Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-163-Ն
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.2022-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՄիասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը
20.04.2021
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ24.03.2021
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ17.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ23.10.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին
«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ- 255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2.
Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-
255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ
մտնելու օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից դադարեցված է համարվում Հայաստանի
Հանրապետության հատուկ քննչական ծառայության գործունեությունը:
3. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության գործունեության
դադարեցումից հետո հատուկ քննչական ծառայության քաղաքացիական ծառայողները վեց
ամիս ժամկետով գրանցվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հատուկ քննչական ծառայությունում գտնվող
կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը (նյութերը),
ինչպես նաեւ կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործի հարուցման
փուլում գտնվող գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն կոմիտե:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված՝ հատուկ քննչական ծառայությունում
գտնվող քրեական գործերը (նյութերը), ինչպես նաեւ քրեական գործի հարուցման փուլում
գտնվող գործերը (նյութերը) փոխանցվում են այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության։
6. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված գործերի՝ համապատասխանաբար
հակակոռուպցիոն կոմիտե եւ ըստ ենթակայության՝ այլ քննչական մարմիններ փոխանցմամբ
պայմանավորված՝ հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտ հաշվում
առկա միջոցները ենթակա են փոխանցման նշված մարմինների դեպոզիտ հաշիվներին,
բացառությամբ ազգային անվտանգության ծառայության, որի քննչական դեպարտամենտ
փոխանցված քրեական գործերի կապակցությամբ նշված դեպոզիտ հաշվում առկա
միջոցները ենթակա են փոխանցման դատախազության՝ քրեական գործերով պատճառված
վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:
7. Հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա այն
միջոցները, որոնք չեն առնչվում սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված
փոխանցվող գործերին, ենթակա են փոխանցման դատախազության` քրեական գործերով
պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:
(2-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-624-Ն)
Հանրապետության նախագահԱ. Սարգսյան
2021 թ. ապրիլի 17
Երեւան
ՀՕ-163-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
23.12.2022, ՀՕ-624-Ն31.12.2022, ՀՕ-163-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա