Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-98
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.04.2017-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 1997 հունվար/1
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ03.12.1996
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ07.01.1997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«3» դեկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը (կցվում է): Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԼ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ Երեւան 7 հունվարի 1997 թ. ՀՕ-98 Հաստատված է Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի օրենքով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՈՒ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ Սույն Կանոնագիրքը սահմանում է կայազորային եւ պահակային ծառայություններ կազմակերպելու եւ անցկացնելու կարգը, նշանակությունը, այդ ծառայությունները կատարող պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ կանոնակարգում է զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ անցկացնելը: Կանոնագրքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողների վրա: Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքով ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության` զինված ուժերի բոլոր զորամասերի շտաբների, վարչությունների ու ռազմաուսումնական հաստատությունների* զինվորական ծառայողներն ու պաշտոնատար անձինք: (նախաբանը փոփ. 14.12.04 ՀՕ-7-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-126-Ն) ___________ * Հետագայում համառոտության համար կոչվում են զորամասեր: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1 Բնակավայրերում կամ դրանցից դուրս մշտապես կամ ժամանակավորապես տեղավորված զորամասերը կազմում են կայազոր: Որպես կանոն, խոշոր կայազորի կազմի մեջ են մտնում նաեւ մոտակա բնակավայրերում տեղավորված բոլոր զորամասերը: Հոդված 2
Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային
ծառայությունների կանոնագիրքը (կցվում է):
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԼ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երեւան
7 հունվարի 1997 թ.
ՀՕ-98
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
1996 թվականի դեկտեմբերի 3-ի օրենքով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՈՒ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՆՈՆԱԳԻՐՔ
Սույն Կանոնագիրքը սահմանում է կայազորային եւ պահակային ծառայություններ կազմակերպելու եւ անցկացնելու
կարգը, նշանակությունը, այդ ծառայությունները կատարող պաշտոնատար անձանց ու զինծառայողների
իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ կանոնակարգում է զորքերի մասնակցությամբ կայազորային
միջոցառումներ անցկացնելը:
Կանոնագրքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի
զինծառայողների վրա:
Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքով ղեկավարվում են Հայաստանի
Հանրապետության` զինված ուժերի բոլոր զորամասերի շտաբների, վարչությունների ու ռազմաուսումնական
հաստատությունների* զինվորական ծառայողներն ու պաշտոնատար անձինք:
(նախաբանը փոփ. 14.12.04 ՀՕ-7-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-126-Ն)
___________
* Հետագայում համառոտության համար կոչվում են զորամասեր:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Բնակավայրերում կամ դրանցից դուրս մշտապես կամ ժամանակավորապես տեղավորված զորամասերը կազմում
են կայազոր:
Որպես կանոն, խոշոր կայազորի կազմի մեջ են մտնում նաեւ մոտակա բնակավայրերում տեղավորված բոլոր
զորամասերը:
Հոդված 2
Յուրաքանչյուր կայազորում կազմակերպվում են կայազորային ու պահակային ծառայություններ:
Կայազորային ծառայության նպատակը կայազորում զինվորական կարգապահություն ապահովելը, զորքերի
ամենօրյա կենսագործունեության եւ պատրաստության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը, տագնապի
ազդանշանով վերկացը կազմակերպելը եւ զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ անցկացնելն է:
Պահակային ծառայությունը նախատեսված է մարտական դրոշների, զինապահեստների, ռազմական տեխնիկայի,
նյութական այլ միջոցների պահեստարանների եւ այլ ռազմական ու պետական օբյեկտների հուսալի հսկողության ու
պաշտպանության համար:
(2-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 3
Կայազորների սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի
հրամանով: Այդ սահմանների մեջ, բացի զորքերի տեղակայման վայրերից, կարող են մտնել նաեւ կայազորի
զորամասերի վրա դրված խնդիրների կատարումն ապահովելու համար կարեւոր նշանակություն ունեցող մերձակա
բնակավայրերը եւ շրջանները: Կայազորի սահմանները պետք է քաջ հայտնի լինեն կայազորի ողջ անձնակազմին:
(3-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 4
Կայազորային եւ պահակային ծառայությունների ղեկավարությունն իրականացնում են` Հայաստանի
Հանրապետության սահմաններում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, կայազորի
սահմաններում` կայազորի պետը:
Ենթակա զորքերում կայազորային եւ պահակային ծառայությունների վիճակի պատասխանատվությունը դրվում է
նաեւ ուղղակի պետերի վրա:
Հոդված 5
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ բոլոր ուղղակի պետերը պարտավոր են
հետեւողականորեն ստուգել ենթակա զորքերում կայազորային եւ պահակային ծառայությունների վիճակը, ինչպես
նաեւ կայազորների պետերի հետ միջոցառումներ անցկացնել կայազորներում զինվորական կարգապահությունն ու
կարգուկանոնն ըստ ամենայնի ամրապնդելու նպատակով:
Կայազորային եւ պահակային ծառայությունների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ կայազորի պետի հրամանները պետք է կատարեն
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բոլոր զորամասերը, զորախմբերը եւ առանձին զինծառայողները:
Հոդված 6
Զորքերը հրաձգարաններում եւ ճամբարներում գտնվելու ժամանակ զինվորական կարգապահության,
հրաձգարանների եւ ընդհանուր ճամբարային օբյեկտների պահպանման միջոցառումներն իրականացնում են
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրության եւ սույն կանոնադրության
դրույթների համաձայն:
Հոդված 7
Կայազորային եւ պահակային ծառայությունների անցկացման գործում ընդգրկվում են կայազորի կազմում
ընդգրկված զորամասերը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաստատում է այն զորամասերի ցուցակը,
որոնք ենթակա չեն կայազորային եւ պահակային ծառայություններում ընդգրկվելու:
Զորամասերի կողմից կայազորային եւ պահակային ծառայությունների անցկացման հերթականությունը որոշում է
կայազորի պետը` ելնելով նրանց կազմից ու նշանակությունից:
Ռազմական ուսումնական հաստատությունները կայազորային եւ պահակային ծառայություններում ընդգրկվում են
այդ նպատակի համար ուսումնական պլանով նախատեսված ժամանակի սահմաններում:
Հոդված 8
Կին զինծառայողները կայազորային եւ պահակային ծառայություններում չեն ընդգրկվում, բացի զինծառայողների
թաղման ժամանակ հարգանք մատուցելու եւ հուշարձանների ու հայրենիքի ազատության եւ անկախության համար
մղված մարտերում զոհված զինծառայողների գերեզմաններին պսակ դնելու, ինչպես նաեւ կայազորային
միջոցառումների ապահովմանը մասնակցելու դեպքերից:
(8-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 9
Յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է աջակցել կայազորային եւ պահակային ծառայություն կատարող
անձանց:
Պարեկների, զինվորական ավտոտեսչության կամ պահակների կողմից ծառայության որեւէ խախտում նկատող
զինծառայողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել զինվորական պարետին կամ պահակախմբերի
հերթապահին (զորամասի հերթապահին, պահակապետին) եւ զեկուցել իր անմիջական պետին:
Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ա Ս
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 5 ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ Ընդհանուր դրույթներ
Հոդված 109.1 Զորամասերում պահակային ծառայությունը կարող է կազմակերպվել նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով (այսուհետ` գերատեսչական պահպանություն): Գերատեսչական պահպանությունն իրականացնում են ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային
Հոդված 109.1
Զորամասերում պահակային ծառայությունը կարող է կազմակերպվել նաեւ զինվորական ծառայության մեջ
չգտնվող անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով (այսուհետ` գերատեսչական
պահպանություն):
Գերատեսչական պահպանությունն իրականացնում են ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային
ստորաբաժանումները: Ռազմականացված պահակային ստորաբաժանումների կողմից գերատեսչական
պահպանությունն իրականացվում է ծառայողական զենքով:
Գերատեսչական պահպանության իրականացման կարգը եւ գերատեսչական պահպանության ենթակա
զորամասերի ցանկը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
(109.1-ին հոդվածը լրաց. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Պահակային ծառայությունը պահպանության տեխնիկական
միջոցների կիրառմամբ
Հոդված 110
Պահպանության տեխնիկական միջոցները կիրառվում են օբյեկտների հուսալի պահպանությունն ապահովելու եւ
պահակախմբի թվաքանակը կրճատելու նպատակով: Դրանց մեջ մտնում են պարագծերը եւ օբյեկտները
հայտնաբերելու եւ ազդանշանելու միջոցները, նախազգուշացնելու եւ ներազդելու տեխնիկական միջոցները,
տեխնիկական միջոցները պահպանելու ազդանշաններն ընդունող սարքավորումները, կաբելային կամ
ազդանշանման միջոցները:
Տեխնիկական միջոցներով օբյեկտների հուսալի պահպանության կարելի է հասնել` պահպանության տեխնիկական
միջոցների տեսակները ճիշտ ընտրելով եւ ինժեներական արգելափակոցների համալիրում դրանք օգտագործելով,
տեղադրման միջոցառումները գաղտնի պահելով, բարձրորակ մոնտաժով, դրանք անխափան սպասարկելով եւ
վիճակի նկատմամբ հսկողություն սահմանելով, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշանի դեպքում
պահակախմբի անձնակազմի աչալրջությամբ ու գործողությունների ժամանակին կատարմամբ:
Հոդված 111
Օբյեկտում կիրառվող պահպանության տեխնիկական միջոցների տիպը եւ քանակը որոշվում է` ելնելով օբյեկտի
կարեւորությունից, ֆիզիկաաշխարհագրական, շահագործման եւ այլ առանձնահատկություններից:
Օբյեկտները հրդեհային ազդանշանով սարքավորվում են սահմանված նորմերին եւ կանոններին
համապատասխան:
Հոդված 112
Պահպանության տեխնիկական միջոցները տեղադրելու եւ սպասարկելու կարգը որոշվում է դրանց
տակտիկատեխնիկական բնութագրով ու վկայականներով:
Պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումները տեղադրվում են
պահակատանը` պահակապետի սենյակում կամ դրա համար հատուկ նշանակված կառավարման սենյակում:
Պահպանության տեխնիկական միջոցների անընդմեջ աշխատանքն ապահովելու նպատակով տեղադրվում է
ինքնուրույն սնուցման աղբյուր:
Կայազորում (զորամասում) հակահրդեհային պաշտպանության ու փրկարար աշխատանքների խմբի առկայության
դեպքում հրդեհային ազդանշաններն ընդունող սարքավորումը կարող է տեղադրվել այդ խմբի շենքում:
Պահպանության տեխնիկական միջոցները սարքին վիճակում պահելու համար նշանակվում է հաստիքային
ստորաբաժանում, իսկ այդպիսի ստորաբաժանման բացակայության դեպքում շահագործող խումբ զորամասի
հրամանատարի (օբյեկտի պետի) նշանակած սպայի (ենթասպայի) գլխավորությամբ:
Հոդված 113
Տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտների պահպանությունը եւ պաշտպանությունը կարող է
իրականացվել ժամապահներ կարգելով, հսկիչ-պահպանության խմբերի հերթապահության կամ խառը եղանակով:
Հիմնական է համարվում հսկիչ-պահպանության խմբերի հերթապահությունը: Բոլոր եղանակների դեպքում
օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու նպատակով կարող են օգտագործվել պահակային շները (11 հավելված):
Պահպանության տեխնիկական միջոցները կիրառելու եւ այդ դեպքերում ժամապահներ կարգելու, ինչպես նաեւ
պահակային շների օգտագործման անհրաժեշտության որոշումը կայացնում է պահակախմբերի կարգացուցակի
հաստատման իրավունք ունեցող հրամանատարը (պետը) (119 հոդված):
Հոդված 114
Ժամապահներ կարգելով սովորաբար պահպանվում են տեխնիկական միջոցներով սարքավորված
սպառազինության, զինամթերքի պահեստներն ու մշտական դիտարկման եւ ուժեղացված պահպանության կարիք
ունեցող այլ օբյեկտներ:
Այդ դեպքերում ժամապահները ծառայությունը կատարում են 180-193 հոդվածների համապատասխան:
Պահպանության տեխնիկական ազդանշաններն ընդունող սարքավորման նկատմամբ վերահսկողությունն
իրականացնում է պահակապետի` պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնականը (օպերատորը), իսկ
վերջինիս բացակայության դեպքում` պահակապետի օգնականը (պահակադիրը):
(114-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 115
Հսկիչ-պահպանության խմբերի հերթապահության էությունն այն է, որ անընդհատ հսկեն պահպանության
տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումները, պարբերաբար ստուգեն պահակակետերը եւ
միշտ պատրաստ լինեն գործելու պահպանության տեխնիկական միջոցների անսպասելի ազդանշանի դեպքում:
Պահակակետերը ստուգվում են հսկիչ-պահպանության խմբի գրաֆիկի համաձայն, այդ խմբի կազմում ընդգրկվում
են պահակապետը կամ պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնականը, մեկ-երկու պահակ, իսկ
օբյեկտների պահպանությունը պահակային շներով ուժեղացնելու համար` նաեւ պահակապետի օգնականը`
պահակային շների ծառայության գծով (վարժեցնողը):
Արտաքին զննման եղանակով ստուգելիս ստուգվում են ցանկապատի, հսկիչ-հետքագոտու, պահեստարանների
(պահեստների) դռների (դարպասների), լուսամուտների ու պատերի վիճակը, կնիքների (պլոմբների) քանակը եւ
համապատասխանությունը ծեփապատճենին, ինչպես նաեւ պահպանության տեխնիկական միջոցների անխափան
աշխատանքը:
(115-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 116
Օբյեկտների պահպանության խառը եղանակի էությունը հսկիչ-պահպանության խմբերի հերթապահությունը
զուգակցելն է պարագծի առանձին տեղամասերում կամ շենքերին (շինություններին) մոտիկ պահակակետերում
միաժամանակ ժամապահներ կարգելու հետ:
(116-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Պահակախմբերի վերակարգը
Հոդված 117
Պահակախմբերի վերակարգը նշանակվում է պահակախմբերի կարգացուցակի համաձայն (1 հավելված):
Պահակախմբերը պետք է հերթափոխվեն ամեն օր:
Զորամասը զորավարժության (զորամասի կազմով ճամբարային հավաքի) մեջ գտնվելու ժամանակամիջոցում
պահակախմբերի կարգացուցակը հաստատելու իրավունքով օժտված պետի հրամանով (119 հոդված) կարող է սպայի
գլխավորությամբ պահակախումբ նշանակվել մինչեւ 7 օր ժամանակով, առանց հերթափոխման:
(117-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 118
Պահակախմբերի կարգացուցակը կազմում է կայազորի զինվորական պարետը, իսկ ներքին պահակախմբերինը`
զորամասի շտաբի պետը, օբյեկտների պահպանության եւ պաշտպանության վերաբերյալ կայազորի պետի տված
ցուցումների համաձայն` հաշվի առնելով դրանց կարեւորությունը, պահպանության տեխնիկական միջոցներով
սարքավորվածությունը, ցանկապատը եւ որքան հնարավոր է ավելի քիչ ժամապահներով հուսալի պահպանության
ապահովումը: Պահակախմբերի կարգացուցակը կազմելուն պետք է նախորդի տեղում օբյեկտների դասավորության
ու պահպանության պայմաններին եւ առանձնահատկություններին ծանոթանալը:
Պահպանության իր ստորաբաժանումներն ունեցող կենտրոնական ենթակայության օբյեկտների պահպանության
համար պահակախմբերի կարգացուցակը կազմում է ռազմական օբյեկտի (պահեստի, բազայի) պետը:
Հոդված 119
Կայազորային պահակախմբերի կարգացուցակը հաստատում է կայազորի պետը, իսկ զորամասերի
պահակախմբերի կարգացուցակը` զորամասի հրամանատարը:
Կենտրոնական ենթակայության զորամասերի ներքին պահակախմբերի, ինչպես նաեւ պահպանության իրենց
ստորաբաժանումներն ունեցող նույնպիսի ենթակայության օբյեկտների պահպանության եւ պաշտպանության համար
նշանակված ներքին պահակախմբերի կարգացուցակները հաստատում են համապատասխան անմիջական պետերը:
Կարգացուցակին կցվում է յուրաքանչյուր պահակախմբի պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծը:
(119-րդ հոդվածը խմբ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 120
Պահակախմբերի կարգացուցակի հետ միաժամանակ յուրաքանչյուր պահակախմբի համար կազմվում է
պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծ, պահակակետերի ցուցակ (3 հավելված), պահակապետին տրվող
հրահանգ, տագնապ հայտարարելու դեպքում փոխարինող պահակախմբերի համար` նաեւ տագնապ հայտարարելու
դեպքին վերաբերող փաստաթղթեր, իսկ պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնական
(օպերատոր) ունեցող պահակախմբերի համար` օգնականի (օպերատորի) փաստաթուղթ:
Պահակակետերի տեղաբաշխման ուրվագծում նշվում են` պահակակետերի եւ արգելագոտիների սահմանները,
արգելված սահմանները, ցանկապատի տեսակը, պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված
օբյեկտները, պահակակետեր գնալու հերթափոխի երթուղիները եւ տրանսպորտային միջոցներով պարեկների
երթուղիները, ժամապահների եւ հսկիչ-պահպանության խմբերի երթուղիները ցերեկվա եւ գիշերվա ժամերին,
խրամատների, դիտաշտարակների, կապի եւ հրդեհամարման միջոցների, հերթապահ շների պահակակետերի
տեղերը, պահակակետերի առավել վտանգավոր մատույցները.
Պահակակետերի ցուցակում նշվում են` յուրաքանչյուր պահակակետում պահպանության ենթակա օբյեկտները,
ժամապահի հատուկ պարտականությունները` հաշվի առնելով պահակակետում ծառայության կոնկրետ
պայմանները, կապի միջոցներով զեկուցելու ժամկետները, դիտաշտարակից ժամապահին թույլատրելի դիտարկման
ժամանակամիջոցը, այն հեռավորությունը, որտեղից ժամապահին արգելվում է կողմնակի անձանց թույլ տալ
մոտենալու պահակակետին, ժամապահի գործողությունները հարեւան պահակակետերի վրա հարձակվելու
դեպքերում եւ հրդեհի ժամանակ, ժամապահին զենքը կիրառելու թույլատրելի դեպքերը: Պահպանության
տեխնիկական միջոցներով սարքավորված պահակակետերի համար նշվում են յուրաքանչյուր պահակակետի
տեխնիկական միջոցի տեսակը եւ մակնիշը, դրանց գործելու առանձնահատկությունները, հսկիչ-պահպանության
խմբի կողմից պահակակետը ստուգելու եւ զենքը կիրառելու կարգը:
Պահակապետին տրվող հրահանգում նշվում են` պահակախմբի խնդիրները, հանձնարարված օբյեկտների
պահպանության եւ պաշտպանության համար պահակապետի հատուկ պարտականությունները, պահակախմբի
պաշտոնատար անձանց գործողությունների կարգը օբյեկտները` ներառյալ տեխնիկական միջոցներով
սարքավորվածները, ընդունելու եւ հանձնելու ժամանակ, հսկիչ-պահպանության խմբերի կողմից դրանք ստուգելու
գրաֆիկը եւ կարգը, գիշերը եւ վատ եղանակին օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու միջոցառումները
պահակախմբի գործողությունների վերաբերյալ պահպանվող օբյեկտների, ժամապահների կամ պահակակետերի
վրա հարձակվելու, պահպանության տեխնիկական միջոցների գործելու եւ շարքից դուրս գալու, հրդեհի, տարերային
աղետների, տագնապի ազդանշանների դեպքում, ինչպես նաեւ զենքը պահպանելու եւ զինամթերքի արկղերը բացելու
կարգի մասին ցուցումներ:
Տագնապ հայտարարելու դեպքի փաստաթղթերի մեջ մտնում են` պահակակետերի ցուցակը, տեղաբաշխման
ուրվագիծը, պահակապետին տրվող հրահանգը, պահակակետի տեղեկագրի ձեւաթուղթը եւ նշանաբառը: Այս
փաստաթղթերը որոշում են պահակախմբին հանձնարարված օբյեկտների պահպանության եւ պաշտպանության
կարգը` հաշվի առնելով զորքերի գործողություններն ըստ մարտական եւ զորահավաքային պատրաստականության
ծրագրի:
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) փաստաթղթերը
կազմված են հրահանգից (պահպանվող օբյեկտներն ընդունելու եւ հանձնելու կարգի մասին ցուցումներից,
սարքավորումների վերահսկողությունն իրականացնելուց, ինչպես նաեւ պահպանության տեխնիկական միջոցների
հանկարծակի աշխատելու կամ միանալու ժամանակ ձեռնարկվելիք գործողությունների առանձնահատկությունների
մասին ցուցումներից), պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտների ցուցակից
(պահակակետի համարը, օբյեկտի անվանումը, պահպանությունն ընդունելու եւ հանձնելու ժամանակը, տեղադրված
միջոցների տեխնիկական վիճակը, դրանք ստուգելու ժամանակը եւ վիճակի մասին նշումները, պահպանության
տեխնիկական միջոցները հանկարծակի գործելու ժամանակն ու տեղը եւ ձեռնարկված միջոցները) եւ տեղադրված
պահպանության համակարգի շահագործման հրահանգից:
Սույն հոդվածում նշված փաստաթղթերը հաստատում է կայազորի պետը (զորամասի հրամանատարը):
(120-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 121
Պահակախմբերի կարգացուցակի համաձայն կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը)
յուրաքանչյուր ամսվա համար որոշում է զորամասերի (ստորաբաժանումների)` պահակախմբերում ծառայությունը
կատարելու հերթականությունը, որն արտացոլվում է կայազորի (շուրջօրյա) վերակարգի տեղեկագրում (2 հավելված),
որը հաստատում է կայազորի պետը (զորամասի հրամանատարը):
Պահակախմբերը տեղաբաշխելու ուրվագծի, պահակակետերի ցուցակի, պահակապետերին տրվող հրահանգի,
պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) փաստաթղթերի
քաղվածքները կայազորի վերակարգի տեղեկագրի քաղվածքի հետ միասին հաջորդ ամիսը սկսվելուց ոչ ուշ, քան 10
օր առաջ ուղարկվում են կայազորի վերակարգի ծառայության կատարման գործում ընդգրկված կայազորի բոլոր
զորամասերը:
Զորամասի շտաբը հաջորդ ամիսը սկսվելուց հինգ-վեց օր առաջ պահակախմբերում նշանակվող
ստորաբաժանումների հրամանատարներին հայտնում է վերակարգի անցնելու նրանց օրը եւ պահակախմբերի կազմը:
Պահակակետերը տեղաբաշխելու ուրվագծում եւ պահակակետերի ցուցակում կատարված յուրաքանչյուր
փոփոխության մասին կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը) ժամանակին հայտնում է
զորամասերին, ստորաբաժանումներին:
Տագնապ հայտարարելու դեպքի փաստաթղթերը պահվում են պահակապետի մոտ, զինանշանային կնիքով
կնքված ծրարում: Փաստաթղթերի երկրորդ օրինակը գտնվում է կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի
պետի) մոտ` տագնապ հայտարարելու դեպքում հերթափոխի նշանակված պահակապետին հրահանգավորելու
համար:
(121-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-126-Ն, 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 122
Օբյեկտում հինգ եւ ավելի պահակակետի առկայության դեպքում պահակապետ է նշանակվում սպա կամ
ենթասպա, իսկ ավելի պակաս պահակակետերի դեպքում` սերժանտ (ավագ):
Հատկապես կարեւոր օբյեկտները պահպանող պահակախմբի պետք է նշանակում սպա կամ ենթասպա` անկախ
պահակակետերի քանակից:
Զինվորական ուսումնարաններում, անկախ պահակակետերի քանակից, պահակապետ կարող են նշանակվել
բարձր կուրսերի սաները:
Պահակապետի օգնական է նշանակվում ենթասպա կամ սերժանտ (ավագ): Եթե պահակապետի օգնական չի
նշանակվում, նրա պարտականությունները կատարում է առաջին պահակադիրը:
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնական (օպերատոր) նշանակվում է
պահպանության տեխնիկական միջոցների մասնագետ կամ մեկ ուրիշ զինծառայող` կայազորի պետի (զորամասի
հրամանատարի) հրամանով:
Պահակային շների ծառայության գծով պահակապետի օգնական է նշանակվում պահակային շների ավագ
վարժեցնողներից մեկը (11 հոդված):
(122-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 123
Պահակախմբի կազմում սերժանտներից (ավագներից) կամ եֆրեյտորներից նշանակվում են պահակադիրներ:
Պահակադիրների քանակը որոշվում է, ելնելով պահակակետերի քանակից ու տեղաբաշխումից, այն հաշվով, որ
յուրաքանչյուր պահակադիր պահակակետերը տանի ոչ ավելի, քան հինգ ժամապահ, իսկ պահակակետեր գնալը,
ժամապահներին հերթափոխելը եւ պահակատուն վերադառնալը պահանջի մեկ ժամից ոչ ավելի ժամանակ:
Պահակախմբում մի քանի պահակադիր լինելու դեպքում նշանակվում են առաջին պահակադիր, երկրորդ
պահակադիր եւ այլն:
Եթե պահակախումբը պահպանում է մեկ պահակակետ, պահակադիր չի նշանակվում, նրա
պարտականությունները կատարում է պահակապետը:
Հոդված 124
Պահակ նշանակում են զինվորներից: Նրանց թվաքանակը չբավականացնելու դեպքում պահակ կարող են
նշանակվել ժամկետային ծառայության սերժանտներ (ավագներ): Այս դեպքում նրանցից են կազմվում պահակակետի
(պահակակետերի) բոլոր հերթափոխերը, հսկիչ-պահպանության խմբի ողջ անձնակազմը, իսկ պահակադիր
նշանակվում են պահակների զինվորական կոչումից ոչ ցածր կոչում ունեցող զինծառայողները:
Պահակների քանակը որոշվում է, ելնելով տվյալ պահակախմբի համար սահմանված պահակակետերի քանակից,
ընդ որում, շուրջօրյա պահպանության համար պահակակետում նշանակվում է ժամապահների երեք հերթափոխ, իսկ
միայն գիշերը պահակակետի պահպանության համար (մութն ընկնելուց մինչեւ լուսաբաց կամ պահեստի,
պահեստարանի, կայանատեղերի եւ այլնի բացվելուց մինչեւ փակվելը)` ժամապահների երկու հերթափոխ:
(124-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 125
Պահակախմբի կազմը, ներառյալ պահակապետը, նշանակվում է ոչ ուշ, քան վերակարգի անցնելուց մեկ օր առաջ,
որպես կանոն` միեւնույն ստորաբաժանումից, ծայրահեղ դեպքում` միեւնույն զորամասից:
Պահակախմբերի նախապատրաստումը
Հոդված 126
Այն զորամասի եւ ստորաբաժանումների հրամանատարները, որտեղից նշանակվում են պահակախմբերը,
պատասխանատու են պահակախմբերի անձնակազմն ընտրելու ու ծառայության նախապատրաստելու, զենքի եւ
մարտական փամփուշտների սարքին վիճակի, փոխարինման նպատակով պահակախմբերը ժամանակին ժամանելու
համար:
Արգելվում է պահակախմբում նշանակել այն զինծառայողներին, որոնք զինվորական երդում չեն ընդունել, ինչպես
նաեւ երդում տալուց կամ այլ զորամասից տեղափոխվելուց հետո առնվազն մեկ ամիս չեն ծառայել, չեն յուրացրել
համալրման պատրաստության համապատասխան ծրագիրը, կատարել են հանցագործության տարրեր պարունակող
գործողություններ, որոնց վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն է կատարվում, հիվանդներին եւ այն
զինծառայողներին, որոնք տվյալ պահին իրենց բարոյահոգեբանական վիճակով չեն կարող պահակային ծառայություն
կատարել, ինչպես նաեւ կարգապահական տույժ ունեցողներին:
(126-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 127
Զորամասերի շտաբների պետերը կայազորային կամ ներքին պահակախմբերի վերակարգի անցնելուց երեք օր
առաջ պարտավոր են պահակախմբեր նշանակող ստորաբաժանումների հրամանատարներին հանձնել
պահակակետերը տեղաբաշխելու ուրվագիծը, պահակակետերի ցուցակները եւ պահակապետերի հրահանգները`
պահակախմբերի անձնակազմի ուսումնասիրության համար: Ուսումնասիրությունից հետո հիշյալ փաստաթղթերը
վերադարձվում են զորամասի շտաբ:
Հոդված 128
Վերակարգի անցնելու օրը` կարգացուցակով նշված ժամերին, պահակախմբի անձնակազմին պետք է հատկացվի
ոչ պակաս, քան երեք ժամ` ծառայությանը նախապատրաստվելու համար, իսկ մեկ օր անց, պահակախումբը
ստանձնելիս` ոչ պակաս, քան չորս ժամ, այդ թվում` մեկ ժամից ոչ պակաս` հանգստանալու (քնելու) համար:
Հոդված 129
Վաշտից (մարտկոցից) նշանակված պահակախմբի անձնակազմը նախապատրաստելը կազմակերպում եւ անձամբ
անցկացնում է վաշտի (մարտկոցի) հրամանատարը, գումարտակից (դիվիզիոնից) նշանակված պահակախմբինը`
գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը կամ շտաբի պետը, իսկ զորամասից նշանակված
պահակախմբինը` զորամասի հրամանատարի տեղակալներից մեկը:
Պահակախմբում ծառայության նախապատրաստումն անցկացվում է հետեւյալ փուլերով`
- առաջին` վերակարգի անցնելուց երեք օր առաջ պահակակետերի ցուցակի համաձայն իրականացվում է
պահակախմբի անձնակազմի ընտրությունը եւ բաշխումը.
- երկրորդ` վերակարգի անցնելու նախօրյակին կարգացուցակով նշված ժամերին պահակախմբի անձնակազմի
հետ պարապմունք է անցկացվում կանոնադրությունների դրույթների, պահակակետերի ցուցակի ուսումնասիրության
վերաբերյալ` պահպանվող օբյեկտների մանրակերտի վրա ճշտելով պահակակետերում ժամապահների հատուկ
պարտականությունների եւ գործողությունների, ինչպես նաեւ անվտանգության համապատասխան հրահանգների եւ
պահանջների տարբերակները.
- երրորդ` պահակային ծառայություն ստանձնելու օրն անցկացվում է գործնական պարապմունք`
պահակակետերում ժամապահների գործողությունների մշակմամբ:
Կանոնագրքի դրույթների եւ ժամապահների հատուկ պարտականությունների ուսումնասիրության
պարապմունքներն անցկացվում են պահակախմբերի պատրաստման դասարանում, կայազորային պահակախմբի
հետ գործնական պարապմունքը` զինվորական պարետատան պահակային ավանում, իսկ ներքին պահակախմբի
հետ` զորամասի պահակային ավանում (10 հավելված):
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) նախապատրաստումն
իրականացնում է կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը)` կազմակերպված ամենամսյա
պարապմունքներում եւ պահակախմբի փոխարինումից առաջ կազմակերպված գործնական պարապմունքների
ընթացքում:
Պահակային ծառայությունը մեկ-երկու օրը մեկ տանող պահակախմբերի նախապատրաստման առաջին եւ
երկրորդ փուլերի միջոցառումների անցկացման ժամանակը սահմանում է զորամասի հրամանատարը այն հաշվով,
որպեսզի չիջնի պահակախմբերի պատրաստման որակը:
(129-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-126-Ն, փոփ., խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 130
Վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարները, որոնցից նշանակվում է պահակախումբը,
պարտավոր են`
- վերակարգի անցնելու նախօրյակին ստուգել պահակախմբի անձնակազմի ընտրությունը եւ բաշխումը`
պահակակետերի տեղեկագրի համաձայն.
- պահակախմբի նախապատրաստման երկրորդ եւ երրորդ փուլերում անցկացնել պարապմունքներ եւ հասնել
անձնակազմի հաստատուն գիտելիքներ ձեռք բերելուն եւ զենքի հետ վարվելիս վստահորեն կատարելուն
պարտականությունները եւ անվտանգության պահանջները.
- պահակախմբի անձնակազմը փոխարինման ուղարկելուց առաջ ստուգել զենքի եւ մարտական փամփուշտների
վիճակը, անձնական հիգիենայի պարագաների առկայությունը, յուրաքանչյուր զինծառայողի արտաքին տեսքը,
ինչպես նաեւ լրացնել եւ ստորագրել պահակակետի տեղեկագիրը (4 հավելված).
- ապահովել ժամանակին պահակախմբի փոխարինման ներկայանալը.
- ստուգել վաշտից (մարտկոցից) կամ գումարտակից (դիվիզիոնից) նշանակված պահակախմբի ծառայություն
կատարելը.
- պահակախմբի հերթափոխումից հետո ընդունել առաջադրանքը կատարելու վերաբերյալ պահակապետի
զեկույցը, ծանոթանալ պահակակետերի տեղեկագրում նշված բոլոր դիտողություններին եւ հաջորդ օրը ծառայության
կատարումը վերլուծել այն ստորաբաժանման ամբողջ անձնակազմի հետ, որից նշանակվել է պահակախումբը, եւ
դիտողությունների հիման վրա ընդունված պահակակետերի տեղեկագիրը միջոցառումների հետ ուղարկել զորամասի
շտաբ: Եթե պահակախումբը նշանակվում է զորամասից, այդ պարտականությունները դրվում են զորամասի
հրամանատարի տեղակալների վրա:
(130-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 131
Փոխարինումից 15 րոպե առաջ պահակախմբերը պետք է պատրաստ լինեն ծառայության եւ ընդունվեն
պահակապետի ենթակայության ներքո: Մինչ այդ պահակապետերը պարտավոր են`
- ստանալ զենք, մարտական փամփուշտներ, դրանք, բաշխիչ ցուցակի համաձայն, ստորագրությամբ հանձնել
անձնակազմին, ստուգել պահեստատուփերի (պահունակների) հանդերձավորման ճշտությունը.
- պահակակետերի տեղեկագրով ստուգել պահակախմբերի անձնակազմը.
- զննել զենքը.
- ստուգել հագուստի եւ հանդերձանքի սարքինությունը.
- պահակախմբի պատրաստ լինելու մասին զեկուցել վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի)
հրամանատարին:
Պահակային ավանից պահակախմբերը դուրս են գալիս չլիցքավորված զենքով, լիցքավորված պահեստատուփերը
(պահունակները) պայուսակներում դրած (ատրճանակներով զինված զինծառայողներից բացի):
(131-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ., լրաց. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 132
Կայազորային բոլոր պահակախմբերին զորամասից ուղարկում է զորամասի հերթապահը: Պահակախմբերի
ուղարկման մասին նա զեկուցում է զորամասի հրամանատարին (շտաբի պետին) եւ կայազորի զինվորական
պարետին:
(132-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)