ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
№ ՀՕ-103
Структура закона
Статьи0 элементов
Загрузка структуры...
ՀՕ-103
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Օրենք
15.02.1997
28.02.1997
120793.txt
Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-103
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.04.2018-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 1997.02.28/3
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ03.02.1997
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ15.02.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ28.02.1997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի
առարկություններով եւ առաջարկություններով
3 փետրվարի 1997 թ.
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ
ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած
հիվանդության կանխարգելման, ախտորոշման եւ հսկողության իրականացման կարգը,
ինչպես նաեւ մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության
կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները:
Գ Լ ՈՒ Խ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները. մարդու իմունային անբավարարության վիրուս (այսուհետ՝ ՄԻԱՎ)` վիրուս, որն ախտահարում է մարդու իմունային համակարգը եւ հանգեցնում իմունային անբավարարության համախտանիշի առաջացմանն ու զարգացմանը. ՄԻԱՎ-ի վարակ` երկարատեւ ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է. ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ` ՁԻԱՀ)` հիվանդություն, որը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մեջ, համարվում է ՄԻԱՎ-ի վարակի վերջին փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետեւանքով օրգանիզմը դառնում է անպաշտպան զանազան վարակիչ եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ. ՄԻԱՎ-ով վարակված անձ` մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել են մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ-
Հոդված 1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
մարդու իմունային անբավարարության վիրուս (այսուհետ՝ ՄԻԱՎ)` վիրուս, որն
ախտահարում է մարդու իմունային համակարգը եւ հանգեցնում իմունային
անբավարարության համախտանիշի առաջացմանն ու զարգացմանը.
ՄԻԱՎ-ի վարակ` երկարատեւ ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը
ՄԻԱՎ-ն է.
ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ` ՁԻԱՀ)`
հիվանդություն, որը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մեջ, համարվում է ՄԻԱՎ-ի
վարակի վերջին փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ,
որի հետեւանքով օրգանիզմը դառնում է անպաշտպան զանազան վարակիչ եւ ուռուցքային
հիվանդությունների նկատմամբ.
ՄԻԱՎ-ով վարակված անձ` մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել են մարդու իմունային
անբավարարության վիրուսը կամ վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ-
ով վարակված անձը, չունենալով համախտանիշի արտաքին նշաններ, համարվում է վարակի
աղբյուր.
ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով
պայմանավորված իմունային համակարգի խոր ախտահարում եւ դրա հետեւանքով
առաջացած ախտաբանական դրսեւորումներ:
(1-ին հոդվածը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 2.ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաեւ առողջապահական, կրթական եւ այլ կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ): ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման եւ հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է կառավարությունը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործին կարող են մասնակցել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունները), բարեգործները (ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա եւ միջազգային բարեգործական կազմակերպությունները): (2-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-92, 19.03.09 ՀՕ-63-Ն) Հոդված 3.Սույն օրենքի գործողության ոլորտը Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետեւ` անձինք), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) վրա: Հոդված 4.Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ա) պարբերաբար տեղեկացնում է բնակչությանը ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների մասին. բ) իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակային հսկողություն` Հայաստանի Հանրապետության տարածքում լիազորված պետական մարմինների միջոցով. գ) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակված անձանց եւ ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության եւ սպասարկման նպատակային ծրագրերը. դ) պայմաններ է ստեղծում ՁԻԱՀ-ի գիտական եւ գործնական հետազոտությունների համար. ե) իրականացնում է դեռահասների բարոյական եւ սեռական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող թեմատիկ հարցերը կրթական ծրագրերում ընդգրկելու միջոցով. զ) ստեղծում է պայմաններ ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառի կադրերի պատրաստման համար. է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան տեղեկատվություն է փոխանակում ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի տարածվածության մասին. ը) (կետն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-149-Ն) թ) մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ- ի դեմ ձեռնարկվող միջգերատեսչական միջոցառումները` ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման վերաբերյալ պետական նպատակային ծրագրի շրջանակներում. ժ) ապահովում է ՄԻԱՎ-ի վարակի հայտնաբերման նպատակով կատարվող բժշկական հետազոտությունների մատչելիությունը, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ անանուն հետազոտությունը, որը զուգորդվում է նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվության տրամադրման հետ: Նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը. ժա) սահմանում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային եւ հետթեստային խորհրդատվության եւ հետազոտության իրականացման կարգը:
Հոդված 2.ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայությունը
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են
պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով
իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաեւ առողջապահական,
կրթական եւ այլ կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձեւից)
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների
սահմաններում:
Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ
մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի
կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ):
ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման եւ հատկացված
միջոցների արդյունավետ օգտագործման համար լիազորված պետական մարմինը մշակում է
պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է կառավարությունը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործին կարող են մասնակցել ֆիզիկական եւ իրավաբանական
անձինք (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք,
օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունները), բարեգործները (ֆիզիկական եւ
իրավաբանական անձինք, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն
չունեցող անձինք, օտարերկրյա եւ միջազգային բարեգործական կազմակերպությունները):
(2-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-92, 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 3.Սույն օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի
Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն
չունեցող անձանց (այսուհետեւ` անձինք), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ
սեփականության ձեւից) վրա:
Հոդված 4.Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) պարբերաբար տեղեկացնում է բնակչությանը ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների
մասին.
բ) իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակային հսկողություն` Հայաստանի
Հանրապետության տարածքում լիազորված պետական մարմինների միջոցով.
գ) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակված անձանց եւ
ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության եւ սպասարկման
նպատակային ծրագրերը.
դ) պայմաններ է ստեղծում ՁԻԱՀ-ի գիտական եւ գործնական հետազոտությունների
համար.
ե) իրականացնում է դեռահասների բարոյական եւ սեռական դաստիարակությանն ուղղված
միջոցառումներ, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող թեմատիկ հարցերը
կրթական ծրագրերում ընդգրկելու միջոցով.
զ) ստեղծում է պայմաններ ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառի կադրերի պատրաստման
համար.
է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան
տեղեկատվություն է փոխանակում ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի տարածվածության մասին.
ը) (կետն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-149-Ն)
թ) մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-
ի դեմ ձեռնարկվող միջգերատեսչական միջոցառումները` ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման
վերաբերյալ պետական նպատակային ծրագրի շրջանակներում.
ժ) ապահովում է ՄԻԱՎ-ի վարակի հայտնաբերման նպատակով կատարվող բժշկական
հետազոտությունների մատչելիությունը, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ անանուն
հետազոտությունը, որը զուգորդվում է նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվության
տրամադրման հետ: Նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվության տրամադրման
կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը.
ժա) սահմանում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների ՄԻԱՎ վարակի
վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային եւ հետթեստային
խորհրդատվության եւ հետազոտության իրականացման կարգը:
(4-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32, 19.03.09 ՀՕ-63-Ն, 11.09.12 ՀՕ-181-Ն, փոփ.
25.10.17 ՀՕ-149-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2 ՄԻԱՎ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հոդված 5.ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման ծրագրերի ֆինանսավորումը ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային` ելնելով հասարակության, ինչպես նաեւ անձանց կյանքի եւ առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման եւ սոցիալական պաշտպանվածության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: (5-րդ հոդվածը լրաց. 11.10.00 ՀՕ-92, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն) Հոդված 6.ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության երաշխիքները Անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հոդված 7.Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայմանները (7-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.03.09 ՀՕ-63-Ն) Հոդված 8.ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց բուժումը (վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: (մասն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-149-Ն) (8-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ. 25.10.17 ՀՕ-149-Ն) Հոդված 9. Միջազգային պայմանագրերի գործողությունը (վերնագիրը խմբ. 25.10.17 ՀՕ-149-Ն) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: (9-րդ հոդվածը խմբ. 25.10.17 ՀՕ-149-Ն) Գ Լ ՈՒ Խ 2 ՄԻԱՎ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ Հոդված 10.Լաբորատոր հետազոտությունները ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում (անկախ սեփականության ձեւից): ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտության դրական արդյունքների դեպքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից պարտադիր կարգով կատարվում է կրկնակի հետազոտություն: ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունները կամավոր են եւ անանուն` բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված դեպքերի: Այն անձինք, որոնց պետք է ներարկեն արյուն, արյան բաղադրամասեր կամ կենսաբանական հեղուկներ, փոխպատվաստեն օրգաններ եւ հյուսվածքներ, կարող են պահանջել դրանց կրկնակի լաբորատոր հետազոտություն` ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ լաբորատոր հետազոտությունը զուգորդվում է նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվությամբ: Մինչեւ 14 տարեկան երեխաների հետազոտությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով կամ համաձայնությամբ, իսկ 14-18 տարեկան երեխաներինը` նրանց դիմումով կամ համաձայնությամբ, բացառությամբ օրենքով
Հոդված 5.ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման ծրագրերի ֆինանսավորումը
ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է
որպես առաջնային` ելնելով հասարակության, ինչպես նաեւ անձանց կյանքի եւ առողջության
անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման եւ սոցիալական
պաշտպանվածության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների
հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ օրենքով
չարգելված այլ միջոցների հաշվին:
(5-րդ հոդվածը լրաց. 11.10.00 ՀՕ-92, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 6.ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքների եւ ազատությունների
պաշտպանության երաշխիքները
Անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների
եւ ազատությունների սահմանափակման համար` բացառությամբ օրենքով նախատեսված
դեպքերի:
Հոդված 7.Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց`
Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայմանները
(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 8.ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն
չունեցող անձանց բուժումը
(վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ
քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց
բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով:
(մասն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-149-Ն)
(8-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ. 25.10.17 ՀՕ-149-Ն)
Հոդված 9.
Միջազգային պայմանագրերի գործողությունը
(վերնագիրը խմբ. 25.10.17 ՀՕ-149-Ն)
Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն
օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի
նորմերը:
(9-րդ հոդվածը խմբ. 25.10.17 ՀՕ-149-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4 ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 11.ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության ենթակա խմբերը (վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն) Պարտադիր բժշկական խորհրդատվության եւ հետազոտության ենթակա են՝ ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորները. բ) ՄԻԱՎ-ի վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները: Բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն եւ հետազոտություն տրամադրվում է՝ ա) հղի կանանց. բ) սեռավարակակիրներին. գ) թմրամոլներին. դ) կալանավորված անձանց եւ դատապարտյալներին: Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն ստանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվություն եւ հետազոտություն: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը սահմանում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված խորհրդատվության եւ հետազոտության կարգերը, բացառությամբ 2-րդ մասի «դ» կետի: (11-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-92, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-181-Ն) Գ Լ ՈՒ Խ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՒՄՈՎ ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ Հոդված 12.ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին ենթակա անձանց սոցիալական պաշտպանվածությունն աշխատանքի բնագավառում Ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների ՄԻԱՎ-ով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող աշխատողների, ինչպես նաեւ այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է ՄԻԱՎ պարունակող նյութերի հետ, սահմանվում է ա) հավելավճար աշխատավարձի նկատմամբ. բ) կրճատված աշխատանքային օր. գ) լրացուցիչ վարձատրություն. դ) լրացուցիչ արձակուրդ: Վերոհիշյալ արտոնությունները տալու պայմանները եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Առողջապահական կազմակերպությունները պարտավոր են ապահովել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցները եւ պայմանները` լիազորված պետական մարմնի սահմանած կարգով: (12-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-92, 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ. 03.10.11 ՀՕ-257-Ն) Հոդված 13.Բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակված անձանց պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը Բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում անձինք իրավունք ունեն պատճառված վնասի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գ Լ ՈՒ Խ 4 ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հոդված 14.ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները ՄԻԱՎ-ով վարակված անձինք իրավունք ունեն` ա) ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ. բ) ստանալ ոչ խտրական վերաբերմունք. գ) պահանջել բժշկական գաղտնիության պահպանում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի. դ) շարունակել աշխատել` բացառությամբ Հայաստանի Հանրապետության
Հոդված 11.ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության ենթակա խմբերը
(վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Պարտադիր բժշկական խորհրդատվության եւ հետազոտության ենթակա են՝
ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորները.
բ) ՄԻԱՎ-ի վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:
Բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն եւ հետազոտություն
տրամադրվում է՝
ա) հղի կանանց.
բ) սեռավարակակիրներին.
գ) թմրամոլներին.
դ) կալանավորված անձանց եւ դատապարտյալներին:
Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն ստանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր
խորհրդատվություն եւ հետազոտություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը
սահմանում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված խորհրդատվության եւ
հետազոտության կարգերը, բացառությամբ 2-րդ մասի «դ» կետի:
(11-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-92, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ., լրաց. 11.09.12
ՀՕ-181-Ն)
ԳԼՈՒԽ 4.1 (գլուխը լրաց. 21.03.18 ՀՕ-169-Ն) ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15.ՄԻԱՎ-ով վարակված երեխաների եւ նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) իրավունքները ՄԻԱՎ-ով վարակված մինչեւ 18 տարեկան երեխաներն օգտվում են մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից: ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողները (օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն` ա) երեխայի հետ գտնվել հիվանդանոցում, այդ ժամկետում ազատվելով աշխատանքից, եւ ստանալ երեխայի եւ իրենց համար սահմանված նպաստները. բ) օգտվել տարեկան արձակուրդից իրենց հարմար ժամանակ: ՄԻԱՎ-ով վարակված երեխային խնամելու նպատակով աշխատանքից ազատվելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում: (15-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-63-Ն) Հոդված 16.ՄԻԱՎ-ով վարակված անձի պարտականությունները ՄԻԱՎ-ով վարակված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է իրականացնել ՄԻԱՎ-ի տարածումը բացառող լիազորված պետական մարմնի կողմից հաստատված նախազգուշական միջոցառումները: (16-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-63-Ն) ԳԼՈՒԽ 4.1 (գլուխը լրաց. 21.03.18 ՀՕ-169-Ն) ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հոդված
Հոդված 15.ՄԻԱՎ-ով վարակված երեխաների եւ նրանց ծնողների (օրինական
ներկայացուցիչների) իրավունքները
ՄԻԱՎ-ով վարակված մինչեւ 18 տարեկան երեխաներն օգտվում են մինչեւ 18 տարեկան
հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված իրավունքներից:
ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողները (օրինական ներկայացուցիչները) իրավունք
ունեն`
ա) երեխայի հետ գտնվել հիվանդանոցում, այդ ժամկետում ազատվելով աշխատանքից, եւ
ստանալ երեխայի եւ իրենց համար սահմանված նպաստները.
բ) օգտվել տարեկան արձակուրդից իրենց հարմար ժամանակ:
ՄԻԱՎ-ով վարակված երեխային խնամելու նպատակով աշխատանքից ազատվելու
ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում:
(15-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 16.ՄԻԱՎ-ով վարակված անձի պարտականությունները
ՄԻԱՎ-ով վարակված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է
իրականացնել ՄԻԱՎ-ի տարածումը բացառող լիազորված պետական մարմնի կողմից
հաստատված նախազգուշական միջոցառումները:
(16-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 17.Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաեւ ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 18.Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության ՆախագահԼ. Տեր-Պետրոսյան Երեւան 15 փետրվարի 1997 թ. ՀՕ-103 Փոփոխման պատմություն Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Հոդված 17.Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաեւ ձեռնարկությունները, հիմնարկները եւ
կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 18.Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահԼ. Տեր-Պետրոսյան
Երեւան
15 փետրվարի 1997 թ.
ՀՕ-103
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
21.03.2018, ՀՕ-169-Ն07.04.2018, ՀՕ-103
25.10.2017, ՀՕ-149-Ն25.11.2017, ՀՕ-103
11.09.2012, ՀՕ-181-Ն20.10.2012, ՀՕ-103
03.10.2011, ՀՕ-257-Ն05.11.2011, ՀՕ-103
19.03.2009, ՀՕ-63-Ն14.07.2009, ՀՕ-103
11.10.2000, ՀՕ-9218.11.2000, ՀՕ-103
09.02.2000, ՀՕ-3214.03.2000, ՀՕ-103
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա