ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
№ ՀՕ-49-Ն
Структура закона
Статьи0 элементов
Загрузка структуры...
ՀՕ-49-Ն
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Օրենք
16.02.2021
17.02.2022
160464.txt
Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-49-Ն
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.02.2022-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՄիասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը
16.02.2021
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ20.01.2021
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ16.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ17.02.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 150.15-րդ հոդվածով. «Հոդված
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք)
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 150.15-րդ հոդվածով.
«Հոդված
150.15.
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու
համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային
սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական
վկայագրման եւ լցավորման պահանջները խախտելը
1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար
ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ`
գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական
վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ
պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ
ձեռնարկատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի
հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ պարբերական վկայագրման կարգի
պահանջների խախտմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած
նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների եւ
գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ
վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ
ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի
երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
3. Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու,
նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների
լցավորումը`
առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի
նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ
տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի
չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին մասը «նախատեսված» բառից առաջ լրացնել «, 150.15-րդ հոդվածով» բառերով: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 1-ից: (3-րդ հոդվածը փոփ. 09.02.22 ՀՕ-34-Ն) Հանրապետության նախագահԱ. Սարգսյան 2021 թ. փետրվարի 16 Երեւան ՀՕ-49-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: Փոփոխման պատմություն Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Հոդված 2. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին մասը «նախատեսված» բառից առաջ
լրացնել «, 150.15-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 1-ից:
(3-րդ հոդվածը փոփ. 09.02.22 ՀՕ-34-Ն)
Հանրապետության նախագահԱ. Սարգսյան
2021 թ. փետրվարի 16
Երեւան
ՀՕ-49-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
09.02.2022, ՀՕ-34-Ն22.02.2022, ՀՕ-49-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա