հրամանատարի նշանակումը եւ ազատումը
1. Ոստիկանության պետ նշանակելու մասին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը
ներկայացվում է գրավոր եւ ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը,
ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին եւ
կոչումը:
1.1. Ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին
Ոստիկանության պետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր եւ ներառում է սույն
հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
8. Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին
վարչապետի առաջարկությանը կցվում են՝
1) Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին
վարչապետին ուղղված Ոստիկանության պետի գրավոր միջնորդությունը, որը ներառում է
սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը.
2) Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին
Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
(13.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025
թվականի նոյեմբերի 1-ից)
Հոդված 14.Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները
1. Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ
նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր
խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
2. Ոստիկանության պետի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը,
որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ
մինչեւ նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի
պաշտոն եւ ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն
ծառայողները, որոնք մինչեւ նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության գլխավոր
խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն, իսկ Լիազոր
մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչեւ սահմանված ժամկետը լրանալը:
Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաեւ
ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները,
որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչեւ նշանակումը մեկ տարի զբաղեցրել են
ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ հինգ տարի` ոստիկանության միջին խմբի
պաշտոն:
3.1. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-218-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
6. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացառությամբ պարեկի, ավագ պարեկի,
քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ
քրեական ոստիկանի, համայնքային ոստիկանի, ավագ համայնքային ոստիկանի եւ
հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկանի պաշտոնների, կարող են
նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ տվյալ պաշտոնի անձնագրով
սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող
անձինք հետեւյալ առաջնահերթությամբ.
1) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում
բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած
ծառայողները.
1.1) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողները.
1.2) այլ պաշտոնից փոխադրվող (այդ թվում՝ առաջխաղացման կարգով) ոստիկանության
ծառայողները.
2) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով
բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.
2.1) սույն հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված անձինք.
3) տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ
բարձրագույն կրթություն ունեցող եւ առաջին անգամ ոստիկանությունում ծառայության
անցնող քաղաքացիները:
6.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման
կազմում (բացառությամբ գլխավոր խմբի պաշտոնների եւ հետաքննության մարմնի
լիազորություններ իրականացնող ծառայողների) ոստիկանության ծառայության
պաշտոններում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական
հաստատությունում պարեկի արհեստագործական կրթություն ստացած անձինք։
Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների նշանակումը պարեկային ծառայություն
իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ պարեկային ծառայություն
իրականացնող ստորաբաժանման կազմում հետաքննության մարմնի լիազորություններ
իրականացնող ծառայողների) կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական
հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
6.2. Քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք
ունեն առնվազն բակալավրի որակավորում եւ Լիազոր մարմնի ուսումնական
հաստատությունում ստացել են քրեական ոստիկանի արհեստագործական կրթություն:
Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող
ծառայողների նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի
պաշտոններում կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական
հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
6.3. Համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք
ունեն առնվազն բակալավրի որակավորում եւ Լիազոր մարմնի ուսումնական
հաստատությունում ստացել են համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն:
Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող
ծառայողների նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր
խմբերի պաշտոններում կատարվում է միայն Լիազոր մարմնի ուսումնական
հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
7. Համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք
ոստիկանության միջին կամ ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել
վերապատրաստում անցնելուց հետո: Համապատասխան մասնագիտությունների եւ
պաշտոնների ցանկը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական
արհեստագործական կրթություն ունեցող քաղաքացիները:
9. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
9
1
. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով
սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության
ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչեւ գործուղվելը զբաղեցրած
պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր
պաշտոնի:
9.2. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության
կարգով պաշտոնի է նշանակվում ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողը։
10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են
նշանակվել նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության,
ազգային անվտանգության եւ պետական պահպանության մարմինների համակարգերի
զինծառայողները, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարումն ապահովող
ծառայությունների ծառայողները, դատախազները, քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն
զբաղեցնող ծառայողները, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոն (այդ թվում՝
ինքնավար պաշտոն) զբաղեցնող ծառայողները, ինչպես նաեւ վերջին հինգ տարիների
ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-
րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) ոստիկանության նախկին ծառայողները: Սույն
պարբերությամբ սահմանված դեպքում համապատասխան ծառայողը կամ ոստիկանության
նախկին ծառայողն անցնում է պարտադիր վերապատրաստում, որի դրական արդյունքներով
նշանակվում է պաշտոնի:
Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր
պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու
ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես
նաեւ ծառայողի` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության
ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվելու դեպքերում նրա
պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին կամ
ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին տվյալ պաշտոնին
ժամանակավոր նշանակելով:
Սույն մասի երկրորդ եւ երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի
կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին
ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:
Սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում
ժամանակավոր նշանակված ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է
հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի
ռեզերվում:
11. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
(14-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ., խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն,
խմբ. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ., խմբ. 22.05.08 ՀՕ-45-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ.
19.05.14 ՀՕ-35-Ն, փոփ., լրաց.17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ., խմբ. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ.
23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց.,
խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 21.04.23 ՀՕ-135-Ն, փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-246-Ն, խմբ.,
փոփ. 24.10.24 ՀՕ-400-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-434-Ն, լրաց., փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
14.1.
Ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող
մրցույթը
1. Ոստիկանության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն
առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կատարվում է
արտամրցութային կարգով կամ մրցույթով:
2. Մինչեւ ոստիկանության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը` երկշաբաթյա
ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն
իրավասու է տվյալ թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով նշանակելու
տվյալ պաշտոնի համար ներկայացվող պահանջները բավարարող ոստիկանության
ծառայողին:
3. Թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում սույն օրենքի
14-րդ հոդվածի 6-րդ մասով եւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտամրցութային
կարգով նշանակում չկատարվելու դեպքում ոստիկանության ավագ եւ գլխավոր խմբերի
թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը
եւ պայմանները սահմանում է Կառավարությունը:
4. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են
մասնակցել նաեւ զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական
ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները,
դատախազները, ինչպես նաեւ Հանրապետության նախագահի, Կառավարության,
վարչապետի կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության
նախկին ծառայողները, ինչպես նաեւ վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից
ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով)
նախկին ծառայողները: Մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակվելուց հետո
վերապատրաստումը պարտադիր է:
5. Եթե ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված
մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք չի դիմել, կամ դիմողներից ոչ
մեկը մրցույթին չի ներկայացել, կամ մրցույթի արդյունքում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա
տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:
6. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն պաշտոնի է նշանակվում մրցույթի
արդյունքները հայտարարելուց հետո` 5-օրյա ժամկետում:
(14.1-ին հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 16.12.16
ՀՕ-215-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն)
Հոդված 15.Ոստիկանության ծառայողների ատեստավորումը
վերնագիրը խմբ. 21.04.23 ՀՕ-135-Ն)
1. Ոստիկանության պետի տեղակալների, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ
կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն անցկացվում է՝
1) զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճար
հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ
հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով.
2) ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ
առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու եւ այդ պաշտոնին
համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով:
2. Ոստիկանության ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը:
Ոստիկանության ծառայողը մինչեւ ատեստավորումն իրավունք ունի մեկ անգամ անցնելու
վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է
միայն առաջին անգամ ատեստավորման համար:
3. Ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ
առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողի
ատեստավորումն իրականացվում է վերապատրաստումից հետո:
4. Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում
ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով
իջեցման դեպքում, ինչպես նաեւ ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի
փոխադրվող ոստիկանության ծառայողները ատեստավորման ենթակա չեն, իսկ
ատեստավորված ոստիկանության ծառայողները պահպանում են ատեստավորման
արդյունքները, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու
դեպքերի: Սույն օրենքի 14.1-ին հոդվածի համաձայն՝ ոստիկանությունում թափուր պաշտոն
զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակված
ոստիկանության ծառայողը ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված
ատեստավորման: Այդ դեպքում ոստիկանության ծառայողը պարտավոր է մասնակցել
զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճար հաշվարկելու
նպատակով անցկացվող ատեստավորմանը՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
5. Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանվում է
Կառավարության որոշմամբ:
6. Ատեստավորման անցկացման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով
ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
7. Ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է
ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց երկու ամիս անց: Նա սույն հոդվածի
1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը պարտավոր է մասնակցել երկամսյա
ժամկետը լրանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
8. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու
դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:
9. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար
սահմանված չափով հավելավճար ստացող ոստիկանության ծառայողները պարտավոր են
ատեստավորվել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ զբաղեցրած պաշտոնին
համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճարի
հաշվարկումը շարունակելու նպատակով ոստիկանության ծառայողը ատեստավորման
համար կարող է դիմել նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու
իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո:
10. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի
համար տրամադրվող արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողը ենթակա է
ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով
նախատեսված ոստիկանության ծառայողները ատեստավորման համար պարտավոր են
դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ
գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է
ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
11. Եթե ոստիկանության ծառայողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված
ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 13-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով
նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության եւ
ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա
հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է:
Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:
12. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողն ատեստավորման օրվանից ոչ
ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
13. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով
կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա է հավելավճար
հաշվարկելու.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա է շարունակելու
հավելավճարի հաշվարկումը.
3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա չէ հավելավճար
հաշվարկելու.
4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա չէ շարունակելու
հավելավճարի հաշվարկումը:
14. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն
հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացությունը,
ատեստավորման ժամկետի ընթացքում ունեն ատեստավորմանը կրկին մասնակցելու
առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած
ժամանակացույցի:
15. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով
կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը.
1) ենթակա է ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի
կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու եւ նոր պաշտոնին
համապատասխանող հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի
կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու եւ նոր պաշտոնին
համապատասխանող հավելավճար հաշվարկելու:
16. Սույն հոդվածի 13-րդ եւ 15-րդ մասերով նախատեսված եզրակացությունները
հաստատվում են ոստիկանության տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն
ունեցող պաշտոնատար անձի հրամանով:
17. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն
հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, շարունակում են
պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ այդ պաշտոնների համար ստացած հավելավճարի
պահպանմամբ: Նշված ծառայողները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված
ատեստավորմանը կարող են կրկին մասնակցել ոչ շուտ, քան հրամանով հաստատված
եզրակացությանը ծանոթանալու պահից մեկ տարի հետո:
18. Ոստիկանության ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման
արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության
կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը`
դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում,
կամ դատական կարգով:
19. Հավելավճար ստացող ոստիկանության ծառայողներին հաշվարկված հավելավճարի
վճարումը դադարում է՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով
ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ
առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելիս՝ այդ պաշտոնին համապատասխանող
հավելավճար հաշվարկելով.
2) ոստիկանության պետի պաշտոնին նշանակվելիս:
20. Ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող
հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն
հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ոստիկանության ծառայողներին
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց
վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ
զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները
չեն հաշվարկվում:
21. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված
է, եւ նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության
լիակատար պահպանմամբ, ատեստավորման կարգը սահմանում է Լիազոր մարմնի
ղեկավարը:
(15-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, 11.06.09 ՀՕ-150-Ն,
փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, խմբ., փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն,
խմբ. 21.04.23 ՀՕ-135-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.Ոստիկանության ծառայողի վերապատրաստումը
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն)
1. Ոստիկանության գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող
ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման տարին մեկ անգամ`
Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան
ուսումնական հաստատություններում:
Վերապատրաստում կարող են անցնել նաեւ ոստիկանության բարձրագույն եւ կրտսեր
խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
1.1. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-400-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
4. Վերապատրաստում անցնելու կարգը եւ պայմանները սահմանում է Լիազոր մարմնի
ղեկավարը:
(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց., փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ.
08.12.11 ՀՕ-333-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-461-
Ն, խմբ. 26.06.23 ՀՕ-246-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-400-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-400-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխության
մասով` պարեկային ծառայության եւ քրեական ոստիկանության ծառայողների համար ուժի
մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ ոստիկանության մյուս ծառայողների
համար՝ 2026 թվականի հունվարի 1-ից)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 4. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ
Հոդված 17.Ոստիկանության ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը Ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի եւ (կամ) ծառայության այլ վայր` ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ Ոստիկանության պետի որոշմամբ` մինչեւ սահմանված ժամկետը լրանալը: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի եւ (կամ) ծառայության այլ վայր` անկախ տվյալ պաշտոնում ծառայելու ժամանակահատվածից: (17-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ- 49-Ն) Հոդված 18.Ոստիկանության ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը
Հոդված 17.Ոստիկանության ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը
Ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի եւ (կամ)
ծառայության այլ վայր` ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց
հետո, իսկ Ոստիկանության պետի որոշմամբ` մինչեւ սահմանված ժամկետը լրանալը:
Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողն իր ցանկությամբ կարող է
փոխադրվել այլ պաշտոնի եւ (կամ) ծառայության այլ վայր` անկախ տվյալ պաշտոնում
ծառայելու ժամանակահատվածից:
(17-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-
49-Ն)
Հոդված 18.Ոստիկանության ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի
փոխադրելը
1. Ոստիկանության ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված,
առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`
1) ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի՝ ոստիկանության տվյալ պաշտոնում
առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների
փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո, իսկ Ոստիկանության պետի
որոշմամբ` մինչեւ սահմանված ժամկետները լրանալը.
2) զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե
փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման
հետ.
3) առողջական վիճակից ելնելով` ոստիկանության բժշկական հանձնաժողովի
եզրակացության հիման վրա:
4) (կետն ուժը կորցրել է 21.04.23 ՀՕ-135-Ն)
2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ
մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման
փոփոխությունը կատարվել է առնվազն երեք տարի առաջ:
(18-րդ հոդվածը խմբ. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, խմբ.
17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, խմբ., փոփ. 21.04.23 ՀՕ-135-Ն)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 5. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 19.Ոստիկանության ծառայողի իրավունքները Ոստիկանության ծառայողի իրավունքներն են` 1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը. 2) իր անձնական գործի նյութերին` իր գործունեության գնահատականներին եւ ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ
Հոդված 19.Ոստիկանության ծառայողի իրավունքները
Ոստիկանության ծառայողի իրավունքներն են`
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող
իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի նյութերին` իր գործունեության գնահատականներին եւ
ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ
բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով
անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.
4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.
5) օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ
անհիմն մեղադրանքների եւ կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ
կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.
6) առողջության պահպանությունը.
6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.
7) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.
8) իրավական պաշտպանությունը դատական եւ վերադասության կարգով.
9) ոստիկանության պաշտոնի եւ կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.
10) սահմանված կարգով եւ դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
11) (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-169-Ն)
12) ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին
մասնակցելը:
Ոստիկանության ծառայողը կարող է ունենալ նաեւ օրենքով սահմանված այլ իրավունքներ:
(19-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, լրաց., փոփ. 15.11.10 ՀՕ-169-Ն, լրաց.
08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-164-Ն)
Հոդված 20.Ոստիկանության ծառայողի պարտականությունները
1. Ոստիկանության ծառայողի պարտականություններն են`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական
ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար
անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված
պարտականությունները ճշգրիտ եւ ժամանակին կատարելը.
4) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված
հրամանները, ցուցումները, հանձնարարականները կատարելը.
5) կարգապահական կանոնները պահպանելը.
6) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ
քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.
7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող
փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը:
Ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով
կարող են սահմանվել նաեւ այլ պարտականություններ:
(20-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն)
Հոդված 21.Ոստիկանության ծառայողի վարձատրությունը
(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-164-Ն)
1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաեւ
ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվողները) ունի վարձատրության
իրավունք:
1.1. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական
ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի
շրջանակում կրթություն ստացող սովորողներն ուսման ողջ ժամանակահատվածում ստանում
են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական
աշխատավարձի չափով:
2. Ոստիկանության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները
կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ
զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
(21-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-164-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-
461-Ն, խմբ. 24.10.24 ՀՕ-400-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 22.Դրամական օգնությունը` ոստիկանության ծառայողի զոհվելու, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում (վերնագիրը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն, 07.02.24 ՀՕ-56-Ն) Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ոստիկանության
Հոդված 22.Դրամական օգնությունը` ոստիկանության ծառայողի զոհվելու,
հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու, հիվանդության կամ
մարմնական վնասվածք ստանալու դեպքում
(վերնագիրը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն, 07.02.24 ՀՕ-56-Ն)
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ոստիկանության
ծառայողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաեւ
հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու, հիվանդության կամ մարմնական վնասվածք
ստանալու դեպքում ոստիկանության ծառայողին վճարվող դրամական օգնության չափն ու
վճարման կարգը սահմանվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության
պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, զինծառայողների
սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ այլ
իրավական ակտերով:
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-164-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն, 07.02.24
ՀՕ-56-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 23.Գույքային վնասի հատուցումը
Հոդված 23.Գույքային վնասի հատուցումը
1. Ոստիկանության ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային
վնասը` պայմանավորված ոստիկանության ծառայողի ծառայողական
պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:
2. Վնասի հատուցման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:
Հոդված 24.Ոստիկանության ծառայողի առողջական վիճակի հետազոտումը
Հոդված 24.Ոստիկանության ծառայողի առողջական վիճակի հետազոտումը
1. Պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի առողջական վիճակի անվճար
հետազոտումն ու բուժումը:
2. Առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը եւ կարգը
սահմանում է Կառավարությունը:
(24-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
Հոդված 25.Հասարակական տրանսպորտից օգտվելը Ոստիկանության ծառայողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված ծախսերի հատուցման կարգը սահմանում է Կառավարությունը: (25-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն) Հոդված 26.Ոստիկանության ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելը Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված ոստիկանության ծառայողին այլ վայր ծառայության փոխադրելու հետ, ոստիկանության ծառայողն ապահովվում է ծառայողական բնակելի տարածությամբ: Ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով եւ չափերով: (26-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն) Հոդված 27.Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը եւ անձնական գործը (վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն)
Հոդված 25.Հասարակական տրանսպորտից օգտվելը
Ոստիկանության ծառայողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու կարգը եւ
պայմանները, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված ծախսերի հատուցման կարգը
սահմանում է Կառավարությունը:
(25-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
Հոդված 26.Ոստիկանության ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելը
Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված ոստիկանության ծառայողին այլ վայր
ծառայության փոխադրելու հետ, ոստիկանության ծառայողն ապահովվում է ծառայողական
բնակելի տարածությամբ: Ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի
տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական
փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով եւ չափերով:
(26-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
Հոդված 27.Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը եւ անձնական գործը
(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն)
1. Ոստիկանության ծառայողին եւ ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար
իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատության
սովորողներին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, այդ թվում`
համազգեստ, որի նկարագիրը եւ կրելու ժամկետները սահմանում է Կառավարությունը:
Ոստիկանության ծառայողին տրվում է սահմանված ձեւի վկայական:
2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, դա կրելու կարգը եւ
պայմանները, ինչպես նաեւ վկայականի ձեւը եւ տալու կարգը սահմանում է Լիազոր մարմնի
ղեկավարը:
3. Ոստիկանության ծառայողին համազգեստ չտրվելու դեպքում վճարվում է հատուցում`
դրա արժեքի չափով` Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում
արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձեւը,
վարման կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(27-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-
218-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-
Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 6. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հոդված 28.
Հոդված 28.
Հոդված 28. Աշխատաժամանակի տեւողությունը
Հոդված 28.
Աշխատաժամանակի տեւողությունը
1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային
շաբաթ:
2. Ոստիկանության այն ծառայողների համար, ովքեր ծառայողական
պարտականությունները կատարում են առողջության համար վնասակար պայմաններում,
սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տեւողություն:
Ոստիկանությունում այն ծառայությունների ցանկը, որոնց համար սահմանվում է
աշխատաժամանակի կրճատ տեւողություն, սահմանում է Կառավարությունը:
(28-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
Հոդված 29.Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայությունը
1. Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության`
1) պետության անվտանգության ապահովման համար.
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.
3) մարդկանց փրկության համար.
4) հրդեհափրկարարական աշխատանքների ընթացքում օգնություն ցուցաբերելու համար.
5) տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց
հետեւանքների վերացման համար.
6) զանգվածային անկարգությունների կանխման համար.
7) հավաքների եւ հանրային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի
պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման համար.
8) ոստիկանության առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց
առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.
9) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների, ինչպես նաեւ օրենքով
նախատեսված այլ դեպքերում:
2. Ոստիկանության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության
ներգրավել չի թույլատրվում: Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայության
տեւողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:
3. Արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է
Ոստիկանության պետը:
(29-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 14.04.11 ՀՕ-92-Ն, 12.12.13 ՀՕ-164-Ն,
31.05.19 ՀՕ-49-Ն)
Հոդված 30.Հանգստյան եւ տոն օրերին ոստիկանության ծառայողներին ծառայության ներգրավելը
Հոդված 30.Հանգստյան եւ տոն օրերին ոստիկանության ծառայողներին ծառայության
ներգրավելը
1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում
ոստիկանության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան եւ տոն օրերին:
2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-164-Ն)
(30-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն)
Հոդված 31.Հերթապահության ժամանակը
Հոդված 31.Հերթապահության ժամանակը
1. Հերթապահության ժամանակ է համարվում այն ժամանակը, որի ընթացքում
ոստիկանության ծառայողն իր հանգստի ժամանակ պետք է լինի հասանելի հերթապահ
ծառայության համար` որոշակի վայրում ոստիկանության անհետաձգելի գործողություններ
կատարելու համար:
2. Հերթապահության ժամանակի տեւողությունը չպետք է գերազանցի յուրաքանչյուր
ամսվա համար 150 ժամը:
3. Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Ոստիկանության
պետը:
(31-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն)
Հոդված 32.Ոստիկանության ծառայողի արձակուրդը
Հոդված 32.Ոստիկանության ծառայողի արձակուրդը
1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ
հետեւյալ արձակուրդները.
1) ամենամյա.
2) ուսումնական.
3) լրացուցիչ (ելնելով ծառայության ստաժից, վնասակար պայմաններում
պարտականությունների կատարման եւ ծառայության հատուկ բնույթից):
Ոստիկանության ծառայողին կարող է տրամադրվել նաեւ կարճատեւ արձակուրդ:
Ոստիկանության կին ծառայողներին տրամադրվում է նաեւ հղիության եւ ծննդաբերության,
իսկ ծառայողներին` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ` Հայաստանի
Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում`
ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող ղեկավարի
հրամանով:
Ծառայողի ցանկությամբ, տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը կարող են
գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ
դրամական փոխհատուցմամբ` Կառավարության սահմանած կարգով:
3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում
ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի
հղիության, ծննդաբերության եւ ծառայողի` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի
արձակուրդի:
(32-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 12.12.13 ՀՕ-164-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն)
Հոդված 33.Ամենամյա արձակուրդը
Հոդված 33.Ամենամյա արձակուրդը
1. Ոստիկանության ծառայողներին տրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա
արձակուրդի տեւողությունը կազմում է 30 օր: Ծառայողի ցանկությամբ ամենամյա
արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, յուրաքանչյուրը` 15 օր տեւողությամբ:
2. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրվում է ծառայության
վեց ամիսը լրանալուց հետո:
3. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը
երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով
առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:
(33-րդ հոդվածը փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-218-Ն)
Հոդված 34.Ուսումնական արձակուրդը Ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձեւով սովորող ոստիկանության ծառայողներին տրամադրվում է ուսումնական արձակուրդ` ուսումնաքննական ժամկետներին համապատասխան: (34-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն) Հոդված 35.Լրացուցիչ արձակուրդը
Հոդված 34.Ուսումնական արձակուրդը
Ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձեւով սովորող ոստիկանության
ծառայողներին տրամադրվում է ուսումնական արձակուրդ` ուսումնաքննական ժամկետներին
համապատասխան:
(34-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն)
Հոդված 35.Լրացուցիչ արձակուրդը
1. Ոստիկանության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ
արձակուրդ`
1) 15-ից մինչեւ 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին` 10 օր.
2) 25 եւ ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին` 15 օր:
2. Ոստիկանությունում վնասակար պայմաններում ծառայողների լրացուցիչ արձակուրդի
տեւողությունը սահմանվում է զինծառայողների սոցիալական ապահովության
հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ այլ իրավական ակտերով:
Գ Լ ՈՒ Խ 7. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 36.Կարճատեւ արձակուրդը Ընտանեկան հանգամանքներով եւ այլ հարգելի պատճառներով ոստիկանության ծառայողներին կարող է տրվել կարճատեւ արձակուրդ` մինչեւ 10 օր տեւողությամբ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում: Հոդված 37.Ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ազատվելը Ոստիկանության ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում Կառավարության սահմանած կարգով կարող է ժամանակավորապես ազատվել ծառայությունից, սակայն 6 ամսից ոչ ավելի ժամկետով: (37-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն) Գ Լ ՈՒ Խ 7. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Հոդված 38.Ոստիկանության ծառայողին ծառայության ներգրավելն իր ծառայության տարածքի եւ ծառայողական պարտականությունների կատարման սահմաններից դուրս Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել ծառայության իր ծառայության տարածքի եւ ծառայողական պարտականությունների կատարման սահմաններից դուրս` սույն օրենքի 29- րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում: Հոդված 39.Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Հոդված 36.Կարճատեւ արձակուրդը
Ընտանեկան հանգամանքներով եւ այլ հարգելի պատճառներով ոստիկանության
ծառայողներին կարող է տրվել կարճատեւ արձակուրդ` մինչեւ 10 օր տեւողությամբ, որը չի
հաշվարկվում ամենամյա արձակուրդում:
Հոդված 37.Ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից
ազատվելը
Ոստիկանության ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում
Կառավարության սահմանած կարգով կարող է ժամանակավորապես ազատվել
ծառայությունից, սակայն 6 ամսից ոչ ավելի ժամկետով:
(37-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
Հոդված 40.Ուսման ծախսերի փոխհատուցումը
Հոդված 40.Ուսման ծախսերի փոխհատուցումը
1. Ոստիկանության ծառայողը եւ ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար
իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում
սովորողը, այդ թվում` ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը պարտավոր են
փոխհատուցել իրենց` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության
համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման
համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
1.1) անբավարար առաջադիմության պատճառով դադարեցրել է ուսումը կամ
վերապատրաստումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է
ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է Լիազոր մարմնի
կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա
պետական մարմիններում կամ կազմակերպություններում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է Լիազոր մարմնի կառուցվածքային
ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական
մարմիններում կամ կազմակերպություններում ծառայությունից.
5) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով ազատվել է
ոստիկանությունում ծառայությունից:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը չի
հատուցում ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե
նա`
1) ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական
ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո
ոստիկանությունում ծառայել է՝ բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն
մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան հինգ տարի, մագիստրոսի կրթական
ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի,
միջին մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երեք տարի,
արհեստագործական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, կամ երկու շաբաթից
ավելի տեւողությամբ վերապատրաստման դեպքում՝ ոչ պակաս, քան վեց ամիս.
2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին, 4-րդ, 10-րդ,
12-րդ կետերով սահմանված դեպքերում կամ անձնական նախաձեռնությամբ`
պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով.
3) մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված համապատասխան
ժամկետի ավարտն առանց ընդհատման կամ առավելագույնը մեկ ամիս ընդհատումով
շարունակել է ծառայել Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում,
գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ
կազմակերպություններում:
2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մեկից ավելի ժամկետների
միաժամանակյա առկայության դեպքում նվազ ժամկետները հաշվակցվում են առավելագույն
ժամկետի մեջ՝ մինչեւ վերջինիս ավարտը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով
նախատեսված ընդհատման ժամկետը չի հաշվարկվում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով
նախատեսված համապատասխան ժամկետում:
3. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի
փոխհատուցման կարգը եւ չափը սահմանում է Կառավարությունը:
(40-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ.,
լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, խմբ. 31.05.19 ՀՕ-49-Ն, փոփ.
16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 21.04.23 ՀՕ-135-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-56-Ն, լրաց., փոփ., խմբ.
24.10.24 ՀՕ-400-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 8. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 41.Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
Հոդված 41.Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի
տեսակները
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ
(կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի
նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգեւատրում.
3) հուշանվերով պարգեւատրում.
4) ոստիկանության ծառայողին մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում.
5) պարգեւատրում զենքով.
6) պարգեւատրում Ոստիկանության պատվոգրով.
6
1
) լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին.
7) վաղաժամկետ կոչումի շնորհում.
7
1
) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր
կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված
ժամկետը.
8) Ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում` պարգեւատրելով
«Ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:
Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձեւակերպվում են
գրավոր:
2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել
նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ եւ 7
1
-րդ կետերով նախատեսված խրախուսանքները
ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ
ընթացքում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության,
հասարակական կարգի պահպանության եւ անվտանգության ապահովման գործում, ինչպես
նաեւ փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին
սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելու
դեպքերի:
Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքը ոստիկանության
ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:
4. Ոստիկանության ծառայողն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում կարող է
ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների:
5. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները
ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառելու կարգը սահմանվում է կանոնագրքով: Սույն
հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական
պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության
մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
Ոստիկանության պետի նկատմամբ կարող է սույն հոդվածի առաջին մասով
նախատեսված խրախուսանքները կիրառել նրան պաշտոնում նշանակելու իրավասություն
ունեցող պաշտոնատար անձը:
6. Ոստիկանության ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել
խրախուսանքի մի քանի տեսակ:
7. Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական
պարտականությունները գերազանց կատարելու համար Լիազոր մարմնի ուսումնական
հաստատությունում ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող
կրթական ծրագրերով սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ,
6.1-ին, 7-րդ կետերով եւ 2-րդ մասով նախատեսված խրախուսանքներից, կիրառվում են նաեւ
խրախուսման այլ տեսակներ` հատուկ կրթաթոշակի նշանակում, կրթաթոշակի բարձրացում:
8. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-
րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում
ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:
(41-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ.
08.12.11 ՀՕ-333-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-164-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-273-
Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 42.Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 42.Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական
տույժերը
1. Սույն օրենքի 42.1-ին հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում,
օրենքով սահմանված կարգով, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են
հետեւյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 3 ամիս ժամանակով.
4) (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-169-Ն)
5) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-218-Ն)
6) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.
7) կոչման իջեցում մեկ աստիճանով.
8) ոստիկանությունից ազատում:
Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձեւակերպվում են գրավոր:
2. Կարգապահական խախտման, այդ թվում` ուսումնական պարապմունքներից
անհարգելի բացակայության, ինչպես նաեւ պարբերաբար ուշանալու համար Լիազոր մարմնի
ուսումնական հաստատությունում ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար
իրականացվող կրթական ծրագրերով սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին
մասի 1-2-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված տույժերից, կարող են կիրառվել նաեւ հետեւյալ
տույժերը.
1) արտահերթ վերակարգի հայտարարում.
2) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
3) ազատում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից:
3. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք
իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու
միայն կարգապահական կոպիտ խախտումների համար: Կարգապահական կոպիտ
խախտումներ են համարվում`
1) քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելը.
2) ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ծառայողների եւ այլ անձանց
անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը` փոխանցելը,
հաղորդելը, տրամադրելը, առաքելը, ինչպես նաեւ որեւէ ձեւով մատչելի դարձնելն այն անձանց,
ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.
3) իր եւ այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական
դրդապատճառներով պաշտոնեական դիրքն օգտագործելը, ինչպես նաեւ կամայականություն
դրսեւորելը.
4) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.
5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը.
6) առանց հարգելի պատճառների ամբողջ աշխատանքային oրվա (հերթապահության)
ընթացքում ծառայության չներկայանալը.
7) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ
վնասելը.
8) ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը արատավորելը կամ
նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.
9) ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից, արյան, մազերի, մարմնի
արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ
բժշկական քննությունից խուսափելը.
10) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված
հրամանները, ցուցումները, հանձնարարականները երկու կամ ավելի անգամ
դիտավորությամբ չկատարելը.
11) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի պահանջները խախտելը։
(42-րդ հոդվածը լրաց., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ.,
լրաց. 15.11.10 ՀՕ-169-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-56-Ն,
փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
42.1.
Ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության
ենթարկելու հիմքերը
1. Ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու
հիմքերն են՝
1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելը.
2) սույն օրենքով կամ ոստիկանության գործառույթները կարգավորող այլ օրենքներով
նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.
3) ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կանոնները խախտելը.
4) սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները խախտելը։
(42.1-ին հոդվածը լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 43.Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգը
Հոդված 43.Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգը
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել
կարգապահական խախտման հայտնաբերման, այսինքն` ծառայողական քննություն
նշանակելու օրվանից` չհաշված նախնական քննության կամ դատական քննության
ժամանակահատվածը, հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող
տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության
աստիճանին:
1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը
կատարելու օրվանից անցել է մեկ տարի:
2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ
կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո`
հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում,
ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:
5. Կարգապահական տույժը կարող է հանվել նաեւ մինչեւ մեկ տարին լրանալը, եթե
ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:
Բացառիկ դեպքերում սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով
կարող են հանվել մեկից ավելի կարգապահական տույժերը:
6. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է կանոնագրքով:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ
սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 6-8-րդ կետերով նախատեսված
կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն
ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված
կարգապահական տույժերը` Ոստիկանության պետը:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ
սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով նախատեսված կարգապահական
տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը:
Սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ
կիրառելու իրավունքը վերապահվում է Լիազոր մարմնի ղեկավարին, իսկ ավագ, միջին եւ
կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը՝
Ոստիկանության պետին:
7. Ոստիկանության ծառայողների նկատմամբ, բացառությամբ ոստիկանության կրտսեր
խմբի պաշտոններ զբաղեցնող եւ ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների,
սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը
կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
8. Ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու եւ անցկացնելու կարգը
սահմանվում է օրենքով:
9. Ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի
լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան
ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ
դեպքում նրան վճարվում է աշխատավարձ:
(43-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ., լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն,
լրաց., փոփ. 15.11.10 ՀՕ-169-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-215-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 25.03.21 ՀՕ-
133-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(հոդվածի 25.02.20 ՍԴՈ-1507 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող
դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 25.03.21 ՀՕ-133-Ն օրենքի 1-ին
հոդվածի փոփոխությամբ)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 44.Ոստիկանության ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները
Հոդված 44.Ոստիկանության ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները
1. Ոստիկանության ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր
հրամաններ (հրահանգներ եւ կարգադրություններ), որոնք`
1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին.
2) հրամաններ (հրահանգներ եւ կարգադրություններ) տվողի կամ կատարողի
լիազորությունների սահմաններից դուրս են:
2. Ոստիկանության ծառայողը սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ
(հրահանգներ եւ կարգադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների
պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
Գ Լ ՈՒ Խ 9. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 45.Ոստիկանությունում ծառայությունից ազատելը
1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության
բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն
ձեռք բերելու դեպքում.
1.1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.
2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա.
2.1) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե
ոստիկանության ծառայողը գրավոր հրաժարվում է այլ պաշտոնի նշանակվելուց.
3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու
կապակցությամբ.
4) հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության
բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ` ծառայությանը ոչ
պիտանի, իսկ պատերազմի ժամանակ` երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի
ճանաչվելու դեպքում).
5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ
կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն oրենքի 42-րդ հոդվածի
առաջին մասի 6-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-
րդ մասով նախատեսված դեպքերում.
7) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի պահանջները խախտելու
դեպքում.
8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց
խուսափելու դեպքում.
9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու
դեպքում.
9.1) դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ
հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով.
10) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում վեց
ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության, ծննդաբերության
եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը.
11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Փրկարար ծառայության, Ազգային
անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի
Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու
նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին
թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանական կրթական ծրագրով Լիազոր
մարմնի ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:
11
1
) ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի
խախտում հայտնաբերվելու դեպքում.
11.2) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատվելու դեպքում,
բացառությամբ կադրերի գործող ռեզերվում գտնվող կամ հեռակա ուսուցման ձեւով սովորող
ծառայողների.
11.3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի արդյունքներով.
12) մահվան դեպքում.
13) սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված
ժամկետներում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված
ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասով
նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ ատեստավորման
արդյունքներով սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված
եզրակացություն կայացվելու դեպքում:
Ոստիկանությունում ծառայությունից ազատելը Լիազոր մարմնի ուսումնական
հաստատությունից ազատելու հիմք է:
1.1. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է նրան
համապատասխան պաշտոնին նշանակելու (ծառայության ընդունելու) իրավունք ունեցող
ղեկավարը (պաշտոնատար անձը):
3. Ոստիկանության ծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ եւ 9.1-ին կետերով
նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատելու դեպքում
ոստիկանությունում ծառայության ստաժի մեջ չեն հաշվարկվում պաշտոնավարումը
կասեցված լինելու, ազատությունից փաստացի զրկված (ձերբակալված կամ կալանավորված)
լինելու ժամանակահատվածները, եթե նշված հարկադրանքի միջոցները կիրառելու մասին
որոշումներն օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել ոչ իրավաչափ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջները չեն տարածվում Լիազոր մարմնի
ուսումնական հաստատություններում սովորող, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ
ուսումնական հաստատություններ գործուղված ոստիկանության ծառայողների վրա:
(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն,
խմբ. 09.04.07 ՀՕ-143-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, խմբ. 15.11.10 ՀՕ-169-Ն, լրաց., խմբ.,
փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-218-Ն, 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ., խմբ.
23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, 09.06.22 ՀՕ-232-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-
461-Ն, 21.04.23 ՀՕ-135-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 46.Ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը
1. Ծառայողները ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում են`
1) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում`
ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե ծառայողին
համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` ծառայության սահմանափակ
պիտանիության կապակցությամբ` ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման
հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի
ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում),
համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում
հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
4) այլ պաշտոնի նշանակվելիս.
5) սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված կարգապահական
տույժի ենթարկվելու դեպքում.
6) վեց ամիս եւ ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային
պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելիս.
7) սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված
հիմքերը վերանալու դեպքում:
2. Ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան
պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը (պաշտոնատար անձը):
(46-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 17.12.14
ՀՕ-218-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 21.04.23 ՀՕ-135-Ն, 24.10.24 ՀՕ-434-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 47.Ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները
Հոդված 47.Ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները
1. Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաեւ
բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետեւյալ
տարիքային սահմանափակումները.
Պաշտոնը կամ պաշտոնների
խումբը
Ծառայության սահմանային
տարիքը
Ոստիկանության պետ60
Ոստիկանության պետի տեղակալ,
Ոստիկանության զորքերի
հրամանատար
60
2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի՝ Ոստիկանության
պետի ծառայության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված
կարգով՝ վարչապետի կողմից՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ,
Ոստիկանության պետի տեղակալների դեպքում ծառայության ժամկետը երկարաձգվում է
սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝
Ոստիկանության պետի առաջարկությամբ, իսկ Ոստիկանության զորքերի հրամանատարի
դեպքում՝ Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ եւ Լիազոր
մարմնի միջնորդությամբ:
3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող
ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է Լիազոր մարմնի ղեկավարի կողմից:
3.1. Ոստիկանության ծառայողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել սույն
հոդվածով նախատեսված տարիքային շեմից մինչեւ հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր
անգամ՝ մեկ տարի ժամկետով, եթե տվյալ ծառայողն իր անձնական հատկանիշներով,
գործնական կարողություններով եւ առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության
գործառույթները:
4. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50
տարին լրացած եւ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած
ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը
ոստիկանությունում մինչեւ սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված ծառայության
սահմանային տարիքը, եթե համապատասխանաբար Ոստիկանության պետը կամ Լիազոր
մարմնի ղեկավարը որոշում չի կայացրել նրան ազատելու ոստիկանությունում
ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
5. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող
ծառայողների համար սահմանվում են ծառայության հետեւյալ տարիքային
սահմանափակումները.
Պաշտոնների խումբըԾառայության սահմանային
տարիքը
ոստիկանության գլխավոր խմբի
պաշտոններ
60
ոստիկանության ավագ խմբի
պաշտոններ
58
ոստիկանության միջին խմբի
պաշտոններ
58
ոստիկանության կրտսեր խմբի
պաշտոններ
55
6. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում
կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում փորձաքրեագիտական,
պրոֆեսորադասախոսական, ծրագրավորման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի,
լրատվական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ
զբաղեցնող ծառայողները կարող են ծառայությունը շարունակել մինչեւ 65 տարին լրանալը:
7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝
ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվում է սույն հոդվածով
սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
(47-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ.,
լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-
49-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ., լրաց. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025
թվականի նոյեմբերի 1-ից)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 48.Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները եւ կենսաթոշակի ապահովումը
Հոդված 48.Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները,
արտոնությունները եւ կենսաթոշակի ապահովումը
1. Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները,
արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը եւ կենսաթոշակ նշանակելու պայմանները,
տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը եւ
վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաեւ սոցիալական
ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են «Պետական
պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության
մասին» օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները
կարգավորող օրենքներով եւ այլ իրավական ակտերով:
2. Ոստիկանությունում ծառայությունից ազատված` բարձրագույն կոչում ունեցող
քաղաքացիներն ստանում են ոստիկանական համազգեստ կրելու իրավունք:
(48-րդ հոդվածը լրաց. 12.12.13 ՀՕ-164-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 49.Ոստիկանության ծառայողների կադրերի ռեզերվը
1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի
առաջին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած
պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողները: Ոստիկանության կրտսեր խմբի
պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ
հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից
ազատվելու եւ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:
Ոստիկանության կադրերի ռեզերվում ներառվում է կադրերի գործող ռեզերվը, որում
գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված
ծառայողները:
1.1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են նաեւ սույն օրենքի 13.1-ին
հոդվածով սահմանված կարգով պաշտոնից ազատված` ոստիկանության բարձրագույն խմբի
պաշտոն զբաղեցրած ծառայողները:
2. Ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում ոստիկանության ծառայողի
միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի
չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար
սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը:
3. Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար
ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային
դրույքաչափը: Եթե ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում
ոստիկանության ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում
ծառայությունից, ապա սույն մասում նշված վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում
փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան: Վեց ամիս եւ ավելի ժամկետով
ուսման գործուղված ոստիկանության ծառայողին ոստիկանության կադրերի գործող
ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին
պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը, իսկ սույն օրենքի 15-րդ
հոդվածով նախատեսված ատեստավորումից դրական եզրակացություն ստացած լինելու
դեպքում՝ նաեւ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարը, բայց ոչ ավելի,
քան այդ հավելավճարի հաշվարկման ժամկետի ավարտը:
3.1. Գործուղման վայրում վարձատրությունը ավելի ցածր լինելու դեպքում ծառայողին
վճարվում է մինչեւ գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային
դրույքաչափը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական
պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած
ոստիկանության ծառայողները գրանցվում են ոստիկանության կադրերի ռեզերվում` մինչեւ 3
տարի ժամկետով: Նշված ծառայողների վարձատրությունն իրականացվում է
Կառավարության սահմանած կարգով:
5. Սույն օրենքի հիման վրա ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու եւ
ռեզերվից հանելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
(49-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-
333-Ն, խմբ., լրաց., փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., լրաց.
16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 10. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 50.Ոստիկանությունում ծառայության վերականգնումը կամ պաշտոնում վերականգնումը Ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման: (50-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-218-Ն) Հոդված 51.Վեճերի լուծման համար դիմելու կարգը եւ ժամկետները (հոդվածն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-169-Ն) Հոդված 52.Կոչման շնորհումը եւ ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո
Հոդված 50.Ոստիկանությունում ծառայության վերականգնումը կամ պաշտոնում
վերականգնումը
Ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են
ծառայությունում անհիմն փոխադրված, ծառայողական պարտականությունների
կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ծառայությունից ազատված,
ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման:
(50-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-218-Ն)
Հոդված 51.Վեճերի լուծման համար դիմելու կարգը եւ ժամկետները
(հոդվածն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-169-Ն)
Հոդված 52.Կոչման շնորհումը եւ ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության
վերականգնումից հետո
1. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված եւ հետագայում
վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու
ժամկետում եւ կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաեւ անհիմն կամ անօրինական
ազատումից մինչեւ վերականգնում ժամանակահատվածը:
2. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն
իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար
տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով:
Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչեւ վերականգնվելն աշխատել են այլ
կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ`
հատուցումը վճարվում է նրանց` զբաղեցրած ոստիկանության վերջին պաշտոնի
պաշտոնեական դրույքաչափի եւ ոստիկանությունում ծառայությունից ազատված
ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջեւ եղած տարբերության չափով:
(52-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն, 03.07.25 ՀՕ-240-Ն)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածի 15.10.24 ՍԴՈ-1757 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող
դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 03.07.25 ՀՕ-240-Ն օրենքի 8-րդ
հոդվածի փոփոխությամբ)
Գ Լ ՈՒ Խ 11. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 53.Ծառայությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում (հոդվածն ուժը կորցրել է 29.04.09 ՀՕ-105-Ն) Հոդված 54.Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը (հոդվածն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-400-Ն) (24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 55.Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում (վերնագիրը փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
Հոդված 53.Ծառայությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում
(հոդվածն ուժը կորցրել է 29.04.09 ՀՕ-105-Ն)
Հոդված 54.Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը
(հոդվածն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-400-Ն)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 55.Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում
(վերնագիրը փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
1. Ոստիկանական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու
նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն
միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության
քաղաքացիները:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանական արհեստագործական
եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական
հաստատություն կարող են դիմել սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջները
բավարարելու դեպքում:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված
դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաեւ
օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք` Կառավարության
սահմանած կարգով:
4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում «Իրավագիտության բակալավր»
մասնագիտական որակավորում կարող են ստանալ ոստիկանական միջին մասնագիտական
կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ
ունեցող ոստիկանության ծառայողները:
5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում Լիազոր մարմնի հայտի հիման վրա
ձեւավորված պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր»
մասնագիտական որակավորում կարող են ստանալ սույն օրենքի 11-րդ հոդվածի
պահանջները բավարարող եւ առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող
քաղաքացիները:
6. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում «Իրավագիտության մագիստրոս»
որակավորմամբ մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Իրավագիտության
բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստանալուց հետո
ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության
ծառայողները:
7. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը
կատարվում է մրցութային հիմունքներով` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով
սահմանված կարգին համապատասխան:
Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների
ցանկին եւ տեղերին համապատասխան:
Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է
պետական պատվերի շրջանակում, բացառությամբ վճարովի կրթական ծառայություններ
իրականացնելու դեպքերի:
7.1. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության եւ ընդունելության ստուգումների
եւ քննությունների կազմակերպման եւ ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի
ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային եւ ընդունող հանձնաժողովներ, որոնց
գործունեության կարգերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
8. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաեւ վճարովի
կրթական ծառայություններ:
9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում բարձրագույն եւ հետբուհական
կրթական ծրագրերով իրականացվում է նաեւ հեռակա ուսուցում ոստիկանության
ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են
մինչեւ 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո`
ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:
10. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ոստիկանությունում պաշտոնի
նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով պետական պատվերի
շրջանակում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ստացած
շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության լեյտենանտի կոչում, իսկ պարեկի
արհեստագործական կրթություն ստացած շրջանավարտներին լեյտենանտի կոչում կարող է
շնորհվել, եթե նրանք նշանակվեն ոստիկանության միջին խմբի պաշտոններին
համապատասխանող պարեկի պաշտոնում:
(55-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ., լրաց.
29.04.10 ՀՕ-47-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց., խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, խմբ.,
փոփ. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, փոփ., լրաց.
03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-400-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն
օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվող յուրաքանչյուր կրթական ծրագրով ընդունելություն
հայտարարելու օրը)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
55.1.
Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում
1. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցումն իրականացվում է
Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում: Լիազոր մարմնի ուսումնական
հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային
կազմակերպություն է, որի կարգավիճակը եւ կառավարումը սահմանվում են օրենքով եւ
ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Լիազոր մարմնի ուսումնական
հաստատությունն իրականացնում է իր կանոնադրությամբ նախատեսված
արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական,
հետբուհական եւ լրացուցիչ կրթական ծրագրեր:
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական ուսումնական
ստորաբաժանման պետ նշանակվում է ոստիկանությունում գլխավոր խմբի պաշտոնում
առնվազն հինգ տարվա ծառայության ստաժ ունեցող անձը: Լիազոր մարմնի ուսումնական
հաստատության ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետի (տեղակալի),
դեպարտամենտների պետերի, վերապատրաստման կենտրոնի պետի, ծառայության բաժնի
պետի պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի
պաշտոններին, դեպարտամենտների պետերի տեղակալների, վերապատրաստման
կենտրոնի պետի տեղակալի, ծառայության բաժնի պետի տեղակալի պաշտոնները` ավագ
խմբի պաշտոններին, ավագ տեսուչների, տեսուչների եւ կուրսի պետերի պաշտոնները՝ միջին
խմբի պաշտոններին, իսկ կրտսեր տեսուչների պաշտոնները՝ կրտսեր խմբի պաշտոններին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում
նշանակում եւ պաշտոններից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի
ուսումնական հաստատության ոստիկանական պաշտոնները հավասարեցվում են
ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին:
Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ ոստիկանության պաշտոնների առանձին
խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների
անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական
անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
Ուսումնական գործընթացում պայմանագրային հիմունքներով կարող են ներգրավվել Լիազոր
մարմնի ուսումնական հաստատության հաստիքային պրոֆեսորադասախոսական
անձնակազմի անդամ չհանդիսացող անձինք:
5. Ոստիկանական արհեստագործական կրթություն ստանալու նպատակով Լիազոր
մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ
ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք
բավարարում են սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջները:
6. Ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր
մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել ոստիկանական
արհեստագործական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության
առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
7. Բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու
նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել
ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում
ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
Մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու
նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել բակալավրի
կրթական ծրագրով մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում
ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
8. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված
դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաեւ
օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք` Կառավարության
սահմանած կարգով:
9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը
կատարվում է մրցութային հիմունքներով` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով
սահմանված կարգին համապատասխան:
10. Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների
ցանկին եւ տեղերին համապատասխան:
11. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է
պետական պատվերի շրջանակում:
12. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության եւ ընդունելության ստուգումների
եւ քննությունների կազմակերպման եւ ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի
ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային եւ ընդունող հանձնաժողովներ, որոնց
գործունեության կարգերը եւ կազմերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
13. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաեւ վճարովի
կրթական ծառայություններ:
14. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ոստիկանությունում պաշտոնի
նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով պետական պատվերի
շրջանակում միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին Լիազոր
մարմնի ղեկավարը շնորհում է ոստիկանության լեյտենանտի կոչում:
(55.1-ին հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 56.Ոստիկանության բժշկական հաստատությունը
Հոդված 56.Ոստիկանության բժշկական հաստատությունը
1. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունն իրականացվում է
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող
օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) եւ այլ իրավական ակտերին
համապատասխան:
2. Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության եւ ֆինանսավորման
կարգը, ինչպես նաեւ այդ հաստատության բժշկական ծառայություններից օգտվող
մարմինների (ծառայողների) ցանկը սահմանում է Կառավարությունը:
2.1. Ոստիկանության բժշկական հաստատության կողմից քաղաքացիներին
պայմանագրային հիմունքներով կարող են մատուցվել բժշկական օգնության եւ սպասարկման
վճարովի ծառայություններ, որոնց դիմաց գանձվող վճարների չափերը սահմանում է
Կառավարությունը:
3. Ոստիկանության բժշկական հաստատությունում պաշտոններում նշանակումները
կատարում եւ կոչումները շնորհում է Ոստիկանության պետը:
(56-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-
273-Ն, լրաց., փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, խմբ. 14.11.19 ՀՕ-244-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-461-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում
բժշկական օգնության եւ սպասարկման հարաբերությունները կանոնակարգող նոր
իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 11 1 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ (11 1 -րդ գլուխը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն)
Հոդված 57.Ոստիկանության բժշկական հանձնաժողովը Լիազոր մարմնի ղեկավարը ձեւավորում է ոստիկանության բժշկական հանձնաժողով, որի ձեւավորման ու գործունեության կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ նրա լիազորությունները սահմանում է Կառավարությունը: (57-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն) (16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ) Հոդված 58.Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող եւ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք (վերնագիրը խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն) Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող եւ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք ոստիկանությունում ծառայողներ չեն համարվում եւ աշխատանքի են ընդունվում Ոստիկանության պետի լիազորած վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով: (58-րդ հոդվածը փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն) (16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ) Հոդված 59.Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսումը Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Կառավարության սահմանած կարգով, կարող են ներկայացվել նաեւ պետական պարգեւների: (59-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն) Հոդված 60.Ոստիկանության վետերանները Ոստիկանության վետերաններ են համարվում ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ստացել են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք: Գ Լ ՈՒ Խ 11 1 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ (11 1 -րդ գլուխը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն) Հոդված 60 1 .Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը
Հոդված 57.Ոստիկանության բժշկական հանձնաժողովը
Լիազոր մարմնի ղեկավարը ձեւավորում է ոստիկանության բժշկական հանձնաժողով, որի
ձեւավորման ու գործունեության կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ նրա լիազորությունները
սահմանում է Կառավարությունը:
(57-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 58.Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող եւ
քաղաքացիական աշխատանք կատարող անձինք
(վերնագիրը խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող եւ քաղաքացիական
աշխատանք կատարող անձինք ոստիկանությունում ծառայողներ չեն համարվում եւ
աշխատանքի են ընդունվում Ոստիկանության պետի լիազորած վարչության պետի պաշտոնից
ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից` Հայաստանի Հանրապետության
աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(58-րդ հոդվածը փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 59.Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսումը
Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել
Կառավարության սահմանած կարգով, կարող են ներկայացվել նաեւ պետական պարգեւների:
(59-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
Հոդված 60.Ոստիկանության վետերանները
Ոստիկանության վետերաններ են համարվում ոստիկանության այն ծառայողները, ովքեր
սահմանված կարգով ստացել են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք:
Գ Լ ՈՒ Խ 12. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 61.Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 61.Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում
կառուցվածքային փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի
նախարարը համարվում է Ոստիկանության պետ, իսկ Հայաստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարի տեղակալները` Ոստիկանության պետի տեղակալներ:
(61-րդ հոդվածը փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն)
Հոդված 62.Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը
Հոդված 62.Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը
1. Ոստիկանության ծառայողների ֆինանսական ապահովման եւ դրամական
բավարարման մասին օրենքը ենթակա է ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո`
երեք ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն
ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում: Մինչեւ համապատասխան իրավական
ակտերի ընդունումը գործող իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն
հակասում սույն օրենքին:
(62-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
Հոդված 63.Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորումը (հոդվածն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն) Հոդված 64.Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ եւ 46-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետերի հիմքով ծառայողին ոստիկանությունում ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս
Հոդված 63.Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորումը
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
Հոդված 64.Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը
Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ եւ 46-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ
կետերի հիմքով ծառայողին ոստիկանությունում ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս
հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:
Հոդված 65.Նախկինում շնորհված կոչումները
Հոդված 65.Նախկինում շնորհված կոչումները
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի
ծառայողներին նախկինում շնորհված հատուկ կոչումները համապատասխանեցվում են սույն
օրենքով սահմանված կոչումներին:
Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով
ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
2. Ոստիկանության շարքայիններին, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, շնորհվում է
ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում:
3. (մասն ուժը կորցրել է 06.12.07 ՀՕ-288-Ն)
(65-րդ հոդվածը փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն)
Հոդված 66.Օրենքի խախտման համար պատասխանատվությունը Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: (66-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն) Հայաստանի Հանրապետության ՆախագահՌ. Քոչարյան 2002 թ. հուլիսի 30 Երեւան ՀՕ-401-Ն Փոփոխման պատմություն Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան