Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-309
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.03.2023-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2002.04.12/12(187)
Հոդ.231
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ05.03.2002
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ29.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ12.04.2002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մարտի 5-ին
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է քաղաքացիական պաշտպանության սկզբունքները, պետական
կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների
(անկախ կազմակերպաիրավական ձեւից), Հայաստանի Հանրապետության քաղաքացիների,
քաղաքացիություն չունեցող անձանց եւ օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ՝
քաղաքացիներ) իրավունքներն ու պարտականությունները քաղաքացիական
պաշտպանության բնագավառում:
Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները. քաղաքացիական պաշտպանություն՝ միջոցառումների համակարգ` ուղղված բնակչության եւ նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում. քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածք` բնակավայր, հատուկ, կարեւորագույն ու պատմամշակութային նշանակության օբյեկտներ ընդգրկող տարածք. հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտներ` պետական եւ ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող ու բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտներ. քաղաքացիական պաշտպանության ծառայություններ՝ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց
Հոդված 1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
քաղաքացիական պաշտպանություն՝ միջոցառումների համակարգ` ուղղված բնակչության
եւ նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը
Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի
առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ
հայտարարվելու դեպքում.
քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածք` բնակավայր, հատուկ,
կարեւորագույն ու պատմամշակութային նշանակության օբյեկտներ ընդգրկող տարածք.
հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտներ` պետական եւ ռազմավարական
նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող ու բնակչության կենսագործունեությունն
ապահովող օբյեկտներ.
քաղաքացիական պաշտպանության ծառայություններ՝ պետական կառավարման եւ
տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց
իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների
իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններ.
քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝ համայնքներում,
կազմակերպություններում ստեղծվող կազմավորումներ, որոնք հանդերձավորված են
փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների համար
նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով, գույքով ու նախատեսված են իրականացնելու
քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ եւ չեն մտնում Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի կազմի մեջ.
անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ` առաջնահերթ
աշխատանքներ` ուղղված մարդկանց կյանքին եւ առողջությանն սպառնացող այնպիսի
գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն
եւ փրկելուն, ինչպես նաեւ շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ
վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի աղբյուրների վթարային անջատմանը,
բնակչության ու փրկարարների կենսաապահովման առաջնահերթ օբյեկտները
ժամանակավոր սխեմաներով վերականգնմանը, վերանորոգմանը եւ տարածքի
սանիտարական մաքրմանը:
Գ Լ ՈՒ Խ 3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 2.Քաղաքացիական պաշտպանության իրավական հիմքը Քաղաքացիական պաշտպանության իրավական ապահովման հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքները եւ իրավական ակտերը: Հոդված 3.Քաղաքացիական պաշտպանության համակարգը Քաղաքացիական պաշտպանության համակարգը ներառում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները: Գ Լ ՈՒ Խ 2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ Հոդված 4.Քաղաքացիական պաշտպանության սկզբունքները Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը պետության կարեւորագույն գործառույթներից մեկն է եւ ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է: Պետությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրներին պատրաստվում է նախապես` խաղաղ պայմաններում: Քաղաքացիական պաշտպանության սկզբունքներն են՝ ա) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում. բ) քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված՝ ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների. գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով: Հոդված 5.Քաղաքացիական պաշտպանության ձեւերը Քաղաքացիական պաշտպանության ձեւերն են տարահանումը, պատսպարումը եւ անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Գ Լ ՈՒ Խ 3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ Հոդված 6.Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները բաժանվում են նախապատրաստական եւ հիմնական միջոցառումների: Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն իրականացվում են նախապես: Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ
Հոդված 2.Քաղաքացիական պաշտպանության իրավական հիմքը
Քաղաքացիական պաշտպանության իրավական ապահովման հիմքն են Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային
պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքները եւ իրավական
ակտերը:
Հոդված 3.Քաղաքացիական պաշտպանության համակարգը
Քաղաքացիական պաշտպանության համակարգը ներառում է պետական կառավարման եւ
տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:
Գ Լ ՈՒ Խ 4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 7.Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն են՝ ա) քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը եւ մշտական պատրաստվածության ապահովումը. բ) քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում եւ մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունության ապահովումը եւ նպատակահարմար տեղաբաշխումը. գ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների եւ մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովումը. վտանգավոր օբյեկտների անվտանգ գործունեության ապահովումը. դ) կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի հիմնումը եւ դրանց բնականոն գործունեության ապահովումը. ե) պետական, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ կառավարման մարմիններ) ու կազմակերպությունների պատրաստումը եւ բնակչության ուսուցումը. զ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումը եւ գործունեության ապահովումը. է) կառավարման մարմինների եւ բնակչության իրազեկման ապահովման համակարգի հիմնումը. ը) պաշտպանական կառույցների շինարարությունը եւ պահպանումը. թ) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակումը եւ պահպանումը. ժ) սննդամթերքի, բժշկական ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների ստեղծումը եւ պահպանումը. ժա) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը: Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հոդված 8.Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումները Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն են՝ ա) կառավարման մարմինների եւ բնակչության ազդարարումը. բ) տարահանումը եւ տեղաբաշխումը. գ) պատսպարումը. դ) անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովումը. ե) քողարկումը. զ) փրկարարական աշխատանքների իրականացումը. է) բժշկական ապահովումը. ը) հակահրդեհային ապահովումը. թ) վտանգավոր տարածքների բացահայտումը, վնասազերծումն ու վարակազերծումը ճառագայթային, քիմիական եւ մանրէաբանական միջոցներից. ժ) բնակչության կենսագործունեության ապահովումը. ժա) զոհվածների հաշվառումը եւ հուղարկավորումը. ժբ) շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի ու վարակվածության դիտարկման եւ հսկողության մշտական իրականացման ուժեղացումը. ժգ) կառավարման մարմինների եւ բնակչության իրազեկման ապահովումը. ժդ) քիմիական, ճառագայթային եւ մանրէաբանական ապահովումը. ժե) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարումը. ժզ) հասարակական կարգի ապահովումը, ինչպես նաեւ հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների պահպանման ուժեղացումը. ժէ) նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային եւ այլ միջոցների նպատակային օգտագործման ապահովումը. ժը) փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական եւ տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը: Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Գ Լ ՈՒ Խ 4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ Հոդված 9.Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը
Հոդված 7.Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական
միջոցառումները
Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն են՝
ա) քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը եւ մշտական
պատրաստվածության ապահովումը.
բ) քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ
տարածքների գլխավոր հատակագծերում եւ մանրամասն հատակագծման նախագծերում
հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունության
ապահովումը եւ նպատակահարմար տեղաբաշխումը.
գ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների,
տրանսպորտային հաղորդակցության ուղիների եւ մայրուղիների շինարարության
անվտանգության ու հուսալիության ապահովումը. վտանգավոր օբյեկտների անվտանգ
գործունեության ապահովումը.
դ) կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի հիմնումը եւ դրանց բնականոն
գործունեության ապահովումը.
ե) պետական, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների
(այսուհետ՝ կառավարման մարմիններ) ու կազմակերպությունների պատրաստումը եւ
բնակչության ուսուցումը.
զ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության
համակարգի ստեղծումը եւ գործունեության ապահովումը.
է) կառավարման մարմինների եւ բնակչության իրազեկման ապահովման համակարգի
հիմնումը.
ը) պաշտպանական կառույցների շինարարությունը եւ պահպանումը.
թ) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության
նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակումը եւ պահպանումը.
ժ) սննդամթերքի, բժշկական ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների ստեղծումը
եւ պահպանումը.
ժա) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:
Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 8.Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումները
Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն են՝
ա) կառավարման մարմինների եւ բնակչության ազդարարումը.
բ) տարահանումը եւ տեղաբաշխումը.
գ) պատսպարումը.
դ) անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովումը.
ե) քողարկումը.
զ) փրկարարական աշխատանքների իրականացումը.
է) բժշկական ապահովումը.
ը) հակահրդեհային ապահովումը.
թ) վտանգավոր տարածքների բացահայտումը, վնասազերծումն ու վարակազերծումը
ճառագայթային, քիմիական եւ մանրէաբանական միջոցներից.
ժ) բնակչության կենսագործունեության ապահովումը.
ժա) զոհվածների հաշվառումը եւ հուղարկավորումը.
ժբ) շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի ու վարակվածության դիտարկման եւ
հսկողության մշտական իրականացման ուժեղացումը.
ժգ) կառավարման մարմինների եւ բնակչության իրազեկման ապահովումը.
ժդ) քիմիական, ճառագայթային եւ մանրէաբանական ապահովումը.
ժե) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարումը.
ժզ) հասարակական կարգի ապահովումը, ինչպես նաեւ հատուկ, կարեւորագույն
նշանակության օբյեկտների պահպանման ուժեղացումը.
ժէ) նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային եւ այլ միջոցների նպատակային
օգտագործման ապահովումը.
ժը) փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար կապի
հանրապետական, գերատեսչական եւ տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը:
Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 10.Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ա) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը. բ) ապահովում է քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացումը. գ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը. դ) հաստատում է քաղաքացիական պաշտպանության զարգացման ծրագրերը եւ վերահսկում է դրանց կատարումը. ե) սահմանում է քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքների ցանկը` ըստ վտանգավորության աստիճանի. զ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ու կազմավորումների ստեղծման, նախապատրաստման եւ գործունեության կարգը. է) հաստատում է հատուկ, կարեւորագույն օբյեկտների, ինչպես նաեւ առարկաների, գործընթացների, նախագծերի եւ լուծումների պետական փորձաքննության իրականացման կարգը. ը) հաստատում է բնակչության ազդարարման եւ իրազեկման կարգը. թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Հոդված 11.Լիազոր մարմնի իրավասությունը (վերնագիրը փոփ. 16.12.22 ՀՕ-481-Ն) Լիազոր մարմինը՝ ա) մշակում է քաղաքացիական պաշտպանության պլաններ եւ ծրագրեր, ապահովում է դրանք սահմանված կարգով հաստատման ներկայացնելը եւ կազմակերպում է դրանց կատարումը. բ) համակարգում եւ վերահսկում է կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում. գ) կազմակերպում է կառավարման մարմինների պատրաստումն ու բնակչության ուսուցումը. դ) կազմակերպում է բնակչության ազդարարումն ու իրազեկումը. ե) կազմակերպում է հատուկ, կարեւորագույն օբյեկտների, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից վտանգավորություն ներկայացնող առարկաների, գործընթացների, նախագծերի եւ լուծումների պետական փորձաքննությունը.
Հոդված 10.Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը.
բ) ապահովում է քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական
միասնական քաղաքականության իրականացումը.
գ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման
կարգը.
դ) հաստատում է քաղաքացիական պաշտպանության զարգացման ծրագրերը եւ
վերահսկում է դրանց կատարումը.
ե) սահմանում է քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքների ցանկը`
ըստ վտանգավորության աստիճանի.
զ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ու
կազմավորումների ստեղծման, նախապատրաստման եւ գործունեության կարգը.
է) հաստատում է հատուկ, կարեւորագույն օբյեկտների, ինչպես նաեւ առարկաների,
գործընթացների, նախագծերի եւ լուծումների պետական փորձաքննության իրականացման
կարգը.
ը) հաստատում է բնակչության ազդարարման եւ իրազեկման կարգը.
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ
լիազորություններ:
Հոդված 11.Լիազոր մարմնի իրավասությունը
(վերնագիրը փոփ. 16.12.22 ՀՕ-481-Ն)
Լիազոր մարմինը՝
ա) մշակում է քաղաքացիական պաշտպանության պլաններ եւ ծրագրեր, ապահովում է
դրանք սահմանված կարգով հաստատման ներկայացնելը եւ կազմակերպում է դրանց
կատարումը.
բ) համակարգում եւ վերահսկում է կառավարման մարմինների, կազմակերպությունների
գործունեությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում.
գ) կազմակերպում է կառավարման մարմինների պատրաստումն ու բնակչության
ուսուցումը.
դ) կազմակերպում է բնակչության ազդարարումն ու իրազեկումը.
ե) կազմակերպում է հատուկ, կարեւորագույն օբյեկտների, ինչպես նաեւ քաղաքացիական
պաշտպանության տեսանկյունից վտանգավորություն ներկայացնող առարկաների,
գործընթացների, նախագծերի եւ լուծումների պետական փորձաքննությունը.
զ) համակարգում եւ վերահսկում է տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով
ֆինանսական, պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների, ֆոնդերի կուտակման
գործընթացը եւ դրանց նպատակային օգտագործումը.
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ
լիազորություններ:
(11-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-481-Ն)
Հոդված 12.Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների իրավասությունը Պետական կառավարման հանրապետական մարմինները՝ ա) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունը. բ) ստեղծում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ. գ) կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը եւ իրականացումը. դ) կազմակերպում են համակարգի կազմակերպությունների կայուն գործունեությունը. ե) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Հոդված 13.Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը Պետական կառավարման տարածքային մարմինները՝ ա) կազմակերպում եւ ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի տարածքում. բ) մասնակցում են պետական հանրապետական պլաններով եւ ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին. գ) տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին եւ բնակչությանը ներգրավում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը. դ) ստեղծում են մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ եւ ուժեր. ե) հանձնարարականներ են տալիս պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վերաբերյալ. զ) իրականացնում են մարզի բնակչության, նյութական եւ մշակութային արժեքների տարահանումը. է) իրականացնում են մարզի բնակչության պատսպարումը եւ անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը. ը) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Հոդված 14.Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը Տեղական ինքնակառավարման մարմինները՝ ա) կազմակերպում եւ իրականացնում են համայնքում քաղաքացիական պաշտպանությունը. բ) իրականացնում են միջոցառումներ՝ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով. գ) կազմակերպում են համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը եւ իրականացումը. դ) իրականացնում են համայնքի բնակչության, նյութական եւ մշակութային արժեքների տարահանումը, բնակչության պատսպարումը եւ անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը. ե) ստեղծում են համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ. զ) իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումը. է) ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ուժեր եւ ապահովում են այդ ուժերի պատրաստականությունը. ը) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Հոդված 15.Կազմակերպությունների իրավասությունը Կազմակերպությունները՝ ա) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը. բ) ստեղծում են փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ուժեր. գ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող,
Հոդված 12.Հայաստանի Հանրապետության պետական կառավարման
հանրապետական մարմինների իրավասությունը
Պետական կառավարման հանրապետական մարմինները՝
ա) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունը.
բ) ստեղծում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.
գ) կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների
պլանավորումը եւ իրականացումը.
դ) կազմակերպում են համակարգի կազմակերպությունների կայուն գործունեությունը.
ե) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ
լիազորություններ:
Հոդված 13.Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը
Պետական կառավարման տարածքային մարմինները՝
ա) կազմակերպում եւ ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության
միջոցառումների իրականացումը մարզի տարածքում.
բ) մասնակցում են պետական հանրապետական պլաններով եւ ծրագրերով նախատեսված
քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.
գ) տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին եւ
բնակչությանը ներգրավում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների
իրականացմանը.
դ) ստեղծում են մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ եւ ուժեր.
ե) հանձնարարականներ են տալիս պետական կառավարման հանրապետական
մարմինների տարածքային ստորաբաժանումներին՝ քաղաքացիական պաշտպանության
միջոցառումների իրականացման վերաբերյալ.
զ) իրականացնում են մարզի բնակչության, նյութական եւ մշակութային արժեքների
տարահանումը.
է) իրականացնում են մարզի բնակչության պատսպարումը եւ անհատական
պաշտպանության միջոցներով ապահովումը.
ը) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ
լիազորություններ:
Հոդված 14.Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը
Տեղական ինքնակառավարման մարմինները՝
ա) կազմակերպում եւ իրականացնում են համայնքում քաղաքացիական
պաշտպանությունը.
բ) իրականացնում են միջոցառումներ՝ համայնքային ենթակայության օբյեկտների
անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով.
գ) կազմակերպում են համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների
պլանավորումը եւ իրականացումը.
դ) իրականացնում են համայնքի բնակչության, նյութական եւ մշակութային արժեքների
տարահանումը, բնակչության պատսպարումը եւ անհատական պաշտպանության միջոցներով
ապահովումը.
ե) ստեղծում են համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.
զ) իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումը.
է) ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ
ուժեր եւ ապահովում են այդ ուժերի պատրաստականությունը.
ը) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ
լիազորություններ:
Հոդված 15.Կազմակերպությունների իրավասությունը
Կազմակերպությունները՝
ա) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.
բ) ստեղծում են փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների
իրականացման համար անհրաժեշտ ուժեր.
գ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ
լիազորություններ:
Պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող,
ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն
ներկայացնող կազմակերպություններն ստեղծում են քաղաքացիական պաշտպանության
ծառայություններ: Այդ կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ
Հոդված 16.Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն՝ ա) ստանալ ճշգրիտ տեղեկություն իրենց պաշտպանվածության աստիճանի մասին. բ) ստանալ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հետեւանքով կրած վնասների փոխհատուցում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը մասնակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 17.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց եւ օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք եւ օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են կատարել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ուղղությամբ քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների բոլոր ցուցումները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք եւ օտարերկրյա քաղաքացիները քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Գ Լ ՈՒ Խ 7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ Հոդված 18.Քաղաքացիական պաշտպանության ուժերը Քաղաքացիական պաշտպանության ուժերն են՝ ա) քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները. բ) փրկարար ուժերը. գ) քաղաքացիական պաշտպանության կազմավորումները: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին կարող են ներգրավվել նաեւ Հայաստանի Հանրապետության այլ զորքերի ստորաբաժանումներ: (18-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-125-Ն) Հոդված 19.Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները (վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-125-Ն) Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն ընդգրկվում են Լիազոր մարմնի կազմում, համարվում են մշտական պատրաստության ստորաբաժանումներ եւ նախատեսված են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար: Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը եւ իրավասությունը սահմանվում են օրենքով: (19-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.05 ՀՕ-125-Ն, խմբ. 07.04.16 ՀՕ-41-Ն, փոփ.
Հոդված 16.Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները եւ
պարտականությունները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն՝
ա) ստանալ ճշգրիտ տեղեկություն իրենց պաշտպանվածության աստիճանի մասին.
բ) ստանալ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման
հետեւանքով կրած վնասների փոխհատուցում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են քաղաքացիական
պաշտպանության միջոցառումների իրականացմանը մասնակցել Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 17.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց եւ
օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք եւ օտարերկրյա
քաղաքացիները պարտավոր են կատարել քաղաքացիական պաշտպանության
միջոցառումների ուղղությամբ քաղաքացիական պաշտպանության կառավարման
մարմինների բոլոր ցուցումները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք եւ օտարերկրյա
քաղաքացիները քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են
սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին
համապատասխան:
Հոդված 20.Փրկարար ուժերը Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ փրկարարական աշխատանքների կատարման եւ բնակչությանը մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով ստեղծվում են փրկարար ուժեր, որոնք մշտական պատրաստության վիճակում են եւ գործում են կենտրոնացված կառավարման սկզբունքով: Փրկարար ուժերն ստեղծվում են պետական կառավարման եւ տեղական
Հոդված 20.Փրկարար ուժերը
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ
փրկարարական աշխատանքների կատարման եւ բնակչությանը մասնագիտացված
օգնություն ցույց տալու նպատակով ստեղծվում են փրկարար ուժեր, որոնք մշտական
պատրաստության վիճակում են եւ գործում են կենտրոնացված կառավարման սկզբունքով:
Փրկարար ուժերն ստեղծվում են պետական կառավարման եւ տեղական
ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կազմում:
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են նաեւ
հասարակական փրկարար միավորումները:
Գ Լ ՈՒ Խ 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 21.Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները նախատեսված են փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար: Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները բաժանվում են մարզային, համայնքային եւ կազմակերպությունների կազմավորումների: Կազմակերպությունների կազմավորումներն ստեղծվում են կազմակերպություններում (անկախ կազմակերպաիրավական ձեւից): Համայնքի քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ կազմակերպությունների կազմավորումները (բացի հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտներից) կարող են միավորվել համայնքային կազմավորումներում: Մարզի քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ քաղաքացիական պաշտպանության համայնքային կազմավորումները կարող են միավորվել մարզային կազմավորումներում: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումները նախատեսված են հանրապետական, մարզային, համայնքային եւ կազմակերպության մակարդակներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն ապահովելու նպատակով: (21-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-23-Ն) Գ Լ ՈՒ Խ 8. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ Հոդված 22.Նյութատեխնիկական ապահովման եւ ֆինանսավորման հիմնական աղբյուրները Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացնում են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների միջոցների հաշվին: Կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձեւից) սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում են իրենց միջոցների հաշվին: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ պետական սեփականություն չհամարվող գույքի ու այլ արժեքների տիրապետումը եւ օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հետագա համարժեք փոխհատուցմամբ: Գ Լ ՈՒ Խ 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 23.Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 24.Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության ՆախագահՌ. Քոչարյան Երեւան 29 մարտի 2002 թ. ՀՕ-309 Փոփոխման պատմություն Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Հոդված 21.Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները
Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները նախատեսված են
փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար:
Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները բաժանվում են մարզային,
համայնքային եւ կազմակերպությունների կազմավորումների:
Կազմակերպությունների կազմավորումներն ստեղծվում են կազմակերպություններում
(անկախ կազմակերպաիրավական ձեւից):
Համայնքի քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ կազմակերպությունների
կազմավորումները (բացի հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտներից) կարող են
միավորվել համայնքային կազմավորումներում:
Մարզի քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ քաղաքացիական
պաշտպանության համայնքային կազմավորումները կարող են միավորվել մարզային
կազմավորումներում:
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումները նախատեսված
են հանրապետական, մարզային, համայնքային եւ կազմակերպության մակարդակներում
քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն ապահովելու նպատակով:
(21-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-23-Ն)