Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-190
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.12.2024-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2001.07.04/19(151)
Հոդ.481
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ15.05.2001
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ14.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ04.07.2001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մայիսի 15-ին
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Սեւանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության
բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային,
գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) եւ
հոգեւոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն
զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ`
վերարտադրություն), պահպանման եւ դրանց օգտագործման պետական քաղաքականության
իրավական ու տնտեսական հիմունքները: Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության
քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է:
Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է Սեւանա լճի, նրա ջրհավաք ավազանի եւ տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները: Հոդված 2.Սեւանա լճի մասին օրենսդրությունը
Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Սեւանա լճի, նրա ջրհավաք ավազանի եւ տնտեսական
գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման,
բնականոն զարգացման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2.Սեւանա լճի մասին օրենսդրությունը
1. Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման, վերարտադրման,
բնականոն զարգացման եւ օգտագործման բնագավառում հարաբերությունները
կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ
օրենքներով եւ իրավական ակտերով:
2. Եթե միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված
չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ
Հոդված 3.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները. Սեւանա լճի ջրհավաք ավազան` տարածք, որի մակերեւութային եւ ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սեւանա լիճ: Սեւանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաեւ Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչեւ Կեչուտի ջրամբար. Սեւանա լճի էկոհամակարգ` Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերը` նրանց միջեւ գոյություն ունեցող փոխհարաբերությունների ամբողջականությամբ. Սեւանա լճի տնտեսական գործունեության գոտի` Սեւանա լճի ջրային եւ ցամաքային այն տարածքները, որոնց վրա տնտեսական գործունեության իրականացումն անմիջականորեն կամ միջնորդավորված ձեւով ներգործում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա. Սեւանա լճի էկոտոն` ջրային եւ ցամաքային էկոհամակարգերի փոխկապակցված անցումային գոտի, որը ներառում է ջրային ափամերձ եւ ցամաքային ջրամերձ տարածքները: Կախված ջրհավաք ավազանի ռելիեֆից` էկոտոնի սահմանները կարող են փոփոխվել մինչեւ 150 մետրի շրջանակներում: Հոդված 4.Սեւանա լճի նկատմամբ սեփականության իրավունքը Սեւանա լիճը եւ նրա էկոտոնային տարածքը պետական սեփականություն են եւ ենթակա չեն օտարման: Սեւանա լճում եւ նրա էկոտոնային տարածքում գործունեությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով: Գ Լ ՈՒ Խ 2. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ Հոդված 5.Էկոլոգիական գոտեւորումը
Հոդված 3.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
Սեւանա լճի ջրհավաք ավազան` տարածք, որի մակերեւութային եւ ստորերկրյա ջրերը
հոսում են դեպի Սեւանա լիճ: Սեւանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաեւ Կեչուտի
եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչեւ
Կեչուտի ջրամբար.
Սեւանա լճի էկոհամակարգ` Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան
ենթահամակարգերը` նրանց միջեւ գոյություն ունեցող փոխհարաբերությունների
ամբողջականությամբ.
Սեւանա լճի տնտեսական գործունեության գոտի` Սեւանա լճի ջրային եւ ցամաքային այն
տարածքները, որոնց վրա տնտեսական գործունեության իրականացումն անմիջականորեն
կամ միջնորդավորված ձեւով ներգործում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա.
Սեւանա լճի էկոտոն` ջրային եւ ցամաքային էկոհամակարգերի փոխկապակցված
անցումային գոտի, որը ներառում է ջրային ափամերձ եւ ցամաքային ջրամերձ տարածքները:
Կախված ջրհավաք ավազանի ռելիեֆից` էկոտոնի սահմանները կարող են փոփոխվել մինչեւ
150 մետրի շրջանակներում:
Հոդված 4.Սեւանա լճի նկատմամբ սեփականության իրավունքը
Սեւանա լիճը եւ նրա էկոտոնային տարածքը պետական սեփականություն են եւ ենթակա չեն
օտարման: Սեւանա լճում եւ նրա էկոտոնային տարածքում գործունեությունն իրականացվում է
կառավարության սահմանած կարգով:
Հոդված 6.Էկոլոգիական գոտիների տեսակները
Հոդված 6.Էկոլոգիական գոտիների տեսակները
1. Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման,
բնականոն զարգացման եւ օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական եւ այլ
գործունեության կարգավորման նպատակով սահմանվում են կենտրոնական, անմիջական
ազդեցության եւ ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներ:
2. Էկոլոգիական յուրաքանչյուր գոտու համար, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո`
եռամսյա ժամկետում, կառավարությունը սահմանում է Սեւանա լճի էկոհամակարգի
բնօգտագործման եւ բնական միջավայրի պահպանության համապատասխան ռեժիմ:
Հոդված 7.Կենտրոնական գոտին
Հոդված 7.Կենտրոնական գոտին
1. Կենտրոնական գոտին «Սեւան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման
նպատակն է վերականգնել եւ պահպանել Սեւանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի
որակը, լճի եւ ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները
եւ կենսաբազմազանությունը:
2. Կենտրոնական գոտու տարածքը համապատասխան ռեժիմով պահպանվող
սահմանափակ տնտեսական եւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման
օբյեկտ է: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում
գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 8.Անմիջական ազդեցության գոտին
Հոդված 8.Անմիջական ազդեցության գոտին
1. Անմիջական ազդեցության գոտին ընդգրկում է կենտրոնական գոտու սահմաններից
դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչեւ ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն
ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սեւանա լճի, նրա մեջ թափվող գետերի
հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական,
հիգիենիկ եւ այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա:
2. Անմիջական ազդեցության գոտու տարածքը քաղաքաշինական գործունեության հատուկ
կարգավորման օբյեկտ է: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման
օբյեկտներում գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 9.Ոչ անմիջական ազդեցության գոտին
Հոդված 9.Ոչ անմիջական ազդեցության գոտին
1. Ոչ անմիջական ազդեցության գոտին Սեւանա լճի ջրհավաք ավազանից դուրս գտնվող`
լճի վրա հնարավոր ազդեցություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքն է: Ոչ
անմիջական ազդեցության գոտու տարանջատման նպատակը Սեւանա լճի վրա հնարավոր
վնասակար ազդեցության կանխումն է:
2. Ոչ անմիջական ազդեցության գոտում տնտեսական գործունեությունն իրականացվում է
մթնոլորտ արտանետվող նյութերի սահմանային թույլատրելի նորմատիվներին, ինչպես նաեւ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին
համապատասխան:
Հոդված 10.Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում գործունեության իրականացումը
Հոդված 10.Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում
գործունեության իրականացումը
1. Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է
Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի
գործունեություն:
2. Անմիջական ազդեցության գոտում արգելվում են`
ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը
գերազանցող արտանետումներ եւ կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների
օգտագործումը.
բ) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա
միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը,
օգտագործումը, պահեստավորումը եւ տեղադրումը.
գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
դ) քարածխի եւ հեղուկ վառելանյութի բազայի վրա աշխատող 10 մեգավատտից ավելի
հզորությամբ ջերմային էներգիայի աղբյուրների գործարկումը:
Գ Լ ՈՒ Խ 3. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11.Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են` ա) Սեւանա լիճը եւ նրա ջրհավաք ավազանը, ըստ տարածքի գործառնական բնույթի, որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկելը. բ) Սեւանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) եւ լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը. գ) կենսաբազմազանության պահպանության գերակայությունը. դ) Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի տարածքներում էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ տեխնոլոգիաների, այդ թվում` կենսատեխնոլոգիաների պարտադիր կիրառումը. ե) կարճաժամկետ, միջինժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի մշակումը եւ դրանց բնապահպանական պետական, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ փորձաքննության
Հոդված 11.Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման պետական
քաղաքականության հիմնական սկզբունքները
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն
զարգացման եւ օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
ա) Սեւանա լիճը եւ նրա ջրհավաք ավազանը, ըստ տարածքի գործառնական բնույթի,
որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկելը.
բ) Սեւանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը (բացառությամբ օրենքով
նախատեսված դեպքերի) եւ լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման
ապահովումը.
գ) կենսաբազմազանության պահպանության գերակայությունը.
դ) Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի տարածքներում էկոլոգիապես մաքուր եւ
անվտանգ տեխնոլոգիաների, այդ թվում` կենսատեխնոլոգիաների պարտադիր կիրառումը.
ե) կարճաժամկետ, միջինժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի մշակումը եւ դրանց
բնապահպանական պետական, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ փորձաքննության
պարտադիր ապահովումը.
զ) բնօգտագործման ավանդական ձեւերի խրախուսումը եւ աջակցումը:
(11-րդ հոդվածը լրաց. 22.06.12 ՀՕ-170-Ն)
Հոդված 12.Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման պետական քաղաքականության ծրագրային հիմունքներն ու ռազմավարությունը
Հոդված 12.Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման պետական
քաղաքականության ծրագրային հիմունքներն ու ռազմավարությունը
1. Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ
օգտագործման պետական քաղաքականությունն իրականացվում է Սեւանա լճի մասին
համալիր ծրագրով (այսուհետ` Համալիր ծրագիր) սահմանված ժամկետներում եւ կարգով:
2. Համալիր ծրագրի նպատակն է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,
պահպանման, վերարտադրման եւ օգտագործման ապահովումը:
3. Համալիր ծրագրի նախագիծը կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է
ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: Համալիր
ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ:
4. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան
համամասնությունները սահմանում է կառավարությունը, եւ դրանք արտացոլվում են Սեւանա
լճի մասին տարեկան ծրագրերում (այսուհետ` Տարեկան ծրագիր):
5. Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն
արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում: Սեւանա լճի
էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ
օգտագործման համար կարող են կատարվել նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ
աղբյուրներից հատկացումներ (օտարերկրյա պետությունների, միջազգային
կազմակերպությունների, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից
հանգանակություններ, նվիրատվություններ եւ այլ հատկացումներ), որոնք օգտագործվում են
բացառապես ծրագրային աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:
Հոդված 13.Համալիր եւ տարեկան ծրագրերի բովանդակությունը եւ դրանց մշակման սկզբունքները
Հոդված 13.Համալիր եւ տարեկան ծրագրերի բովանդակությունը եւ դրանց մշակման
սկզբունքները
1. Համալիր եւ Տարեկան ծրագրերը ներառում են`
ա) հիմնական նպատակներն ու խնդիրները.
բ) տեղեկանք Սեւանա լճի ու նրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական
ու բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի մասին.
գ) նախատեսված աշխատանքների ծավալները, դրանց իրականացման ժամանակացույցը.
դ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.
ե) ծրագրերի կատարման սկզբունքները եւ նախատեսված աշխատանքների
իրականացման առաջնահերթությունները.
զ) Սեւանա լճում եւ նրա էկոտոնային տարածքում Հայաստանի Հանրապետության
կառավարության սահմանած կարգով գործունեություն իրականացնելու սկզբունքները,
եղանակները եւ տեսակները.
է) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար:
2. Համալիր ծրագիրը ներառում է նաեւ`
ա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.
բ) նախատեսված աշխատանքների եւ դրանց ֆինանսավորման գործընթացի
վերահսկողության կարգը:
3. Տարեկան ծրագիրը ներառում է նաեւ`
ա) նախատեսված աշխատանքների ընթացիկ եւ սպասվելիք կատարողականի
վերլուծությունը.
բ) Սեւանա լճի էկոլոգիական կայունությունը չխախտող եւ լճի ջրային դրական հաշվեկշիռն
ապահովող ջրթողումների եւ անվերադարձ ջրառումների պլանները եւ ընթացիկ գրաֆիկները.
գ) Սեւանա լճից ջրթողումների եւ ջրառումների տարեկան առավելագույն չափաքանակը`
ամսական կտրվածքով:
դ) (կետն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-480-Ն)
4. Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաեւ այդ ծրագրի
կատարումն ապահովող օրինագծերը:
4
1
. Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական
բյուջեի նախագծի կազմում:
5. Համալիր եւ Տարեկան ծրագրերը մշակվում են դրանց համապատասխանության
ապահովման, ծրագրային աշխատանքների եւ ֆինանսական ապահովման
հաշվեկշռվածության, համադրելիության եւ հաշվետվության սկզբունքների պահպանմամբ:
(13-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-433-Ն, փոփ. 05.12.24 ՀՕ-480-Ն)
Հոդված 14.Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման ու հաստատման կարգը (վերնագիրը փոփ. 23.10.02 ՀՕ-433-Ն)
Հոդված 14.Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման ու
հաստատման կարգը
(վերնագիրը փոփ. 23.10.02 ՀՕ-433-Ն)
1. (կետն ուժը կորցրել է 23.10.02 ՀՕ-433-Ն)
2. Տարեկան ծրագրի կատարման մասին կառավարությունն Ազգային ժողով է
ներկայացնում ամենամյա հաշվետվություն:
3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական
բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասն է:
4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներառում է վերլուծականներ`
սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դրույթների շուրջ, ինչպես նաեւ Տարեկան ծրագրի
կատարման գնահատականը:
5. Տարեկան ծրագրի կատարման արդյունքներով նախատեսված աշխատանքների
թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում: Դրա կատարման
ժամկետը չի կարող գերազանցել Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը:
(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.10.02 ՀՕ-433-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15.ՍԵՒանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման բնագավառներում կառավարությունը` ա) կազմակերպում, համակարգում, մշակում եւ ապահովում է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման բնագավառներում պետական քաղաքականության իրականացումը. բ) հաստատում է բնական պաշարների օգտագործման, տնտեսավարող սուբյեկտների կողմից արտանետումների, արտահոսքերի եւ թափոնների թույլատրելի նորմերը. գ) սահմանում է ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը. գ1) յուրաքանչյուր տարի սահմանում է Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները. դ) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ: (15-րդ հոդվածը լրաց. 05.12.24 ՀՕ-480-Ն) Հոդված 16.ՍԵՒանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման ոլորտներում շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը (վերնագիրը փոփ. 04.03.20 ՀՕ-114-Ն) Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման ոլորտներում շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` ա) մասնակցում է Սեւանա լճի էկոհամակարգի պահպանության պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը. բ) (կետն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-480-Ն) գ) մշակում է առաջարկություններ` ծրագրային խնդիրների լուծման համար. դ) պատվիրում է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման ուղղությամբ գիտատեխնիկական հետազոտություններ ու ճարտարագիտական աշխատանքներ. ե) վերահսկում է Սեւանա լճի ձկնատեսակների եւ խեցգետնի, ինչպես նաեւ ցամաքային եւ ջրային բույսերի եւ կենդանիների արհեստական վերարտադրության գործընթացը. զ) իրավասու է տնտեսավարող եւ այլ սուբյեկտներից պահանջել կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում շրջակա միջավայրի պահպանության եւ բնօգտագործման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը լիազորված մարմին է տրամադրվում դիմելուց հետո` տասնօրյա ժամկետում. է) յուրաքանչյուր եռամսյակի վերջում հանրային հեռուստառադիոընկերությամբ հաղորդում եւ մամուլում հրապարակում է Սեւանա լճի էկոլոգիական համակարգի վիճակի մասին տեղեկատվություն. ը) կազմակերպում է իր իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի հասարակական քննարկումներ.
Հոդված 15.ՍԵՒանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման
բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության
իրավասությունը
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն
զարգացման եւ օգտագործման բնագավառներում կառավարությունը`
ա) կազմակերպում, համակարգում, մշակում եւ ապահովում է Սեւանա լճի էկոհամակարգի
վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման
բնագավառներում պետական քաղաքականության իրականացումը.
բ) հաստատում է բնական պաշարների օգտագործման, տնտեսավարող սուբյեկտների
կողմից արտանետումների, արտահոսքերի եւ թափոնների թույլատրելի նորմերը.
գ) սահմանում է ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման,
վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի
արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը.
գ1) յուրաքանչյուր տարի սահմանում է Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի
արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի
կազմակերպման պայմաններն ու պահանջները.
դ) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(15-րդ հոդվածը լրաց. 05.12.24 ՀՕ-480-Ն)
Հոդված 16.ՍԵՒանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման ոլորտներում
շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիազորված պետական
կառավարման մարմնի իրավասությունը
(վերնագիրը փոփ. 04.03.20 ՀՕ-114-Ն)
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն
զարգացման եւ օգտագործման ոլորտներում շրջակա միջավայրի պահպանության
բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված
մարմին)`
ա) մասնակցում է Սեւանա լճի էկոհամակարգի պահպանության պետական
քաղաքականության մշակմանն ու իրականացմանը.
բ) (կետն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-480-Ն)
գ) մշակում է առաջարկություններ` ծրագրային խնդիրների լուծման համար.
դ) պատվիրում է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման եւ օգտագործման ուղղությամբ գիտատեխնիկական հետազոտություններ ու
ճարտարագիտական աշխատանքներ.
ե) վերահսկում է Սեւանա լճի ձկնատեսակների եւ խեցգետնի, ինչպես նաեւ ցամաքային եւ
ջրային բույսերի եւ կենդանիների արհեստական վերարտադրության գործընթացը.
զ) իրավասու է տնտեսավարող եւ այլ սուբյեկտներից պահանջել կենտրոնական,
անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում շրջակա միջավայրի
պահպանության եւ բնօգտագործման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը
լիազորված մարմին է տրամադրվում դիմելուց հետո` տասնօրյա ժամկետում.
է) յուրաքանչյուր եռամսյակի վերջում հանրային հեռուստառադիոընկերությամբ հաղորդում
եւ մամուլում հրապարակում է Սեւանա լճի էկոլոգիական համակարգի վիճակի մասին
տեղեկատվություն.
ը) կազմակերպում է իր իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի
հասարակական քննարկումներ.
թ) կազմակերպում եւ համակարգում է մոնիթորինգային աշխատանքներ.
ժ) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված
այլ լիազորություններ:
(16-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-114-Ն, 05.12.24 ՀՕ-480-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 17.ՍԵՒանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման բնագավառներում տարածքային կառավարման մարմինների իրավասությունը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման բնագավառներում տարածքային կառավարման մարմինները` ա) ապահովում են Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումն իրենց լիազորությունների շրջանակներում. բ) մասնակցում են Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման ծրագրերի մշակմանը. գ) համակարգում են լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների եւ ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ եւ համաձայնեցված գործունեությունը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման բնագավառներում. դ) իրականացնում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: Հոդված 18.ՍԵՒանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման բնագավառներում անմիջական ազդեցության գոտում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման բնագավառներում անմիջական ազդեցության գոտում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինները` ա) աջակցում են համայնքի տարածքում Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարմանը. բ) ապահովում են համայնքի բնակչության մասնակցությունը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման մասին հասարակական քննարկումներին. գ) իրականացնում են սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ: Գ Լ ՈՒ Խ 5. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ Հոդված 19.ՍԵՒանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը
Հոդված 17.ՍԵՒանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման
բնագավառներում տարածքային կառավարման մարմինների
իրավասությունը
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ
օգտագործման բնագավառներում տարածքային կառավարման մարմինները`
ա) ապահովում են Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման եւ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության
պահանջների կատարումն իրենց լիազորությունների շրջանակներում.
բ) մասնակցում են Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման եւ օգտագործման ծրագրերի մշակմանը.
գ) համակարգում են լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների եւ
ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ եւ
համաձայնեցված գործունեությունը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,
պահպանման, վերարտադրման եւ օգտագործման բնագավառներում.
դ) իրականացնում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված
այլ լիազորություններ:
Հոդված 18.ՍԵՒանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման եւ օգտագործման բնագավառներում անմիջական
ազդեցության գոտում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինների
իրավասությունը
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ
օգտագործման բնագավառներում անմիջական ազդեցության գոտում գտնվող տեղական
ինքնակառավարման մարմինները`
ա) աջակցում են համայնքի տարածքում Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,
պահպանման, վերարտադրման եւ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության
օրենսդրության պահանջների կատարմանը.
բ) ապահովում են համայնքի բնակչության մասնակցությունը Սեւանա լճի էկոհամակարգի
վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման մասին հասարակական
քննարկումներին.
գ) իրականացնում են սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 20.Հանձնաժողովի իրավասությունը
Հոդված 20.Հանձնաժողովի իրավասությունը
1. Հանձնաժողովը`
ա) իրականացնում է Համալիր եւ Տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաեւ
դրանց իրականացումն ապահովող փաստաթղթերի նախնական եւ ամփոփիչ
փորձաքննություններ եւ տալիս է եզրակացություններ.
բ) նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա մշակում եւ լիազորված
մարմիններ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
գ) կարող է մասնակցել Սեւանա լճի հետ կապված միջոցառումներին եւ հարցերի
քննարկմանը.
դ) իրականացնում է գիտական եւ փորձագիտական հետազոտություններ, կազմում
արձանագրություններ.
ե) կարող է ներգրավել լրացուցիչ մասնագետներ.
զ) իրականացնում է Հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված եւ օրենսդրությանը
չհակասող այլ լիազորություններ:
2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն աջակցում են
Հանձնաժողովին` նրա իրավասության սահմաններում իրականացվող գործունեության
ընթացքում:
Հոդված 21.Հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունները
1. Հանձնաժողովը փորձագիտական եզրակացություն է տալիս Համալիր եւ Տարեկան
ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաեւ դրանց իրականացումն ապահովելու
նպատակով մշակված փաստաթղթերի վերաբերյալ` դրանց ստացման օրվանից` մեկամսյա
ժամկետում:
2. Հանձնաժողովի եզրակացությունները եւ կազմած արձանագրությունները եռօրյա
ժամկետում պաշտոնապես ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին,
Ազգային ժողով եւ կառավարություն:
3. Համալիր եւ Տարեկան ծրագրերի (հաշվետվությունների) վերաբերյալ Հանձնաժողովի
եզրակացությունը ներառում է`
ա) ծրագրային խնդիրների եւ միջոցառումների հիմնավորվածության աստիճանը.
բ) ծրագրային խնդիրների եւ միջոցառումների ռեսուրսային, այդ թվում` ֆինանսական
ապահովվածության գնահատականը.
գ) սույն օրենքի պահանջներին ծրագրերի (հաշվետվությունների)
համապատասխանության գնահատականը.
դ) ծրագրերի (հաշվետվությունների) մշակման եւ քննարկման ընթացքում ստացված,
ինչպես նաեւ նախնական փորձաքննության արդյունքում իր ներկայացրած
առաջարկությունները ծրագրերում (հաշվետվություններում) ընդգրկելու կամ մերժելու մասին
տեղեկանքը.
ե) ծրագրերի մշակվածության եւ իրատեսության վերաբերյալ ամփոփ գնահատականը.
զ) այլ տեղեկություններ եւ վերլուծություններ, որոնք Հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի
ծրագրերի (հաշվետվությունների) վերաբերյալ լիարժեք փորձագիտական եզրակացություն
ներկայացնելու համար:
4. Համալիր եւ Տարեկան ծրագրերը (հաշվետվությունները) Ազգային ժողովը քննարկում է
Հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:
5. Հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է
Հանձնաժողովի նախագահը: Եզրակացության քննարկումը կատարվում է «Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով
սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 6. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 22.ՍԵՒանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման հիմնական պահանջները Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման հիմնական պահանջներն են` ա) տարածքների քաղաքաշինական եւ լանդշաֆտային հատակագծումը. բ) օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների անցկացումը. գ) բնապահպանական եւ բնօգտագործման միջոցառումների ծրագրային իրականացումը. դ) տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների էկոլոգիական անձնագրավորումը. ե) շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտարարագրումը. զ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: Հոդված 23.Քաղաքաշինական եւ լանդշաֆտային հատակագծումը
Հոդված 22.ՍԵՒանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման եւ օգտագործման հիմնական պահանջները
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ
օգտագործման հիմնական պահանջներն են`
ա) տարածքների քաղաքաշինական եւ լանդշաֆտային հատակագծումը.
բ) օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների անցկացումը.
գ) բնապահպանական եւ բնօգտագործման միջոցառումների ծրագրային իրականացումը.
դ) տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների էկոլոգիական
անձնագրավորումը.
ե) շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտարարագրումը.
զ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը:
Հոդված 23.Քաղաքաշինական եւ լանդշաֆտային հատակագծումը
1. Սեւանա լճի էկոհամակարգի կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիներում
ջրի, հողի եւ բնական այլ պաշարների` օրենքով սահմանված կարգով հատկացման,
օգտագործման եւ օտարման համար հիմք են ծառայում տվյալ տարածքների լանդշաֆտային եւ
քաղաքաշինական հատակագծերը:
2. Համապատասխան լիազորված մարմինները լանդշաֆտային եւ քաղաքաշինական
հատակագծերը հաստատում են էկոլոգիական, բնապահպանական, բնօգտագործման,
ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ փորձաքննությունների հիման վրա:
3. Սեւանա լճի էկոհամակարգի կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիների
տարածքների լանդշաֆտային եւ քաղաքաշինական հատակագծումը կատարվում է
կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 7. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24.Փորձաքննությունների անցկացումը եւ էկոլոգիական անձնագրավորումը Փորձաքննությունները եւ էկոլոգիական անձնագրավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 25.Շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտարարագրումը Տնտեսավարող սուբյեկտները գործունեություն ծավալելուց կամ տեխնոլոգիական փոփոխություններ կատարելուց առաջ պարտավոր են լիազորված մարմին ներկայացնել համապատասխան հայտարարագիր: Այն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, լիազորված մարմինը, օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների արդյունքների հիման վրա, ընդունում է որոշում` տվյալ գործունեությունը թույլատրելու կամ արգելելու մասին: Գ Լ ՈՒ Խ 7. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հոդված 26.ՍԵՒանա լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող արտանետումների արգելումը
Հոդված 24.Փորձաքննությունների անցկացումը եւ էկոլոգիական անձնագրավորումը
Փորձաքննությունները եւ էկոլոգիական անձնագրավորումն իրականացվում են
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 25.Շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտարարագրումը
Տնտեսավարող սուբյեկտները գործունեություն ծավալելուց կամ տեխնոլոգիական
փոփոխություններ կատարելուց առաջ պարտավոր են լիազորված մարմին ներկայացնել
համապատասխան հայտարարագիր: Այն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում,
լիազորված մարմինը, օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների արդյունքների
հիման վրա, ընդունում է որոշում` տվյալ գործունեությունը թույլատրելու կամ արգելելու
մասին:
Հոդված 27.ՍԵՒանա լճի էկոհամակարգի պահպանությունը կենսաբանական աղտոտումից Սեւանա լճի էկոհամակարգի կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիների կենսահամակեցություններին ոչ բնորոշ կենդանիների ու բույսերի ներմուծումն ու բնակեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 28.ՍԵՒանա լճի էկոհամակարգում վտանգավոր նյութերի արտանետումների եւ կենսաբանական աղտոտումների նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 27.ՍԵՒանա լճի էկոհամակարգի պահպանությունը կենսաբանական
աղտոտումից
Սեւանա լճի էկոհամակարգի կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության
գոտիների կենսահամակեցություններին ոչ բնորոշ կենդանիների ու բույսերի ներմուծումն ու
բնակեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով:
Հոդված 28.ՍԵՒանա լճի էկոհամակարգում վտանգավոր նյութերի
արտանետումների եւ կենսաբանական աղտոտումների նկատմամբ
վերահսկողությունը
1. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ապահովել Սեւանա լճի էկոհամակարգի
համար սահմանված նորմատիվները: Այդ սուբյեկտների գործունեության ընթացքում
վնասակար նյութերի վթարային կամ միանգամյա արտանետումների դեպքում նրանք
պարտավոր են անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու շրջակա միջավայրի աղտոտումը եւ
այդ մասին անհապաղ իրազեկել համապատասխան մարմիններ (լիազորված մարմին,
մարզպետարան եւ այլն):
2. Արգելված արտանետումների, վնասակար ներգործությունների (արտանետումներ,
արտահոսքեր, վտանգավոր թափոններ եւ այլն) հետեւանքով Սեւանա լճի էկոհամակարգին
պատճառված վնասների վերացման հետ կապված ծախսերը կատարվում են դրանք թույլ
տված սուբյեկտների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով:
Հոդված
28.1.
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման եւ օգտագործման ոլորտներում օրենսդրության
պահանջների կատարման վերահսկողությունը
1. Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ
օգտագործման ոլորտներում օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունն
իրականացնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող
տեսչական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված
լիազորությունների շրջանակում եւ գործիքակազմով:
(28.1-ին հոդվածը լրաց. 05.12.24 ՀՕ-480-Ն)
Հոդված 29.Անմիջական ազդեցության գոտում լանդշաֆտների պահպանությունը
Հոդված 29.Անմիջական ազդեցության գոտում լանդշաֆտների պահպանությունը
1. Անմիջական ազդեցության գոտում լանդշաֆտների պահպանման եւ վերականգնման
նպատակով իրականացվում է`
ա) լանդշաֆտների վիճակի համալիր գնահատում եւ դրանց կառուցվածքի բարելավում.
բ) լանդշաֆտների պահպանման եւ վերականգնման միջոցառումների պլանավորման,
ծրագրավորման եւ ֆինանսավորման կարգի սահմանում.
գ) տնտեսական եւ ռեկրեացիոն (զբոսաշրջության, հանգստի) գործունեության թույլատրելի
ծանրաբեռնվածության նորմերի սահմանում եւ կարգավորում.
դ) քաղաքաշինական, ճարտարագիտական, տրանսպորտային ենթակառուցվածքների
զարգացման քաղաքականության ընդհանուր պահանջների սահմանում, ինչպես նաեւ
նախագծային եւ շինարարական աշխատանքների կարգավորում ու վերահսկում.
ե) գործող եւ նոր կառուցվող ավտոմոբիլային ու այլ ճանապարհների շահագործման
կարգավորում.
զ) բնության եւ պատմաճարտարապետական հուշարձանների հաշվառում, դրանց
պահպանման, վերականգնման նպատակներով օգտագործման կարգի սահմանում.
է) հեղեղային եւ սողանքային երեւույթներին նպաստող որեւէ գործունեություն:
2. Անմիջական ազդեցության գոտում լանդշաֆտների պահպանությունն իրականացվում է
կառավարության սահմանած կարգով:
Հոդված 30.ՍԵՒանա լճի էկոհամակարգի պահպանությունն արտակարգ իրավիճակներում Արտակարգ իրավիճակներում կառավարությունը, սույն օրենքով սահմանված կարգով, կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Սեւանա լճի էկոհամակարգի պահպանության ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ: Հոդված 31.Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 32.Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության ՆախագահՌ. Քոչարյան Երեւան 14 հունիսի 2001 թ. ՀՕ-190 Փոփոխման պատմություն Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Հոդված 30.ՍԵՒանա լճի էկոհամակարգի պահպանությունն արտակարգ
իրավիճակներում
Արտակարգ իրավիճակներում կառավարությունը, սույն օրենքով սահմանված կարգով,
կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Սեւանա լճի էկոհամակարգի
պահպանության ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի
ընդունմամբ:
Հոդված 31.Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 32.Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի
Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
14 հունիսի 2001 թ.
ՀՕ-190
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
05.12.2024, ՀՕ-480-Ն14.12.2024, ՀՕ-190
04.03.2020, ՀՕ-114-Ն04.04.2020, ՀՕ-190
22.06.2012, ՀՕ-170-Ն19.07.2012, ՀՕ-190
23.10.2002, ՀՕ-433-Ն28.11.2002, ՀՕ-190
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա