Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-71-Ն
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2022-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՄիասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը
07.04.2022
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ01.04.2022
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ06.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ17.04.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի ապրիլի 1-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 102-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով. «6. Եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, կամ սույն օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:»։ Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Եթե «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կարգով միավորված համայնքի ավագանու առաջին նիստը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում չի գումարվում, կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։ Այս դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում: (2-րդ հոդվածը լրաց. 06.05.22 ՀՕ-106-Ն) Հանրապետության նախագահՎ. Խաչատուրյան 2022 թ. ապրիլի 6 Երեւան ՀՕ-71-Ն
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337
օրենքի 102-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու
լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, կամ սույն
օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները
վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը
նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով
նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան
հաջորդող տասներորդ օրը: Եթե «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ
հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կարգով միավորված համայնքի ավագանու առաջին
նիստը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում չի գումարվում, կամ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված
կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա
Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի
պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի
լիազորությունների ստանձնումը։ Այս դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին»
օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում:
(2-րդ հոդվածը լրաց. 06.05.22 ՀՕ-106-Ն)
Հանրապետության նախագահՎ. Խաչատուրյան
2022 թ. ապրիլի 6
Երեւան
ՀՕ-71-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2022 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
06.05.2022, ՀՕ-106-Ն12.05.2022, ՀՕ-71-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա