Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-266
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.04.2018-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2001.12.25/41(173)
Հոդ.1000
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ20.11.2001
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ17.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ25.12.2001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի նոյեմբերի 20-ին
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի
հասկացությունը, գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու
պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի եւ պետական սահմանի
պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների
իրավական եւ սոցիալական պաշտպանվածությունը, սահմանապահ զորքերի ֆինանսական եւ
նյութատեխնիկական ապահովումը:
Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը (այսուհետ` սահմանապահ զորքեր) կոչված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը (այսուհետ` պետական սահման) պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու անկախությունն ապահովելու, պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն, պետական սահմանի ռեժիմ եւ սահմանային ռեժիմ իրականացնելու համար: Ռազմական դրության ժամանակ սահմանապահ զորքերը կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության իրականացմանը: Սահմանապահ զորքերի միավորումներն ու զորամասերն ունեն սահմանված ձեւի մարտական դրոշներ: Սահմանապահ զորքերի զինծառայողներն ու մարտական տեխնիկան կրում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տարբերանշաններ:
Հոդված 1.Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը
Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը (այսուհետ` սահմանապահ
զորքեր) կոչված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը (այսուհետ`
պետական սահման) պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության
անվտանգությունն ու անկախությունն ապահովելու, պետական սահմանի անցման կետերում
սահմանային վերահսկողություն, պետական սահմանի ռեժիմ եւ սահմանային ռեժիմ
իրականացնելու համար:
Ռազմական դրության ժամանակ սահմանապահ զորքերը կարող են ներգրավվել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության իրականացմանը:
Սահմանապահ զորքերի միավորումներն ու զորամասերն ունեն սահմանված ձեւի
մարտական դրոշներ:
Սահմանապահ զորքերի զինծառայողներն ու մարտական տեխնիկան կրում են
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տարբերանշաններ:
Հոդված 2.Սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքը Սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներն ու իրավական ակտերը: Հոդված 3.Սահմանապահ զորքերի գործունեության սկզբունքները Սահմանապահ զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդասիրության, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, միանձնյա ղեկավարման, ազգային անվտանգության միասնական համակարգի, պետական մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ համագործակցության սկզբունքներով: Հոդված 4.Սահմանապահ զորքերի ղեկավարումը Սահմանապահ զորքերը գործում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կազմում: Սահմանապահ զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնում է սահմանապահ զորքերի հրամանատարը: (4-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-535-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-271-Ն) Հոդված 4.1. Սահմանապահ զորքերի հրամանատարի նշանակումը եւ ազատումը
Հոդված 2.Սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքը
Սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքն են Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային
պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներն ու իրավական
ակտերը:
Հոդված 3.Սահմանապահ զորքերի գործունեության սկզբունքները
Սահմանապահ զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության,
մարդասիրության, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների
պաշտպանության, միանձնյա ղեկավարման, ազգային անվտանգության միասնական
համակարգի, պետական մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ
համագործակցության սկզբունքներով:
Հոդված 4.Սահմանապահ զորքերի ղեկավարումը
Սահմանապահ զորքերը գործում են Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ`
լիազորված մարմին) կազմում:
Սահմանապահ զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնում է սահմանապահ
զորքերի հրամանատարը:
(4-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-535-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-271-Ն)
Հոդված 4.1. Սահմանապահ զորքերի հրամանատարի նշանակումը եւ ազատումը
1. Սահմանապահ զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից
ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ լիազորված
մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:
2. Վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր եւ ներառում է պաշտոնի
նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ
աշխատանքային գործունեության մասին եւ կոչումը:
3. Սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու մասին վարչապետի
առաջարկությանը կցվում են լիազորված մարմնի ղեկավարի միջնորդությունը, որը ներառում
է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը եւ պաշտոնի նշանակելու կամ
պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան
հրամանագրի նախագիծը:
4. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո`
եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ
այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
5. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի
առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝
եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական
դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից
Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը
համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա
ժամկետում ստորագրում է համապատասխան հրամանագիրը:
7. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից
Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը
հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ
մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
8. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով
սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ
անձը պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով՝
սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից,
որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր
հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում
Կառավարության պաշտոնական կայքէջում:
(4.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-271-Ն)
Հոդված 5.Սահմանապահ զորքերի կազմը եւ կառուցվածքը Սահմանապահ զորքերի կենտրոնական ղեկավարման մարմինը պետական սահմանի պահպանության գլխավոր վարչությունն է, որը կազմված է ենթակա միավորումներից ու զորամասերից, սահմանային վերահսկողության զորամասերից ու ստորաբաժանումներից, ուսումնական զորամասերից եւ ապահովման ստորաբաժանումներից: Սահմանապահ զորքերի թվակազմը, լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է
Հոդված 5.Սահմանապահ զորքերի կազմը եւ կառուցվածքը
Սահմանապահ զորքերի կենտրոնական ղեկավարման մարմինը պետական սահմանի
պահպանության գլխավոր վարչությունն է, որը կազմված է ենթակա միավորումներից ու
զորամասերից, սահմանային վերահսկողության զորամասերից ու ստորաբաժանումներից,
ուսումնական զորամասերից եւ ապահովման ստորաբաժանումներից:
Սահմանապահ զորքերի թվակազմը, լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 2. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 6.Սահմանապահ զորքերի միավորումների եւ զորամասերի տեղաբաշխումը Սահմանապահ զորքերի միավորումների եւ զորամասերի տեղաբաշխումը (վերատեղաբաշխումը) իրականացնում է լիազորված մարմնի ղեկավարը` սահմանապահ զորքերի հրամանատարի ներկայացմամբ: Գ Լ ՈՒ Խ 2. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հոդված 7.Սահմանապահ զորքերի իրավունքները Սահմանային գոտում (շերտում) եւ պետական սահմանի անցման կետերում սահմանապահ զորքերն իրավունք ունեն` ա) տեղաբաշխել սահմանապահ վերակարգեր եւ իրականացնել օպերատիվ- հետախուզական միջոցառումներ տեղանքի ցանկացած հատվածում. բ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հողամասերի սեփականատերերից պահանջել իրենց խնդիրների իրականացման համար տրամադրելու այդ հողամասերի սահմանափակ օգտագործման իրավունք (սահմանապահ վերակարգերի ու տրանսպորտային միջոցների շարժի ճանապարհներ, ինչպես նաեւ ցանկապատերի եւ ուրիշ արգելափակոցների վրա միջանցքների ստեղծում եւ ապահովում). գ) սահմանապահ վերակարգերի միջոցով ուղեկցել մարդատար եւ ապրանքատար գնացքներ, տրանսպորտային այլ միջոցներ. դ) օրենքով սահմանված կարգով ստուգել անձանց եւ տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, իրականացնել տրանսպորտային միջոցների եւ դրանցով տեղափոխվող բեռների զննություն: Զննության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց` սահմանապահ զորքերի կողմից պատճառված վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ վնաս պատճառած անձը ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. ե) օրենքով սահմանված կարգով իրենց տրամադրված հողամասերում կառուցել շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ուսումնական, նյութատեխնիկական բազայի օբյեկտներ, անցկացնել կապի գծեր, տեղաբաշխել ու օգտագործել տեխնիկա եւ սպառազինություն. զ) իրականացնել պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմն ու պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վարչական ձերբակալում` օրենքով սահմանված կարգով եւ ժամկետով. է) զննության ենթարկել եւ անհրաժեշտության դեպքում վերցնել ձերբակալվածների մոտ եղած իրերն ու փաստաթղթերը: Վարչական ձերբակալման եւ ձերբակալվածների իրերը վերցնելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ կազմվում է արձանագրություն. ը) վարչական ձերբակալման ենթարկված կամ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց, իրավասու մարմինների քննությանը ենթակա այլ անձանց պահել սահմանապահ զորքերի հատուկ սարքավորված շինություններում: Անհրաժեշտության դեպքում այդ անձինք կարող են պահվել ազգային անվտանգության եւ ներքին գործերի մարմինների ժամանակավոր պահման մեկուսարաններում. թ) անձանց, օրենքով սահմանված կարգով, հրավիրել սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ եւ նրանցից ստանալ բացատրություններ պետական սահմանի ապօրինի հատման, պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի կամ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման` նրանց հայտնի հանգամանքները պարզելու նպատակով. ժ) պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերում կատարել համապատասխան նշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես վերցնել դրանք, ինչպես նաեւ վերցնել կեղծ փաստաթղթերը, թույլ չտալ պետական սահմանով անցնել Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի իրավունք տվող համապատասխան փաստաթղթեր չունեցող անձանց մինչեւ նրանց պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի պատշաճ ձեւակերպումը կամ մինչեւ նրանց կողմից փաստաթղթերը կորցնելու հանգամանքների պարզաբանումը. ժա) շահագրգիռ պետական մարմինների եւ կազմակերպությունների հետ համատեղ որոշել պետական սահմանի անցման կետերում ուղեւորների ու բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կանգառի (կայանման) վայրերն ու տեւողությունը. ժբ) օրենքով սահմանված կարգով առգրավել սահմանային վերահսկողության ժամանակ հայտնաբերված` պետական սահմանով ապօրինի փոխադրվող զենքը, ռազմամթերքը, թմրանյութերը, տարադրամը, արժեքավոր իրերն ու ապրանքները. ժգ) սահմանային որոնում (օպերացիա), օպերատիվ-հետախուզական գործունեություն
Հոդված 6.Սահմանապահ զորքերի միավորումների եւ զորամասերի տեղաբաշխումը
Սահմանապահ զորքերի միավորումների եւ զորամասերի տեղաբաշխումը
(վերատեղաբաշխումը) իրականացնում է լիազորված մարմնի ղեկավարը` սահմանապահ
զորքերի հրամանատարի ներկայացմամբ:
Գ Լ ՈՒ Խ 3. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 8.Սահմանապահ զորքերի պարտականությունները Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս սահմանապահ զորքերը պարտավոր են` ա) պահպանել պետական սահմանը եւ թույլ չտալ դրա ապօրինի փոփոխություն. բ) հետ մղել զինված ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք, խափանել պետական սահմանում ծագող զինված եւ այլ սադրանքները, հիշյալ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել բնակչությանն ու սեփականության բոլոր ձեւերը. գ) վերահսկել պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահանջների ապահովումը. դ) ապահովել պետական սահմանի ռեժիմին վերաբերող այն պարտավորությունների կատարումը, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով. ե) կանխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձանց գործողությունները. զ) պետական սահմանում իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն, պայքարել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական եւ ապօրինի գործունեության դեմ. է) մասնակցել պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա), սահմանագծման (դեմարկացիա) եւ վերասահմանագծման (ռեդեմարկացիա) աշխատանքներին. ը) աջակցել սահմանային գոտում (շերտում) Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինների գործունեությանն իրենց խնդիրներին համապատասխան միջոցառումներ իրականացնելիս. թ) կազմակերպել եւ իրականացնել սահմանային ներկայացուցչական աշխատանք Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների համապատասխան մարմինների հետ: Հոդված 9.Սահմանապահ զորքերի պատասխանատվությունը Սահմանապահներն իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սահմանապահի անօրինական գործողության կամ անգործության հետեւանքով կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան: Սահմանապահների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով: Գ Լ ՈՒ Խ 3. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ Հոդված 10.Զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառումը Սահմանապահ զորքերը պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս իրավունք ունեն կիրառել զենք ու մարտական տեխնիկա` ա) զինված հարձակումը հետ մղելիս եւ պետական սահմանը խախտողների զինված դիմադրությունը կանխելիս. բ) անզեն հարձակումը հետ մղելիս եւ անզեն անձանց դիմադրությունը կանխելիս, եթե սահմանապահների կամ քաղաքացիների կյանքին սպառնում է բացահայտ վտանգ, եւ այդ վտանգը կանխելու այլ միջոցները բացառվում են. գ) պետական սահմանը խախտողների, սահմանակից պետության տարածքում թաքնվելու փորձ կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության տարածքի խորքերը թափանցելիս, եթե նրանց կանխելու մյուս միջոցներն սպառվել են. դ) պետական սահմանը խախտելու պատճառով ձերբակալված անձանց փախուստի ժամանակ, եթե հնարավոր չէ փախուստը խոչընդոտել այլ միջոցներով.
Հոդված 8.Սահմանապահ զորքերի պարտականությունները
Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս սահմանապահ
զորքերը պարտավոր են`
ա) պահպանել պետական սահմանը եւ թույլ չտալ դրա ապօրինի փոփոխություն.
բ) հետ մղել զինված ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք,
խափանել պետական սահմանում ծագող զինված եւ այլ սադրանքները, հիշյալ հանցավոր
ոտնձգություններից պաշտպանել բնակչությանն ու սեփականության բոլոր ձեւերը.
գ) վերահսկել պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի եւ պետական սահմանի
անցման կետերի ռեժիմի պահանջների ապահովումը.
դ) ապահովել պետական սահմանի ռեժիմին վերաբերող այն պարտավորությունների
կատարումը, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
ե) կանխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմը, սահմանային
ռեժիմը եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձանց
գործողությունները.
զ) պետական սահմանում իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն,
պայքարել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու
կազմակերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական եւ ապօրինի
գործունեության դեմ.
է) մասնակցել պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա), սահմանագծման
(դեմարկացիա) եւ վերասահմանագծման (ռեդեմարկացիա) աշխատանքներին.
ը) աջակցել սահմանային գոտում (շերտում) Հայաստանի Հանրապետության պետական
լիազորված մարմինների գործունեությանն իրենց խնդիրներին համապատասխան
միջոցառումներ իրականացնելիս.
թ) կազմակերպել եւ իրականացնել սահմանային ներկայացուցչական աշխատանք
Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների համապատասխան
մարմինների հետ:
Հոդված 9.Սահմանապահ զորքերի պատասխանատվությունը
Սահմանապահներն իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ
կատարելու համար ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սահմանապահի անօրինական գործողության կամ անգործության հետեւանքով
կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է հատուցման`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:
Սահմանապահների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել
վերադասության կամ դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 11.Հատուկ միջոցների կիրառումը Պետական սահմանը պահպանելիս սահմանապահ զորքերը կիրառում են հատուկ միջոցներ (ձեռնաշղթա կամ կապելու այլ հարմարանքներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, ուշադրությունը շեղող լուսաձայնային սարքեր, տրանսպորտի ընթացքը հարկադրաբար կանգնեցնող սարքեր), ֆիզիկական ուժ (ներառյալ` ձեռնամարտի հնարքներ) եւ ծառայողական շներ` հետեւյալ դեպքերում. ա) պետական սահմանի պահպանության գործում իրենց ծառայողական պարտականությունները կամ հասարակական պարտքը կատարող սահմանապահ զորքերի զինծառայողների եւ քաղաքացիների վրա հարձակումը հետ մղելիս, ինչպես նաեւ պատանդներին ազատելիս. բ) պետական սահմանի խմբային խախտումները կամ զանգվածային անկարգությունները կանխելիս. գ) սահմանապահ զորքերի շենքերի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների վրա հարձակումը հետ մղելիս. դ) պետական սահմանը խախտողներին ձերբակալելիս, նրանց սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ տեղափոխելիս, ձերբակալված անձանց պահակախմբերով ուղեկցելիս, եթե նրանք չեն հնազանդվում կամ դիմադրում են սահմանապահ զորքերի զինծառայողներին: Հատուկ միջոցների օգտագործումը, բացի անսպասելի հարձակումը հետ մղելուց եւ պատանդներին ազատելուց, պետք է հաջորդի այդ միջոցների օգտագործման մտադրության մասին զգուշացմանը, եւ, եթե իրադրությունը թույլատրում է, իրավախախտումները դադարեցնելու համար տրամադրվի բավարար ժամանակ: Օգտագործվող հատուկ միջոցների տեսակը որոշվում է ստեղծված իրադրությամբ, իրավախախտման բնույթով եւ իրավախախտի անձով: Հատուկ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է ձգտել քաղաքացիների առողջությանը պատճառված վնասը հասցնել նվազագույնի: Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նշված անձանց կողմից ցույց տրվող զինված դիմադրության, մարդկանց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող գործողությունների դեպքերի: Գ Լ ՈՒ Խ 4. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ Հոդված 12.Սահմանապահ զորքերի անձնակազմը Սահմանապահ զորքերի անձնակազմը կազմված է զինծառայողներից եւ քաղաքացիական անձնակազմից:
Հոդված 11.Հատուկ միջոցների կիրառումը
Պետական սահմանը պահպանելիս սահմանապահ զորքերը կիրառում են հատուկ
միջոցներ (ձեռնաշղթա կամ կապելու այլ հարմարանքներ, ռետինե մահակներ, արցունքաբեր
նյութեր, ուշադրությունը շեղող լուսաձայնային սարքեր, տրանսպորտի ընթացքը
հարկադրաբար կանգնեցնող սարքեր), ֆիզիկական ուժ (ներառյալ` ձեռնամարտի հնարքներ)
եւ ծառայողական շներ` հետեւյալ դեպքերում.
ա) պետական սահմանի պահպանության գործում իրենց ծառայողական
պարտականությունները կամ հասարակական պարտքը կատարող սահմանապահ զորքերի
զինծառայողների եւ քաղաքացիների վրա հարձակումը հետ մղելիս, ինչպես նաեւ
պատանդներին ազատելիս.
բ) պետական սահմանի խմբային խախտումները կամ զանգվածային անկարգությունները
կանխելիս.
գ) սահմանապահ զորքերի շենքերի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների վրա
հարձակումը հետ մղելիս.
դ) պետական սահմանը խախտողներին ձերբակալելիս, նրանց սահմանապահ զորքերի
ստորաբաժանումներ տեղափոխելիս, ձերբակալված անձանց պահակախմբերով ուղեկցելիս,
եթե նրանք չեն հնազանդվում կամ դիմադրում են սահմանապահ զորքերի զինծառայողներին:
Հատուկ միջոցների օգտագործումը, բացի անսպասելի հարձակումը հետ մղելուց եւ
պատանդներին ազատելուց, պետք է հաջորդի այդ միջոցների օգտագործման մտադրության
մասին զգուշացմանը, եւ, եթե իրադրությունը թույլատրում է, իրավախախտումները
դադարեցնելու համար տրամադրվի բավարար ժամանակ:
Օգտագործվող հատուկ միջոցների տեսակը որոշվում է ստեղծված իրադրությամբ,
իրավախախտման բնույթով եւ իրավախախտի անձով: Հատուկ միջոցներ օգտագործելիս
անհրաժեշտ է ձգտել քաղաքացիների առողջությանը պատճառված վնասը հասցնել
նվազագույնի:
Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց,
հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց եւ անչափահասների նկատմամբ,
բացառությամբ նշված անձանց կողմից ցույց տրվող զինված դիմադրության, մարդկանց
կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող գործողությունների դեպքերի:
Գ Լ ՈՒ Խ 5. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13.Սահմանապահ զորքերի համալրումը Սահմանապահ զորքերի համալրումը ժամկետային ծառայության զինծառայողներով իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սահմանապահ զորքերի համալրման վիճակի եւ որակի, զորամասերում ու ստորաբաժանումներում զինծառայողների տեղաբաշխման, ծառայության ժամկետները լրացած ժամկետային ծառայության զինծառայողների ժամանակին եւ կարգավորված զորացրման պատասխանատվությունը կրում է սահմանապահ զորքերի հրամանատարը: Հոդված 14.Սահմանապահ զորքերի կադրերի պատրաստումը Սահմանապահ զորքերի կադրերի մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում: Գ Լ ՈՒ Խ 5. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ Հոդված 15.Սահմանապահ զորքերի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանվածությունը Պետական սահմանի պահպանության խնդիրները լուծելիս սահմանապահ զորքերի զինծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են եւ գտնվում են պետության պաշտպանության ներքո: Նրանց օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման բոլոր քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված անձանցից, իրավասու չէ միջամտել նրանց գործունեությանը: Սահմանապահ զորքերի զինծառայողների` պետական սահմանի պահպանության պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, այդ պարտականությունները կատարելիս սահմանապահ զորքերի զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն: Հոդված 16.Պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանվածությունը Սահմանապահ զորքերին աջակցելու համար քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ապօրինի գործողություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն: Հոդված 17.Սահմանապահ զորքերի զինծառայողների եւ պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը Սահմանապահ զորքերի զինծառայողների եւ պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հոդված 18.Սահմանապահ զորքերի զինծառայողներին եւ պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիներին տրվող լրացուցիչ երաշխիքների սահմանումը Սահմանապահ զորքերի զինծառայողների եւ պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ երաշխիքներ եւ փոխհատուցումներ: Գ Լ ՈՒ Խ 6.
Հոդված 13.Սահմանապահ զորքերի համալրումը
Սահմանապահ զորքերի համալրումը ժամկետային ծառայության զինծառայողներով
իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
համաձայն:
Սահմանապահ զորքերի համալրման վիճակի եւ որակի, զորամասերում ու
ստորաբաժանումներում զինծառայողների տեղաբաշխման, ծառայության ժամկետները
լրացած ժամկետային ծառայության զինծառայողների ժամանակին եւ կարգավորված
զորացրման պատասխանատվությունը կրում է սահմանապահ զորքերի հրամանատարը:
Հոդված 14.Սահմանապահ զորքերի կադրերի պատրաստումը
Սահմանապահ զորքերի կադրերի մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը
եւ որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում`
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ինչպես
նաեւ օտարերկրյա պետություններում:
Գ Լ ՈՒ Խ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 19.Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումը Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: Հոդված 20.Սահմանապահ զորքերի նյութատեխնիկական ապահովումը Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ապահովվում են պետական սահմանի պահպանության համար անհրաժեշտ ռազմական գույքով, նյութերով ու սարքավորումներով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լիազորված մարմնի ներկայացրած հայտերի հիման վրա, կենտրոնացված կարգով ապահովում է սահմանապահ զորքերի ռազմական եւ նյութատեխնիկական մատակարարումը: Գ Լ ՈՒ Խ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ Հոդված 21.Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության ՆախագահՌ. Քոչարյան Երեւան 17 դեկտեմբերի 2001 թ. ՀՕ-266 Փոփոխման պատմություն Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Հոդված 19.Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումը
Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումն իրականացվում է Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեից:
Հոդված 20.Սահմանապահ զորքերի նյութատեխնիկական ապահովումը
Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած
կարգով ապահովվում են պետական սահմանի պահպանության համար անհրաժեշտ
ռազմական գույքով, նյութերով ու սարքավորումներով: Հայաստանի Հանրապետության
կառավարությունը, լիազորված մարմնի ներկայացրած հայտերի հիման վրա, կենտրոնացված
կարգով ապահովում է սահմանապահ զորքերի ռազմական եւ նյութատեխնիկական
մատակարարումը: