Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-294
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.02.2024-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2002.02.05/6(181)
Հոդ.77
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ28.12.2001
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ24.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ05.02.2002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության
հասկացությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների
տեղն ու դերը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման
համակարգում, դրանց գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, ուղղությունները,
լիազորությունները, ուժերն ու միջոցները, աշխատակիցների սոցիալական
պաշտպանվածության ապահովման, ինչպես նաեւ նրանց գործունեության նկատմամբ
վերահսկողության կարգը:
Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հասկացությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության եւ հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական եւ հոգեւոր արժեքների, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներից: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործառույթները, իրենց իրավասությունների սահմաններում, իրականացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները: Հոդված 2.
Հոդված 1.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության
հասկացությունը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության եւ
հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության եւ
պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը,
ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը,
հասարակության նյութական եւ հոգեւոր արժեքների, քաղաքացիների իրավունքների եւ
ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին եւ արտաքին
սպառնալիքներից:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման
գործառույթները, իրենց իրավասությունների սահմաններում, իրականացնում են պետական
կառավարման համապատասխան մարմինները:
Հոդված 2.
Հոդված 2. Ազգային անվտանգության մարմինները, դրանց դերն ու նշանակությունը Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են եւ իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը: Հոդված 3.Ազգային անվտանգության մարմինների համակարգը
Հոդված 2.
Ազգային անվտանգության մարմինները, դրանց դերն ու նշանակությունը
Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության անվտանգության
ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են եւ իրենց իրավասության սահմաններում
ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը:
Հոդված 3.Ազգային անվտանգության մարմինների համակարգը
1. Ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ լիազորված մարմին)
վարչապետին ենթակա մարմին է: Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազորված մարմնից, ներառյալ`
կենտրոնական եւ մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, ուսումնական
կենտրոններից, հատուկ եւ այլ ստորաբաժանումներից:
(3-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-612-Ն)
Հոդված 4.Լիազորված մարմինը
Հոդված 4.Լիազորված մարմինը
1. Լիազորված մարմնի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է
Կառավարությունը:
2. Լիազորված մարմնի կառավարումն իրականացնում է վարչապետը, իսկ անմիջական
ղեկավարումը՝ լիազորված մարմնի ղեկավարը:
3. Լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական,
հակահետախուզական, ռազմական հակահետախուզության մարմիններ:
4. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է
ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հետախուզական գործունեություն
իրականացնող մարմինների եւ ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ
ղեկավարումը:
5. Լիազորված մարմնի կառուցվածքը սահմանվում է՝ ելնելով սույն օրենքից:
(4-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-156-Ն)
(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 4.1.Լիազորված մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը, ազատումը եւ կարգավիճակը (վերնագիրը խմբ. 22.12.23 ՀՕ-2-Ն)
Հոդված 4.1.Լիազորված մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը,
ազատումը եւ կարգավիճակը
(վերնագիրը խմբ. 22.12.23 ՀՕ-2-Ն)
1. Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային
անվտանգության ծառայության տնօրենը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի
պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Ազգային անվտանգության ծառայության
տնօրենը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որի հետ կապված հարաբերությունները
կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից
ազատում է վարչապետը:
3. Լիազորված մարմնում նախատեսվում են լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի
պաշտոններ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը զինվորական
ծառայության պաշտոն չէ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն
զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված
հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով:
4. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից
ազատում է վարչապետը՝ լիազորված մարմնի ղեկավարի առաջարկությամբ:
(4.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-268-Ն, խմբ. 22.12.23 ՀՕ-2-Ն)
(22.12.23 ՀՕ-2-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 4.2. Քննչական մարմինը (հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-156-Ն) (09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ) Հոդված 5.Ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին օրենսդրությունը Ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, այդ թվում` լիազորված մարմնի` իր իրավասության սահմաններում ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ ակտերից: (5-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն)
Հոդված 4.2. Քննչական մարմինը
(հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-156-Ն)
(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 5.Ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին
օրենսդրությունը
Ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին օրենսդրությունը
բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից ու
իրավական ակտերից, այդ թվում` լիազորված մարմնի` իր իրավասության սահմաններում
ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ ակտերից:
(5-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 6.Ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքները Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու եւ պահպանելու, կուսակցությունների ու հասարակական միավորումների գործունեությունից անկախության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված իր գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա: Հոդված 7.Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության երաշխիքները Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացնելիս երաշխավորվում է մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակում չի թույլատրվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված դեպքերի: Անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել ազգային անվտանգության մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ գործողությունները: Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները եւ քաղաքացիներն ազգային անվտանգության մարմինների կողմից իրենց իրավունքների ու ազատությունների սահմանափակման դեպքում իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացատրություններ եւ տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմիններից: Պետական մարմինները, կազմակերպությունները եւ քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն պահանջել ազգային անվտանգության մարմինների ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված նյութական վնասի հատուցում: Ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված` քաղաքացու անձնական եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Հոդված 8.Ազգային անվտանգության մարմինների մասին տեղեկությունների պահպանությունը Ազգային անվտանգության մարմինների գործունեության վերաբերյալ պետական գաղտնիքին առնչվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման համար: Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմինների կողմից հետախուզական, հակահետախուզական ու օպերատիվ-հետախուզական գործունեության գործելակերպի, մեթոդների եւ միջոցների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը եւ նյութերը ենթակա են պահպանման լիազորված մարմնի արխիվում: Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով: (8-րդ հոդվածը խմբ. 24.11.22 ՀՕ-449-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-50-Ն) (24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 2. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հոդված 9.Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է հետեւյալ հիմնական ուղղություններով.
Հոդված 6.Ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքները
Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինականության,
ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու եւ քաղաքացու
իրավունքներն ու ազատությունները հարգելու եւ պահպանելու, կուսակցությունների ու
հասարակական միավորումների գործունեությունից անկախության, Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ չարգելված իր գործունեության բացահայտ եւ գաղտնի
մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:
Հոդված 7.Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների
պաշտպանության երաշխիքները
Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացնելիս
երաշխավորվում է մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների
պաշտպանությունը:
Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակում չի
թույլատրվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ
օրենքներով նախատեսված դեպքերի:
Անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով բողոքարկել ազգային անվտանգության մարմինների կամ դրանց պաշտոնատար
անձանց կողմից իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ
գործողությունները:
Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները,
կազմակերպությունները եւ քաղաքացիներն ազգային անվտանգության մարմինների կողմից
իրենց իրավունքների ու ազատությունների սահմանափակման դեպքում իրավունք ունեն
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացատրություններ եւ
տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմիններից:
Պետական մարմինները, կազմակերպությունները եւ քաղաքացիները, օրենքով սահմանված
կարգով, իրավունք ունեն պահանջել ազգային անվտանգության մարմինների ապօրինի
գործողությունների հետեւանքով պատճառված նյութական վնասի հատուցում:
Ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված`
քաղաքացու անձնական եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ազգային
անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն
հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել, բացառությամբ օրենքով նախատեսված
դեպքերի:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրենց պարտականությունների
կատարման ընթացքում մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների
խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված
կարգով:
Հոդված 8.Ազգային անվտանգության մարմինների մասին տեղեկությունների
պահպանությունը
Ազգային անվտանգության մարմինների գործունեության վերաբերյալ պետական
գաղտնիքին առնչվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում
դրանց հրապարակման համար:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի
հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաեւ ազգային
անվտանգության մարմինների կողմից հետախուզական, հակահետախուզական ու
օպերատիվ-հետախուզական գործունեության գործելակերպի, մեթոդների եւ միջոցների մասին
տեղեկություններ պարունակող փաստաթղթերը եւ նյութերը ենթակա են պահպանման
լիազորված մարմնի արխիվում:
Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ
այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(8-րդ հոդվածը խմբ. 24.11.22 ՀՕ-449-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-50-Ն)
(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 10.Հետախուզական գործունեությունը Հետախուզական գործունեությունը, այդ թվում` արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է` ուղղված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն եւ պետության հիմքերն ամրապնդելուն: Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների հետ լիազորված մարմնի հետախուզական մարմնի համագործակցության կարգը եւ պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ համատեղ ընդունված իրավական ակտերով, իսկ միջազգային կազմակերպությունների հետ` միջազգային պայմանագրերով: Հետախուզական միջոցառումներ անցկացնելու կարգը, ինչպես նաեւ հետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների եւ միջոցների օգտագործման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ լիազորված մարմնի ակտերով: (10-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն) Հոդված 11.Հակահետախուզական գործունեությունը Հակահետախուզական գործունեությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է` ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը եւ խափանմանը: Ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերն են` ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների առկայությունը. բ) հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը. գ) պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման անհրաժեշտությունը. դ) ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտությունը. ե) ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերը կարող են փոփոխվել միայն օրենքով: Հակահետախուզական գործունեության ընթացքում ազգային անվտանգության մարմինները կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ եւ գաղտնի մեթոդներ ու միջոցներ, որոնց բնույթը որոշվում է այդ գործունեության պայմաններով: Հակահետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների եւ միջոցների օգտագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի ակտերով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության, նամակագրության եւ այլ ոչ թվային հաղորդակցության գաղտնիությունը, ինչպես նաեւ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող հակահետախուզական գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինները, հակահետախուզական գործունեության իրականացման համար, դատարանի պահանջով, ներկայացնում են հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերին վերաբերող ծառայողական փաստաթղթեր (բացառությամբ օպերատիվ- ծառայողական փաստաթղթերի, որոնք տեղեկություններ են պարունակում ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաեւ հակահետախուզական գործունեության իրականացման կազմակերպման, գործելակերպի, մեթոդների եւ միջոցների մասին): Հակահետախուզական գործունեության իրականացման իրավունքի վերաբերյալ
Հոդված 10.Հետախուզական գործունեությունը
Հետախուզական գործունեությունը, այդ թվում` արտաքին հետախուզությունը, ազգային
անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող
գործունեությունն է` ուղղված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության
սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն եւ պետության հիմքերն ամրապնդելուն:
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների հետ լիազորված
մարմնի հետախուզական մարմնի համագործակցության կարգը եւ պայմանները որոշվում են
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ համատեղ ընդունված իրավական
ակտերով, իսկ միջազգային կազմակերպությունների հետ` միջազգային պայմանագրերով:
Հետախուզական միջոցառումներ անցկացնելու կարգը, ինչպես նաեւ հետախուզական
գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների եւ միջոցների օգտագործման կարգը
սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ եւ լիազորված մարմնի ակտերով:
(10-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն)
Հոդված 11.Հակահետախուզական գործունեությունը
Հակահետախուզական գործունեությունն ազգային անվտանգության մարմինների
իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է` ուղղված օտարերկրյա
պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ
առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը եւ
խափանմանը:
Ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության
իրականացման հիմքերն են`
ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա
պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ
առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների
առկայությունը.
բ) հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը.
գ) պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման
անհրաժեշտությունը.
դ) ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող
կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտությունը.
ե) ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերը կարող են փոփոխվել
միայն օրենքով: Հակահետախուզական գործունեության ընթացքում ազգային
անվտանգության մարմինները կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ չարգելված բացահայտ եւ գաղտնի մեթոդներ ու միջոցներ, որոնց բնույթը
որոշվում է այդ գործունեության պայմաններով:
Հակահետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների եւ
միջոցների օգտագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի ակտերով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվային, այդ թվում՝ հեռախոսային
հաղորդակցության, նամակագրության եւ այլ ոչ թվային հաղորդակցության գաղտնիությունը,
ինչպես նաեւ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող
հակահետախուզական գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության
մարմինները, հակահետախուզական գործունեության իրականացման համար, դատարանի
պահանջով, ներկայացնում են հակահետախուզական գործունեության իրականացման
հիմքերին վերաբերող ծառայողական փաստաթղթեր (բացառությամբ օպերատիվ-
ծառայողական փաստաթղթերի, որոնք տեղեկություններ են պարունակում ազգային
անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ
համագործակցած անձանց, ինչպես նաեւ հակահետախուզական գործունեության
իրականացման կազմակերպման, գործելակերպի, մեթոդների եւ միջոցների մասին):
Հակահետախուզական գործունեության իրականացման իրավունքի վերաբերյալ
դատարանի որոշումը եւ դրա ընդունման համար հիմք ծառայած նյութերը, օրենսդրությամբ
սահմանված կարգով, պահվում են ազգային անվտանգության մարմիններում:
(11-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-449-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-
50-Ն, 09.06.22 ՀՕ-156-Ն)
(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 3. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն)
Հոդված 12.Ռազմական հակահետախուզական գործունեությունը Ռազմական հակահետախուզական գործունեությունը լիազորված մարմնի ռազմական հակահետախուզական մարմնի (ծառայությունների, բաժինների, բաժանմունքների) կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում, այլ զորքերում եւ զինվորական կազմավորումներում, ինչպես նաեւ դրանց կառավարման մարմիններում` հանցագործությունները բացահայտելու, կանխելու եւ խափանելու, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափանցումից պաշտպանելու, ինչպես նաեւ մարտունակությունը եւ մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու նպատակով: (12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-8-Ն, 23.03.18 ՀՕ-268-Ն, 09.06.22 ՀՕ-156-Ն) (09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ) (հոդվածը 24.10.24 ՀՕ-438-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից) Հոդված 13.Պայքար հանցագործությունների դեմ Ազգային անվտանգության մարմինները սույն օրենքով եւ այլ օրենքներով իրենց առջեւ դրված խնդիրների լուծման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ գաղտնի քննչական գործողություններ: Ազգային անվտանգության մարմինների վրա օրենքով կարող են դրվել հանցագործությունների դեմ պայքարի այլ խնդիրներ: Ազգային անվտանգության մարմիններն օրենքով իրենց իրավասությանը հանձնված գործերով իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ազգային անվտանգության մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունեն եւ օգտագործում են ձերբակալվածներին պահելու վայրեր: (13-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-133-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.06.22 ՀՕ-156-Ն) (09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ) Հոդված 14.Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ զորքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Գ Լ ՈՒ Խ 3. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն) Հոդված 15. Ազգային անվտանգության մարմինների լիազորությունները, պատվիրակված գործառույթների իրականացումը (վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն, լրաց. 06.07.22 ՀՕ-328-Ն)
Հոդված 12.Ռազմական հակահետախուզական գործունեությունը
Ռազմական հակահետախուզական գործունեությունը լիազորված մարմնի ռազմական
հակահետախուզական մարմնի (ծառայությունների, բաժինների, բաժանմունքների) կողմից
իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի
Հանրապետության ոստիկանության զորքերում, այլ զորքերում եւ զինվորական
կազմավորումներում, ինչպես նաեւ դրանց կառավարման
մարմիններում` հանցագործությունները բացահայտելու, կանխելու եւ խափանելու,
օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափանցումից պաշտպանելու,
ինչպես նաեւ մարտունակությունը եւ մարտական պատրաստությունը պահպանելիս
հրամանատարությանն աջակցելու նպատակով:
(12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-8-Ն, 23.03.18 ՀՕ-268-Ն, 09.06.22 ՀՕ-156-Ն)
(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-438-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025
թվականի նոյեմբերի 1-ից)
Հոդված 13.Պայքար հանցագործությունների դեմ
Ազգային անվտանգության մարմինները սույն օրենքով եւ այլ օրենքներով իրենց առջեւ
դրված խնդիրների լուծման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով, իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ
գաղտնի քննչական գործողություններ:
Ազգային անվտանգության մարմինների վրա օրենքով կարող են դրվել
հանցագործությունների դեմ պայքարի այլ խնդիրներ:
Ազգային անվտանգության մարմիններն օրենքով իրենց իրավասությանը հանձնված
գործերով իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ազգային անվտանգության մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը
համապատասխան, ունեն եւ օգտագործում են ձերբակալվածներին պահելու վայրեր:
(13-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-133-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, փոփ., լրաց.,
խմբ. 09.06.22 ՀՕ-156-Ն)
(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 14.Պետական սահմանի պահպանությունը
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունն իրականացնում
են սահմանապահ զորքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հոդված 16.Ազգային անվտանգության մարմինների պարտականությունները (հոդվածն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-268-Ն) Հոդված 17.Զենքի, հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառումը Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին թույլատրվում է կրել եւ պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաեւ զենք ու հատուկ միջոցներ կիրառել: Հոդված 18.Համագործակցությունը Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա կազմակերպությունների հետ Ազգային անվտանգության մարմինները կարող են համագործակցել պետական մարմինների եւ կազմակերպությունների հետ: Ազգային անվտանգության մարմիններն իրավապահ մարմինների հետ համագործակցում են հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման, կանխման, խափանման ու այլ հարցերի լուծման նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական եւ գաղտնի քննչական գործողություններ իրականացնելիս, որոնք սահմանվում են օրենքով: Ազգային անվտանգության մարզային մարմիններն իրենց օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ անկախ են պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից: Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման այլ ուժերի հնարավորությունները: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները պարտավոր են աջակցել ազգային անվտանգության մարմիններին դրանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները կատարելիս: Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի, էլեկտրոնային կապի, այդ թվում` հեռակոդային, գաղտնի, արբանյակային կապի համակարգերի ծառայություններ մատուցող կազմակերպությունները եւ քաղաքացիները պարտավոր են ազգային անվտանգության մարմինների պահանջով ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ եւ ծրագրային միջոցներ, ինչպես նաեւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիրների լուծման նպատակով ազգային անվտանգության մարմինների սպայական անձնակազմը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է գործուղվել պետական մարմիններ եւ կազմակերպություններ` նրանց թողնելով զինվորական ծառայության մեջ: Նշված սպաներին կենսաթոշակ նշանակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 16.Ազգային անվտանգության մարմինների պարտականությունները
(հոդվածն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-268-Ն)
Հոդված 17.Զենքի, հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառումը
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին թույլատրվում է կրել եւ պահել
հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով
նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ,
ինչպես նաեւ զենք ու հատուկ միջոցներ կիրառել:
Հոդված 18.Համագործակցությունը Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա
կազմակերպությունների հետ
Ազգային անվտանգության մարմինները կարող են համագործակցել պետական
մարմինների եւ կազմակերպությունների հետ:
Ազգային անվտանգության մարմիններն իրավապահ մարմինների հետ համագործակցում
են հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման, կանխման, խափանման ու այլ
հարցերի լուծման նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական եւ
գաղտնի քննչական գործողություններ իրականացնելիս, որոնք սահմանվում են օրենքով:
Ազգային անվտանգության մարզային մարմիններն իրենց օպերատիվ-հետախուզական
գործունեության մեջ անկախ են պետական կառավարման տարածքային եւ տեղական
ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից:
Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության օրենքներով
սահմանված կարգով կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության
անվտանգության ապահովման այլ ուժերի հնարավորությունները:
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները
պարտավոր են աջակցել ազգային անվտանգության մարմիններին դրանց կողմից իրենց վրա
դրված պարտականությունները կատարելիս:
Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի, էլեկտրոնային կապի, այդ թվում`
հեռակոդային, գաղտնի, արբանյակային կապի համակարգերի ծառայություններ մատուցող
կազմակերպությունները եւ քաղաքացիները պարտավոր են ազգային անվտանգության
մարմինների պահանջով ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ
սարքավորումներ եւ ծրագրային միջոցներ, ինչպես նաեւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել
ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
անցկացնելու համար:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիրների լուծման
նպատակով ազգային անվտանգության մարմինների սպայական անձնակազմը, Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է գործուղվել պետական
մարմիններ եւ կազմակերպություններ` նրանց թողնելով զինվորական ծառայության մեջ:
Նշված սպաներին կենսաթոշակ նշանակվում է Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գործուղվող սպաները կենսաթոշակի ընտրության եւ ստանալու իրավունք ունեն` ըստ
մինչեւ գործուղվելը կամ գործուղվելուց հետո զբաղեցրած պաշտոնի:
Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների եւ
կազմակերպությունների հետ ազգային անվտանգության մարմինների համագործակցությունն
իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային
համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում`
փոխադարձության հիման վրա:
(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-268-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-156-Ն, 24.11.22
ՀՕ-449-Ն)
(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 4. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 19.Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները Ազգային անվտանգության մարմինների աշխատակից կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ընդունակ է իր անձնական ու գործնական հատկանիշներով, կրթությամբ եւ առողջական վիճակով կատարել իր վրա դրված պարտականությունները: Ազգային անվտանգության մարմինների հիմնական կադրերը դրանց զինծառայողներն են: Բացառիկ դեպքերում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով: Ազգային անվտանգության մարմինների սպաները եւ ենթասպաները զինծառայողներ են եւ զինվորական ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են նրանց կողմից կատարվող պարտականությունների յուրահատկությամբ: Ազգային անվտանգության մարմինների սպաները եւ ենթասպաները գտնվում են լիազորված մարմնի կադրային կազմում (ներառյալ` պետական կառավարման հանրապետական եւ մարզային մարմինները, կազմակերպությունները գործուղված սպաները) եւ պահեստազորում: Ենթակա զինծառայողներին խրախուսելու, կարգապահական տույժ տալու, ինչպես նաեւ զինվորական կոչումներ շնորհելու, զինծառայողներին պաշտոնի նշանակելու, պաշտոնն իջեցնելու եւ պաշտոնից ազատելու վերաբերյալ ազգային անվտանգության մարմինների պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանվում են օրենքով: Ազգային անվտանգության մարմինների քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարտականությունները, իրավունքները եւ արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ եւ լիազորված մարմնի ակտերով: Ազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ ծառայությունների համար թույլատրվում է ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին պարգեւատրել առանց հրապարակման (գաղտնի): Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ օժանդակել այդպիսի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին: Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրավունք չունեն ծառայությունը համատեղել այլ վճարովի աշխատանքի հետ, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվելուց, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է ծառայողական անհրաժեշտության հետ): Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը եւ տարբերանշանները հաստատում է վարչապետը: (19-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, 24.11.22 ՀՕ-449-Ն) (24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 20.Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների իրավական պաշտպանությունը Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս գտնվում են պետության պաշտպանության ներքո: Միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով լիազորված պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավունք ունեն միջամտել նրանց ծառայողական գործունեությանը: Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների ծառայողական
Հոդված 19.Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները
Ազգային անվտանգության մարմինների աշխատակից կարող է լինել Հայաստանի
Հանրապետության այն քաղաքացին, ով ընդունակ է իր անձնական ու գործնական
հատկանիշներով, կրթությամբ եւ առողջական վիճակով կատարել իր վրա դրված
պարտականությունները:
Ազգային անվտանգության մարմինների հիմնական կադրերը դրանց զինծառայողներն են:
Բացառիկ դեպքերում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել
քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող
անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված
կարգով:
Ազգային անվտանգության մարմինների սպաները եւ ենթասպաները զինծառայողներ են եւ
զինվորական ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը
համապատասխան` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները,
որոնք պայմանավորված են նրանց կողմից կատարվող պարտականությունների
յուրահատկությամբ:
Ազգային անվտանգության մարմինների սպաները եւ ենթասպաները գտնվում են
լիազորված մարմնի կադրային կազմում (ներառյալ` պետական կառավարման
հանրապետական եւ մարզային մարմինները, կազմակերպությունները գործուղված սպաները)
եւ պահեստազորում:
Ենթակա զինծառայողներին խրախուսելու, կարգապահական տույժ տալու, ինչպես նաեւ
զինվորական կոչումներ շնորհելու, զինծառայողներին պաշտոնի նշանակելու, պաշտոնն
իջեցնելու եւ պաշտոնից ազատելու վերաբերյալ ազգային անվտանգության մարմինների
պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանվում են օրենքով:
Ազգային անվտանգության մարմինների քաղաքացիական աշխատանք կատարող եւ
տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարտականությունները,
իրավունքները եւ արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության
աշխատանքային օրենսդրությամբ եւ լիազորված մարմնի ակտերով:
Ազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ
ծառայությունների համար թույլատրվում է ազգային անվտանգության մարմինների
աշխատակիցներին պարգեւատրել առանց հրապարակման (գաղտնի):
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին արգելվում է զբաղվել
ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ օժանդակել այդպիսի գործունեություն
իրականացնող իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին: Ազգային անվտանգության
մարմինների աշխատակիցներն իրավունք չունեն ծառայությունը համատեղել այլ վճարովի
աշխատանքի հետ, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական
գործունեությամբ զբաղվելուց, եթե դա չի խոչընդոտում ծառայողական
պարտականությունների կատարմանը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է
ծառայողական անհրաժեշտության հետ):
Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը եւ
տարբերանշանները հաստատում է վարչապետը:
(19-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, 24.11.22 ՀՕ-449-Ն)
(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 20.Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների իրավական
պաշտպանությունը
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները ծառայողական
պարտականությունները կատարելիս գտնվում են պետության պաշտպանության ներքո:
Միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով լիազորված պետական մարմինները եւ
պաշտոնատար անձինք իրավունք ունեն միջամտել նրանց ծառայողական գործունեությանը:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների ծառայողական
պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, ծառայողական պարտականությունները
կատարող աշխատակցին դիմադրելը, վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն
գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքն առաջացնում են Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` ազգային
անվտանգության մարմինների աշխատակցի եւ նրա ընտանիքի անդամների կյանքի ու
առողջության, պատվի, արժանապատվության եւ գույքի պաշտպանությունը հանցավոր
ոտնձգություններից կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով:
Ծառայողական պարտականությունները կատարող ազգային անվտանգության
մարմինների աշխատակցին բերման ենթարկելը, ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի,
անձնական եւ ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը
կատարվում է ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցչի
մասնակցությամբ:
Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններում եւ կազմակերպություններում,
ինչպես նաեւ հանցավոր խմբերում ազգային անվտանգության մարմինների հատուկ
առաջադրանք կատարած (կատարող) աշխատակիցների վերաբերյալ եղած
տեղեկությունները պետական գաղտնիք են ու կարող են հրապարակվել միայն նշված
աշխատակիցների գրավոր համաձայնությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքով
նախատեսված դեպքերում:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցը պատասխանատվություն չի կրում
օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու
հրազենի գործադրմամբ հանցագործություն կատարած անձին պատճառած ֆիզիկական կամ
նյութական վնասի համար:
(20-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-50-Ն)
Հոդված 21.Ազգային անվտանգության մարմինների աշխատողների սոցիալական ապահովությունը (վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-162-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-50-Ն)
Հոդված 21.Ազգային անվտանգության մարմինների աշխատողների սոցիալական
ապահովությունը
(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-162-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-50-Ն)
1. Ազգային անվտանգության մարմիններում աշխատողների սոցիալական
ապահովությունն իրականացվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի
կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ
զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին
համապատասխան:
(21-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-162-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, 24.11.22 ՀՕ-449-
Ն, 01.03.23 ՀՕ-50-Ն)
(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 22.Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների պատասխանատվությունը Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների գործողությունները, անգործությունը եւ որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով: (22-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-268-Ն) Հոդված 23.Ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցող անձանց իրավունքները եւ պարտականությունները Ազգային անվտանգության մարմինները կարող են առանձին անձանց, նրանց համաձայնությամբ, ներգրավել ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման գործում բացահայտ կամ գաղտնի համագործակցության, ընդ որում, նաեւ որպես արտահաստիքային աշխատակիցներ: Ազգային անվտանգության մարմինների արտահաստիքային աշխատակցի գործունեության կարգը սահմանվում է լիազորված մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով: Ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձն իրավունք ունի` ա) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներից պարզաբանում ստանալ իր առջեւ դրված խնդիրների, իրավունքների եւ պարտականությունների մասին. բ) գաղտնագործունեության նպատակով օգտագործել օպերատիվ քողարկման փաստաթղթեր. գ) պարգեւատրում ստանալ առանձին հանձնարարությունների անթերի կատարման համար.
Հոդված 22.Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների
պատասխանատվությունը
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցն իր պարտականությունները
չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների գործողությունները,
անգործությունը եւ որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական
կարգով:
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-268-Ն)
Հոդված 23.Ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցող անձանց
իրավունքները եւ պարտականությունները
Ազգային անվտանգության մարմինները կարող են առանձին անձանց, նրանց
համաձայնությամբ, ներգրավել ազգային անվտանգության մարմինների վրա դրված
պարտականությունների կատարման գործում բացահայտ կամ գաղտնի
համագործակցության, ընդ որում, նաեւ որպես արտահաստիքային աշխատակիցներ: Ազգային
անվտանգության մարմինների արտահաստիքային աշխատակցի գործունեության կարգը
սահմանվում է լիազորված մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով:
Ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող
անձն իրավունք ունի`
ա) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներից պարզաբանում ստանալ
իր առջեւ դրված խնդիրների, իրավունքների եւ պարտականությունների մասին.
բ) գաղտնագործունեության նպատակով օգտագործել օպերատիվ քողարկման
փաստաթղթեր.
գ) պարգեւատրում ստանալ առանձին հանձնարարությունների անթերի կատարման
համար.
դ) փոխհատուցում ստանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով եւ չափերով` ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցելիս
առողջությանը կամ գույքին պատճառված վնասի համար:
Ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցող անձը պարտավոր է`
ա) կատարել ազգային անվտանգության մարմինների հանձնարարությունները.
բ) թույլ չտալ, որ ոչ օբյեկտիվ, կեղծ կամ զրպարտչական տեղեկությունները միտումնավոր
ներկայացվեն.
գ) չհրապարակել պետական գաղտնիք կազմող տեղեկությունները եւ այն
տեղեկությունները, որոնք իրեն հայտնի են դարձել ազգային անվտանգության մարմինների
հետ համագործակցելիս:
(23-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն, 01.03.23 ՀՕ-50-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24.Ազգային անվտանգության մարմինների տեղեկատվական ապահովումը Իրենց գործունեությունն իրականացնելու համար ազգային անվտանգության մարմինները, լիազորված մարմնի գիտությամբ կամ հանձնարարությամբ, առանց լիցենզավորման, կարող են մշակել, ստեղծել եւ շահագործել տեղեկատվական, կապի եւ տվյալների փոխանցման համակարգեր, ինչպես նաեւ տեղեկատվության պահպանության միջոցներ (ներառյալ` գաղտնագրային պաշտպանության միջոցները): Տեղեկատվական համակարգերում իրավաբանական անձանց եւ քաղաքացիների մասին տեղեկությունների առկայությունն ազգային անվտանգության մարմինների կողմից նշված անձանց իրավունքների սահմանափակման հիմք չէ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման բնագավառում կատարված իրավախախտումների մասին տեղեկությունների, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ կազմակերպությունների, առանձին անձանց հետախուզական եւ այլ գործունեության մասին տեղեկությունների հաշվառման ու օգտագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի ակտերով: (24-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն) Հոդված 25.Ազգային անվտանգության մարմինների սպառազինության եւ հանդերձավորման միջոցները Ազգային անվտանգության մարմինները մշակում, ստեղծում, ձեռք են բերում եւ օգտագործում են սպառազինության եւ հանդերձավորման միջոցներ (ներառյալ` տեխնիկական եւ այլ հատուկ միջոցներ), ձեռք են բերում եւ օգտագործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային անվտանգության մարմինների համար նախատեսված եւ սպառազինության համար ընդունված զենք ու ռազմամթերք: Ազգային անվտանգության մարմինների կողմից օգտագործվող սպառազինության եւ հանդերձավորման միջոցների (ներառյալ` հատուկ տեխնիկական եւ այլ միջոցներ) փոխանցումը, Հայաստանի Հանրապետությունից արտահանումը եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն ազգային անվտանգության մարմիններն իրագործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: (25-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-35-Ն) Հոդված 26.Ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը Ազգային անվտանգության մարմինների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին: Լիազորված մարմնի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է հատուկ հոդված: Լիազորված մարմինը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, կարող է կառուցել բնակելի շենքեր` ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների կարիքները հոգալու համար: Ազգային անվտանգության մարմինների գործունեության ապահովման համար ստեղծված կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան: Գ Լ ՈՒ Խ 5. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հոդված 27.Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունը Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը՝ Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված
Հոդված 24.Ազգային անվտանգության մարմինների տեղեկատվական ապահովումը
Իրենց գործունեությունն իրականացնելու համար ազգային անվտանգության մարմինները,
լիազորված մարմնի գիտությամբ կամ հանձնարարությամբ, առանց լիցենզավորման, կարող
են մշակել, ստեղծել եւ շահագործել տեղեկատվական, կապի եւ տվյալների փոխանցման
համակարգեր, ինչպես նաեւ տեղեկատվության պահպանության միջոցներ (ներառյալ`
գաղտնագրային պաշտպանության միջոցները):
Տեղեկատվական համակարգերում իրավաբանական անձանց եւ քաղաքացիների մասին
տեղեկությունների առկայությունն ազգային անվտանգության մարմինների կողմից նշված
անձանց իրավունքների սահմանափակման հիմք չէ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման բնագավառում
կատարված իրավախախտումների մասին տեղեկությունների, օտարերկրյա պետությունների
հատուկ ծառայությունների եւ կազմակերպությունների, առանձին անձանց հետախուզական եւ
այլ գործունեության մասին տեղեկությունների հաշվառման ու օգտագործման կարգը
սահմանվում է լիազորված մարմնի ակտերով:
(24-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն)
Հոդված 25.Ազգային անվտանգության մարմինների սպառազինության եւ
հանդերձավորման միջոցները
Ազգային անվտանգության մարմինները մշակում, ստեղծում, ձեռք են բերում եւ
օգտագործում են սպառազինության եւ հանդերձավորման միջոցներ (ներառյալ` տեխնիկական
եւ այլ հատուկ միջոցներ), ձեռք են բերում եւ օգտագործում են Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային անվտանգության մարմինների համար
նախատեսված եւ սպառազինության համար ընդունված զենք ու ռազմամթերք:
Ազգային անվտանգության մարմինների կողմից օգտագործվող սպառազինության եւ
հանդերձավորման միջոցների (ներառյալ` հատուկ տեխնիկական եւ այլ միջոցներ)
փոխանցումը, Հայաստանի Հանրապետությունից արտահանումը եւ Հայաստանի
Հանրապետության տարածք ներմուծումն ազգային անվտանգության մարմիններն
իրագործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(25-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-35-Ն)
Հոդված 26.Ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը
Ազգային անվտանգության մարմինների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեի եւ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների
հաշվին:
Լիազորված մարմնի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում
նախատեսվում է հատուկ հոդված:
Լիազորված մարմինը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, կարող
է կառուցել բնակելի շենքեր` ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների
կարիքները հոգալու համար:
Ազգային անվտանգության մարմինների գործունեության ապահովման համար ստեղծված
կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի
Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 28.Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության ՆախագահՌ. Քոչարյան Երեւան 24 հունվարի 2002 թ. ՀՕ-294 Փոփոխման պատմություն Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Հոդված 28.Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
24 հունվարի 2002 թ.
ՀՕ-294
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-438-Ն---------
03.07.2025, ՀՕ-236-Ն---------
16.01.2024, ՀՕ-35-Ն15.02.2024, ՀՕ-294
22.12.2023, ՀՕ-2-Ն09.01.2024, ՀՕ-294
01.03.2023, ՀՕ-50-Ն06.04.2023, ՀՕ-294
23.12.2022, ՀՕ-612-Ն29.01.2023, ՀՕ-294
24.11.2022, ՀՕ-449-Ն17.12.2022, ՀՕ-294
06.07.2022, ՀՕ-328-Ն31.07.2022, ՀՕ-294
09.06.2022, ՀՕ-156-Ն01.07.2022, ՀՕ-294
23.03.2018, ՀՕ-268-Ն09.04.2018, ՀՕ-294
01.03.2018, ՀՕ-133-Ն31.03.2018, ՀՕ-294
23.03.2018, ՀՕ-221-Ն30.03.2018, ՀՕ-294
12.12.2013, ՀՕ-162-Ն01.07.2014, ՀՕ-294
14.04.2011, ՀՕ-81-Ն02.05.2011, ՀՕ-294
09.04.2007, ՀՕ-146-Ն20.05.2007, ՀՕ-294
14.12.2004, ՀՕ-8-Ն13.01.2005, ՀՕ-294
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա