Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-258-Ն
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.10.2020-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2007.01.17/4(528)
Հոդ.27
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ05.12.2006
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ29.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ27.01.2007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Ռազմական դրության իրավական ռեժիմը Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ եւ թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակումների եւ նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում: Հոդված 2.Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերը Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, ինչպես նաեւ ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը: Հոդված 3.Ռազմական դրություն հայտարարելու նպատակը Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն
Հոդված 1.Ռազմական դրության իրավական ռեժիմը
Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված
հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու
դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է
պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների,
կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ եւ թույլատրում է
իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա
քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների եւ ազատությունների
որոշակի սահմանափակումների եւ նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների
սահմանում:
Հոդված 2.Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերը
Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, ինչպես նաեւ ռազմական դրության
իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու
նորմերը:
Հոդված 3.Ռազմական դրություն հայտարարելու նպատակը
Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն
բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա
զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաեւ ապահովել
պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու
մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության
պայմաններում:
Գ Լ ՈՒ Խ 2. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հոդված 4.Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքները
Հոդված 4.Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայող
հանգամանքները
1. Ռազմական դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության
դեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության
ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ դրանով
պայմանավորված` քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, եւ այդ հանգամանքների
վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներ են՝
ա) այլ պետության զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք,
նման ներխուժման հետեւանքով Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքի
բռնազավթումը.
բ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք
ներխուժելու անմիջական վտանգի առկայությունը.
գ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի
ռմբահարումը.
դ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի
կամ այլ զորքերի վրա հարձակումը՝ անկախ վերջիններիս տեղակայման վայրից.
ե) այլ պետության գործողությունները, որոնք թույլ են տալիս երրորդ պետությանը իր
տարածքն օգտագործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում
իրականացնելու համար.
զ) այլ պետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ուղարկված կամ նրա
անունից գործող զինված խմբերի, ապակայունացնող ուժերի կամ վարձկանների զինված
ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում կարող են համարվել
նաեւ այլ պետության զինված ուժերի կողմից ցանկացած այլ գործողությունները կամ դրանց
նախապատրաստությունը, ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության
կանոնադրության կամ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի
խախտմամբ իրականացված այլ գործողությունները, որոնք իրական սպառնալիք են
ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ
տարածքային ամբողջականության համար, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությանը
պատերազմ հայտարարելը:
Հոդված 5.Ռազմական դրություն հայտարարելը
Հոդված 5.Ռազմական դրություն հայտարարելը
1. Ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա
անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում:
2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ
գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային
ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության
սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել ռազմական դրությունը:
3. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության
կառավարությունն ուղերձով դիմում է ժողովրդին եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ
մասնակի զորահավաք:
(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 15.11.17 ՀՕ-197-Ն)
Հոդված 6.Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման բովանդակությունը (վերնագիրը փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)
Հոդված 6.Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի
Հանրապետության կառավարության որոշման բովանդակությունը
(վերնագիրը փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)
1. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն՝
ա) ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.
բ) ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.
գ) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրություն.
դ) ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը.
ե) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն
չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների եւ ազատության ժամանակավոր
սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, ինչպես նաեւ նրանց նկատմամբ
լրացուցիչ պարտավորությունների ցանկը.
զ) ռազմական դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ
մարմինները եւ նրանց իրավասությունների շրջանակները.
է) ռազմական դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման
համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.
ը) քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական կամ հիմնական
միջոցառումների իրականացման մասին.
թ) ռազմական դրության գործողությունն ուժի մեջ մտնելու ժամկետը:
(պարբերությունն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-197-Ն)
2. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշումը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ,
ռադիոյով եւ մամուլով:
(6-րդ հոդվածը փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 7.Ռազմական դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները (հոդվածն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-197-Ն) Գ Լ ՈՒ Խ 3. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ Հոդված 8.Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրականացվող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները
Հոդված 7.Ռազմական դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները
(հոդվածն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-197-Ն)
Հոդված 9.Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինները
Հոդված 9.Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինները
1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են
Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության,
ոստիկանության, արդարադատության, առողջապահության, քաղաքացիական
պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների
ուժերն ու միջոցները:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության,
ոստիկանության, արդարադատության, առողջապահության, քաղաքացիական
պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների բնագավառների պետական լիազոր
մարմինների ուժերն ու միջոցները կիրառվում են հետեւյալ միջոցառումների իրականացման
նպատակով.
ա) հասարակական կարգի պահպանություն եւ հասարակական անվտանգության
ապահովում.
բ) ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս
գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.
գ) բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող
օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության
կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող
օբյեկտների պաշտպանություն.
դ) անօրինական զինված խմբավորումների գործունեության, ահաբեկչական եւ դիվերսիոն
գործողությունների բացահայտում, կանխում եւ խափանում.
ե) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության
պաշտպանության ապահովում.
ե.1) ռազմական դրության պայմաններում բնակչության բժշկական օգնության եւ
սպասարկման ապահովում, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող
կազմակերպություններին բնակչության բնական կենսագոյության ապահովման համար
լրացուցիչ ուժերի եւ միջոցների ծավալման վերաբերյալ առաջադրանքների տրամադրում.
ե.2)
զ) սույն օրենքով սահմանված ռազմական դրության ռեժիմի ապահովմանն ուղղված այլ
միջոցառումների իրականացում:
3. Ռազմական դրություն հայտարարված տարածքում պատերազմական գործողություններ
իրականացվելու դեպքում սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրագործումը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է վերապահվել
զինվորական կառավարման մարմիններին:
(9-րդ հոդվածը փոփ. 07.04.16 ՀՕ-42-Ն, 15.11.17 ՀՕ-197-Ն, լրաց. 04.12.19 ՀՕ-262-Ն)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-436-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025
թվականի նոյեմբերի 1-ից)
Գ Լ ՈՒ Խ 4. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (վերնագիրը խմբ. 15.11.17 ՀՕ-197-Ն)
Հոդված 10.Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունները (հոդվածն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-197-Ն) Հոդված 11.Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հոդված 10.Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ
Հանրապետության Նախագահի լիազորությունները
(հոդվածն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-197-Ն)
Հոդված 11.Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ղեկավարում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման կազմակերպման
գործընթացը.
2) սույն օրենքի համաձայն` սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմն
ապահովող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության
իրավական ռեժիմն ապահովող մարմիններն ու ուժերը, ինչպես նաեւ վերահսկում է
ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների ու
ժամանակավոր սահմանափակումների իրականացման գործընթացը.
3) որոշում է ընդունում ռազմական դրության պայմաններում Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու
արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի կիրառման մասին, ինչպես
նաեւ սահմանում է նրանց խնդիրները.
4) կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.
5) ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության
կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը.
6) սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից)
կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության
կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման
առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները.
7) վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության եւ բնակչության
կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական
պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի
բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.
8) սահմանում է սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների
վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգ.
9) ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող
ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային եւ բանկային պետական
հատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է ֆինանսատնտեսական
գործունեության առանձին տեսակների, ներառյալ` ծառայությունների մատուցման,
ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների
շրջանակները.
10) սահմանում է ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության
կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ
տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի ու
առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների
աշխատանքի հատուկ ռեժիմ.
11) սահմանում է պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների,
վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու
ապահովման նպատակով աշխատունակ բնակչության եւ տրանսպորտային միջոցների
ներգրավման կարգը.
12) սահմանում է ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում
փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ
(անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, ինչպես նաեւ հատուկ թույլտվությունների
(անցագրերի) ձեւերը.
13) սահմանում է ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք եւ
ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից` զենք, ռազմամթերք,
մարտական եւ ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ եւ ռադիոակտիվ նյութեր
ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաեւ ժամանակավորապես առգրավված զենքն ու
ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական եւ ուսումնական ռազմական տեխնիկան
զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին,
իսկ թունավոր նյութերը եւ ռադիոակտիվ նյութերը՝ իրավասու պետական մարմիններին
հանձնելու կարգը.
14) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված`
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով վերապահված այլ
լիազորություններ.
15) սահմանում է ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն եւ սպասարկում
իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձեւից)
առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարման
լիազորությունները:
(11-րդ հոդվածը լրաց. 07.04.16 ՀՕ-42-Ն, խմբ. 15.11.17 ՀՕ-197-Ն, լրաց. 04.12.19 ՀՕ-
262-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12.Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ պետական կառավարման մարմինների լիազորությունները Պետական կառավարման մարմինները, իրենց իրավասությունների շրջանակներում՝ ա) կազմակերպում են ռազմական դրության պայմաններում պետության եւ բնակչության կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը. բ) կազմակերպում են ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության պարենային եւ ոչ պարենային ապրանքների մատակարարումը, ապահովում են զորահավաքային առաջադրանքների ու ծրագրերի իրականացումը. գ) իրականացնում են ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի ապահովմանը, բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանությանն ուղղված գործողություններ. դ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձեւից, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների: (12-րդ հոդվածը լրաց. 07.04.16 ՀՕ-42-Ն, փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն, լրաց. 04.12.19 ՀՕ- 262-Ն) Հոդված 13.Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները Տեղական ինքնակառավարման մարմինները, իրենց իրավասությունների շրջանակներում՝ ա) աջակցում են սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրականացմանը. բ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ: (13-րդ հոդվածը փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն) Գ Լ ՈՒ Խ 5. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ Հոդված 14.Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների եւ ժամանակավոր սահմանափակումների սահմանները Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումները եւ ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների փոփոխությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ պարտավորությունները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջները եւ համարժեք են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներին, ինչպես նաեւ պետք է համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին եւ բխեն ռազմական դրության պայմաններում (արտակարգ իրավիճակներում) պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից: (14-րդ հոդվածը լրաց. 15.11.17 ՀՕ-197-Ն) Հոդված 15.Ռազմական դրության գործողության ընթացքում ֆիզիկական եւ
Հոդված 12.Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ
պետական կառավարման մարմինների լիազորությունները
Պետական կառավարման մարմինները, իրենց իրավասությունների շրջանակներում՝
ա) կազմակերպում են ռազմական դրության պայմաններում պետության եւ բնակչության
կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական
պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի
ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.
բ) կազմակերպում են ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության
պարենային եւ ոչ պարենային ապրանքների մատակարարումը, ապահովում են
զորահավաքային առաջադրանքների ու ծրագրերի իրականացումը.
գ) իրականացնում են ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու եւ
տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի ապահովմանը, բնակչության կենսագոյությունը,
ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի
գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա
միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանությանն ուղղված
գործողություններ.
դ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված`
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով
նախատեսված այլ լիազորություններ:
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում
իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման
լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության
բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն եւ
սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձեւից,
բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:
(12-րդ հոդվածը լրաց. 07.04.16 ՀՕ-42-Ն, փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն, լրաց. 04.12.19 ՀՕ-
262-Ն)
Հոդված 13.Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ
տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
Տեղական ինքնակառավարման մարմինները, իրենց իրավասությունների շրջանակներում՝
ա) աջակցում են սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրականացմանը.
բ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված`
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով
նախատեսված այլ լիազորություններ:
(13-րդ հոդվածը փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)
Հոդված 16.Ռազմական դրության գործողության ընթացքում ֆիզիկական անձանց եւ պաշտոնատար անձանց պարտականություններն ու պատասխանատվությունը
Հոդված 16.Ռազմական դրության գործողության ընթացքում ֆիզիկական անձանց եւ
պաշտոնատար անձանց պարտականություններն ու
պատասխանատվությունը
1. Ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել ռազմական
դրություն հայտարարված տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող
մարմինների եւ ուժերի պահանջները, ինչպես նաեւ մասնակցել եւ աջակցել ռազմական
դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
2. Ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական անձինք
եւ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 17.Ռազմական դրության գործողության դադարեցումը
Հոդված 17.Ռազմական դրության գործողության դադարեցումը
1. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների
վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն
դադարեցվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի մասին
բնակչությունն իրազեկվում է սույն օրենքով սահմանված` ռազմական դրություն
հայտարարելու մասին տեղեկացվելու կարգով:
Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված որեւէ առանձին
միջոցառման իրականացումն Ազգային ժողովի կողմից չեղյալ հայտարարվելու դեպքում
դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը, իսկ Ազգային ժողովի կողմից
ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների
իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում ռազմական դրությունը դադարում է, որի
մասին բնակչությունն անհապաղ իրազեկվում է մամուլով եւ զանգվածային լրատվության մյուս
միջոցներով:
2. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված եւ
ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների
ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող՝ Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշումները կիրառվում են միայն ռազմական դրության գործողության
ժամկետի ընթացքում եւ ուժը կորցրած են ճանաչվում ռազմական դրության գործողության
դադարեցման հետ միաժամանակ՝ առանց այդ մասին հատուկ իրազեկելու:
(17-րդ հոդվածը փոփ., խմբ. 15.11.17 ՀՕ-197-Ն)
Հոդված 18.Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 18.Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ
օրվանից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ռազմական դրության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-121):
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2006 թ. դեկտեմբերի 29
Երեւան
ՀՕ-258-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-436-Ն---------
28.10.2020, ՀՕ-464-Ն29.10.2020, ՀՕ-258-Ն
04.12.2019, ՀՕ-262-Ն26.12.2019, ՀՕ-258-Ն
15.11.2017, ՀՕ-197-Ն09.04.2018, ՀՕ-258-Ն
07.04.2016, ՀՕ-42-Ն06.05.2016, ՀՕ-258-Ն
14.04.2011, ՀՕ-79-Ն02.05.2011, ՀՕ-258-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա